Blog

  • Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն Ասլանյան


    Վիդեո

    Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն Ասլանյան

    Տեսանյութն՝ այստեղ

  • Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. Կամենդատյան



    Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում կալանքի կամ պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված, փաստահեն և համակարգված։

     

    Այսպիսի դեպքերում անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը ներառում է մի քանի կարևոր ուղղություն.

     

    1. Անհապաղ իրավական և փաստաբանական քայլեր

     

    Անկախ դատաբժշկական փորձաքննություն. Պետական մարմինների տված եզրակացությանը զուգահեռ՝ ընտանիքն իրավունք ունի պահանջելու կամ ներգրավելու անկախ փորձագետ կամ միջազգային մասնագետների՝ մասնակցելու դիահերձմանը կամ վերստուգելու արդյունքները։ Սա կանխում է հնարավոր շահարկումները և ապահովում է ապացույցների պահպանումը։

     

    Փաստաբանական խմբի ձևավորում. Անհրաժեշտ է անհապաղ ներգրավել բարձրակարգ փաստաբաններից բաղկացած թիմ, որոնք կպահանջեն տրամադրել բոլոր բժշկական փաստաթղթերը, տեսագրությունները (խցից, միջանցքներից, բժշկական մասնաճյուղից) և քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) մատյանները։

    Քրեական վարույթի նախաձեռնում. Հետևել, որպեսզի հնարավորինս արագ հարուցվի քրեական գործ (օրինակ՝ անփութության, բժշկական օգնություն չցուցաբերելու կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, կախված հանգամանքներից), որպեսզի հարազատները ստանան տուժողի իրավահաջորդի կարգավիճակ և հնարավորություն ունենան ծանոթանալու նյութերին։

     

    2. Հասարակական և քաղաքական վերահսկողություն

     

    Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) և իրավապաշտպանների ներգրավում. Անհապաղ տեղեկացնել ՄԻՊ-ին և տեղական հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին (օրինակ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների և այլն), որոնք իրավունք ունեն այցելելու ՔԿՀ, ուսումնասիրելու պայմանները և հանդես գալու հրապարակային զեկույցներով։

     

    Հանրային վերահսկողության հանձնաժողովի (ՀՎՀ) ներգրավում. Պահանջել Հայաստանի Հանրապետության ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի շտապ այցելություն և ուսումնասիրություն։

     

    Թափանցիկության ապահովում. Քաղաքական գործընկերների, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից պահանջել պետական մարմիններից (ԱՆ, Գլխավոր դատախազություն, ՔԿՀ) ամենօրյա և հնարավորինս բաց տեղեկատվություն տրամադրել քննության ընթացքի մասին։

     

    3. Միջազգային ատյանների և դիվանագիտական խողովակների օգտագործում

     

    Միջազգային կազմակերպությունների տեղեկացում. Դիմել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմներին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին (դեսպանատներին)՝ ներկայացնելով փաստերը։

     

    Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ). Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ անհրաժեշտ բժշկական օգնություն չտրամադրելու կամ կյանքի իրավունքի խախտման հիմքերով) նախապատրաստել և ուղարկել հրատապ դիմումներ կամ գործեր ՄԻԵԴ՝ պետության պատասխանատվությունը արձանագրելու համար։

     

    4. Հանրային արձագանքի կազմակերպում

     

    Խաղաղ և կառուցողական բողոքի ակցիաներ. Քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը կարող են կազմակերպել խաղաղ հավաքներ, երթեր, մոմավառություններ՝ պահանջելով ամբողջական, անաչառ և հանրությանը հասանելի քննություն։

     

    Բացառել բռնությունն ու սադրանքները. Չափազանց կարևոր է զսպել հուզական բռնկումները և թույլ չտալ, որ ողբերգությունը վերածվի անկարգությունների, որոնք կարող են շեղել ուշադրությունը իրական պատասխանատուներից և հանգեցնել նոր ձերբակալությունների։

     

    Այս պահին ամենակարևոր առաջնահերթությունը փաստերի պահպանումն է, հնարավորինս շուտ անկախ փորձագետների ներգրավումը և իրավական գործընթացների նկատմամբ կոշտ հասարակական հսկողության սահմանումը՝ բացառելու համար որևէ հանգամանքի կոծկում։


  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»

    «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել, բայց ոչ թե Արսեն Գեւորգյանի մահվան առիթով, այլ կալանավորներից մեկի՝ հեռախոս գործածելու:

    Մեր տեղեկություններով՝ մեղադրանք է առաջադրվել բանտի 6 աշխատակցի` Ալբերտ Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, Ռուբեն Ասատրյանը, Նարեկ Բալդրյանը, Կարապետ Պողոսյանը, Ռազմիկ Գասպարյանը մեղադրվում են ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։

    Ըստ մեղադրանքի՝ նրանք լիարժեք չեն վերահսկել խցերը, չեն խուզարկել, ինչի հետեւանքով կալանավոր Հովհաննես Սաֆարյանը երկար ժամանակ բջջային հեռախոս է օգտագործել եւ դրա միջոցով ձեռք բերել ու տարածել անչափահասների վերաբերյալ պոռնկագրական նյութեր։ Սաֆարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, գործի վերաբերյալ ինֆորմացիան «Դատալեքս»-ում փակ է։

    Ըստ մեղադրանքի՝ ՔԿՀ աշխատողների անփութության հետեւանքով կալանավորը շարունակել է ծանր հանցագործություն կատարել նաեւ բերդում գտնվելու ժամանակ։

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 11-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 11-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 11-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 358.34 դրամ է, վաճառքը՝ 362,56 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 398 դրամ, վաճառքի դեպքում՝ 409,20 դրամ։

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.27 դրամ, վաճառքինը՝ 4.49 դրամ:

  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Անթալիա

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա:

    Անթալիայում նա կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:
    Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ, հայտնում են կառավարությունից:

  • Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

    Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ նոյեմբերի 3-ի հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ ՔՊ-ի ներսում 2028 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ մրցակցություն է հասունանում Տիգրան Ավինյանի և Ալեն Սիմոնյանի միջև։

    Երեկ Տիգրան Ավինյանին ուղղված հայտնի քննադատությունից հետո Սիմոնյանը կիսվեց տեսանյութով՝ փաստացի հանրայնացնելով ու ավելի տարածելով քաղաքապետի հասցեին հնչած քննադատությունը։ Այս քայլը, ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, միանշանակ չի ընդունվել նույնիսկ կուսակցության ներսում. Ալեն Սիմոնյանի պահվածքը նյարդայնացրել, ոմանց մոտ էլ խիստ դժգոհություն է հարուցել, իսկ նրա քայլը ներքաղաքական մրցակցության համատեքստում ընկալվել է, մեղմ ասած, ոչ թիմային։

    Ավելին՝ կուսակցական շրջանակներում նույնիսկ հեգնել են, որ եթե սկսեն Ալեն Սիմոնյանի թերությունների մասին խոսող գրառումներով ու եթերներով կիսվել ու տարածել, ապա վերջինս ամենօրյա դեպրեսիա կապրի, քանզի ծանր բացահայտումներ կլինեն։

    Թերևս այս պատճառով է, որ տեսանյութը տարածելուց հետո ԱԽՔ Ալեն Սիմոնյանը երկու ուղիղ եթեր է ունեցել՝ փորձելով բացատրել իր քայլը և ափսոսանք հայտնել, որ արձագանքները սպասված չէին։ Ստացվում է՝ մեկ տեսանյութի տարածումը վերածվել է մի ամբողջ ներքաղաքական բացատրական արշավի։ Իսկ Ալեն Սիմոնյանի պահվածքը կարող է քննարկվել կուսակցության առաջիկա նիստերից մեկում»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

    Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։07-ին, մարվել՝ 15։36-ին։

    դիտվել է 6 անգամ

  • Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար. «Ազատություն»

    Հայ — թուրքական սահմանի բացումը շատ երկար չի ձգվի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության գան, «Ազատությանն» ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը:

    «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության կգան: Սա մեզ համար կարևոր է: Ես բանակցություններ եմ վարել իմ գործընկեր հայ նախարարի հետ: Մենք կատարել ենք անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ ինչպես երկաթուղային դարպասի, այնպես էլ Ալիջանի ցամաքային սահմանի բացման ուղղությամբ: Փոխադարձ համաձայնության դեպքում և հաշվի առնելով Ադրբեջանի զգայունությունը՝ մենք կարծում ենք, որ համաձայնության ձեռքբերումից հետո սահմանի բացումը շատ երկար չի ձգվի: Աստծո կամոք, դա տեղի կունենա կարճ ժամանակում», — ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն, ով մասնակցում է թուրքական Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին՝ COP 31-ին:

    Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո հարաբերությունների կարգավորման նոր փուլ են սկսել, պայմանավորվել են սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առաջ, սակայն Անկարան դեռ չի բացում ավելի քան 3 տասնամյակ փակ սահմանը՝ դա մշտապես պայմանավորելով հայ- ադրբեջանական կարգավորմամբ: Երևանն ու Բաքուն անցած տարի նախաստորագրել, բայց դեռ չեն ստորագրել խաղաղության պայմանագիրը:

    դիտվել է 8 անգամ

  • Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն

    Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուսակցությունների միասնական հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի բացահայտման, արդարադատության ապահովման և արդարության վերականգնման պահանջով։

    «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։

    Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծած քաղաքական հետապնդումների, ակնհայտոչ իրավաչափ խափանման միջոցի և նպատակային վարկաբեկման արշավի հերթական զոհն է։ Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին․Մարդը և նրա արժանապատվությունը վաղուց արդեն բացարձակ արժեք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք։

    Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխող ուժը և նրա ապօրինի հրահանգները դակող իրավական համակարգի ներկայացուցիչները։

    • Խստագույնս դատապարտում ենք նման ողբերգական հետևանքներ ծնող քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը։

    • Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին և հասարակական ուժերին՝ անվերապահորեն դատապարտել այս դեպքը։

    • Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանն ու կյանք արժեցող քաղաքական հետապնդումների պրակտիկային։

    Այս ողբերգությունը վերահաստատեց ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման հրամայականը։Արսեն Գևորգյանի հիշատակը պարտավորեցնում է մեզ մինչև վերջ պայքարել Հայաստանում մարդու իրավունքների, արժանապատվության և օրենքի գերակայության հաստատման համար։

    դիտվել է 8 անգամ

  • Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան

    Փաստաբան, ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Սա ողբերգություն է, որը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման։

     

    Հայաստանում կալանքը չպետք է վերածվի պատժի՝ մինչև դատարանի մեղադրական դատավճիռը։ Կալանքը բացառիկ խափանման միջոց է, ոչ թե մարդուն պատժելու, ճնշելու կամ նրա կամքը կոտրելու գործիք։

     

    Անմեղության կանխավարկածը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, ոչ թե դատարկ ձևակերպում։

    Եթե պետությունը մարդուն զրկում է ազատությունից, ապա պարտավոր է նաև երաշխավորել նրա կյանքի, առողջության և արժանապատվության պաշտպանությունը։

    Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է ենթարկվեն անկախ, ամբողջական և հրապարակային քննության։ Պետք է պարզվի բժշկական օգնության պատշաճությունն ու պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները։

     

    Մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը։

    ՀԳ. Սրբուհի Գալյանին ասեք, լուռ մնա»: