Blog

  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը


    Մշակույթ





    ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Վիկտորի Պարկ» ժամանցի այգու համաֆինանսավորմամբ «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» միջազգային էթնիկ նորաձևության լայնածավալ նախագիծը։ Այն կկայանա սեպտեմբերի 12–13-ը Երևանում: Այս մասին հայտնում է նախարարությունը։

     

    «Նախագիծը երկխոսություն է անցյալի և ապագայի միջև, որի հիմնական նպատակն է ցույց տալ՝ մշակութային ժառանգությունը միայն անցյալի հիշողություն չէ, այլ կենդանի, ստեղծագործ և անսպառ աղբյուր, որը նոր կյանք է ստանում ժամանակակից արվեստում ու նորաձևության մեջ՝ դառնալով ժողովուրդներին միավորող կարևոր կամուրջ։ 

     

    Երկու օր շարունակ մեկ հարթակում կհամախմբվեն 11 երկրների պատվիրակություններ, դիզայներներ, արհեստագործներ ու մշակութային ժառանգության պահպանման ոլորտի մասնագետներ Հայաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լիտվայից, Սերբիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Քաթարից, Հունգարիայից, Ուրուգվայից և Անգլիայից։

     

    Ծրագիրը ներառում է.

     

    ժամանակակից էթնո-հավաքածուների և հեղինակային ստեղծագործությունների ցուցադրություններ- ավանդական մշակութային ժառանգության,

     

    խորհրդանիշների և պատկերագրության ժամանակակից վերաիմաստավորման հիման վրա ստեղծված արվեստի և դիզայնի աշխատանքների ներկայացում,

     

    ավանդական արհեստների ժամանակակից մեկնաբանություններ և կենդանի ցուցադրություններ- ավանդական տեխնիկաների, նյութերի և ձեռագործ մշակույթի ներկայացում՝ ժամանակակից արվեստի, դիզայնի և ստեղծագործական մոտեցումների համատեքստում։

     

    «Անցյալի ապագան-Future of the past» նախագիծը մեկ հարթակում համադրում է տարբեր ժողովուրդների մշակութային ինքնությունը, ավանդական գիտելիքն ու ժառանգությունը՝ դրանք վերաիմաստավորելով ժամանակակից արվեստի, նորաձևության և ստեղծագործական արտահայտչամիջոցների լեզվով»,- ասվում է հաղորդագրության մեջ։



  • Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին



    Սպորտ





    Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է իր հասցեին հնչող այն քննադատություններին, թե ինքը բավարար ծավալի աշխատանք չի կատարում պաշտպանությունում և քիչ տարածություն է անցնում հանդիպումների ընթացքում։

    France Football-ին տված հարցազրույցում ֆրանսիացին նշել է, որ հանգիստ է վերաբերվում նման խոսակցություններին և տարբերակում է կառուցողական քննադատությունը «հիմարություններից»։

    «Ես այլևս նորություն չեմ ֆուտբոլում: Բոլորն արդեն երկար տարիներ գիտեն, թե ինչ կարող եմ անել։ Երբ դու մի բան անում ես տասը տարի շարունակ, մարդիկ սովորում են դրան և սկսում են ուշադրություն դարձնել նրան, ինչ դու չես անում։ Դա մարդկային բնույթն է, ուստի ես դա անձնական վիրավորանք չեմ համարում։

    Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե իմ խփած գոլերի քանակը կարող է վնասել թիմային խաղին, ապա դա անտրամաբանական է։ Եթե ես գոլ չխփեմ, ինձ կհարցնեն՝ ինչու։ Յուրաքանչյուր խաղից հետո հայտնվում են տանը նստած միլիոնավոր մարզիչներ, որոնք միշտ դժգոհ են։ Ամեն մեկն իր կարծիքն ունի, բայց ֆուտբոլի իմաստը մրցակցից մեկ գոլ ավելի խփելն է։ Գոլեր հեղինակող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար. ես երբեք չեմ տեսել, որ որևէ թիմ տիտղոսներ նվաճի՝ զրո գոլ խփելով»,- նշել է Մբապեն։

    Նա նաև հավելել է, որ քննադատությունը երբեք չի ազդում իր որոշումների վրա. եթե ինքը վստահ է իր քայլի ճշմարտացիության մեջ, ապա գնում է մինչև վերջ։

    Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 5 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ (4-ը՝ Լա Լիգայում, 1-ը՝ Չեմպիոնների լիգայում):




  • Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը սկսեց…

    Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը սկսեց…

  • 44-օրյա պատերազմի մասին զեկույցում աղմկահարույց մատնանշումներ կան. Մանուկյան |

    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստում «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը նոր ընտրված գործընկերներին հորդորեց ձեռք բերել գաղտնիության թույլտվություն ու ծանոթանալ 44-օրյա պատերազմի վերաբերյալ նախորդ գումարման ԱԺ-ում ձևավորված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին։

    «Դահլիճում ներկա է հատկապես մեր հանձնաժողովի փորձագետ, ԶՈւ գնդապետ Վահան Ավետիսյանը, որը շատ բան ունի այդ մասին պատմելու, բայց բաց նիստում ցավոք սրտի, չենք կարող»,-ասաց Մանուկյանը։

    Ընդդիմադիր գործչի խոսքով, այդպես էլ կյանք չստացած զեկույցում բավականին հետաքրքիր շերտեր կան, աղմկահարույց մատնանշումներ։

    «Ցավոք սրտի, դրանք իրավունք չունեմ հրապարակել, հակառակ դեպքում մեր հասարակության աչքերն ավելի լայն կբացվեն։ 48 մլն դոլարի մետաղի ջարդոն, որ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, հազար ու մի հարցեր։ Առաջիկայում վստահ եմ, 1-2 օրվա հարց է լինելու, գաղտնիության թույլտվությունը ստացեք, անպայման ծանոթացեք։ Տարողունակ զեկույց է, և շատ հարցեր այնտեղ կան»,-ասաց նա։

    Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վիլեն Գաբրիելյանն էլ արձագանքեց՝ Մանուկյանը կարող է մի նախաձեռնություն մտածել, որի շնորհիվ հասարակությանը հնարավորություն կտրվի ծանոթանալ հիշյալ զեկույցին։

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու Կոպիրկինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

    Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։

    Կողմերը կառուցողական երկխոսությունը շարունակելու և երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին ու քայլերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

    Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին։

  • Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ին


    Հասարակություն



    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    Սեպտեմբերի 12-16-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝
    Սեպտեմբերի  12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Հանրապետության տարածքում`
    Սեպտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`արևմտյան`2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  12-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
    Երևան քաղաքի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
    Օդի առավելագույն ջերմաստիճան        35.0°C (2014թ.)
    Օդի նվազագույն ջերմաստիճա                4.9°C (1969թ.)
    Օդի միջին օրական ջերմաստիճան       21.0°C


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Գևորգ Պապոյանը կարևորել է հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը | Էկոնոմիկա

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ։

    Քննարկվել են ջերմոցային ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, արտահանման խթանման և արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ գործող պետական աջակցության մեխանիզմները, ինչպես նաև ոլորտի զարգացման և մրցունակության բարձրացման հնարավորությունները։

    Առանձին անդրադարձ է կատարվել ջերմոցային վարդի արտահանման լոգիստիկ և տրանսպորտային առանձնահատկություններին, մաքսազերծման գործընթացին և ոլորտին առնչվող այլ հարցերի։

    Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է ոլորտի բնականոն և շարունակական գործունեության ապահովումը, հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը և նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։

  • Ծանոթացեք «44-օրյայի» քննիչ հանձնաժողովի զեկույցին, աղմկարահույց է․ Գեղամ Մանուկյան (video)

    Ծանոթացեք «44-օրյայի» քննիչ հանձնաժողովի զեկույցին, աղմկարահույց է․ Գեղամ Մանուկյան (video)

  • Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում

    Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտումՀայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել։ Լավ կլինի, որ այդպիսի հայտարարություններից հետո ինչ-որ մեկը հայտնվի բանտում:

    Այս մասին ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:

    «ՔՊ-ում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018 թ-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել, ես թույլ չեմ տվել»,- ասել է նա:

    «Իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք օրինական ուժի մեջ մտած վճիռներով են հաստատված, և կան քրեական գործեր: Լարվել է նրանից, երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կամ ինքը, կամ իր հետ փոխկապակցված մարդիկ եղել են ներգրավված, պարզվել է, որ ապօրինի պետհամարանիշներով է շրջել»,- նշել է Փաշինյանը:

  • Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին



    Քաղաքական


    Կան ղեկավարներ, որ խաղաղ և արժանապատիվ կառավարում են իրենց երկիրը, հասնում են թոշակի տարիքի և առողջ ապրելակերպի շնորհիվ կարողանում են տուռնիկի վրա բարդ վարժություն անել, գրել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ արձագանքելով Փաշինյանին։

    «Տղամարդուն հարիր չէ նոր վիրահատված մարդուն դիտավորյալ ապօրինի նստեցնել, հետո այդ մարդու առողջական վիճակի մասին վայրահաչել ու ինքնահաստատվել։ Նախագահի տարած բժշկական միջամտության մասին արդեն բոլորին է հայտնի, և նման միջամտության ենթարկվում են հազարավոր մարդիկ։ Նախագահն ինքն է արգելել այդ միջամտությունը դարձնել կալանքը մեղմելու միջնորդության առարկա։ Իսկ Նիկոլի և Ալիևի բաղձալի կալանքի նիստի մեկ օրով հետաձգումը եղել է բժիշկների ցուցման համաձայն։

    Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը։

    Կան ղեկավարներ, որ խաղաղ և արժանապատիվ կառավարում են իրենց երկիրը, հասնում են թոշակի տարիքի և առողջ ապրելակերպի շնորհիվ կարողանում են տուռնիկի վրա բարդ վարժություն անել, և կան ղեկավարներ, որոնք անարժանապատիվ կերպով քարշ են տալիս իրենց գոյությունը, չեն հասնում թոշակի տարիքին, քանի որ ժողովուրդը նրանց կախում է տուռնիկից։

    Մուսոլինիի պատկերը համացանցում կա, կարող են ծանոթանալ․ տուռնիկի նման մի բանից է կախված»,- գրել է Բագրատ Միկոյանը։

    Փաշինյանն ասել էր․ «Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ»։