Blog

  • Հրապարակվել է Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

    Երեւան: Մեդիամաքս: Կրթության, գիտության, մշակույթի նախարարությունն այսօր հրապարակել է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, որոնք տեղի կունենան 4 մարզում եւ Երեւանում:

    Ստորեւ ներկայացնում ենք ԿԳՄՍ հաղորդագրությունը:

     

    ***

     

    Սեպտեմբերի 17 

    Իջեւանի Շատրվանների հրապարակ

     

    Ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ սիրված արտիստների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։

     

    Սեպտեմբերի 18

    Վանաձորի Հայքի հրապարակ

     

    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն արդեն սիրված եւ ճանաչված «Սիմֆոնիկ ռոք» եւ «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերը։ Համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։

     

    Սեպտեմբերի 19

    Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակ

     

    Տոնական տրամադրությունը կապահովեն Հայաստանի լավագույն բենդերը։

     

    Սեպտեմբերի 20

    Գյումրու թատերական հրապարակ

     

    Ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հանրապետության լավագույն կատարողների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը։

     

    Բոլոր մարզային համերգների սկիզբը՝ 19:30:

     

    Սեպտեմբերի 21

    Երեւանի Հանրապետության հրապարակ

     

    Ժամը 20:00-ին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն Սեւակ» բենդը եւ այլ սիրված արտիստներ::

  • Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը

    Առաջարկվում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստն այն հիմնավորմամբ, որ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

    Ըստ այդմ՝ առաջարկվում է տեքստում կիրառել «հանուն ՀՀ հարատևության, ինքնիշխանության և զարգացման», «պաշտպանել պետական շահը», «ծառայել հանրային շահին» և այլ ձևակերպումներ:

    «Արդյունքում կունենանք երդման հետևյալ տեքստը.

    «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»»,- ասաց նախարարը:

    Լիազորությունները ստանձնած Կառավարության անդամների երդման հին տեքստն է. 

    «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

  • Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի տենց խոսա. Սասուն Միքայելյանը՝ Ղազարյանին

     Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի տենց խոսա. Սասուն Միքայելյանը՝ ՂազարյանինԱԺ նիստի ժամանակ Սասուն Միքայելյանը դիմեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ խնդրելով կարգի հրավիրել ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանին. «Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի»:

    «Մենք մեր երկրի, մեր պետության, ժողովրդի համար ենք ծառայում, չենք եկել մարտի դաշտ, դաժան հետևանք կունենա, չի կարելի»,- ասել է նա:

  • Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է



    Քաղաքականություն





    Մենք թույլ չենք տա, որ նրանք մոռանան Բաքվում պահվող մեր գերիներին։

     

    Այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է։




  • Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

    Երկօրյա պայքարից հետո Կապանի մշակույթի կենտրոնում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը։

    Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցան մրցաշարի փակման արարողությունը և մրցանակների հանձնումը։ Մրցաշարի արդյունքներն ամփոփեց օլիմպիադայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը: Հաղթող դարձավ Երևանի թիվ 77 դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն էր, երրորդը Այնթապի միջնակարգ դպրոցի հավքականն էր։ Բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրերի տնօրեն Ինեսա Մարգարյանը, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արտուր Խոջաբաղյանը։ Միջազգային  գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը սպորտային բաղադրիչից զատ կարևորեց նաև այն, որ պատանի շախմատիստները հաղորդակցվում են միմյանց հետ, ձեռք բերում նոր ընկերներ, այցելում Կապանի տեսարժան վայրեր։

    Սմբատ Լպուտյանը և Ինեսա Մարգարյանը հատուկ մրցանակներ հանձնեցին  առանձին խաղատախտակների վրա լավագույն արդյունքներ ցույց տված շախմատիստներին։ Մեդալներ, հուշանվերներ և հավաստագրեր հանձնեցին մրցանակակիր թիմերին և նրանց մարզիչներին։ Իսկ ընդհանուր առմամբ՝ հավաստագրեր և Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից հուշանվերներ ստացան մրցաշարի մասնակից 14 թիմերի շախմատիստները։

    Այնուհետև առաջիկա կարևոր մրցաշարին՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը, Ծաղկաձորում կայանալիք ՖԻԴԵ-ի դպրոցականների աշխարհի թիմային առաջնության եվրոպական մրցումային փուլին հաջող մասնակցելու մաղթանքներ եղան։ Ամենավերջում շնորհակալություն հայտնվեց հայ բարեգործական ընդհանուր միությանը, Կապանի համայնքապետարանին և այն մարդկանց, ովքեր նպաստեցին օլիմպիադայի եզրափակիչ փուլի կայացմանը։

    Վահրամ Օրբելյան

  • Եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, դիմեք «Այլևս չենք հանդուրժում» շարժման կենտրոն. Աննա Հակոբյանը նշել է հեռախոսահամարները

    Ընդդեմ ընտանեկան բռնության շարժումն այնպիսի մասշտաբներ է ստացել, որ այն կենտրոնացված համակարգելու անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նպատակով ստեղծել ենք «Այլևս չենք հանդուրժում» ընդդեմ ընտանեկան բռնության շարժման կենտրոն։ Այստեղից այլ կանանց օգնությամբ փորձելու ենք ղեկավարել շարժումը։ Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

    «Այս ընթացքում հազարավոր կանայք դիմում են՝ բարձրաձայնելով իրենց հետ տեղի ունեցած անարդարության մասին և փորձում են մեզնից աջակցություն ստանալ։ Մեր ռեսուրսները բավարար չեն ձեզ օգնելու համար, որովհետև ձեր թիվը չափազանց մեծ է։

    Ես ձեզ խնդրում եմ անպայման դիմել նաև ձեր ընտրատարածքներից ընտրված պատգամավորներին։ Նրանք կարող են նույնպես այս հարցում ձեզ օգնել։ Իսկ եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, անպայման դիմեք շարժման կենտրոն»,- նշել է նա:

    Ընդդեմ ընտանեկան բռնության շարժման կենտրոնի հետ կապ հաստատելու համար պետք է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`

     041 444 930

     041 444 970

  • Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել

    Հաշվի առնելով Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակչի դիմումը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրապարակվել է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագիր, ինչպես նաև տրվել է կարգադրագիր՝ ջրամատակարարումը դադարեցնելու և բնակչության կենցաղային ու ֆիզիոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջրով ապահովելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:

    Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև բնակչության առողջության և անվտանգության ապահովման առաջնահերթությամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 13-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմն այցելել է Սյունիքի մարզ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ միջոցառումները քննարկելու նպատակով։

    Միաժամանակ, տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ջրի ախտահանման հետ կապված խնդրի պատճառները պարզելու ուղղությամբ:

    Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրը հայտնաբերվել է բնակչի ահազանգից հետո։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։

    Հաշվի առնելով արդյունքները՝ իրականացվել են կրկնակի նմուշառումներ, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Մինչև ջրի որակի խնդրի կարգավորումը բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը՝ խմելու և կենցաղային նպատակներով: ՀՀ առողջապահության նախարարը հորդորել է այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը: 

  • Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

    Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում։ Գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։

    «Խոր ցավով ու ընդվզումով դիտեցինք սոցիալական ցանցերը ողողած այս տեսանյութերը։ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» դիտում ու լսում՝ մեր սուրբերի աղոթքով, նահատակների արյունով ու ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնած մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները որպես աղվանական կառույցներ։ Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում մեր աչքերի առջև…։

    Արդարև, ընդվզեցուցիչ մի երևույթ, որ հետևանք է մեր անմիաբանության ու անհեռատես քաղաքականության։ Ցավալի երևույթ, որ մեզ պետք է մղի ինքնագիտակցության և համախմբվելու մեր հայրենիքի ու ազգի գերագույն ու ընդհանրական արժեքների, շահերի ու իդեալների շուրջ։

    Ուսումնասիրում ենք, հույս ունենք ու աղոթում, որ «իրական» Հայաստանից մասեր Շուշիի ճակատագրին չենթարկվեն՝ խաղաղության կեղծ շպարի ետևում…»։

  • Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան



    Եթե հիմա եք որոշել ապագա սերունդների առաջ պատասխանատվության կրել, իսկ ո՞վ պետք էմի ամբողջ սերնդի պատասխանատվությանը կրի, որոնք պատերազմի զոհ դարձան։

    Անդրանիկ Գևորգյան


  • Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի և նոր տեսք կունենա | Հայաստան

    Գործակարգավարական նիստի ժամանակ  Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը հայտնել է, որ Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի և նոր տեսք կունենա։ Տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ձեռքբերման մրցույթներն արդեն կայացել են,  այժմ պայմանագրերի կնքման փուլում են։

    «Նախատեսվում է իրականացնել ավտոկայանատեղիի, արտաքին լուսավորության համակարգի, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի, ցնցուղների և սանհանգույցների, մարզասարքերով հագեցված սպորտային հրապարակի կառուցում: Այս շաբաթվա վերջ պլանավորում ենք արդեն սկսել աշխատանքները»,-ներկայացրել է Թևոսյանը։