Blog

  • Այսօր իր ծննդյան 40-րդ տարեդարձն է նշում ԴԱՏԱՎՈՐ Արման Հովհաննիսյանը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Այսօր իր ծննդյան 40-րդ տարեդարձն է նշում ԴԱՏԱՎՈՐ Արման Հովհաննիսյանը։
    Մարդ, ում, կարծես, չկարողացան կոտրել ո՛չ ժամանակը, ո՛չ դրա գայթակղությունները, ո՛չ էլ կոմպրոմատային սարսափը։
    Որովհետև մասնագիտական ամբողջ ճանապարհին նա ունեցել է մեկ հստակ հավատամք ու մեկ գլխավոր ուղենիշ՝ օրենքի տառն ու սեփական ներքին համոզմունքը։
    Դատավոր լինելը միայն օրենք իմանալ չէ։ Դա նաև ամեն օր որոշում կայացնելու պատասխանատվություն է՝ երբեմն մեծ ճնշումների, երբեմն՝ դժվար ընտրությունների պայմաններում։ Եվ հենց այդ պահին է երևում մարդու իրական տեսակը։
    40 տարին կյանքի երիտասարդ տարիք է, բայց արդեն բավական է հասկանալու համար, թե մարդն ինչ արժեքների կողքին է կանգնում։
    Շնորհավոր ծնունդդ, Դատավոր Արման Հովհաննիսյան։
    Թող երբեք չպակասի ուժը՝ մնալու այնպիսին, ինչպիսին կաս՝ օրենքի, խղճի և արդարության կողքին։

  • ՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակը



    Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին։ Այս մասին գրում է  armsport.am-ը։

    Չարենցավանը ներկայացնող ակումբը կամային հաղթանակ տոնեց՝ 2։1։

    Հաշիվը բացեցին բանակայինները. 5-րդ րոպեին աչքի ընկավ Մայք Ասիրյանը։ 51-րդ րոպեին Ահմադ Սամանին խփեց պատասխան գոլը։ 6 րոպե անց Չիմուկա Լուենդոն ապահովեց «Վանի»՝ ընթացիկ մրցաշրջանի առաջին հաղթանակը։

    Այս խաղից հետո Արմեն Սանամյանի գլխավորած թիմը 4 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։ ԲԿՄԱ-ն 8-րդն է 7 միավորով։

    8-րդ տուրում «Վանը» կհյուրընկալվի «Նոային», իսկ ԲԿՄԱ-ն ուժերը կչափի «Սարդարապատի» հետ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Առաջնահերթությունը կտրվի հաշմանդամություն ունեցող անձանց

    «Լուսաստղ» հասարակական կազմակերպության յուրաքանչյուր ծրագրի ավարտը խորհրդանշում է հաջորդ նախաձեռնության սկիզբը։ Դրա լավագույն ապացույցը կազմակերպության նախորդ՝ ընտրական գործընթացնե…
  • Վոլգայի շրջանի Օզոնի ամենամեծ պահեստներից մեկը ոչնչացվել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո | Քաղաքականություն

    Ըստ Օզոնի մամուլի ծառայության՝ Սարատովի լոգիստիկ կենտրոնը և առաքման կենտրոնը ենթարկվել են անօդաչու թռչող սարքի հարձակման: Աշխատակիցները արագ տարհանվել են. նախնական տվյալներով՝ վիրավորներ չկան: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ, բռնկվել է խոշոր հրդեհ:

    Կառույցում պահվող ապրանքները կհեռացվեն ցուցադրությունից. դրանք այլևս հասանելի չեն լինի պատվիրելու համար: Որոշ պատվերներ կչեղարկվեն, իսկ մյուսները կառաքվեն այլ լոգիստիկ կենտրոններից:

    Սա արդեն Ozon-ի յոթերորդ նման օբյեկտն է, որը վնասվել կամ ոչնչացվել է ԱԹՍ-ների կողմից օգոստոսի 22-ից ի վեր, երբ առաջին անգամ հարձակման էր ենթարկվել մարքեթփլեյսի պահեստը Սամարայի մարզում։

    Բացի դրանից, հարձակումների են ենթարկվել Ozon-ի լոգիստիկ համալիրները Ռոստովի և Բելգորոդի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում, Բաշկորտոստանում և Դաղստանում։ 

     

  • Գրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյ

    Գրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան

  • «Պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աստծունն է, և չպետք է հոգևորը ստորադասենք աշխարհիկին»․ Արամ Համբարյան





    «Ոչ մի անմեղ հանդիպում կամ ծանոթություն։ Ոչ մի ընկերական ձեռքսեղմում կամ լուսանկարվելու համար արված ժպիտ։ Ոչ մի ժպտուն գրառում սոցիալական ցանցերում։ Այս ամենը միտված է պառակտմանը, նվաստացմանը, կործանմանը։ Միտված է ծաղրելու հենց այն հավատքը, որը մեզ զորավիգ է եղել հազարամյակներ շարունակ․․․

    Մենք պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աստծունն է (Մատթեոս 22․21), և երբեք չպետք է հոգևորը ստորադասենք աշխարհիկին։ Մենք երբեք չպետք է զոհաբերենք Աստծուն պատկանողը Կայսրի խորանի առջև։ Հայ հավատացյալների համար սա պետք է լինի խիստ անանցանելի սահմանագիծ, հստակ բարոյական սահման, որը մենք չենք հատելու»,-այս մասին գրում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ֆեյսբուքյան էջն ու ներկայացնում Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրենն Արամ Համբարյանի ծավալուն հոդվածը՝ նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ՀՀ իշխանության արշավին, որը Yerkir.am-ը թարգմանաբար ներկայացնում է ստորև․

    «Մինչ Փաշինյանը հետևողականորեն հալածում է Հայ Առաքելական եկեղեցին՝ ծաղրելով մեր հավատքը և նվաստացնելով հավատացյալներին, նա միևնույն ժամանակ ցինիկաբար հոգևոր առաջնորդների նկատմամբ իր ոտնձգությունները որպես բեմական միջոց է օգտագործում՝ իր տեսանկարահանումների, ինքնագովազդի և սոցիալական ցանցերում հրապարակումների համար։

    Հոգևոր առաջնորդի յուրաքանչյուր նոր ձերբակալությանը կամ եկեղեցական գույքի բռնագրավմանը հաջորդում է ևս մեկ անամոթ փորձ՝ ցույց տալու, թե իբր նա գործում է Եկեղեցու օրհնությամբ։ Մի կառավարություն, որը գիշերը բանտարկում է եպիսկոպոսներին, իսկ ցերեկը լուսանկարվում նրանց կողքին, հիշեցնում է հենց այն մասին, ինչի դեմ նախազգուշացրել էր Քրիստոսը՝ «ծեփած գերեզմաններ», որոնք դրսից գեղեցիկ են, բայց ներսից լի են ապականությամբ (Մատթեոս 23:27) «Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ նման եք գաջով սպիտակեցրած (ծեփած) գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ»։

    Հայ եկեղեցու առաջնորդներին մեր հնագույն հավատքի նվաստացման գործընթացի մեջ ներքաշելու Փաշինյանի փորձերին պետք է հակադարձել ուժով և համերաշխությամբ՝ հոգևորականների և աշխարհականների միասնությամբ՝ ի պաշտպանություն առաքելական հաջորդականության մեր սրբազան ժառանգության և աշխարհի առաջին քրիստոնյա ազգի Եկեղեցու հոգևոր ինքնիշխանության։

    Ինչպես Հիսուսը քարոզեց Լեռան քարոզում. «Ոչ ոք չի կարող ծառայել երկու տիրոջ… Չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային», այնպես էլ հայ հոգևոր առաջնորդները չեն կարող ծառայել և՛ Քրիստոսին, և՛ Հայաստանի՝ գնալով ավելի հակաեկեղեցական դարձող իշխանություններին։ Նրանք պետք է հետևեն իրենց բարձրագույն կոչմանը։

    Ուժ առնելով մեր նախնիներից՝ Գրիգոր Լուսավորչից ու Մեսրոպ Մաշտոցից մինչև Խրիմյան Հայրիկն ու Կոմիտասը, մեր յուրաքանչյուր հավատացյալ՝ արքեպիսկոպոսից մինչև սպասավոր, պետք է ոտքի կանգնի միասնաբար՝ ինչպես դա արել են մեզ նախորդած բոլոր սերունդները, երբ մեր հավատքը վտանգի տակ էր։

    Մենք տեսել ենք այդ քաջության օրինակները նույնիսկ այսօր՝ Փաշինյանի կողմից հալածվող, հետապնդվող և բանտարկված եկեղեցական առաջնորդների տոկունության մեջ։ Այդ քաջ անհատները կամովին զոհողության են գնացել հանուն Քրիստոսի հանդեպ իրենց հավատարմության՝ սեփական ազատության գնով»:



    դիտվել է 178 անգամ

  • Պատասխանի չսպասող «Հե՜յ»-ն ու ծովի չփշրվող հայելին

    «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Հովիկ Աֆյանի «Հեյ՜» վեպը։  
    «Եվ աչքերի մեջ մտնելու հավակնություն ունի այս պատմությունը։ Ու դուրս չգալու»,- ասվում է գրքի սեղմագրում։ «Հե՜յը»  բաղկացած է երեք գլխից՝ «Հայրը», «Որդին», «Եվ Ջրահարսը»։ 
    Մեդիամաքսը զրուցել է Հովիկ Աֆյանի հետ։
     – «Հե՜յ»-ում հստակեցված չէ ժամանակը, չկան տեղանուններ, անուններ, բայց, միևնույն է, մեր ընթերցողն այստեղ փնտրելու է ինքն իրեն ու իր ժամանակը։
    – Ու դա հրաշալի է: Նկատի ունեմ՝ այդ փնտրելը: Իսկ եթե փնտրելուց բացի մե՛ր ընթերցողը, իտալացի՛ ընթերցողը կամ ամեն ինչ կարդացող ընթերցողը նաև գտնի՛ ինքն իրեն ու իր ժամանակը, առհասարակ, ես երջանիկ կլինեմ: Մյուս կողմից՝ ես չեմ սիրում ժամանակը: Երևի դրա համար եմ մոռանում նրա մասին՝ գրելիս: Չեմ սիրում ոչ թե որովհետև ինձ կամ պատմությունս ժամանակից վեր եմ դասում, այլ քանի որ ես չեմ սիրում երևույթներ, որոնց ընթացքը ես չեմ որոշում: Չեմ հանձնվում, իհարկե նրանց չեմ հանձնվում, քանի որ առհասարակ չեմ հանձնվում, ուղղակի իմ ու ժամանակի հարաբերությունները… Չգիտեմ, երկուսս էլ գիտենք միմյանց մասին, ես նրան հանդուրժում եմ, հուսամ՝ նա էլ ինձ: 
    – Գրքում պատկերները և՛ պարզորոշ են, և՛ վերացական։ Ընթերցողը տարբեր հեռավորություններից ու տարբեր անկյուններից նայելու խնդի՞ր ունի։
    – Գրքո՞ւմ… Իմ խորին համոզմամբ՝ պատկերները և՛ պարզորոշ, և՛ վերացական են կյանքո՛ւմ: Հենց այն կյանքում, որը մենք ենք ապրում, որտեղ արևածագեր ու մայրամուտներ են լինում, որտեղ երկու հոգի նայում են հեռու միևնույն կետին ու նրանցից մեկը եկող է տեսնում, մյուսը՝ հեռացող: Ընդ որում, երկուսն էլ պնդում են, որ հենց իրենք են ճիշտ: Բնավ չեմ ուզել արհեստական միջավայր ստեղծել՝ պարզորոշ կերպարներին վերացականություն հաղորդելով, կամ հակառակը՝ վերացականներին՝ պարզորոշություն: Համոզված եմ, որ նույնիսկ առավոտյան սուրճը, որ խմում ենք, փաստ չէ, որ պարզորոշ է: 
    – «Հե՜յ»-ը սեփական ձայնի արձագա՞նքն է լսում, թե՞ պատասխանի է սպասում։
    – «Հե՜յ»-ը փնտրում է՝ հույսով, որ գտնելու է: Ընդամենը: Մի բան, իսկ ավելի լավ կլինի՝ մեկին, ով գալիս է ու էլ չի գնում: Կապ չունի՝ հայր, ընկեր, թե ջրահարս: Կապ չունի՝ իրակա՞ն, թե՞ միֆական: 
    Ու քանի որ բոլոր եկողներն ի վերջո գնում են, իսկ շատերը հենց գնալու համար էլ գալիս են, «Հե՜յ»-ը փնտրում է ոչ թե իրական մեկին, այլ միֆականի, նրան, ով կմտնի ներս, կտեղավորվի ամենաջերմ անկյունում ու էլ չի գնա, էլ երբեք չի գնա, նույնիսկ այն աշխարհում, որտեղ անգամ արևն է գնում: Գնում, որ էլի գա: Բայց պատասխանի սպասելը… Չգիտեմ, չէ. «Հե՜յ»-ը ոչ մի պատասխանի էլ չի սպասում, երևի որովհետև այդ գրքի տղան համոզված է, որ լավագույն պատասխանն արդեն քանի հազար տարի, այն է, որ դու շուրջբոլորդ ես նայում ու գոռում՝ հե՜յ…
    – «Ծովը ես եմ», «Ի՜նչ հրաշալի է ծովը, որը հայելիս է դարձել։ Չփշրվո՛ղ»… Գրողը, և ընդհանրապես բոլորս, այսօր ինքնահայեցման ու ինքներս մեզ հետ առերեսվելու խնդի՞ր ունենք։
    -Եւ ոչ միայն այսօր: Ես, օրինակ, ամեն առավոտ պարտադիր նայում եմ ինձ հայելու մեջ, բայց դա անել շատ եմ սիրում նաև ուշ գիշերը, երբ բոլորը քնած են: Իսկակա՛ն հայելու մեջ: Պատահում է, որ տարբեր մարդկանց եմ տեսնում, որոնց նկատմամբ տարբեր զգացողություններ են առաջանում: Ու կարծում եմ, յուրաքանչյուրս պետք է գտնենք-ունենաք-պահենք-պահպանենք հայելի, որը երբեք չի փշրվում, որին հնարավոր է նայել ու տեսնել: Տեսնել ճշմարտությունը: Ալիքվող, պղտորվող, բայց ճշմարտությունը: 
    – «Ժողովրդի հայրեր»-ում գրում եք՝ «Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը»։ «Հեյ»-ում Որդին չի փնտրում Հոր փնտրածը, չի շարունակում Հոր գրած բանաստեղծությունները։  Որդին փնտրում է իր քաղաքը
    – Որդին մեծանում է: Այնքան, որ ինքն էլ հայր է դառնում: «Ժողովրդի հայրերից» մինչև «Հե՜յ» ահագին տարիներ են անցել: Սա չի նշանակում, որ այնտեղ որդին սխալ ճանապարհով էր գնում, սա նշանակում է, որ որդին այսօր այսպես է որոշել գնալ: Ու գիտե՞ք, եթե հաշվի առնենք, որ ցանկացած հայր ի վերջո որդի է ու ցանկացած որդի փնտրում է ի՛ր քաղաքը, ապա «Հե՜յ»-ում որդին արդյո՞ք իր հորը չի փնտրում… Չգիտեմ: Առհասարակ այս գիրքը գրելիս ու մանավանդ դրանից հետո ես այնքա՜ն բան չգիտեմ:
    – Հայրը, Որդին, Ջրահարսը Ինչո՞ւ է ինձ թվում, որ առանցքայինը Ծովի ափին ապրող Հայրն է։ Որդին փնտրում է իր քաղաքը, բայց, ի վերջո, «Որդու լինելը հո՛ր հաղթանակն է»։
    – Այո՛, դա այդպես է: Նկատի ունեմ՝ որդու լինելը հոր հաղթանակն է, և կապ չունի, որ որդին այդ չորս տարի է հորը չի զանգում ու երկնքին նայում է զուտ նրա համար, որ հասկանա՝ արդյոք այդ օրը անձրև գալո՞ւ է, թե՞ ոչ, իսկ ձյո՞ւն… Եթե ուզում եք, որ հենց Հայրը լինի առանցքայինը, թող լինի, մեկը կարող է ուզել, որ Որդին է առանցքայինը, մյուսը՝ Ընկերը, հաջորդը՝ Ջրահարսը… Ես միայն ուրախ եմ: Ուրախ եմ, որովհետև, փաստորեն բոլորիդ կարծիքով այս պատմության մեջ, որը ես համարում եմ՝ պատմություն ոչնչի մասին, յուրաքանչյուրդ ինչ-որ առանցքային բան գտնում եք: 
    – «Հեյ»-ը տարբերվում է ձեր նախորդ վեպերից, բայց պիտի՞ լինեին նախորդ գրքերը, որ ծնվեր «Հե՜յ»-ը։ Գրողը պիտի անցներ որոշակի ճանապարհ, ասեր որոշակի բաներ՝ ծովին այս պատասխան չակնկալող արձագանքը նետելու համար։
    – «Հե՜յ»-ն իմ առաջին գիրքն է, որ գրված է առաջին դեմքով: Սա, երևի, ամենամեծ տարբերությունն է նրա ու նախորդների: 
    Ու ես շնորհակալ լինելով Ձեզ, որ «ծովին նետված որոշակի բաները» համարում եք «պատասխան չակնկալող», այնուամենայնիվ ասեմ, որ այս՝ առաջին դեմքով գրելն էր, կամ՝ է, որին ես կարողացա հասնել որոշակի ճանապարհից հետո: Ես առաջ չէի մտածում, որ դա կարո՛ղ եմ, այսպե՛ս կարող եմ, առհասարակ՝ կարո՞ղ եմ… Հիմա, այո՛, ես մտածում եմ, որ կարող եմ ծովի մեջ բաներ նետել ու ծովը կարող է չպատասխանել: 
    – «Ինչո՞ւ չի կարելի աշխարհի ամենակապույտ ծովի ափը նվաճել: Հատկապես, երբ ազգային բոլոր երազանքներդ ծովի մասին են»,- սա ասել եք մեր նախորդ զրույցներից մեկում։ Ճանապարհները կարող են փոխվել, իսկ ծո՞վը, երազա՞նքը։
    – Երբե՛ք: Գոնե հիմա ես մտածում եմ, որ երբե՛ք, չնայած գիտեմ, որ աշխարհի ամենաանկայուն բառը հենց այս «երբեքն» է: Ամեն դեպքում, ես չեմ պատկերացնում մի մարդ, որը երազանք չունի: Չէ, սխալ ասացի, ես գիտեմ, անձամբ ճանաչում եմ այդպիսի մարդկանց, բայց կարծում եմ, որ նրանք չգիտեն, որ երազանք ունեն, ու որ երազանքը նախ և առաջ հասնելու համար է: Որքան էլ անհնարին թվա: Բա տղամարդ չե՞ս. թքա՛ծ, որ երազանքդ թաքնված է մութ ձորերում ու խորը ծովերում, յոթերորդ երկնքում կամ աստղերից մեկն է, բա անելիքդ ո՞րն է, եթե այնտեղ ու նրան հասնելը չէ: Կապ չունի՝ ինչ ճանապարհով: Ճանապարհ չկա՞, հորինիր, ստեղծիր: Մի բան արա: Մատներո՛վդ:
    – «Ինչ-որ մարդիկ ուզում են իշխանության գալ, ինչ-որ մարդիկ էլ չեն ուզում զիջել իշխանությունը»։ Հետպատերազմյան իրականությունն ու քաղաքական թոհուբոհը առաջին պլանում չեն. «Հե՜յ»-ը հայացք է դեպի ներս, դեպի ծովը: Բայց  նաև հետևա՞նքն է այդ ամենի։
    -Իհարկե: Մեր ներսն ու ներսը փորփրելու անհրաժեշտությունն առաջանում է մեծ մասամբ դրսի ազդեցությունից: Մենք գրում ենք այն, ինչ ապրում ենք: Ավելի դժբախտներն այն, ինչը թվում է, որ ապրում են: Ու եթե այդ դուրսը վնասակար է ապրելու համար, անհնարին՝ շնչելու համար, այնքան, որ մենք միշտ պատուհան բացելու կենսատու կարիք ենք զգում, ուրեմն առավել ևս՝ ներս մտնելը ցանկալի իրադարձություն է դառնում: Ոչ թե թաքնվելու կամ տաք-տաք ծածկվելու համար, այլ՝ հասկանալու, դիմանալու, ուժ հավաքելու: 
    – «Հա՛յրս, քնա՛ծ հայրս, հոգնա՛ծ Հայրս, իր տեղը չգտնո՛ղ Հայրս…»։  Իսկ Որդին գտնելո՞ւ է իր քաղաքը, «չմոռացվող» և «չտեսնված» Ջրահարսին։ Չէ՞ որ գրում եք. «Ու ես նամակներ եմ գրում Ջրահարսին։ Գրում եմ, որ նա գա։ Ու նա կգա»։ 
    – Իսկ նա, նկատի ունեմ՝ Ջրահարսը, չի էլ գնացել: Չէ՞ որ այն, ինչը մեր ներսում է, չի գնում: Նույնիսկ, երբ մենք բացում ենք մեր աչքերը ու տեսնում ենք միայն ծովն ու բարձրացող արևը, և ուրիշ ոչինչ, ոչինչ և ոչ մեկին, նա չի գնում: Մարդու ներսն առհասարակ պոլիկլինիկայի միջանցք չէ, որտեղ ում ասես տեսնես ու երբ ասես տեսնես, որտեղ գան ու գնան, գանգատվեն իրենց ցավերից ու գնան: Մարդու ներսը աշխարհի ամենախոր ծովն է, իսկ այնտեղ ջրահարս լինում է: Ես համոզված եմ: Խնդիրն այն է, որ մարդն ինքը հաճախ չի համարձակվում գնալ-հասնել այդ խորքերը: Իսկ համարձակներին ջրահարսերը սիրում են:
    – «Ես հասկացա, որ Ընկերս երբեք չի վերադառնալու, բայց ամենասարսափելին՝ նա երբեք ֆիլմ չի նկարելու»։ «Որդին» պատերազմի սերնդի պատմությո՞ւնն է թերևս։ 
    -Հա: Շա՛տ հա: «Որդին» պատմությունն է գեղեցկության կիսատ մնացած որոնումների: Իսկ այդ որոնումներն ամենահաճախը կիսատ են մնում, ընդհատվում են ռազմաճակատներում: 
    – Իսկ պատկերացնո՞ւմ եք «Հե՜յ»-ը էկրանավորված։
    – Դա իմ գործը չէ: Նույնիսկ դա պատկերացնելը: Իմ հրաշալի ընկեր՝ Հովիկ Չարխչյանը, որ կարդաց ու գրեց «Հե՜յ»-ի մասին, ասում է՝ Աֆյանն արել է իր գործը, հիմա ընթերցողը կարող է կանգնել ծովի ափին ու գոռալ «Հե՜յ»… Կարող է կամ չի կարող: Կարող է, ուրեմն նաև չի կարող… 
    – Պատերազմից չվերադարձած զինվորների կանգառից ավտոբուս են բարձրանում մեր պատերազմի հետ որևէ կապ չունեցող հնդիկներ։ Այս տեսարանն ընդգծում է մեծ աշխարհի ու ազգային ողբերգության հանդիպո՞ւմը։
    – Հնդիկները աշխարհում ամենաշատն են՝ որպես մեկ երկրի բնակչություն: Ու այո՛, նրանք հենց այդ «մեծ աշխարհն» են՝ իր բոլոր շերտերով, ծալքերով, աչք չկտրելու բնությամբ ու տեսարժան վայրերով և սոսկալի գետնախորշերով, որտեղ մեծանում են ապագա տիեզերագնացները: 
    Մե՞նք… Մենք ուզում ենք, որ աշխարհը լսի մեզ, տեսնի մեզ, կանգնի մեր կողքին: Ինչպես այդ աշխարհում ապրող մարդիկ են ուզում մեկը մյուսից, և երբ հասկանում են, որ մյուսները մեր ժամանակն ու հավեսը չունեն, միֆակա՛ն բաներից:
    – «Հիմա երբ հեռացել ես…»։ Այս կրկնվող միջտեքստայնությունը հեռացման փիլիսոփայության մասին է։ Որդին պարտադրվա՞ծ է գտնել իր քաղաքը։
    – Չկա պարտավորություն: Գոնե այս գրքում ես փորձել եմ խորը թաղել այն: Որդին պարտավոր չէ գնալ հոր ճանապարհով, հայրը պարտավոր չէ որդու կողքին լինել, ընկերը պարտավոր չէ մնալ, ջրահարսը պարտավոր չէ գալ… Բայց, ամեն դեպքում, երևի մի պարտավորություն թողել եմ՝ մարդը պարտավոր է փնտրել ի՛ր քաղաքը: Գտնելը՝ բախտի բան է, փնտրե՛լ:
    – Ներքին համոզմունք ունեմ, որ գիրքը ծովի մասին է, որին նայում ենք և որի մասնիկն ենք բոլորս։ Ծովն ինքը կյանքն է։
    -Կամ սե՛րը, բայց այո, համաձայն եմ, որ կյանքն ու սերը հոմանիշներ են՝ անկախ նրանից որտեղ ու ինչ պայմաններով ենք ապրում այդ կյանքը՝ ծովի ափին ռոմ խմելո՞վ, թե հնդկական գետնախորշերով՝ ջրի կարոտ:
    – Շատ հետաքրքիր է՝ ինչ է հաջորդելու «Հե՜յ»-ին։
    – Ինձ էլ… Երևի դրա համար էլ, անվերջ նայում եմ երկնքին, հատկապես աստղազարդ գիշերային ու գրում եմ:  Դա կարողանում եմ և ուզում:
    Արմինե Սարգսյան

  • Սեպտեմբերի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Սեպտեմբերի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Աղայան փողոց 9–19 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա փողոց 15Ա շենք, Տերյան փողոց 56, 62Ա շենքեր,

    11:00–14:00 Մյասնիկյան պողոտա, սեփականատեր՝ Ռ. Ստեփանյան, Մյասնիկյան պողոտա 16–55 առանձնատներ, Մյասնիկյան պողոտա 18/5 հասցե, Երևանի կենդանաբանական այգի

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00–17:00 Հակոբյան փողոց 1–9, 2, 2/51, 4, 6, 7, 8, 8/2, 9/1, 11, 3/20, շենքեր, Կիևյան փողոց 19, 19Ա շենքեր, Վազգեն Առաջին Վեհափառի փողոց 1–5 շենքեր, Կոմիտասի փողոց 1, 1/11, 1/2–1/6, 2–8 շենքեր, Բաղրամյան 4-րդ նրբանցքի 1–15 առանձնատներ, Բակունցի փողոց 1, 2–4 շենքեր և 1–18 առանձնատներ, Կիևյան փողոց 1–17, 5 շենքեր, Կիևյան 1-ին նրբանցք 3 շենք, Դումանի փողոց 2–11, 6Ա, 9Ա–12Ա առանձնատներ, Սեպուհի փողոց 14 շենք և 20–29 առանձնատներ, Սևաստոպոլյան փողոց 39 շենք և 8–26 առանձնատներ, Սևաստոպոլյան նրբանցք 40–51 առանձնատներ, Քեռու փողոց 58/1 շենքեր և 45–99 առանձնատներ, Արամ Խաչատրյան փողոց 2Ա, 4 շենքեր և 1–19 առանձնատներ, թիվ 130 դպրոց,

    Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00–14:00 Գ. Հովսեփյան փողոց 24/2, 60/4 շենքեր, Նորք՝ 7-րդ փողոց 114–116 առանձնատներ, «Սմարթ Աուտո» ՍՊԸ-ն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Բաշինջաղյան, Մարգարյան փողոցներ մասնակի, Բաշինջաղյան 1, 2, 169, 171 շենքեր, թիվ 155 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Շրջանային փողոց 2/1, 2/2, 2/3, 2/4, 2/5, 2/6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Մ. Մելքոնյան փողոց 16 շենք,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Նոր Չարբախի 5, 6, 7, 9, 11, 12, 13, 14, 15-րդ փողոցների, 5-րդ փողոց 3-րդ նրբանցքի, 12-րդ փողոց 1-ին և 3-րդ նրբանցքների, 15-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Լուսաբաց այգեգործական թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Էրեբունի այգեգործության 1-ին զանգվածի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մուշականի 4-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Արցախի փողոց 42 շենք, Արցախի փողոց 42/33 հասցեն, Արին Բերդի 1-ին նրբանցք, Արին Բերդի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Այգեզարդ և Քաղցրաշեն գյուղեր մասնակի,

    11:00–14:00 Արարատ գյուղ,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Աղնջաձոր գյուղ մասնակի,

    11:00–15:00 Վարդահովիտ, Գետիկ, Արատես, Հերմոն, Սևաժայռ և Գողթանիկ գյուղեր,

    11:00–16:00 Ելփին, Չիվա, Ռինդ գյուղեր և Արենի գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    10:00–16:00 Բալահովիտ գյուղ՝ «Պտղնի» այգեգործական ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, զինմաս», «Յուկագո» ՍՊԸ, «Ամուր Ավագյան» ՍՊԸ, «Պտղնի-2» այգեգործական ընկերություն, «Սարանիստ» ՍՊԸ, «Նավթամթերք» ՍՊԸ, «Օազիս» ՍՊԸ, «Անգար»՝ Հ. Սեթաղայան, «Կլեոպատրա» ՍՊԸ, «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ՍՊԸ, «Ալմերիա» ՍՊԸ, «Գ. Հովսեփյան» ՍՊԸ, «Գեղարդ ԱԿ», Գերեզմանների թաղամաս, «Քիմիագործ» այգեգործական ընկերություն, «Օնիրա Փլաբ» ՍՊԸ, «Պտղնի Արծիվ-2» այգեգործական ընկերություն, Կոնյակի կոմբինատ, «Ա. Ավագյան» ոչ բնակիչ-բաժանորդ,

    11:00–14:00 «Բջնի» այգեգործական ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Ջրվեժի Բագրևանդ թաղամաս մասնակի,

    Գեղարքունիքի մարզ՝

    10:00–12:30 Ճամբարակ համայնք՝ Արտանիշ գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:30 Ճամբարակ համայնք՝ Աղբերք գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Վարդենիկ գյուղ՝ 53-րդ փողոցն ամբողջությամբ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–13:00 Ակունք գյուղ՝ 10-րդ, 7-րդ, Շահումյան, Սարալանջի փողոցներ մասնակի, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    12:30–13:45 Զոլաքար գյուղ՝ 1-ին և 13-րդ փողոցները՝ մասնակի, 15-րդ փողոց ամբողջությամբ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    13:00–14:30 Ճամբարակ համայնք՝ Աղբերք գյուղի 3-րդ, 4-րդ և 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    14:15–15:30 Զոլաքար գյուղ՝ 7-րդ, 8-րդ և 10-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–16:30 Ճամբարակ համայնք՝ Շողակաթ գյուղի 3-րդ, 4-րդ և 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Զոլաքար գյուղ՝ 18-րդ և 22-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:30–14:30 Վահագնի, Անտառամուտ գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:00–13:00 Սարիգյուղ գյուղ՝ 1–4-րդ փողոցներ մասնակի,

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղի և Ուսանողական փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00–12:30 Աշոցք համայնք՝ Սարագյուղի 1-ին փողոց,

    13:00–14:30 Աշոցք համայնք՝ Բավրա գյուղ, Գյումրի–Նինոցմինդա մայրուղի,

    11:00–15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ամասիա գյուղի 2-րդ փողոց,

    Սյունիքի մարզ՝

    11:00–14:00 Քարահունջ գյուղ, դպրոց,

    11:00–15:00 Բռնակոթ գյուղ,

    10:30–12:00 Խնձորեսկ գյուղ մասնակի,

    12:30–14:00 Խնձորեսկ գյուղ մասնակի:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտել



    Հասարակություն


    Սույն թվականի սեպտեմբերի 10-ին Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները, հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելիս, անտառային տարածքում նկատել են «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են Էկոպարեկային ծառայությունից։ 

    «Ծառայողների կողմից ձեռնարկվել են համապատասխան գործողություններ՝ դրոնի միջոցով շարունակաբար հետևելով ավտոմեքենայի տեղաշարժին։ Ընթացքում արձանագրվել է, որ վարորդը, նկատելով էկոպարեկային ծառայողների ներկայությունը, սկսել է բեռնաթափել ավտոմեքենայում առկա փայտանյութը։

    Միաժամանակ ծառայողների կողմից իրականացվել են անհրաժեշտ գործողություններ՝ փայտանյութի գտնվելու վայրը և դեպքի հետ կապված հանգամանքները ֆիքսելու նպատակով։

    Էկոպարեկային ծառայողների կողմից իրականացված հսկողական, կանխարգելիչ և բացատրական աշխատանքների արդյունքում ենթադրյալ իրավախախտը փայտանյութը կրկին բեռնել է ավտոմեքենան և տեղափոխել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամաս։

    Հայտնաբերված փայտանյութի ծավալը, նախնական տվյալներով, կազմել է շուրջ 3 խմ։

    Ներկայում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հայտնաբերված փայտանյութի ծագումը ճշտելու և պատճառված վնասի չափը հաշվարկելու ուղղությամբ։

    Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել պետական անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների, ինչպես նաև փայտանյութի ապօրինի շրջանառության դեպքերի կանխման և հայտնաբերման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունումը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Ութ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա Կոստանյան

    Այնքան հետաքրքիր է կողքից, հեռվից, անուղղակի ներգրավված` ուսումնասիրել տարբեր հանրային, հասարակական, քաղաքական դերակատարներին, ովքեր ութ տարվա ժամանակի ու տարածության մեջ հեզաճկուն տրանսֆորմացվել են, փոխակերպվել, փոխել հաստ կաշին ու պարզունակ դիմակները, սկսել կրել ավելի շքեղ ու անճանաչելի դիմակներ: Հաճախ, չէ, ստում եմ, ամեն Աստծո օր մտածում եմ` ո՞նց կարելի ա, ո՞նց ա հնարավոր էդքան սահուն ու աննկատ փոխակերպվել, ձև բռնել, թե իբր բան էլ չի եղել, մոռանալ երբեմնի սեփական խոսքերն ու դիրքը, դավաճանել իբր դավանած արժեքները, խոսել ազգի ու ժողովրդի անունից, միևնույն ժամանակ ներսիդ սևացած հոգու ամենամութ անկյուններում կրել ամենաեղկելի ու զազրելի որակները: Ախր ո՜նց…

     

    Ամեն օր նորություններ կարդալիս մտածում ես, որ էլ զարմանալու բան չի մնացել, մեկ էլ տեսնում եմ ճանաչածս մարդու ճամբարափոխությունն ու աչքերս կլորացնում, թե իբր «վա՜յ, էս ի՜նչ անսպասելի բան ա տեղի ունեցել, վա՜յ, էս ո՜նց կարող էր լինել, բայց չէ որ նա էնքան արժանապատիվ էր թվում, ախր նա էնքա՜ն ասպետական էր, բայց ո՞նց նա կարողացավ, իսկ կարո՞ղ ա մենք ենք սխալ, իսկ նրանք բոլորը ճիշտ են»…. Հետո անմիջապես ինքս ինձ ստոպ եմ տալիս ու հասկանում, որ լավ էլ կարող էին, ուղղակի դրանց մենք ինքներս ենք դարձրել ասպետ ու զոռով սարքել կեղծ արժանապատիվ, ձև ենք տվել, թե մեզ շրջապատում են բարձրորակ ու արժանավոր մարդիկ, ովքեր ազգ, հայրենիք, պետություն ասելիս նկատի ունեն հենց դա` բառիս ուղիղ իմաստով, որ էդ բառերն արտասանելիս սրբագործվում են, էդ բառերը բարձրագույն արժեք են դրանց համար, ու որ ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարող շահարկել, հանիրավի օգտագործել: Այնինչ, ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան իրականում մենք ինքներս ենք մեզ համոզել:

     

    Մարդիկ պրիմիտիվ էակներ են, պարզ հաշվարկներով, ցանկություններով` առանց խորության ու բարդ ստորադասական պահանջների. էդ պարզունակ պահանջների բավարարման հրամայականի ներքո պատրաստ են ուրանալ սեփական մորը, էլ ուր մնաց հայրենիք, ազգ, պետություն, հազարամյա պատմություն, գիր, գրականություն, եկեղեցի ու նման «անմիաստ» ու ոչ կայուն արժեքներ: Էս մարդկանց հայրենիքը փողն է, կոնստանտ արժեքները` փողի չափն ու քանակը, «որտեղ հաց, էնտեղ կաց» կարգախոսով ապրող առանձնյակներ, ում երբեք պետք չի լինելու կերտել բարձր ու մնայուն արժեքներ:

     

    Էնպես որ դադարեք հնարել ու փուչիկի պես փչել կեղծ հերոսների, որոնցից հետո նույն խանդավառությամբ ու արագությամբ, ինչպես հնարել եք, պիտի հիասթափվեք: Ձեր իմացած արժեքները հիմա գտնվում են պատմական զրոյական կետում, էս մարդիկ շատ արագ, հանուն սեփական շահի, պատրաստ են վաճառել անգամ այն, ինչ մի ժամանակ անվանում էին սկզբունք, արժանապատվություն, հավատարմություն, պատասխանատվություն առ հայրենիք։