Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ ՏԻՄ ձևավորման 30-ամյակի կապակցութ

Written by

in

Տեղական ինքնակառավարման ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ և գործընկերներ,

այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ։

Այս երեք տասնամյակները ամփոփում են մեր պատասխանատու աշխատանքը, ձեռքբերումները, հաղթահարված դժվարությունները և մեր համայնքների զարգացմանն ուղղված նվիրումը։

Տեղական ինքնակառավարումը պարզապես կառավարման համակարգ չէ, այլ ժողովրդավարության կարևորագույն գործոններից, որի հիմքում համայնքային ծառայողի ազնիվ աշխատանքն է, մասնագիտական պատասխանատվությունը և մարդկային վերաբերմունքն ու հանրային շահին անմնացորդ ծառայելու պատրաստակամությունը։

Սիրելի’ քաջարանցիներ, այս հոբելյանը մեզ համար ևս մեկ առիթ է` արժևորելու մեր համայնքի անցած ճանապարհը, մեր հայրենակիցների աշխատանքն ու նվիրումը, համայնքային ծառայողների, ավագանու անդամների և բոլոր այն մարդկանց ներդրումը, ովքեր տարիներ շարունակ իրենց գիտելիքներով ու պատասխանատու աշխատանքով նպաստել են Քաջարանի զարգացմանը։

Մեր համոզմամբ՝ ուժեղ համայնքը կառուցվում է համախմբվածությամբ, վստահությամբ, հետևողական աշխատանքով և յուրաքանչյուր բնակչի նկատմամբ պատասխանատվությամբ, իսկ մեր նպատակն է ունենալ ժամանակակից, բարեկարգ և զարգացող համայնք, որտեղ յուրաքանչյուր բնակավայրի խնդիր կարևոր է, յուրաքանչյուր քաղաքացու կարծիք՝ արժեքավոր, իսկ յուրաքանչյուր նախաձեռնություն՝ զարգացման հնարավորություն։

Այս երեսուն տարին ճանապարհի կարևոր հանգրվանն է, բայց նաև նոր պարտավորությունների սկիզբ, իսկ առջևում դեռ շատ անելիքներ կան, և մենք պետք է շարունակենք աշխատել ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ ու ավելի նպատակասլաց՝ հանուն մեր համայնքի և մեր բնակիչների բարեկեցության։

Օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են տեղական ինքնակառավարման կայացմանն ու զարգացմանը։

Թող մեր համայնքները լինեն ուժեղ և զարգացած, իսկ տեղական ինքնակառավարումը՝ վստահության, պատասխանատվության և ժողովրդին ծառայելու լավագույն օրինակ։

Մեր աշխատանքը՝ հանուն Քաջարանի է, իսկ մեր պատասխանատվությունը՝ հանուն Հայաստանի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *