Blog

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Ակսիյին


    Մշակույթ





    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։

    Երկուստեք կարևորվել է միջեկեղեցական կապերի և հովվական ոլորտում գործակցության շարունակական զարգացումը՝ ի նպաստ երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման և ժողովուրդների հոգևոր կյանքի զորացման։

    Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արել



    Միջազգային





    Ֆրանսիայի նախագահը Բրյուսել է ուղարկել Սահմանադրական խորհրդի կողմից օգոստոսի կեսերին մերժված օրինագծի վերանայված տարբերակը։ Մակրոնը մտադիր է ապահովել, որ առաջարկը համապատասխանի եվրոպական օրենսդրությանը։

    Ֆրանսիան Եվրոպական հանձնաժողովին է ներկայացրել նոր օրինագիծ, որը կարգելի սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար։

    Ֆրանսիայի նախագահը այս մասին գրել է X ցանցում՝ նշելով, որ սա «նոր տարբերակ է … Սահմանադրական խորհրդի որոշումից մեկ ամիս անց»։

    Եվրանյուզի հաղորդմամբ, օգոստոսի կեսերին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը՝ այն համարելով դեռահասների խոսքի ազատության «անհամաչափ խախտում»։

    «Մենք սա մինչև վերջ կհասցնենք», – վստահեցրել է Էմանուել Մակրոնը X-ում հրապարակված գրառման մեջ։

    Մակրոնի խոսքով, նոր փաստաթուղթը հաշվի է առնում Սահմանադրական խորհրդի մեկնաբանությունները և համապատասխանում է եվրոպական օրենսդրությանը։

    AFP-ի կողմից մեջբերված կառավարական աղբյուրի համաձայն, փաստաթղթում թվարկված են մոտավորապես տասը «գործառույթներ», որոնք վնասակար են և/կամ «կախվածություն են առաջացնում» ամենափոքր օգտատերերի համար: Օրինակ՝ տեսանյութերի ավտոմատ վերարտադրում, անծանոթ հաշիվների հետ կապվելու հնարավորություն և այլն։ 


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

    «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարզաբանում է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրը չի սպասարկվում ընկերության կողմից։

    «Հետևաբար, խմելու ջրի մատակարարմանն առնչվող հարցերը դուրս են ընկերության պատասխանատվության շրջանակից»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծավի բնակիչներից մեկը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է նկատել։

    ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից ջրի նմուշառում էին իրականացրել։ Լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել էր սահմանային թույլատրելի շեմը։

     

  • Թող բացատրի՝ ինչ է ներկրել, ինչ տուգանք է վճարել Մայր Աթոռի…

    Թող բացատրի՝ ինչ է ներկրել, ինչ տուգանք է վճարել Մայր Աթոռի…

  • Ստորագրվել է ՀՀ ու ԻԻՀ «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրությունը |

    ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է վերջին շրջանում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը և ընդգծել տարբեր հարցերի շուրջ առաջիկայում առավել սերտ համագործակցելու անհրաժեշտությունը։

    «Հայաստանը վճռականորեն շարժվում է տարածաշրջանային զարգացման, կայունության և փոխկապակցվածության ընդլայնման ճանապարհով։ Այս համատեքստում կարևորում եմ Հայաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը։ Համոզված եմ, որ համագործակցությունը խորապես շահավետ է երկու երկրների տնտեսական աճի և տարածաշրջանային կայուն զարգացման համար։

    Հանդիպմանը քննարկել ենք Հայաստանի և Իրանի միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանը, նախնական տվյալների փոխանակման համակարգի հնարավորինս վաղ գործարկմանը, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչմանն ուղղված աշխատանքները։

    Արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման և մաքսային ընթացակարգերի արագացման նպատակով ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ տարածքներով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման («Պարզեցված մաքսային միջանցք») մասին արձանագրությունը։

    Համաձայնություն ենք ձեռք բերել նաև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցի շուրջ։ Շրջայցով եղել ենք նաև Նուրդուզի անցման կետում՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»։

  • Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին

    Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան: Այս մասին Ազատության հետ զրույցում նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն, արձագանքելով նախօրեին Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանը:

    Արա Խզմալյանի փոխանցմամբ՝ որևէ բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգի բացակայությունը:

    «Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենդարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը: Գանձասարում պահպանված և այժմ Մատենադրանում պահվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականին, և այն կոչվում է Վեհափառի Ավետարան»,- նշել է նա:

    Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում նախօրեին դիվանագետներին ցուցադրել էր, իբրև թե, հին հայկական գիրքերը: Բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:

  • ՀՀ և Վրաստանի իրավապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը՝ Արփինե Սարգսյանի և Իրակլի Կոբախիձեի քննարկման օրակարգում

    Երկու երկրների իրավապահ ոլորտների համագործակցության հարցերն են քննարկել Թբիլիսիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

     

    Կարևորվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և այլ հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերը։

     

    Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին։ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

  • Սեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու



    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00–13:00 Կողբացի փողոց 67 շենք, Մաշտոցի պողոտա 38, 40, 40Ա շենքեր,

    11:00–14:00 Սարի Թաղ 2–6-րդ փողոցներ մասնակի, Նորագյուղ թաղամաս 166–396 առանձնատներ,

    13:00–16:00 Գրիգոր Լուսավորիչ փողոց 17 շենք, Մաշտոցի պողոտա 2, 4 շենքեր,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00–16:30 Ազատության պողոտա 24–244 շենքեր և 24 առանձնատուն, Հ. Ներսիսյան փողոց 1 շենք,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝

    11:00–17:00 Ուլնեցի փողոց 32/22–58/20 շենքեր, Գոգոլի փողոց 18/7 շենք, Դավիթ Անհաղթ փողոց 14/21–14/22 շենքեր,

    Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00–12:00 Բուժաշխատողների փողոց մասնակի, Դավիթ Բեկի թաղամաս 111/20 առանձնատներ, Դավիթ Բեկի փողոցի առանձնատներ մասնակի, Նորք թաղամասի առանձնատներ մասնակի, Նորք 17-րդ փողոց մասնակի, Նորք 17-րդ փողոցի 1-ին նրբանցք մասնակի, Շոպրոնի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Դավիթ Բեկի փողոցին հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–15:00 Դավիթ Բեկի փողոցին հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30–16:30 Նորք 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ մասնակի, Դավիթ Բեկի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Նազարբեկյան փողոց 19/9, 18/8, 19/23, 19 առանձնատներ, Աշտարակի խճուղի 7/4 հասցե, Գևորգ Չաուշի փողոց 14/1 հասցե,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00–15:00 Դավթաշեն 4-րդ թաղամաս 2Ա, 2Բ, 3Ա, 4Ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Անդրանիկի փողոց 64, 88, 94, 96, 98, 100, 102, 104 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Ծերենցի փողոց 7, 8, 10, 7Ա շենքեր, 5-րդ, 3-րդ, 2-րդ նրբանցքների 6-րդ հասցե, Սեբաստիայի փողոց 82, 62, 79, 80, 141, 141/3, 141/5, 141/2, 141/1 հասցեներ, Մելիքյան փողոց 3, 5/1, Մալաթիա փողոցի 2, 4, 6, 86 շենքեր, Ծերենցի, Ա. Մանուկյան, Սեբաստիայի փողոցներ մասնակի, թիվ 112 դպրոց, Մալաթիա թաղամաս,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Արարատյան փողոց 90 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    11:00–14:00 Էրեբունի փողոց 25, 27, 28, 30, 32, 34 շենքեր, Նոր Արեշ 28, 29, 30, 31, 34, 36-րդ փողոցների առանձնատներ, Նոր Արեշ 11-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

    11:00–14:00 Նուբարաշենի 4-րդ փողոց, Ե3, Ե7 թաղամասեր, Զ թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–15:00 Արաքս, Հայկաշեն, Ապագա, Լուսագյուղ և Ջրարբի գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00–14:30 Քաղցրաշեն գյուղ մասնակի,

    11:00–14:00 Արարատ քաղաք՝ Մովսես Գորգեսյան, Շահումյան, Կոմիտասի, Կոլխոզնիկների, Պուշկինի, Մուրացանի, Սերոբ Աղբյուրի, Սալակիթ, Խանջյան, Ղուկասյան, Տպագրիչների, Երկաթուղայինների, Աբովյան, Սուրբ Ամենափրկիչ, Գրիբոյեդովի, Ցեմենտագործների, Կասյան փողոցներ մասնակի, Եղեգնավան գյուղ մասնակի,

    11:00–15:00 Այնթափ, Նոր Խարբերդ և Վերին Արտաշատ գյուղեր մասնակի,

    12:00–13:00 Նոր Կյուրին, Հովտաշատ, Մարմարաշեն գյուղեր մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Քարագլուխ գյուղ մասնակի,

    11:00–14:00 Սերս գյուղ,

    11:00–16:00 Մալիշկա գյուղ,

    Կոտայքի մարզ՝

    11:00–13:00 Հրազդան համայնք, Սոլակ գյուղ մասնակի, դպրոց, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Կապուտան, Հատիս, Ջրաբեր, Զովաշեն գյուղեր,

    11:00–16:30 Զովունի գյուղ մասնակի, 1-ին, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 41-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Ձորաղբյուր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–13:00 Ճամբարակ համայնք՝ Այգուտ գյուղի 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատ թաղամաս մասնակի, Գանձակ գյուղն ամբողջությամբ, Գանձակի Աշոտ Հարությունյան ԱՁ-ն, Հացառատի թիվ 8 դպրոց, Գանձակի ջրմուղ, Հացառատի մանկապարտեզ, Գանձակի «կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք, Հացառատի «գլանոց» կոչվող տարածք,

    11:00–15:00 Ծովինար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Վարդենիկ գյուղ՝ 6-րդ փողոց մասնակի, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Վարդենիկ գյուղ՝ 6-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Վարդենիկ գյուղ՝ 9-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Վարդենիկ գյուղ՝ 36-րդ փողոցն ամբողջությամբ, 11-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–14:50 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Խանջյան, Մռավյան, Տեր-Գաբրիելյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–16:50 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Խանջյան, Մռավյան, Տեր-Գաբրիելյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Օրջոնիկիձեի փողոց մասնակի,

    11:30–15:30 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան–Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00–14:00 Սևքար գյուղ, հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00–15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Մեղրաշատ գյուղ,

    11:00–17:00 Աշոցք համայնք՝ Բավրա, Սարագյուղ գյուղեր, Բավրայի մաքսակետ,

    Սյունիքի մարզ՝

    10:00–12:00 Կաղնուտ, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց գյուղեր,

    10:30–13:00 Խոզնավար գյուղ,

    11:00–12:30 Բարձրավան գյուղ,

    14:00–16:30 Վահատուր գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

     

    Լոռու մարզ՝

    11:00–15:00 Սպիտակ քաղաք՝ Տեր-Սիմոնյան փողոց, Արջհովիտ, Նոր Խաչակապ գյուղեր, «Ռոքեդ գազ» ՍՊԸ, «Բեսթ գազ» ՍՊԸ,

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00–17:00 Մյասնիկյան պողոտա, սեփականատեր՝ Ռ. Ստեփանյան, Մյասնիկյան փողոց 16–55 առանձնատներ, Մյասնիկյան փողոց 18/5 հասցե («Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ),

    14:00–16:00 Թաիրով փողոց 5–47 առանձնատներ, Նորագյուղ Թաղամաս 87–346 առանձնատներ մասնակի,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00–17:00 Ավան-Առինջ՝ 2-րդ միկրոշրջան՝ 1/17, 1/18, 2/5 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Մարգարյան փողոց 13 շենք, Հալաբյան փողոց 61, 63, 65 շենքեր, թիվ 100 դպրոց, թիվ 42 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Անդրանիկի փողոց 92, 108, 114, 116, 118, 120, 122 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    11:00–15:00 Մուրացանի, Աթոյան, Ազատամարտիկներ, Էրեբունի փողոցներ, Նոր Արեշ 8-րդ, 3-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 44-րդ, 46-րդ, 50-րդ փողոցներ, Նոր Արեշ 35-րդ, 37-րդ, 34-րդ, 27-րդ, 25-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աթոյան անցուղի մասնակի, Դավիթ Բեկի, Գաջեգործների, Խաչիկ Դաշտենցի փողոցներ, Ռոստովյան և Այվազովսկի փողոցներ մասնակի,

    11:00–16:00 Նոր Արեշ 26-րդ, 28-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–17:00 Արմավիր քաղաք՝ Մաշտոցի փողոց 1, 3, 42 շենքեր և հարակից տարածքներ,

    Կոտայքի մարզ`

    11:00–16:00 Գեղաշեն, Զովք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Քասախ գյուղ մասնակի, Ս. Փարաջանովի, Ն. Ավետիսյան, Հ. Թումանյան, Վ. Սարգսյան, Պ. Սևակի, Թ. Խաչատրյանի, Կենտրոն 8-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Այգեգործներ, Հակոբջանյան, Օրջոնոկիձեի, Սարի, Կամարինի, Թբիլիսյան, Աթաբեկյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մյասնիկյան փողոց և Թբիլիսյան խճուղին մասնակի,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30–14:00 Վարդենիս քաղաք՝ Երիտասարդության, Զորավոր Անդրանիկի, Իսակովի, Լ. Ազգալդյան, Վ. Մամիկոնյան, Տիգրան Մեծի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:20–16:50 Վարդենիս քաղաք՝ Երիտասարդության, Զորավոր Անդրանիկի, Իսակովի, Լ. Ազգալդյան, Վ. Մամիկոնյան, Տիգրան Մեծի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–13:30 Ծովասար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:30 Սևանա լճին հարակից «Արևիկ» առողջարան, Ֆիզիկայի ինստիտուտ, «Արթ Բիլդ» ՍՊԸ, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ, «Վան» հանգստյան տան, Ա. Եսայան, Հ. Աբրահամյան հանգստի գոտիներ և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–17:00 Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ գյուղեր,

    Շիրակի մարզ՝

    11:00–15:00 Աշոցք համայնք՝ Թավշուտ գյուղ 1-ին և 2-րդ փողոցներ, Ախուրյանի տարածաշրջան՝ Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Աշոցք համայնք՝ Բավրա, Սարագյուղ գյուղեր, Բավրայի մաքսակետ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք.Ռուբինյան | Քաղաքականություն

    Ազգային ժողովի նիստում  ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է ,որ Բելառուսում Հայաստանի դեսպանի՝ Երևանում խորհրդակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Հայաստանը Բելառուսից պարզաբանում կամ ներողություն ստանա 44-օրյա պատերազմի վերաբերյալ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների կապակցությամբ:

    Ռուբինյանն անդրադարձել է այս թեմային այն բանից հետո, երբ երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին հարցրել է, թե որքան են տևելու Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները։

    «Բելառուսում Հայաստանի դեսպանը գիտե՞ք ինչու է կանչվել խորհրդակցությունների։ Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը իրենք Ադրբեջանի հետ պլանավորել են։ Բելառուսը երկիր է, որը ՀԱՊԿ անդամ է, մեր հետ նույն պաշտպանական կառույցի անդամ է»,-հիշեցրել է Ռուբեն  Ռուբինյանը։

     

  • ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը սկսում է լայնածավալ վերակազմավորում

    ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունում սկսվում է ամբողջ հետախուզական ծառայության աշխատանքի վերջին տասը տարվա ամենալայնածավալ վերակառուցումը, հաղորդում է The Washington Post թերթը՝ հղում անելով գործող և նախկին պաշտոնյաներին, որոնք ծանոթ են մշակվող ծրագրին։

    Նրանց խոսքով՝ ԱԱԳ-ի ղեկավար, գեներալ Ջոշուա Մ. Ռադդի նախաձեռնությունը նախատեսում է Մերիլենդ նահանգի Ֆորտ-Միդում գտնվող հատուկ ծառայության շտաբ-բնակարանում գործակալության ներսում հինգ նոր վարչությունների ստեղծում, որոնք կկենտրոնանան արհեստական բանականության, Չինաստանի, կիբեռանվտանգության, մարտական գործողությունների աջակցության, ինչպես նաև գլոբալ հետախուզության հարցերի վրա։ Այս ուղղությունների ղեկավարները կունենան ԱԱԳ-ի տնօրենի տեղակալի լիազորություններ։ Այդ մասին ԱԱԳ-ի ամբողջ բարձրագույն ղեկավարությանը հայտարարվել է անցյալ շաբաթ։

    Ներկայիս և նախկին աշխատակիցների կարծիքով՝ այս նոր կազմակերպչական կառուցվածքը ավելի լավ կարտացոլի ԱԱԳ-ի ներկա և ապագա առաջնահերթությունները։ ԱԱԳ-ը ԱՄՆ հետախուզական համայնքի առաջատար ծառայությունն է, որը մասնագիտացած է գլոբալ ռադիոէլեկտրոնային լրտեսության և ամերիկյան կառավարական հաղորդակցությունների անվտանգության ապահովման մեջ։ Ներկայում գործակալությունում աշխատում է ավելի քան 30 հազար մարդ՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք, և դրա աշխատակազմը ավելի մեծ է, քան ԿՀՎ-ինը։

    Պարբերականը նշում է, որ առայժմ պարզ չէ՝ հինգ նոր վարչությունները կփոխարինե՞ն ԱԱԳ-ի գործող ստորաբաժանումներին, թե՞ կգործեն գործակալության առկա կառուցվածքին զուգահեռ։ Աշխատակիցների խոսքով՝ օրինակ, ամբողջ աշխարհում ամենադժվար հասանելի թվային օբյեկտների վրա հարձակումներով զբաղվող էլիտար ստորաբաժանումը, որը հայտնի է որպես Tailored Access Operations (TAO), ենթարկվելու է գլոբալ հետախուզության վարչության տնօրենին։ TAO-ն ԱԱԳ-ի ամենագաղտնի ստորաբաժանումներից մեկն է։

    ԱԱԳ-ի վերակառուցման ժամկետները բավական սեղմ են։ Աղբյուրների խոսքով՝ նոր ղեկավարները պետք է ամսվա վերջում Ռադդին ներկայացնեն վերակազմավորման իրենց առաջարկները։ Դրանց իրականացումը նախատեսվում է սկսել հոկտեմբերի կեսերին, իսկ «լիարժեք արտադրական հզորության» հասնել՝ 2027 թվականի հունվարի կեսերին։ Միևնույն ժամանակ վերակազմավորման համար ԱՄՆ վարչակազմը առաջարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների և հաշվարկային հզորությունների ներդրումների բյուջեի լայնածավալ, բազմամիլիարդանոց ավելացում։ Ընդ որում, ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատվող ԱԱԳ-ի ֆինանսավորման մակարդակը պահվում է խիստ գաղտնի, նշում է պարբերականը։