Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Written by

in


Աշխարհ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը Աբու Դաբիում նոյեմբերի 10–11-ին նախատեսված եռակողմ բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Ուկրաինայի բանակցային պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ պատվիրակությունն արդեն մեկնել է Աբու Դաբի։ Նրա խոսքով՝ եռակողմ բանակցությունների օրերին ուկրաինական կողմն առանձին հանդիպումներ կանցկացնի նաև եվրոպացի գործընկերների հետ՝ դիրքորոշումները և հետագա քայլերը համաձայնեցնելու համար։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *