Blog

  • Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը պետծառայողներին սիրաշահելու եւ իր կողմը գրավելու նոր բան է մտածել։ Պետծառայողներին պարգեւավճարներով կաշառելուց բացի, նրանց համար հատուկ օր է սահմանվելու:

    Խորհրդարան է ուղարկվել եւ շրջանառության մեջ դրվել մի նախագիծ, որով առաջարկվում է հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր: Հիշեցնենք․ անցած նոյեմբերին առաջին անգամ պետական ծառայողների համաժողով անցկացվեց, հազարավոր ծառայողների Փաշինյանը հավաքել էր ՄՀ համալիրում` մեկ հարկի տակ, ու գովերգում էր նրանց աշխատանքը»:

  • Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video)

    Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video)

  • Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»



    Հասարակություն


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Նախընտրական սոցիալ-տնտեսական բռնկումները վաղուց և արագորեն մարել են: Թեպետ, ինչո՞ւ միայն սոցիալ-տնտեսական: Հուզական-ցուցադրական դրսևորումներն էլ են մարել: Ե՞րբ է վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ հանրությանը «մատնասրտիկ» ցուցադրել: Իսկ իմա՞ստը: Ընտրությունները վաղուց ավարտվել են: Ինքն իր պաշտոնն ու իշխանությունը, թեկուզ 49 տոկոս ձայներով, պահպանել է: Գրեթե բոլոր ընդդիմադիր լիդերներին ուղիղ հրահանգով բանտ է ուղարկել: Բայց այս անդրադարձում չենք խորասուզվի քաղաքական վայրիվերումների ու պղտոր ալիքների մեջ: Հակառակը՝ շատ հողեղեն, անգամ կենցաղային իրողություններ եկեք դիտարկենք ու արձանագրենք, որ կյանքը վերադարձել է քպական «բնականոն հուն»: Այն է՝ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, այլևս չեն «սիրում բոլորիդ», ոչ էլ՝ խոնարհվում են բոլորիդ առաջ: Ու առհասարակ, ոչ էլ ընդհանրապես հետաքրքիր է ժողովուրդն իրենց: Չնայած, այս վերջինը, կներեք, մի փոքր չափազանցրեցինք, տաքացանք, ինչպես ասվում է: Չէ, Փաշինյանին ու իր իշխանությանը հետաքրքիր եք, սիրելի հայրենակիցներ, բայց հետաքրքիր եք… բացառապես որպես «տուգանքի մատերիալ» ու հարկային, գնաթանկացումային, կներեք, «կթման» օբյեկտ:


    Մի պահ մտովի հետ գնանք դեպի նախընտրական շրջան: Տեսեք, բյուջեով կենսաթոշակի բարձրացում նախատեսված չէր: Ավելին, հենց Փաշինյանն ասում էր (կհիշեք), որ եթե թոշակները մի փոքր բարձրացնեն, բյուջեն անկարկատելի ճեղքվածք կստանա, ի լրումն՝ համոզում էր, որ թոշակառուները չգիտեն, թե ինչի վրա ծախսեն հնարավոր ավելացվելիք գումարը: Հա, բայց ընտրությունների նախաշեմին կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացրեց: Այդ հետո պիտի պարզվեր ու պարզվեց, որ տվյալ բարձրացման հետևանքով մեծ թվով հայրենակիցներ սոցապահովության նպաստներից զրկվեցին: Պատճառաբանությունը շատ պրոզայիկ էր. կենսաթոշակների բարձրացումից իրենց եկամուտներն աճել են, ուստի, մնաս բարով նպաստ: Ու ստացվեց, որ թոշակների բարձրացմամբ անակնկալ ուրախացած մարդիկ ավելի շատ վնաս կրեցին: Սա՝ դեռ աճած գները, թանկացումները չհաշված: Իսկ եթե դա էլ հաշվենք, ապա էլ ավելի ակնհայտ է դառնում, որ կենսաթոշակի «անակնկալ» բարձրացումն ընդամենը էժանագին ընտրակաշառքի դեր էր կատարում ու զուտ նախընտրական երևույթ էր:


    Հա, բայց եթե բարձրացված 10000 դրամը իշխանությունը կարող է այլ տարբերակներով «հետ ստանալ», ապա նաև այդ 10000-ի համար Փաշինյանի ու նրա ՔՊ-ի օգտին քվեարկածները չեն կարող իենց «ձայները» հետ վերցնել: Եթե, իհարկե, չհետևեն նույն Փաշինյանի գործնական խորհրդին՝ «դուրներդ չի գալիս, հեղափոխություն արեք»:

    Բայց շարունակենք, մանավանդ, որ մենակ թոշակների հարցը չէ:


    Գնալով ավելի ու ավելի հաճախակի են դառնում բողոքները, տրտունջները, այսպես ասած, «ձրի առողջապահության» հետ կապված: Գնալով, բնականաբար, ավելի շատ են խնդիրներ ծագում: «Ձրին» աստիճանաբար վերածվում է համավճարի, դա էլ, կարելի է չկասկածել, ժամանակի հետ կդառնա լրիվ վճարովի: Ինչևէ, պարզ է միայն այն, որ Փաշինյանին ձայներ բերած այդ նորամուծության հետ կապված՝ ընտրություններին հաջորդող այս ժամանակահատվածում ամեն ինչ չէ, որ հարթ է, եթե առհասարակ այդտեղ որևէ հարթ հանգամանք կա:


    Հաջորդը. Փաշինյանը նախազդեց, որ ջուրը շուտով կտրուկ կարող է թանկանալ: Այսինքն, ջրի սակագինը կարող է նկատելի աճել: «Մարդիկ մտածում են՝ դե, ջուր ա էլի, ի՞նչ առանձնահատուկ բան կա»։ Այսօր Հայաստանում ջրի սակագները արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Մենք ապրում ենք Հայաստանում, որը խորհրդային հետագիծ ունի, որտեղ արձանագրված է եղել, որ ջուրը ձրի է կամ շատ էժան է, բայց ջուրը ձրի կամ շատ էժան չի եղել երբեք… Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ, թե այդ սակագնի որ մասը, ով ինչպես պետք է վճարի»,-բառացի ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է սա նշանակում: Սա գործնականում նշանակում է, որ, ըստ ՔՊ ղեկավարի, ջրի գինը լավը չէ, պետք է վերանայել, շատ էժան է, ինչո՞ւ պիտի այդքան էժան լինի ջուրը: Հա, էլի: Ի դեպ, հավելենք. հապա օ՞դը: Այսինքն, ինչո՞ւ է այն անվճար: Անխոս՝ ապրում ենք հեքիաթային պայմաններում, որոնք նկարագրված են Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթում: Հիշո՞ւմ եք. «Այն բանից հետո, երբ բարձրացրեցինք օդի հարկը, սկսել եք քիչ շնչել…, դա վրդովեցուցիչ է»,- հպատակների վրա բղավում էր իշխան Լիմոնը:

    Լավ, մի պահ Փաշինյանին հանգիստ թողնենք: Ջանի Ռոդարիին էլ:


    Մեկ ուրիշ քպական հայտարարում է, թե Հայաստանը չի կործանվի, եթե գազը կտրուկ թանկանա, ժողովուրդը կվճարի, փող էլ կունենա: Թե որտեղից կունենա, հայտնի չէ: Ի վերջո, ժողովուրդը, ի տարբերություն քպականների, պարգևավճարախեղդ չի լինում:


    Բայց, ոնց հասկացանք, առանց Փաշինյան չի ստացվում, քպականները իրենց շեֆին «վազանց անել» չեն կարող: Եվ ուրեմն, վերադառնանք Փաշինյանին: Հիշո՞ւմ եք, որ Ադրբեջանից մի քանի ցիստեռն բենզին էին բերել (առանձին մեկնաբաններ դա բնորոշեցին որպես Ալիևի յուրովի նախընտրական աջակցություն): Հիշո՞ւմ եք, որ Փաշինյանը գնում էր բենզալցակայաններ, աշխատողներից ուզում էր ճշտել, ավելի ճիշտ՝ բառ կորզել, թե «բենզինն էժանացե՞լ է, ժողովուրդ»: Հա հարցնում էր՝ իջե՞լ ա, բենզինի գինը իջե՞լ ա… Հետո էլ համոզում էր, որ ասեն՝ եթե չի իջել, գոնե չի էլ բարձրացել: Հա, էկոնոմիկայի նախարարն էլ թվախեղդ էր անում, թե իրականում այսքան ու այդքան դրամով բենզինն էժանացել է: Իսկ հիմա՝ ընտրություններից հետո, բենզինի լիտրը միջինը 70-80 դրամով թանկացել է (որոշ դեպքերում՝ նաև մինչև 100 դրամով): Սա մոտավորապես 20 տոկոս է: Ու գնալով թանկանում է: Ու ամեն ինչն է թանկանում: Ու դեռ թանկանալու է: Բայց Փաշինյանը հաստատ չի գնալու բենզալցակայանի՝ թանկացած թվերով ցուցանակի մոտից «սրտիկ անելու»: Իրեն թանկացած բենզինն՝ ի՞նչ: Թանկացած բենզինից օգտվողները՝ ի՞նչ

    Լավ, եկեք մի պահ ժապավենը մտովի հետ պտտենք ու շատ հասարակ ձևով քննարկենք չափազանց պարզ, նույնիսկ պարզունակ հարց. եթե ընտրություններից առաջ, նախընտրական շրջանում Փաշինյանը, քպականները հայտարարեին, որ ընտրություններից հետո պիտի ջուրը թանկանա, պիտի նպաստները «կտրեն», բենզինը պիտի թանկանա, գազն էլ՝ կտրուկ թանկանա, ապա իրենք կըտրվեի՞ն: Թեկուզ վարչական ռեսուրսով, ամբողջ խմբակցության քվեները գողանալով: Այն «մեջքը ծուռ» 49 տոկոսը կստանայի՞ն: Իհարկե՝ ո՛չ: Չէին ընտրվի, 49 չէ, 19 տոկոս չէին ստանա:


    Հասկանալի է, որ հարցը հռետորական է: Հասկանալի է, որ նորմալ հասարակությունները իշխանություն են ձևավորում, իշխանություն են ընտրում ոչ այն բանի համար, որ ավելի վատ ապրեն, քան նախքան այդ: Բայց մեր պարագայում, կարծես, այդ «հասկանալիությունները» չեն գործում: Անհասկանալի են:


    Մարդը բացեիբաց հայտարարում է, թե նոր տարածքային զիջումներ է անելու: Դրանից ուրախացողներ են գտնվում: Մարդկանց պարզ բացատրում են, որ թոշակի բարձրացումը կարճաժամկետ էֆեկտի, իրենց ձայներն ու հույզերը «գրպանելու» համար է, ձեռքները թափ են տալիս ու… հետո բողոքում, որ իրենց «քցեցին», նպաստից զրկեցին, գներն են աճում, երրորդը, չորրորդը:

    Կարելի է երկար զարմանալ այդ երևույթի, նման դրսևորումների վրա: Կարելի է ավելի գեղարվեստական ու պաճուճագալար արտահայտություններ շարադրել, սակայն անողոք իրականությունը ավելի շատ չոր արձանագրում է պահանջում. «բոլորիդ սիրում եմ»-ները պրծան, «մատնասրտիկները» դարձան սոցիալական ծանրագույն հարվածներ:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է. Անահիտ Ավանեսյան

    Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

    «Բաշխման փուլում ենք: Չկորցնեք ճիշտ ժամանակը, պատվաստվեք և կանխարգելե՛ք գրիպի բարդությունները»,- նշել է նա։

  • Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video)

    Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video)

  • Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»



    Քաղաքական


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Ինչպես հայտնի է, 2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի բոլոր մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: 20 խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակները գրանցման համար պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 18։00-ն: Նոյեմբերի 29-ին ընտրություններ տեղի կունենան Նոյեմբերյանում:


    Այս օրերին արդեն իսկ հստակեցվում են որոշ համայնքներում առաջադրվելիք քաղաքական ուժերի և թեկնածուների անունները, սակայն մեծամասամբ դեռևս անորոշություն է՝ հատկապես ընդդիմադիր ուժերի մասնակցության առումով: «Փաստ» թերթի տեղեկություններով, հատկապես վերջին մեկ ամսում Նիկոլ Փաշինյանը բոլոր մարզպետարաններում, իրավապահ համակարգի մարզային կառույցներում «համար մեկ» է հայտարարել: Ընդ որում, խոսքն այն մասին չէ միայն, որ ընտրություններում ապահովեն ՔՊ-ի անվերապահ հաղթանակ, այլ առաջին հերթին «հետախուզական» նպատակներով: Մեր աղբյուրները փոխանցում են, որ բոլորին հրահանգված է շոշափել տրամադրությունները, ներքին տեղեկություններ հավաքել՝ նախօրոք հասկանալու, թե ընդդիմադիր ուժերից որոնք որտեղ են մասնակցելու, ում են առաջադրելու որպես համայնքի ղեկավարի թեկնածու (առաջին համար): Նպատակն է՝ հնարավորինս կանխել ուժեղ թեկնածուների մասնակցությունը. կա՛մ «համագործակցության», ինչպես Գորիսի դեպքում, կա՛մ քրեական վարույթներ նախաձեռնելու և այլ ճնշումների միջոցով չեզոքացնելու:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Վաղինակ Վարդանովն ընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

    Վաղինակ Վարդանովն ընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

  • Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի





    «Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ» (Գաղ. Զ 14)։
    Սիրելի՛ հավատացյալներ,
    Այս կիրակի՝ սեպտեմբերի 13-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է տարվա հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։

    Տոնի առիթով Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը տոնական Սուրբ Պատարագ կմատուցի Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
    Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակից լինելու Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագին, ստանալու Սուրբ Պատարագից բխող օրհնությունն ու լսելու Սրբազան Հոր պատգամը։
    Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30-ին։
    «Խաչն կենարար որ եղեւ մեզ փրկութիւն,
    սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք:
    Որ ի Հօրէ լուսոյ լոյս ճառագայթեալ ի յերկրի
    եւ գաւազան զօրութեան հաւատացելոց,
    սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք:
    Որ լուսափայլ ծագմամբ հրաշափառապէս մեզ ցուցաւ
    ի յօգնութիւն ընդդէմ թշնամւոյն, սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք» (Շարական):
    Մասյացոտնի թեմ




    դիտվել է 47 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»



    Քաղաքական


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» ամենահնչեղ կարգախոսներից մեկն այն էր, թե «նոր Հայաստանում» այլևս անձեռնմխելիներ չեն լինելու։ Օրենքը դառնալու է հավասար բոլորի համար, պետական ինստիտուտները կդադարեն սպասարկել իշխանության շահերը, իսկ ընտրությունները կվերածվեն քաղաքական ծրագրերի ազնիվ մրցապայքարի: Անցել է ութ տարի, և այսօր քաղաքական դաշտի բազմաթիվ դիտորդներ արձանագրում են, որ այդ խոստումները մնացին օդում, առավել ևս՝ գործնականում այդպես էլ չվերաբերեցին հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին։


    Հետաքրքիր է բացել Ընտրական օրենսգիրքը և ծանոթանալ 23-րդ հոդվածին՝ «Վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը և նախընտրական քարոզչության սահմանափակումները»: Հոդվածն արգելում է պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուներին օգտագործել պաշտոնեական դիրքը՝ ընտրություններում առավելություն ստանալու համար։ Արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը: Թվում է, թե նորմն առավել քան հստակ է: Այնինչ, ինչպես իր հրապարակման մեջ նշում է armtribunal.com կայքը, 2026 թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում ի հայտ եկավ մի իրավիճակ, երբ տպավորություն էր ստեղծվում, թե գոյություն ունի երկու իրականություն։ Մեկում ապրում են ընտրական գործընթացի սովորական մասնակիցները, որոնց համար օրենքը պարտադիր է։


    Մյուսում գոյություն ունի Նիկոլ Փաշինյանը, որը միաժամանակ վարչապետ է, իշխող կուսակցության առաջնորդը, պետական տեղեկատվական օրակարգի գլխավոր դերակատարը և վարչական ռեսուրսի ընձեռած հնարավորությունների հիմնական շահառուն: Ըստ էության, ձևավորված համակարգի պայմաններում պետական ապարատը, պաշտոնական տեղեկատվական հարթակները, հարկատուների միջոցներով սնվող հեռուստատեսությունը, ծառայողական հնարավորությունները և կառավարության ղեկավարի քաղաքական կարգավիճակը որոշակիորեն ծառայեցվում էին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավին: Ողջ նախընտրական արշավի ընթացքում կառավարությունը, վարչապետի աշխատակազմը և պետական տեղեկատվական ռեսուրսները աշխատում էին նախընտրական գերակտիվ ռեժիմով:

    Վարչական ռեսուրսը միայն պաշտոնյաները, ծառայողական մեքենաներն ու պետական ապարատը չեն։ Դա նաև այն տեղեկատվական մեքենան է, որի պահպանման համար վճարում են բոլոր հարկատուները, իսկ այն, շատերի գնահատմամբ, աշխատում է առավելապես մեկ քաղաքական ուժի շահերի համար։


    Հատուկ ուշադրության է արժանի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործունեությունը, որը, չնայած իր անվանմանը, նախընտրական արշավի շրջանում ավելի ու ավելի քիչ էր հիշեցնում հանրային և ավելի շատ՝ իշխող կուսակցության գերատեսչական հեռուստաընկերություն: Այսպես, 2026 թ. մայիսի 3-ի լուրերի երեկոյան թողարկման ժամանակ տեղեկություն տարածվեց այն մասին, թե վարչապետի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածուն իբր Ռոբերտ Քոչարյանն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այն որակեց որպես չստուգված տեղեկություն և դատական հայց ներկայացրեց հեռուստաընկերության դեմ։ Սակայն, ինչպես և սպասվում էր, դատական համակարգը հերթական անգամ իշխանության դիրքորոշմանն ուղղված նախանձելի պատրաստակամություն ցուցաբերեց:


    Կարելի է ենթադրել, թե խոսքը պատահական սխալի մասին է։ Ինչպես պատահականություն կարող են դիտվել նաև բազմաթիվ այլ համընկնումներ, որոնք տեղի էին ունենում պետական հեռուստաալիքի եթերում ողջ քարոզարշավի ընթացքում։ Սակայն այդ անճշտությունները և քաղաքական մեկնաբանությունները գրեթե միշտ ստեղծում էին անբարենպաստ ֆոն ընդդիմության համար։

    Խնդիրը միայն լրատվական թողարկումները չեն։ Բավական է ծանոթանալ Հանրային հեռուստատեսության քաղաքական թոք-շոուներին՝ տեսնելու համար, որ պետական հեռուստաալիքը աստիճանաբար կորցնում է լայն հանրային քննարկումների հարթակ լինելու դերը՝ որոշ դեպքերում հիշեցնելով քաղաքական շտաբի աշխատանք: Այս առումով հատկանշական են Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ հաղորդումները, որտեղ անկողմնակալ հեռուստադիտողի համար դժվար չէ նկատել, թե որտեղ է ավարտվում անկախ լրագրությունը և սկսվում իշխանության քաղաքական դիրքորոշման սպասարկումը։ Եվ այս ամենը նախընտրական շրջանում քաղաքական առավելություններ էր ստեղծում մեկ կուսակցության համար։


    Նույնքան մտահոգիչ էր իրավապահ համակարգի գործողությունների ֆոնը։ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առավելություն ստանալը։ Մինչդեռ լուրջ վարչական ռեսուրս է ստեղծվում այն իրավիճակում, երբ մի քաղաքական ուժ քարոզարշավ է իրականացնում պետական ապարատի լայն հնարավորություններով, իսկ նրա ընդդիմախոսները ստիպված են լինում զբաղվել իրավական ընթացակարգերով և ուժային կառույցների ուշադրությունից պաշտպանվելով:


    Քարոզարշավի ընթացքում հասարակությունը ականատես էր լինում որոշակի հաջորդականության. վարչապետի հանրային կոշտ հայտարարություններից հետո ընդդիմադիր գործիչներն ավելի հաճախ էին հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ֆորմալ առումով խոսքը պետական կառույցների գործունեության մասին էր, սակայն հանրային ընկալման մեջ տպավորություն էր ստեղծվում, որ պետական ապարատը ներգրավվում է քաղաքական պայքարի մեջ։ Դրա օրինակներից էր Անդրանիկ Թևանյանի շուրջ զարգացումները՝ վարչապետի հանրային հայտարարություններից հետո:

    «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԿԸՀ-ին կոչ էր արել պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման հիմքով քննության առնել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու: Ինչպես նախաձեռնությունը հայտնել էր, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում արված հայտարարություններից հետո իրավապահ համակարգը ընթացք էր տվել քրեական հետապնդմանը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, պատշաճ արձագանք չտվեց «ՀայաՔվեի» այս կոչին։


    Այստեղ արդեն ի հայտ է գալիս սահմանադրաիրավական կարևոր խնդիր: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Ավելին, Սահմանադրությամբ հստակ ամրագրված է՝ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:


    Հետևաբար, եթե իշխանությունը պահվում կամ ձեռք է բերվում ազատ ընտրությունների սկզբունքի խախտման, վարչական ռեսուրսի և պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով, ապա խոսքն արդեն միայն Ընտրական օրենսգրքի մասին չէ։ Այդ դեպքում օրինաչափորեն հարց է առաջանում, թե որքանով են նման գործընթացները համապատասխանում Սահմանադրության ոգուն։ Հայաստանի քրեական օրենսդրությունը սահմանադրական կարգի հիմունքների խախտումը համարում է պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններից մեկը, որը նախատեսում է ազատազրկում տասից տասնհինգ տարի ժամկետով։

    Այս ամենի ֆոնին հանրությունը չլսեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից իրավիճակը գնահատող հստակ արձագանք: Չեղան պաշտոնական հայտարարություններ, հանձնարարականներ կամ ներկայացված փաստերին իրավական գնահատական տալու պահանջներ։ Դատախազությունը, որն այդքան զգայուն է ընդդիմադիր գործիչների հայտարարությունների հանդեպ, նմանատիպ հետևողականություն չցուցաբերեց իշխանության ներկայացուցիչների հնարավոր խախտումների վերաբերյալ:


    Ժողովրդավարությունը սկսվում է ոչ թե հաղթական ելույթներից և ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերից։ Այն սկսվում է մի պարզ ճշմարտության ընդունումից. օրենքը կա՛մ պարտադիր է յուրաքանչյուրի համար, կա՛մ գոյություն ունի արտոնյալների մի խումբ, որին թույլատրված է այն, ինչ արգելված է մնացածին։


    Դատելով 2026 թ. քարոզարշավի զարգացումներից՝ այս ընտրությունների շուրջ վեճը միայն տոկոսների կամ մանդատների մասին չէ։ Դա վեճ է այն մասին, թե արդյո՞ք Հայաստանում պահպանվում է ժողովրդաիշխանության սահմանադրական սկզբունքը, թե՞ գործում է քաղաքական նպատակահարմարության ուժը։ Եվ եթե օրենքի առաջ հավասարությունը խաթարվում է, ապա ընտրական ճանապարհով իշխանության ձևավորման տրամաբանությունը սկսում է թուլանալ՝ առաջ բերելով քաղաքական պայքարի նոր, ավելի բարդ մարտահրավերներ:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ պաշտոնյա չի լսել տիգրանաշենցիների բողոքները

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ պաշտոնյա չի լսել տիգրանաշենցիների բողոքները