Արցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր

Written by

in

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի վեցերորդ տարելիցը։ Այդ օրը դադարեցին 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունները։ Այսօր խոնարհվում ենք հանուն Արցախի իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակի առաջ և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։

Պատերազմից հետո շատ արցախցիներ վերադարձան տուն՝ հույս ունենալով, որ կկարողանան անվտանգ ապրել իրենց հայրենիքում։ Այնուհետև հաջորդեցին Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հանձնառությունների ամրագրմամբ, Լաչինի միջանցքի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական հարձակումը և Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը։

Վեց տարի անց դեռ հստակ պատասխան չի հնչել՝ ինչո՞ւ չկանխվեցին շրջափակումն ու հարձակումը, և ի՞նչ քայլեր են այսօր ձեռնարկվում բռնի տեղահանման հետևանքները հաղթահարելու համար։ Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը այս հարցերով դիմումներ է պատրաստել՝ ուղղված ՀՀ կառավարությանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը։

Պահանջում ենք, որ Արցախի ժողովրդի՝ հայրենիք կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու մյուս անձանց ազատ արձակումը և Արցախի հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանությունը դառնան բանակցությունների առաջնահերթ հարցեր։ Ակնկալում ենք գրավոր պատասխաններ և հստակ քայլեր։

Արցախի ժողովրդի ապագայի մասին որոշումները պետք է ընդունվեն նրա ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ։

Արցախի Հանրապետության հանրային խորհուրդ
9 նոյեմբերի 2026 թ.

դիտվել է 5 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *