Ազգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ Հայաստան
Տեսանյութը՝ այստեղ
Ազգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ Հայաստան
Տեսանյութը՝ այստեղ
Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար մեր նորագույն պատմության ամենածանր օրերից է։ Օր, որը հիշեցնում է, թե ինչպես մի ամբողջ ազգ 44 օր աննահանջ պայքարեց հանուն հայրենիքի, սակայն այդ ողջ ընթացքում երկրի ղեկավարների ճակատագրական սխալների հետևանքով կանգնեց ծանրագույն կորուստների ու պարտության առաջ, այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Այսօր՝ վեց տարի անց, մենք շարունակում ենք կրել այդ սխալների հետևանքները։
Ես նախկինում էլ ասել եմ՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ բանակցային դիրքեր, որոնց ճիշտ օգտագործման դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում և չկորցնել Հայաստանի տարածաշրջանային կշիռը։
Սակայն այդ հնարավորությունները մսխվեցին։ Եվ այսօր Ադրբեջանը շարունակում է պայմաններ թելադրել Հայաստանին՝ ընդհուպ միջամտելով Հայաստանի ներքին գործերին և պահանջելով փոխել մեր Սահմանադրությունը։
Սա այն քաղաքականության հետևանքն է, որով պետական շահի հետևողական պաշտպանությունը փոխարինվել է միակողմանի զիջումներով։
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային համախմբում։ Անկախ նրանից՝ մենք բանտում ենք, Ազգային ժողովում, թե Հայաստանի ցանկացած անկյունում, մեր պայքարը չի կասեցվելու և մնում է նույնը՝ հանուն անկախ Հայաստանի, ազգային արժանապատվության և գալիք սերունդների անվտանգ ապագայի։
Դա են մեզանից պահանջում Եռաբլուրում ձայնարկող եռագույնները և գալիք սերունդների հանդեպ մեր պատասխանատվությունը։
Հավերժ փա՛ռք մեր հերոսներին։ Խունկ և խոնարհում նրանց անմահ հիշատակին»։
դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Երկուշաբթի առավոտյան նավթի գները չափավոր նվազում են՝ նախորդ շաբաթվա կտրուկ անկումից հետո։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հունվարյան ֆյուչերսները կազմում են 97,72 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,6 դոլարով (0,61%) պակաս է նախորդ նստաշրջանի փակման գնից։
Ուրբաթ դրանք աճել էին 3 ցենտով՝ հասնելով 98,32 դոլարի։ NYMEX-ի էլեկտրոնային առևտրում WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 1 ցենտով՝ մինչև 90,82 դոլար, մինչդեռ նախորդ նստաշրջանում աճել էին 31 ցենտով (0,3%)՝ հասնելով 90,83 դոլարի։
Ռուսական կայսրության խոշորագույն գործարարներից ու մեկենասներից են եղել Մայիլյան եղբայրները։ Հենց նրանց հովանավորությամբ է կառուցվել Բաքվի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը։
Թատրոնի շենքի կառուցումը մի հետաքրքիր պատմություն ունի։ Ըստ դրա՝ օպերային հայտնի երգչուհիներից մեկը (ում անունն անհայտ է), այցելելով Բաքու և ելույթներ ունենալով քաղաքի տարբեր վայրերում, հրաժարվել է այլևս գալ Բաքու, քանի որ քաղաքում չի եղել պատշաճ թատրոն։ Հիացած լինելով երգչուհու ձայնով՝ Դանիել Մայիլյանը որոշում է հովանավորել օպերային թատրոնի շենքի կառուցումը՝ երգչուհուն կրկին Բաքու բերելու նպատակով։ Թատրոնի նախագծումը վստահվում է հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևին, ով 1911–1918 թվականներին հանդիսանում էր Բաքվի գլխավոր ճարտարապետը։ Անհերքելի է՝ Բաքուն իսկական քաղաք է դարձել ոչ թե ադրբեջանցիների, այլ՝ հայերի, ռուսների և քաղաքի մյուս ազգությունների ներդրման ու նվիրումի շնորհիվ։
Բացի դրանից՝ Մայիլյանները զբաղվել են նաև նավթային բիզնեսով ու ձկնկիթի առևտրով։ Այս գործունեության շնորհիվ վերջիններս հայտնի էին նաև «խավիարի արքաներ» մականունով։
Գեղարդ վերլուծական
Հետևեք մեզ՝ այստեղ
Լրագրող Նինա Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Նոյեմբերի 9, 2026 թ․, Մոսկվա
Բարեկամներիցս մեկը հագուստ էր գնում։ Դրամարկղի մոտ պարզվեց, որ վաճառողն ադրբեջանցի է, և ասում է․
«Ради Пашиняна я вам сделаю скидку. Мы его очень любим, он единственный лидер, который всё поставил на свои места»։
Պատկերացնո՞ւմ եք։
Այդ ընթացքում Փաշինյանը ճամպրուկներն է հավաքում․ երկու օրից մեկնելու է Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպման։ Այն Էրդողանի, որը մի քանի օր առաջ օկուպացված Շուշիում հրճվում էր Ադրբեջանի «հաղթանակով»։
Իհարկե կսիրեն։ Ինչո՞ւ չեն սիրի։
Այսօր լրացավ վեցերորդ տարին, ինչ հայի կյանքը բաժանվեց «առաջ» և «հետո»։ Իսկ ՀՀ մնացած քաղաքացիների համար սկսվեց «խաղաղության» դարաշրջանի փնտրտուքը։
Իշխանության կողմից ոչ մի ցավակցական ուղերձ չհնչեց։ Գուցե պետք է շնորհակալ լինել, որ գոնե Թաթայի համերգ չմիացրին և Երևանի փողոցներում փառատոն չկազմակերպեցին։
Մինչդեռ ադրբեջանցիները զվարճանում են․ տոնական զեղչեր են անում՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի։
Երբ թշնամու առևտրականը քո երկրի ղեկավարին «սիրում է», դա ահազանգ է»։
դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
ՄԻՊ աշխատակազմի ծախսերը 2027-ին նախատեսված են 605,900,000 դրամ։ Անահիտ Մանասյանի խոսքով՝ բյուջետային ծրագրերը ներառում են երկու հիմնական միջոցառում, որոնցից հիմնականը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայություններն են, իսկ միջոցների ավելի քան 80 տոկոսը ուղղվում է աշխատողների վարձատրությանը։
Նշվել է, որ աճել են դիմումները (17,985-ից մինչև 19,465), թեժ գծի զանգերը (11,935-ից մինչև 17,280), խորհրդատվությունները (5,118-ից մինչև 6,211) և դրական լուծումները (1,183-ից մինչև 1,643)՝ 30.10.2025–30.10.2026 համեմատությամբ։
Ընթացիկ տարում իրականացվել է շուրջ 212 այց և շուրջ 180 իրազեկում, որոնցից 50-ը՝ երեխաների իրավունքների մասին։ Պետական մարմինների առաջարկների կատարման ցուցանիշը հասել է շուրջ 70 տոկոսի։ Ընդգծվել է ֆինանսավորման բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև շենքային պայմանների ու աշխատավարձերի բարելավման առաջնահերթությունը։
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «Հանգիստ կարող եք մահանալ։ ՔՊ նախարար Արսեն Թորոսյանը ետ է կանգնել մահվան նպաստը չեղարկելուց։
Սրանց իշխանությունն արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Պետք է սրանց հաղթել և հեռացնել»,- նշել է նա։
դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման, սոցիալական աջակցության և զբաղվածության պետական ծրագրերի ընթացքն ու արդյունքներն այսօր ներկայացվել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ ասուլիսում։ Տարեվերջին արդեն իսկ կամփոփվեն ծրագրերի արդյունքները, և կքննարկվի դրանց շարունակության նպատակահարմարությունը։
Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։
ՌԴ դեսպանը նշել է, որ Արցախի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ռուսաստանցի օդաչուների կյանքեր է արժեցել:
Արարատի մարզի Երասխ համայնքում հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականին Արցախյան պատերազմի ավարտման մասին եռակողմ հայտարարության ստորագրման օրը ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի ռուսաստանցի օդաչուների հիշատակին:
Արարատի մարզում տեղադրված հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հիշատակի արարողություն, որի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիշեցրել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ռուսաստանցի զինծառայողների կյանք է արժեցել:
Նրա խոսքով՝ այսօր շատ կարևոր է պահպանել նրանց հիշատակը, ովքեր մինչև վերջ հավատարիմ մնացին իրենց մասնագիտական և զինվորական պարտքին:
Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նախիջևանի կողմից ադրբեջանցի զինվորականները խոցել են ռուսական Մի-24 ուղղաթիռը, որն ուղեկցում էր Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը։ Միջադեպը տեղի է ունեցել Երասխի մոտակայքում։ Հրթիռակոծման հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում: Զոհվել են մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինան։ Անձնակազմի մեկ այլ անդամ վիրավորվել է։
arm.sputniknews.ru