ՄԻՊ աշխատակազմի ծախսերը 2027-ին նախատեսված են 605,900,000 դրամ։ Անահիտ Մանասյանի խոսքով՝ բյուջետային ծրագրերը ներառում են երկու հիմնական միջոցառում, որոնցից հիմնականը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայություններն են, իսկ միջոցների ավելի քան 80 տոկոսը ուղղվում է աշխատողների վարձատրությանը։
Նշվել է, որ աճել են դիմումները (17,985-ից մինչև 19,465), թեժ գծի զանգերը (11,935-ից մինչև 17,280), խորհրդատվությունները (5,118-ից մինչև 6,211) և դրական լուծումները (1,183-ից մինչև 1,643)՝ 30.10.2025–30.10.2026 համեմատությամբ։
Ընթացիկ տարում իրականացվել է շուրջ 212 այց և շուրջ 180 իրազեկում, որոնցից 50-ը՝ երեխաների իրավունքների մասին։ Պետական մարմինների առաջարկների կատարման ցուցանիշը հասել է շուրջ 70 տոկոսի։ Ընդգծվել է ֆինանսավորման բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև շենքային պայմանների ու աշխատավարձերի բարելավման առաջնահերթությունը։
Leave a Reply