Blog

  • Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին



    Քաղաքական


    Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարությունը համաձայնագրին հավանություն է տվել սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ։

    Հարցը ներառված է եղել չզեկուցվող հարցերի օրակարգում։

    Համաձայնագիրը կուղարկվի Սահմանադրական դատարան, որից հետո, եթե Սահմանադրական դատարանը դրա՝ Սահմանադրությանը չհակասելու եզրակացություն տա, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։

    Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապեությունը մեծապես կարևորում է Լեհաստանի Հանրապետության հետ փոխվստահության վրա խարսխված բարձր մակարդակի հարաբերությունների հետագա ընդլայնումը և խորացումը, ինչը ապագայում հնարավորություն կտա ռազմական համագործակցության ոլորտում արձանագրել շոշափելի արդյունքներ և ներառել հեռանկարային նոր ուղղություններ:

    «Երկու պետությունների բարձրագույն քաղաքական ղեկավարության միջև շփումների պարբերականությունը, փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը ոչ միայն վկայությունն են երկու երկրների միջև ջերմ հարաբերությունների, այլև ապագային ուղղված համատեղ տեսլականի մասին են վկայում:

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում: Համաձայնագրի վավերացումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:

    Համաձայնագրի նպատակն է  հաստատել ռազմատեխնիկական բնագավառում Կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որի Կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահա­վետության սկզբունքների հիման վրա:

    Համաձայնագրում ամրագրված է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները և ձևերը, գաղտի տեղեկատվության պաշտպանության,  երրորդ երկրներին վաճառի կարգի մասին, ինչպես նաև ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության վերաբերյալ  դրույթներ:

    Համաձայնագրում ամրագրված է նաև դրա մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու կարգը:

    Համաձայնագրի վավերացումը տևական և երկարաժամկետ հիմքերի վրա առկա բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության խորացման նպատակ է հետապնդում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմամբ:

    Համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնել միջազգային համագործակցությունը:

    Համաձայնագիրը ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով համապատասխանում է միջազգայնորեն ճանաչված պայմանագրերի իրավունքի նորմերին և սկզբունքներին, ուղղված է ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր բնույթ կրող՝ պետությունների համագործակցության սկզբունքի գործնական իրականացմանը»,- ասված է համաձայնագրում:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի


    Հասարակություն





    Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է աջակցել պատերազմի և տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին։ Հավաքագրված միջոցները կուղղվեն ճամբարի մասնակիցների հանգստի և զարգացման ծրագրերին, մասնագիտական հոգեբանական աջակցության տրամադրմանը, ինչպես նաև ծրագրի ընդլայնմանը։

    Որպես գլխավոր հովանավոր՝ Յունիբանկն աջակցում է նախաձեռնությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։ Global Run-ի թիմեր են ձևավորվել բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Նյու Յորքում, Նիսում, Փարիզում, Շանհայում, Սիդնեյում, Տոկիոյում, Տորոնտոյում, Ցյուրիխում։Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին Երևանում՝ Հրազդանի կիրճում անցկացվող 5 կմ վազքով, որից հետո նախաձեռնությանը կմիանան աշխարհի ևս 21 քաղաքներ։

     Աջակցելով Camp Nairi-ին՝ Յունիբանկը նպաստում է երեխաների բարեկեցությանն ու զարգացմանը, օգնում բացահայտել նոր հնարավորություններ և ավելի մեծ վստահությամբ ու հույսով նայել ապագային։ Արդեն 25 տարի Յունիբանկը, որպես ֆինանսական կառույց, իր գործունեությունը համատեղում է հասարակության հանդեպ պատասխանատու մոտեցման հետ։ Սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությունը՝ հատկապես կրթության, երիտասարդության զարգացման և սպորտի ոլորտներում, մշտապես եղել է Բանկի գործունեության կարևոր ուղղություններից մեկը: 



  • Ի՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանը

    ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներից մի քանիսը սնանկացման վտանգի տակ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։

    Նրա խոսքով՝ սնանկացման վտանգի առաջ կանգնած կազմակերպությունները վարկային միջոցներ են ներգրավել ու արդեն 2 ամիս է` այդ ընկերությունների բնականոն աշխատանքը խաթարված է։

    Խաչատրյանը պնդեց՝ ընկերությունների կապարակնքման պատճառով ահռելի վնաս են կրում նաև պետությանը և աշխատողներ։ Պետության դեպքում՝ չեն վճարվում հարկեր, իսկ աշխատակիցները (մոտ 10 000 մարդու մասին է խոսքը) հարկադիր պարապուրդի են մատնված, աշխատավարձ չեն ստանում։

    Այս համատեքստում նա հիշեցրեց, որ հարկային օրենսգրքով սահմանված է՝ ստուգումները չպետք է խոչընդոտեն տնտեսվարողի բնականոն գործունեությանը։

     

    Խոսելով «Մուլտի գրուպ» կոնցեռնի կրած ֆինանսական կորուստների մասին՝ Խաչատրյանը պնդեց՝ դրանք արդեն ահռելի չափերի են հասնում, ու կորուստները դեռ շարունակվում են։ Այս բոլոր խնդիրները, ըստ փաստաբանի, առաջանում են ընկերությունների կապարակնքման հետևանքով։

     

    Պատմեց՝ վերջերս 1-2 դեպք է գրանցվել, երբ կազմակերպություններում ջրի խողովակներ են վնասվել, ու ջուրը սկսել է լցվել գործարաններ։ Դրա պատճառով շենքային պայմաններն են վատթարանում, ներսում եղած գույքն է վնասվում, ապրանքային մնացորդներն են փչանում։ Վնասների չափերն այս պահին ուսումնասիրվում են։
    Ի դեպ, փաստաբանը պնդեց՝ ՊԵԿ-ի գործողությունները ծայրաստիճան դանդաղ են իրականացվում, ու այստեղ նա միտում է նկատում։

     

    Ըստ փաստաբանի՝ բոլոր ընկերություններում վարույթ իրականացնող մարմինը կամ ՊԵԿ աշխատակիցները կարող են շարունակել իրենց գործողություններն անել, դրան զուգահեռ էլ թույլ տալ, որպեսզի ընկերություններն աշխատեն։ Միևնույնն է` արդեն բոլոր համակարգիչները, գործի համար հետաքրքրություն ներկայացնող մնացած նյութերն առգրավված են։

     

    Ինչ վերաբերում է հարկեր չվճարելուն, ապա փաստաբանն ընդգծեց՝ երբեք չեն բացառել, որ մասնավորապես խոշոր կազմակերպություններում կարող են խնդիրներ լինել։ Խաչատրյանի խոսքով՝ պատճառն էլ կարող է ուղղակի անփութությունն ու անուշադրությունը լինել, բայց ոչ դիտավորությունը։ Պնդեց՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի որևէ ընկերություն այդ հարկերը վճարելուց չի խուսափում։

     

    Նշենք՝ այսօր մամուլը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը և այնտեղ աշխատող վարորդներն են այժմ թիրախավորված։ Կոտայքի մարզից դեպի Երևան երթուղով շարժվող տրանսպորտը պարեկները կանգնեցնում են ու 5000 դրամով տուգանում։ Պատճառաբանվում է, թե երթուղին ունի 16 տեղ, հետևաբար ուղևորներն էլ պետք է 16-ից ավելի չլինեն։ Վարորդներն էլ ստիպված նույնսիկ 1-2 մարդ ավել չեն վերցնում։

     

    Ի դեպ, Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումից հետո «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվել է։

     

    Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։

     

    Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

    Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։

  • Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

    Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից: Այս մասին ասել է Սամվել Կարապետյանը:

    «Թող ռուսականը հանեն, տեղը թուրքական բազա թող դնեն»,- նշել է նա:

    Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանն ասել էր, այնպես չի, որ մենք ռուսական ռшզմաբազայի ներկայությունը համարում ենք կենսական անհրաժեշտություն, եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռшզմաբազան ՀՀ տարածքից, չենք առարկի:

  • Լարված քննարկում՝ կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության…

    Լարված քննարկում՝ կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության…

  • Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան |

    «Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշեն համայնքը պետք է մնա  Հայաստանի տարածք՝ դիվանագիտական ճանապարհով։ Հողի վրա այնպես պետք է բանակցվի, որ Տիգրանաշենը մնա  Հայաստանի տարածք»,- ԱԺ դիմաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

    Նա նշեց. «Տիգրանաշեն  մեր այցելությունից հետո այսօր Փաշինյանը հայտարարել է՝ եթե մենք Ադրբեջանի պահանջները չենք անում, պատերազմ կլինի, այսինքն Ադրբեջանը վերջին  շրջանում ինչ ասում է, մենք պետք է խաչ անենք մեր դեմքերին, ասենք՝ այդպես անենք, որ պատերազմ չլինի՞. Սահմանադրությունը փոխենք, թե չէ պատերազմ կլինի, Անկախության հռչակագիրը հանենք, թե չէ պատերազմ կլինի, Տիգրանաշենը տանք, թե չէ պատերազմ կլինի։

    Սա դիվանագիտություն չէ, սա միակողմանի զիջումներ է»,- ասաց Կարապետյանը

  • Որսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ

    Սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Գարիկ Հ․-ն հայտնել է, որ Գառնի բնակավայրի «Հերանոս» կոչվող տարածքում որսի ժամանակ հրացանով կրակել է ոտքին, ինչի հետևանքով «ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08։30-ի սահմաններում, Վերին Դվին գյուղի վարչական տարածքում գտնվող «Հերանոս» կոչվող տարածքում որսի ժամանակ Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Անդրանիկ Կ․-ն ոտքը սայթաքելու հետևանքով պատահաբար իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացանով կրակոց է արձակել Գարիկ Հ․-ի ուղղությամբ՝ պատճառելով նշված վնասվածքը։

    Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

  • Շախմատի տախտակի ամենագեղեցիկ գաղտնիքը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Տղամարդու և կնոջ հավերժական գաղտնիքը հասկանալու համար, երբեմն բավական է նայել շախմատի տախտակին…

     

    Արքան շարժվում է ընդամենը մեկ քայլով՝ հանգիստ, հաստատուն ու անսասան։

    Իսկ Թագուհին՝ ազատ է, հզոր ու անսահման։ Նա կարող է անցնել ամբողջ տախտակով, փոխել խաղի ընթացքը մեկ ակնթարթում, լինել միաժամանակ խոցելի ու աննկուն։

     

    Բայց խաղի ամենամոգական գաղտնիքն այն է. որքան էլ Թագուհին անկանխատեսելի է, նրա բոլոր քայլերը միտված են պաշտպանելու Արքային: Արքան է իր ամուր հենարանը, որի կողքին նրա աշխարհն անսասան է։ 🖤🤍

  • Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն



    Սեպտեմբերի 12-13-ը Միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի անցկացման նպատակով Երևանում ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ.

    Սեպտեմբերի 12-ի ժամը 00․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում։

    Սեպտեմբերի 12-ի ժամը 20․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը կարգելվեն նաև հետևյալ հատվածներում՝

    Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Ագաթանգեղոսի փողոցում, Գրիգոր Լուսավորչի փողոցում, Արգիշտիի փողոցում, Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան փողոցում, Լեոյի փողոցում, Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցում, Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում, Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։

    Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկայումս Ստեփանակերտում   ապրում է 28 հազար մարդ | Տարածաշրջան

    Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ներկայումս Խանքենդի քաղաքում(Ստեփանակերտ)  ապրում է 28 հազար մարդ։

    Այս մասին հայտարարել է  ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտի  մշակույթի կենտրոն   կատարած այցի ընթացքում։

    « Ներկայումս Ղարաբաղում բնակություն են հաստատել և սովորում են ավելի քան 3000 ուսանողներ։ Այս թիվը կազմում է ընդհանուր բնակչության ավելի քան 10 տոկոսը», – հայտարարել է Էլչին Յուսուբովը։

    Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ քաղաքում կառուցվում են նոր բնակելի շենքեր և այգիներ, ինչպես նաև կառուցվում են ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհներ։

    Նրա խոսքով՝ ակտիվացել է նաև քաղաքի տեսքին և ժամանակակից քաղաքաշինության չափանիշներին չհամապատասխանող շենքերի քանդումը։

    Միաժամանակ սկսվել են նախագծային աշխատանքներ նոր պահանջներին համապատասխանող ժամանակակից շենքերի կառուցման համար։