Blog

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանքի տակ և ստացե՞լ է արդյոք ադեկվատ բուժօգնություն․ Հովսեփյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանքի տակ և ստացե՞լ է արդյոք ադեկվատ բուժօգնություն․ Հովսեփյան

  • Պատմական այս օրը – ԱՄԲԻՈՆ NEWS

    1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունները։

    Ժամը 11։00-ին Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքի մոտ ստորագրվեց զինադադարը Գերմանիայի և դաշնակից ուժերի միջև։

    Այդ օրվանից նոյեմբերի 11-ը աշխարհի մի շարք երկրներում դարձավ պատերազմի զոհերի և վետերանների հիշատակի օր։

    Պատմությունը կրկին հիշեցնում է՝ խաղաղությունն ամենամեծ արժեքներից է։

  • Սրբուհի Գալյանը թող իրեն կոռեկտ պահի․ Աննա Գրիգորյանի պատասխանը (video)

    Սրբուհի Գալյանը թող իրեն կոռեկտ պահի․ Աննա Գրիգորյանի պատասխանը (video)

  • Ադրբեջանում խիստ դժգոհ են Զելենսկիից

    Ադրբեջանի նախագահի աշխատակազմի վերահսկողության տակ գտնվող Minval.az ռեսուրսը հրապարակել է  «Ադրբեջանի հաղթանակը, որը Վլադիմիր Զելենսկին նախընտրեց չնկատել» ծավալուն հոդվածը, որից թարգմանաբար ներկայացնում ենք մի քանի հատված:
    «Քաղաքական մշակույթի հարց»
    «Դիվանագիտության մեջ կան երեւույթներ, որոնք շատ ավելի խոսուն են, քան պաշտոնական հայտարարությունները: Երբեմն բավական է ընդամենը մեկ չուղարկված շնորհավորանք, որպեսզի լիովին օրինաչափ հարցեր առաջանան իրական առաջնահերթությունների, քաղաքական հետեւողականության եւ հռչակվող բարեկամության անկեղծության վերաբերյալ: Հենց այդպիսի իրավիճակ է ստեղծվել 44-օրյա Հայրենական պատերազմում Ադրբեջանի պատմական Հաղթանակի վեցերորդ տարեդարձի դեպքում:
    Վլադիմիր Զելենսկին՝ մի երկրի նախագահը, որին Բաքուն պատերազմի պայմաններում էական օգնություն է ցուցաբերում, այդպես էլ հնարավորություն չգտավ շնորհավորելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ ադրբեջանցի ժողովրդին այս կարեւորագույն պատմական օրվա առթիվ: Համապատասխան շնորհավորանք չեղավ նաեւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կողմից: Եվ սա արդեն լոկ արարողակարգի հարց չէ: Սա քաղաքական մշակույթի եւ տարրական երախտագիտության հարց է»:
    «Բավական էր մի պարզ ժեստ»
    «Անշուշտ, հայ-ադրբեջանական եւ ռուս-ուկրաինական հակամարտություններն ունեն տարբեր պատմություն, պատճառներ եւ միջազգային-իրավական համատեքստ: Բայց դա ամենեւին չի խանգարում Ուկրաինայի նախագահին հարգանք դրսեւորել այն պետության պատմական օրվա նկատմամբ, որը հետեւողականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Դրա համար բավական էր պարզ մարդկային եւ պետական ժեստ՝ շնորհավորել ադրբեջանցի ժողովրդին Հաղթանակի առթիվ:
    Սակայն դա չտեղի ունեցավ: Եվ հարցը միայն Զելենսկին չէ: Նրա արարողակարգային ծառայությունը, նախագահի աշխատակազմի աշխատակիցները եւ արտաքին քաղաքական գերատեսչությունը նույնպես համապատասխան ուղերձի հնարավորություն չգտան: Մի՞թե նրանցից ոչ ոք չի հասկանում, թե որքան կարեւոր է այս ամսաթիվը Ադրբեջանի համար: Թե՞ հասկանում են, բայց նախընտրում են չնկատել, որպեսզի պատահաբար դժգոհություն չառաջացնեն Երեւանում:
    Տպավորություն է ստեղծվում, որ Կիեւում շարունակում են նախընտրել չանել ոչինչ, ինչը Երեւանում կարող է մեկնաբանվել որպես Բաքվին ցուցաբերվող չափազանց մեծ աջակցություն: Նույնիսկ եթե դրա համար ստիպված են չնկատել այն պետության վաստակը, որն Ուկրաինային օգնում է նրա պատմության բացառիկ ծանր ժամանակահատվածում»:
    «Որքանո՞վ հետեւողական է նրա դիվանագիտությունը»
    «Երբ օգնություն ստացող երկրի նախագահը չի կարողանում շնորհավորանքի մի քանի խոսք գտնել այն ժողովրդի համար, որն այդ օգնությունը ցուցաբերում է, լիովին օրինաչափ հարց է առաջանում. որքանո՞վ հետեւողական է նրա դիվանագիտությունը: Եվ արդյո՞ք որոշ գործընկերներին դուր գալու ցանկությունը չի վերածվում մյուսների վաստակը ցուցադրաբար չնկատելու սովորության: Ադրբեջանն իր դիրքորոշումն արդեն իսկ ապացուցել է գործով: Իսկ Ուկրաինայի ղեկավարությունը, ավաղ, այդպես էլ չսովորեց համերաշխությանը պատասխանել տարրական հարգանքով»:
    Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

  • Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան


    Վիդեո

    Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան

    Տեսանյութն՝ այստեղ

  • Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասը անգամ խաղաղության համաձայնագրի դիմաց. Զելենսկի

    «Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասի այն տարածքները, որոնք ռուսական զորքերը չեն կարողացել օկուպացնել, նույնիսկ եթե դրա դիմաց առաջարկվի խաղաղության համաձայնագիր»։

    Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դանիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

    Նրա խոսքով՝ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելը և Դոնբասից հեռանալ պահանջելը բանակցություններ վարելու ամենահեշտ ճանապարհն են, սակայն Կիևը պատրաստ չէ նման համաձայնության, քանի որ չի վստահում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

    Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության հստակ երաշխիքներ՝ նշելով, որ դրանց ապահովման հարցում կարևոր է ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնական դիրքորոշումը։

    Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան ակնկալում է վերականգնել ԱՄՆ-ի անմիջական աջակցությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների հարցում։ Զելենսկու խոսքով՝ ներկայումս եվրոպական ֆինանսավորմամբ Ուկրաինան հնարավորություն ունի ձեռք բերել ամերիկյան սպառազինություն։

    Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ շփումներին՝ Զելենսկին նշել է, որ նրանց հայտարարություններում որոշակի փոփոխություններ է նկատել։

    Նա ընդգծել է, որ Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ, այլ առաջին հերթին վերաբերում է այնտեղ ապրող մարդկանց, նրանց տներին և ճակատագրերին։

  • Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. Նիկոլ Փաշինյան

    Հայաստանն ակտիվ և սերտորեն համագործակցություն է սկսել Եվրոպական Միության հետ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ:

    Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկման ժամանակ:

    Անդրադառնալով ապատեղեկատվության թեմային՝ նա նշել է, որ այն կանխելու համար թափանցիկությունը կարող է շատ հուսալի գործիք լինել, քանի որ բաց հասարակություններում երբ տեղեկատվությունը հասանելի է, շատ ավելի դժվար է ապատեղեկատվություն պարտադրել։

    «Իհարկե, թափանցիկության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և կողմնակի հետևանքներ կան։ Շատ հեշտ է բանաձևը ձևակերպել, սակայն կիրառման փուլում բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ կիբեռանվտանգությանը, ապա կիբեռանվտանգության գործիքներն ու համակարգերը պետք է կառուցել և շարունակաբար զարգացնել, քանի որ ակնհայտ է, որ ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների գործիքները զարգանում են շատ ավելի արագ, քան մենք ակնկալում էինք»,- շեշտել է Փաշինյանը:

    Ըստ նրա՝ այդ պարագայում միջազգային համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ փորձի փոխանակումը, կարողություններն ու գիտելիքը չափազանց կարևոր նշանակություն ունեն։ «Եթե ինչ-որ բան ինչ-որ տեղ արդեն պատահել է, ապա այն այլ վայրերում էլ հաստատ տեղի կունենա։ Պետք է նախապես տեղեկացված լինել, և ըստ իս՝ դա կօգնի պատրաստ լինել համանման տարբեր իրավիճակների: Ես կարծում եմ՝ որպես տարբերակ, որպես գաղափար կարելի է ստեղծել որոշակի ընդհանուր տեղեկատվական դաշտ, որտեղ հնարավոր կլինի միմյանց հետ փոխանակել տեղի ունեցածի մասին տեղեկություններ, քննարկել, թե արդյոք հաջողվել է կառավարել իրավիճակը, իսկ եթե հաջողվել է, ապա ինչպե՞ս։ Դա կարող է օգտակար լինել բոլոր մասնակիցների և բոլոր երկրների համար»,- ասել է նա:

    Քննարկմանը մասնակցել են նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան:

  • Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվшն մասին. Արեգա Հովսեփյան

    Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվան մասին: Այս մասին ԵՄ գրասենյակի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:

    «Եկել ենք ԵՄ դեսպանատան դիմաց, քանի որ կարծում ենք, որ այս լռությունը, որն այս պահին կա, հիմնավորված չէ և առաջարկում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, այն ժողովրդավարության մահվան մասին, որն այս պահին տեղի է ունենում Հայաստանում»,- նշել է նա:

    Ըստ պատգամավորի՝ Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունենալը դարձել է քրեորեն պատժելի արարք:

    «Հերթական անգամ ականատեսն ենք լինում, որ կալանավայրում ընդդիմադիր գործիչ է մահանում: Իհարկե, համապատասխան իրավական գործընթացներից հետո մենք մանրամասներին կտեղեկանանք, բայց առաջինը  պետք է լինի այն, թե ինչու էր նա հայտվել այնտեղ: Նա այնտեղ էր, որովհետև ընդդիմադիր քաղաքական հայացքներ ուներ: Մեր պահանջն այն է, որ ընդդիմադիր լինելը չպետք է լինի քրեորեն պատժելի, քանի որ մենք տեսնում ենք, որ դա Հայաստանում քրեորեն պատժելի է»- ասել է Արեգա Հովսեփյանը:

    Հիշեցնենք, որ երեկ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:

  • Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է անկախ քննության ենթարկվեն․ փաստաբանական թիմը մեղադրում է ՔԿ հիմնարկին անգործության մեջ

    Արսեն Գևորգյանի նկատմամբ հոկտեմբերի 23-ից իրականացվել է քաղաքական հետապնդում: Փաստը, որ Արսեն Գևորգյանի նկատմամբ ապօրինի ընտրվել էր կալանք 2 ամսով, սակայն, ամբողջ նախաքննությունն ավարտվել էր շուրջ 15 օրում, ապացուցում է, որ խափանման միջոց հենց կալանքի անհրաժեշտությունը, ընդհանրապես, բացակայում էր, ասվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության մեջ։

    «Ողբերգական մահվան մասին ըստ մեր ստացած տվյալների.

    1/Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմից ոչ թե բժիշկ է նրան զննել, այլ բուժակ:

    2/Շտապօգնության կանչը չի տրվել առավել սեղմ ժամկետներում և անգամ դրանից հետո:

    2/Բժշկի կողմից Արսեն Գևորգյանին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, դրա հասանելիությունը չի ապահովվել: Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո:

    Բացահայտված հանգամանքները մարդու իրավունքների լուրջ խախտումների կասկածներ են առաջացնում և դրանք պետք է մանրակրկիտ, անկախ ու անաչառ քննության ենթարկվեն։

    Հետևողական ենք լինելու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների պատշաճ քննությանը»:

  • Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան



    Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում:

     

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ընտրական ցուցակը գլխավորած` 46-ամյա Արսեն Գևորգյանն այսօր առավոտյան մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

     

    Շատ կարևոր է հասկանալ Գևորգյանի մահվան դեպքի քաղաքական համատեքստը, և թե ինչու է այն դառնում վտանգավոր միտում Հայաստանի համար:

     

    Նախ հիշեցնեմ, որ Արսենն ընդդիմադիր քաղաքական ուժի թեկնածու էր, որը կալանավորվել էր ընտրություններից ընդամենը 4 օր առաջ, ինչն ինքնին արդեն իսկ հաստատում է քաղաքական հետապնդման հանգամանքը. երկրորդ, Հայաստանում 2021-ից ի վեր ներկայիս իշխանության ձեռքին կալանքը` որպես կանխարգելիչ միջոց, չարաշահվել և դարձել է ոչ թե դատավարական անհրաժեշտություն, այլ անձին քաղաքական, սոցիալական և հոգեբանական ճնշման ենթարկելու միջոց։ Կալանքի ընթացքում անձի առողջության վատթարացման, առավել ևս մահվան հանգամանքը ցույց է տալիս, որ պետության վերահսկողության ներքո քաղաքացին բազմակի անգամ դառնում է անպաշտպան. կալանավորված անձի կյանքի և առողջության պահպանման անմիջական պատասխանատվություն կրող պետութունը փաստացի ձախողում է իր պոզիտիվ պարտականությունը:

     

    ԿԱԼԱՆՔԸ դեռևս ՊԱՏԻԺ ՉԷ, այլ բացառիկ խափանման միջոց, որի կիրառումը պետք է հիմնավորվի գոյություն ունեցող, փաստական ու կոնկրետ ռիսկերով, ոչ թե միայն մեղադրանքի ծանրությամբ։

     

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը պետությունից պահանջում է խիստ հաշվետվողականություն, երբ մարդը մահանում է պետական վերահսկողության ներքո։ Հետևաբար, անհրաժեշտ է ստեղծել մշտական հանրային և իրավական վերահսկողության մեխանիզմ, որպեսզի իշխանությունն այլևս չկարողանա քաղաքական նխատառումներով կալանքը կիրառել որպես քաղաքական մահակ` ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ:

     

    Արսեն Գևորգյանը միակ ընդդիմադիրը չէ, ով մահացավ կալանավայրում. 2019-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 44-օրյա հացադուլից հետո մահացավ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը, 2022-ին հենց դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ Նիկոլ Փաշինյանի իշխանության քննադատ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Մահվան այս բոլոր դեպքերը փաստաբանների և իրավապաշտպանների միջոցով պետք է հրատապ կարգով փաստաթղթավորվեն ու ներկայացվեն ԵԽ-ին, ԵԽԽՎ-ին, Եվրոպական խորհրդարանին, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին և CPT-ին։

     

    Իսկ մինչ այդ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անխոս ու առանց քննարկման` պետք է հրաժարական տա պաշտոնից, հենց միայն այն բանի համար, որ փորձում է մարդու մահվան հանգամանքն արդարացնել` աշխարհում տեղի ունեցող նման դեպքերով, ինչը փաստացի նշանակում է խուսափել պատասխանատվությունից:

     

    Հիշում եմ` 2017-ին, ՀԿ-ական սեկտորի իրավապաշտպաններն ու ընդդիմադիր գործիչները բզկտում էին արդարադատության՝ այն ժամանակվա նախարար Արփինե Հովհաննիսյանին` «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան համար, այն պարագայում, երբ նախարարի իրավասություններից դուրս էր Արթուր Սարգսյանի ձերբակալման, կալանավորման կամ ազատ արձակման որոշումները։

     

    Հուսամ այդ նույն գործիչները նույն ջերմեռանդությամբ վերևում նշածս քայլերը հետևողականորեն առաջ կտանեն` կանխելու քաղաքական նպատականերով հետապնդվող անձանց` կալանքի ընթացքում տեղի ունեցող հետագա մահերը: