Blog

  • ՔԿ-ից հաստատում են՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը մահացել է

    Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանի խցակիցները երեկ նկատել են, որ նա իրեն վատ է զգում, առավոտյան լուսադեմին Գրիգորյանի համար «Շտապօգնություն» են կանչել։ Բժիշկների մոտ արձանագրվել է Գրիգորյանի մահը։ Այս մասին 24News-ին հայտնում եմ նախարարությունից։

    Արսեն Գրիգորյանը ՔԿՀ է տեղափոխվել հոկտեմբերի 21-ին, ըստ Արդարադատության նախարարության՝ ոչ մի գանգատ չի ունեցել։

    Հիշեցնենք, որ Գևորգյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում. այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:

    Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ Գրիգորյանի կալանավորումը ունեցել է բացառապես քաղաքական նպատակներ և խնդիր ուներ ՏԻՄ ընտրություններից առաջ չեզոքացնել ընդդիմադիր թեկնածուին։

    դիտվել է 21 անգամ

  • Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ ՏԻՄ ձևավորման 30-ամյակի կապակցութ

    Տեղական ինքնակառավարման ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ և գործընկերներ,

    այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ։

    Այս երեք տասնամյակները ամփոփում են մեր պատասխանատու աշխատանքը, ձեռքբերումները, հաղթահարված դժվարությունները և մեր համայնքների զարգացմանն ուղղված նվիրումը։

    Տեղական ինքնակառավարումը պարզապես կառավարման համակարգ չէ, այլ ժողովրդավարության կարևորագույն գործոններից, որի հիմքում համայնքային ծառայողի ազնիվ աշխատանքն է, մասնագիտական պատասխանատվությունը և մարդկային վերաբերմունքն ու հանրային շահին անմնացորդ ծառայելու պատրաստակամությունը։

    Սիրելի’ քաջարանցիներ, այս հոբելյանը մեզ համար ևս մեկ առիթ է` արժևորելու մեր համայնքի անցած ճանապարհը, մեր հայրենակիցների աշխատանքն ու նվիրումը, համայնքային ծառայողների, ավագանու անդամների և բոլոր այն մարդկանց ներդրումը, ովքեր տարիներ շարունակ իրենց գիտելիքներով ու պատասխանատու աշխատանքով նպաստել են Քաջարանի զարգացմանը։

    Մեր համոզմամբ՝ ուժեղ համայնքը կառուցվում է համախմբվածությամբ, վստահությամբ, հետևողական աշխատանքով և յուրաքանչյուր բնակչի նկատմամբ պատասխանատվությամբ, իսկ մեր նպատակն է ունենալ ժամանակակից, բարեկարգ և զարգացող համայնք, որտեղ յուրաքանչյուր բնակավայրի խնդիր կարևոր է, յուրաքանչյուր քաղաքացու կարծիք՝ արժեքավոր, իսկ յուրաքանչյուր նախաձեռնություն՝ զարգացման հնարավորություն։

    Այս երեսուն տարին ճանապարհի կարևոր հանգրվանն է, բայց նաև նոր պարտավորությունների սկիզբ, իսկ առջևում դեռ շատ անելիքներ կան, և մենք պետք է շարունակենք աշխատել ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ ու ավելի նպատակասլաց՝ հանուն մեր համայնքի և մեր բնակիչների բարեկեցության։

    Օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են տեղական ինքնակառավարման կայացմանն ու զարգացմանը։

    Թող մեր համայնքները լինեն ուժեղ և զարգացած, իսկ տեղական ինքնակառավարումը՝ վստահության, պատասխանատվության և ժողովրդին ծառայելու լավագույն օրինակ։

    Մեր աշխատանքը՝ հանուն Քաջարանի է, իսկ մեր պատասխանատվությունը՝ հանուն Հայաստանի։

  • Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ, որոնք ինքնուրույն որոշումներ են կայացնում

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։ 

    Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ, որոնք կարողանում են ինքնուրույն որոշումներ կայացնել, արդյունավետ տնօրինել իրենց ռեսուրսները և պատասխանատվություն ստանձնել սեփական զարգացման համար։

    Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է։ Համայնքային մակարդակում է ձևավորվում պետության և քաղաքացու ամենօրյա կապը։

    Այսօր մեր առաջնահերթություններից է ապակենտրոնացման գործընթացին գործնական բովանդակություն հաղորդելը։ Համայնքների ընդլայնվող լիազորությունները պետք է ապահովված լինեն համապատասխան ֆինանսական միջոցներով, կառավարման կարողություններով և արդյունավետ գործիքներով։ Կարևոր է նաև, որ համայնքները կարողանան իրենց փորձն ու խնդիրները ներկայացնել միասնական դիրքերից և մասնակցել ոլորտային քաղաքականությունների ձևավորմանը։

    Հայաստանի համայնքների միության կարևոր առաքելությունն այս գործընթացում համայնքների շահերի ներկայացումն ու պաշտպանությունն է, նրանց կարողությունների զարգացումը և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումը։

    Վստահ եմ, որ համայնքների հետևողական աշխատանքի, պետական կառույցների հետ արդյունավետ գործընկերության և բնակիչների ակտիվ մասնակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի ինքնուրույն, կենսունակ և զարգացող համայնքներ։

    Շնորհակալություն եմ հայտնում համայնքային կառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքի համար։ 

    Շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ»,- ասվում է ուղերձում:

  • Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարարին պարգևատրել է «Արժանիքների խաչ» շքանշանով

    Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարարին պարգևատրել է «Արժանիքների խաչ» շքանշանով, հայտնել են ԱԳՄԱ նախարարությունից:

    «Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև ամուր և փոխվստահության վրա հիմնված գործընկերության կառուցման գործում նրա անձնական նշանակալի ներդրումը՝ ՀՀ ԱԳՄԱ նախարար Միրզոյանը Մարգուս Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալով»,- նշել են նախարարությունից:

  • Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը․

    Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
  • ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան

    Հակիրճ խոսքս այն մասին, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեզ համար ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկումը։
  • Ալիևն Արցախում շրջում է Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցում, իսկ ՀՀ-ում Կարապետյանն ԱԱԾ-ում է (video)

    Դուք էլ երբևէ չէիք պատկերացնի չէ՞, որ Ալիևը Ստեփանակերտում կշրջի Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցում, իսկ Ազգային բարերարը զինված ուժայինների ուղեկցությամբ կտեղափոխվի քննչական մարմին ու կբանտարկվի:

    Սա է իշխանությունների ստեղծած աղճատված իրականությունը: Հիմա Ալիևը մեզնից պահանջում է Սահմանադրությունը փոխել, հետո գուցե պահանջի կրոնափոխ լինել կամ հայերեն չխոսել… Եթե մենք դա թույլ տանք. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն։

    դիտվել է 6 անգամ

  • ԶՊՄԿ-ն CaseKey-ի շրջանակում ուսանողներին փոխանցել է իր բիզնես քեյսը

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչները նոյեմբերի 6-ին CaseKey-ի բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին փոխանցեցին ընկերության բիզնես քեյսը։ Թիմերն ունեն ընդամենը 10 օր՝ առաջադրված իրական բիզնես խնդիրը խորությամբ ուսումնասիրելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու համար։ Այնուհետև մասնագիտական հանձնաժողովը կգնահատի բոլոր նախագծերն ու կընտրի հաղթող առաջարկը։

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն երկրորդ տարին հանդիսանում է @casekey_ի հովանավորներից մեկն ու ռազմավարական գործընկերը։ Ընկերության համար կարևոր է կրթական ոլորտում նման ձևաչափերի խրախուսումը և իրական բիզնես քեյսերի վերաբերյալ ուսանողների հետ քննարկումների ծավալումը։

    Նախաձեռնության առանձնահատկություններից է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ հնարավորություն են ստանում ծանոթանալ հանքարդյունաբերությանը հենց ներսից։

    Այդ նպատակով օրեր առաջ մասնակից թիմերից մեկական ներկայացուցիչներ այցելել էին Քաջարան, ծանոթացել արտադրական գործընթացին, շրջել են նաև հանքում և Արծվանիկի պոչամբարում։

    Այս խմբի համար այցը կրկնակի կարևոր էր, քանի որ նոր ոլորտ բացահայտելուց բացի հանքարդյունաբերությունը սեփական պրիզմայով ընկալելուց հետո բիզնես քեյսը լուծելն ավելի առարկայական ու շոշափելի կլինի։

    Երիտասարդների նման ակտիվությունը, ոլորտի հանդեպ հետաքրքրությունն ու նոր գիտելիքներ ստանալու ձգտումը ողջունելի է։ Սա նաև բացառիկ հնարավորություն է, որ ուսանողները դառնան իրական, փաստարկված ինֆորմացիայի կրողներ։

    Հաջողություն ենք մաղթում բոլոր թիմերին և անհամբերությամբ սպասում՝ նորարար և համարձակ լուծումներին։

  • 2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով

    2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածովԶինծառայող Տ.Ս․-ի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

     

    Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտնել են Քննչական կոմիտեից: 

  • Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութ


    Վիդեո

    Սիրելի 726819 մեծ արժեքներ և ազգային դիրքորոշում ունեցող իմ հայրենակիցներ: Ես ձեր տեղը արդեն խառնվել եմ իրար: Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել:

    Տեսանյութն՝ այստեղ