Blog

  • Կան փակ ավտոճանապարհներ – Սյունիք ՀԸ

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

    Վանաձոր-Դիլիջան, «Զանգեր»-Սիսիան, Սիսիան-Կապան, Լծեն-Տաթև, Կապան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

  • Բացառիկ լուսանկար․ ով է Արթուր Ալեքաանյանի կինը

    Համացանցում է հայտնվել Արթուր Ալեքսանյանի կնոջ՝ Անիի լուսանկրաը։ Արթուրի խնամքով թաքցնում էր հարսնացուին, անգամ հարսանեկան արարողությունից որևէ լուսանկար կամ տեսանյութ չէր տարածվել, որտեղ կերևար Անիի դեմքը։

    Զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։

    Ալեքսանյանը և կինը պսակադրվել են Սուրբ Գևորգ եկեղեցում։ Անին նույնպես Գյումրիից է։

    Հարսանեկան արարողությունն ու տոնակատարությունն անցկացվել են նեղ շրջանակում՝ հարազատների, մտերիմների և ընկերների մասնակցությամբ։ Հյուրերի թվում եղել են նաև հայկական ըմբշամարտի անվանի ներկայացուցիչներ։

    Երեկոյի ընթացքում հյուրերի համար ելույթ են ունեցել Karen Sevak Band-ը, Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը և այլ երգիչներ։

  • Կոտայքի մարզում վթարից մահացել է բլոգեր Սվետլանան

    23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանը ողբերգական վթարի հետեւանքով մահացել է։ 2026 թվականի նոյեմբերի 8-ին, առավոտյան ժամը 07:50-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի էր ունեցել ավտովթար։

    Դեպքը տեղի է ունեցել ճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում՝ Կոտայքի մարզում. Սվետլանան իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով ընթացել է դեպի Երևան, երբ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա՝ երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակը Իրանում իշխանության տապալուն էր, բայց հենց այդ երկրներում տեղի ունեցել փաստացի իշխանափոխություն

    ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակը Իրանում իշխանության տապալուն էր, բայց հենց այդ երկրներում տեղի ունեցել փաստացի իշխանափոխությունԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

    Այժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։

    Պարադոքս է, բայց փաստ, որ վերջին ընտրություններից հետո հենց Իսրայելում և ԱՄՆ-ում է ինչ-որ առումով տեղի ունեցել փաստացի իշխանափոխություն՝ առաջինում կառավարություն կազմելու հանձնարարական է ստացել գործող վարչապետի քաղաքական ախոյանը, իսկ երկրորդում՝ գործող նախագահի կուսակցության մրցակից քաղաքական ուժը վերցրել է խորհրդարանի երկու պալատների աթոռների մեծամասնությունը։

    Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր, բայց այս ամենի համար նախ պետք է աներեր կամք և ստեղծագործ միտք ու քրտնաջան աշխատանք, այլ ոչ թե պարտվողականության քարոզ։

  • Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ Լալայան



    Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջատար Վարազդատ Լալայանը մեկնաբանել է Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված 2026 թվականի աշխարհի առաջնությունում իր ելույթը։

    Գերծանր քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդը բավարարվել է բրոնզե մեդալով, սակայն համոզված է, որ նույնիսկ ոչ լիարժեք մարզավիճակում կարող էր պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար։

    «Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց, իսկ ինձ, թերևս, ժամանակը չբավարարեց, քանի որ որոշ խնդիրների պատճառով շուրջ երկու ամիս չէի մարզվել։ Հավանաբար չհասցրի լավ մարզավիճակ ձեռք բերել և լիարժեք վերականգնվել, սակայն պայքարս հույս տվեց, որ նույնիսկ այս վիճակում կարող էի հաղթել մրցակիցներիս։ Պարզապես ինչ-որ բան պակասեց ու չստացվեց, և չկարողացա պահպանել տիտղոսս։ Բայց ոչինչ, պատրաստվում ենք առաջիկա մրցաշարերին և հուսով եմ՝ հաջորդ անգամ ամեն ինչ ավելի լավ կդասավորվի։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • «Սվետիկն ինձնից նեղացած է հեռացել». Արամ Մելիքյան

    Արամ Մելիքյանը հայտնել է, որ վերջին անգամ Սվետլանա Առաքելյանին հանդիպել է ամռանը՝ «Արմգեյմսի» նկարահանումների ժամանակ։ Նա պատմել է, որ Ագնեսի և Սվետայի մասնակցությամբ խաղի ընթացքում, երբ մրցույթ էր ընթանում, Ագնեսը մի քանի խախտում էր թույլ տվել, սակայն ինքը լռել էր։ Սվետան նեղացել է և ասել, թե Արամ Մելիքյանը տարբերություն է դնում իրենց միջև։

    Արամ մելիքյանն այսօր հիշել է այդ մասին և ասել, որ այդ հանդիպման ժամանակ Սվետիկն իրենից նեղացած էր հեռացել։

    Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին։ Վարորդը տեղում մահացել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարորդը բլոգեր Սվետլանա Առաքելյանն է եղել։

  • Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել

    2027 թվականին Ռուսաստանի ութ տարածաշրջաններում նախատեսվում է սահմանափակել միգրանտների աշխատանքը տաքսու ոլորտում, հայտնում է «Վեդոմոստի»-ն։

    Խոսքը Մորդովիայի, Չուվաշիայի, Թաթարստանի, Ուդմուրտիայի, ինչպես նաև Սվերդլովսկի, Օրենբուրգի, Ուլյանովսկի և Հրեական ինքնավար մարզերի մասին է։ Մեկ այլ տարածաշրջան՝ Կալուգայի մարզը, արգելք է սահմանում առաքիչ աշխատող միգրանտների համար։

    դիտվել է 7 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

  • 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված

    53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանվածՆոյեմբերի 6-ին Երևանում հերթական սրբապղծության դեպքն է տեղի ունեցել։ Այդ օրը Երևանի բնակիչ 53-ամյա տղամարդը հերթական անգամ այցելել է Վարդաշեն 9-րդ փողոցին կից գտնվող իր հարազատների գերեզման, որպեսզի շարունակի գերեզմանի բարեկարգման աշխատանքները, սակայն անակնկալի է եկել։

    Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդն այցելելով իր տատիկի, պապիկի և հոր գերեզման, այն հայտնաբերել է թալանված։

    Տականքը կամ տականքները պոկելու միջոցով գողացել են գերեզմանատան բազալտե սալիկները՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։

    Ահազանգով դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ով դեպքի վայրը զննելուց հետո մի դարակազմիկ, ավելի շատ սահմռկեցուցիչ առաջարկ է արել տուժածներին՝ ասելով. «Եթե գողի կամ գողերի տեղն իմանաք կամ բռնեք, խաբար արեք՝ գանք հետևներից»։ Նման անհեթեթ առաջարկ իրեն հարգող որևէ իրավապահ կառույցի աշխատակից չէր տա, այս դեպքում ՆԳՆ ոստիկանության նորանշանակ պետի տեղակալ Արսեն Ոսկանյանը պետք է հետևություններ անի ու ինչպես ժամանակին ասել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը նման ոստիկանին պետք է համազգեստի միջից դուրս հանել ու շպրտել։

    Իսկ նշված դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

    Արդյոք այս հերթական սրբապղծության դեպքը կբացահայտվի, թե ոչ, հայտնի չէ։

  • Վթար է․ գազ չի լինելու



    Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 9-ին ժամը 22։00-ից դադարեցվել է Արարատ քաղաքի, Զոդ բանավանի, Արարատ, Ավշար, Նոյակերտ, Այգավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։
    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Երևանի քաղաքապետարան, դուք ընդհանրապես վերահսկո՞ւմ եք, թե ինչ է կատարվում քաղաքի ճանապարհներին․Գայանե Պապոյան

    Փաստաբան Գայանե Պապոյանը գրել է․

    «Սա արդեն անպատասխանատվության և ամենաթողության գագաթնակետն է։

    Երևանում՝ Պուշկինի դպրոցի անմիջական հարևանությամբ, ճանապարհին տեղադրված է բետոնե հսկայական արգելապատնեշ։

    Ավելին, հարևանությամբ գտնվող խանութի աշխատակցի խոսքով՝ այստեղ օրական 2-3 նման դեպք է տեղի ունենում։

    Երևանի քաղաքապետարան, դուք ընդհանրապես վերահսկո՞ւմ եք, թե ինչ է կատարվում քաղաքի ճանապարհներին։

    Ո՞վ է թույլ տվել որևէ մեկին ինքնակամ բետոնե արգելապատնեշներ տեղադրել հանրային ճանապարհին։ Եվ եթե այստեղ պարբերաբար նման դեպքեր են տեղի ունենում, ինչո՞ւ մինչ օրս որևէ միջոց չի ձեռնարկվել։

    Քաղաքի ճանապարհները որևէ մեկի սեփական բակը չեն, իսկ քաղաքացիները պարտավոր չեն իրենց գույքով ու անվտանգությամբ վճարել ուրիշների ինքնագործունեության և պատասխանատուների անգործության համար»։

    դիտվել է 4 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը