Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Կստեղծվի սպորտի ոլորտը մեկտեղող էլեկտրոնային շտեմարան, կվերանորոգվեն նորակառույց դպրոցների ճանապարհները, խաղող մթերողներն աջակցություն կստանան: Կառավարության սեպտեմբերի 11-ի նիստի մանրամասները` տեսանյութում:
«Այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ոչ այլ ինչ են, քան քաղաքական վենդետա և քաղաքական հաշվեհարդար»,-…
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարությունը համաձայնագրին հավանություն է տվել սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ։
Հարցը ներառված է եղել չզեկուցվող հարցերի օրակարգում։
Համաձայնագիրը կուղարկվի Սահմանադրական դատարան, որից հետո, եթե Սահմանադրական դատարանը դրա՝ Սահմանադրությանը չհակասելու եզրակացություն տա, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապեությունը մեծապես կարևորում է Լեհաստանի Հանրապետության հետ փոխվստահության վրա խարսխված բարձր մակարդակի հարաբերությունների հետագա ընդլայնումը և խորացումը, ինչը ապագայում հնարավորություն կտա ռազմական համագործակցության ոլորտում արձանագրել շոշափելի արդյունքներ և ներառել հեռանկարային նոր ուղղություններ:
«Երկու պետությունների բարձրագույն քաղաքական ղեկավարության միջև շփումների պարբերականությունը, փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը ոչ միայն վկայությունն են երկու երկրների միջև ջերմ հարաբերությունների, այլև ապագային ուղղված համատեղ տեսլականի մասին են վկայում:
Համաձայնագրի նպատակն է հաստատել ռազմատեխնիկական բնագավառում Կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որի Կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա:
Համաձայնագրում ամրագրված է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները և ձևերը, գաղտի տեղեկատվության պաշտպանության, երրորդ երկրներին վաճառի կարգի մասին, ինչպես նաև ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության վերաբերյալ դրույթներ:
Համաձայնագրում ամրագրված է նաև դրա մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու կարգը:
Համաձայնագրի վավերացումը տևական և երկարաժամկետ հիմքերի վրա առկա բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության խորացման նպատակ է հետապնդում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմամբ:
Համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնել միջազգային համագործակցությունը:
Համաձայնագիրը ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով համապատասխանում է միջազգայնորեն ճանաչված պայմանագրերի իրավունքի նորմերին և սկզբունքներին, ուղղված է ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր բնույթ կրող՝ պետությունների համագործակցության սկզբունքի գործնական իրականացմանը»,- ասված է համաձայնագրում:
Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է աջակցել պատերազմի և տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին։ Հավաքագրված միջոցները կուղղվեն ճամբարի մասնակիցների հանգստի և զարգացման ծրագրերին, մասնագիտական հոգեբանական աջակցության տրամադրմանը, ինչպես նաև ծրագրի ընդլայնմանը։
Որպես գլխավոր հովանավոր՝ Յունիբանկն աջակցում է նախաձեռնությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։ Global Run-ի թիմեր են ձևավորվել բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Նյու Յորքում, Նիսում, Փարիզում, Շանհայում, Սիդնեյում, Տոկիոյում, Տորոնտոյում, Ցյուրիխում։Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին Երևանում՝ Հրազդանի կիրճում անցկացվող 5 կմ վազքով, որից հետո նախաձեռնությանը կմիանան աշխարհի ևս 21 քաղաքներ։
Աջակցելով Camp Nairi-ին՝ Յունիբանկը նպաստում է երեխաների բարեկեցությանն ու զարգացմանը, օգնում բացահայտել նոր հնարավորություններ և ավելի մեծ վստահությամբ ու հույսով նայել ապագային։ Արդեն 25 տարի Յունիբանկը, որպես ֆինանսական կառույց, իր գործունեությունը համատեղում է հասարակության հանդեպ պատասխանատու մոտեցման հետ։ Սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությունը՝ հատկապես կրթության, երիտասարդության զարգացման և սպորտի ոլորտներում, մշտապես եղել է Բանկի գործունեության կարևոր ուղղություններից մեկը:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներից մի քանիսը սնանկացման վտանգի տակ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ սնանկացման վտանգի առաջ կանգնած կազմակերպությունները վարկային միջոցներ են ներգրավել ու արդեն 2 ամիս է` այդ ընկերությունների բնականոն աշխատանքը խաթարված է։
Խաչատրյանը պնդեց՝ ընկերությունների կապարակնքման պատճառով ահռելի վնաս են կրում նաև պետությանը և աշխատողներ։ Պետության դեպքում՝ չեն վճարվում հարկեր, իսկ աշխատակիցները (մոտ 10 000 մարդու մասին է խոսքը) հարկադիր պարապուրդի են մատնված, աշխատավարձ չեն ստանում։
Այս համատեքստում նա հիշեցրեց, որ հարկային օրենսգրքով սահմանված է՝ ստուգումները չպետք է խոչընդոտեն տնտեսվարողի բնականոն գործունեությանը։
Խոսելով «Մուլտի գրուպ» կոնցեռնի կրած ֆինանսական կորուստների մասին՝ Խաչատրյանը պնդեց՝ դրանք արդեն ահռելի չափերի են հասնում, ու կորուստները դեռ շարունակվում են։ Այս բոլոր խնդիրները, ըստ փաստաբանի, առաջանում են ընկերությունների կապարակնքման հետևանքով։
Պատմեց՝ վերջերս 1-2 դեպք է գրանցվել, երբ կազմակերպություններում ջրի խողովակներ են վնասվել, ու ջուրը սկսել է լցվել գործարաններ։ Դրա պատճառով շենքային պայմաններն են վատթարանում, ներսում եղած գույքն է վնասվում, ապրանքային մնացորդներն են փչանում։ Վնասների չափերն այս պահին ուսումնասիրվում են։ Ի դեպ, փաստաբանը պնդեց՝ ՊԵԿ-ի գործողությունները ծայրաստիճան դանդաղ են իրականացվում, ու այստեղ նա միտում է նկատում։
Ըստ փաստաբանի՝ բոլոր ընկերություններում վարույթ իրականացնող մարմինը կամ ՊԵԿ աշխատակիցները կարող են շարունակել իրենց գործողություններն անել, դրան զուգահեռ էլ թույլ տալ, որպեսզի ընկերություններն աշխատեն։ Միևնույնն է` արդեն բոլոր համակարգիչները, գործի համար հետաքրքրություն ներկայացնող մնացած նյութերն առգրավված են։
Ինչ վերաբերում է հարկեր չվճարելուն, ապա փաստաբանն ընդգծեց՝ երբեք չեն բացառել, որ մասնավորապես խոշոր կազմակերպություններում կարող են խնդիրներ լինել։ Խաչատրյանի խոսքով՝ պատճառն էլ կարող է ուղղակի անփութությունն ու անուշադրությունը լինել, բայց ոչ դիտավորությունը։ Պնդեց՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի որևէ ընկերություն այդ հարկերը վճարելուց չի խուսափում։
Նշենք՝ այսօր մամուլը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը և այնտեղ աշխատող վարորդներն են այժմ թիրախավորված։ Կոտայքի մարզից դեպի Երևան երթուղով շարժվող տրանսպորտը պարեկները կանգնեցնում են ու 5000 դրամով տուգանում։ Պատճառաբանվում է, թե երթուղին ունի 16 տեղ, հետևաբար ուղևորներն էլ պետք է 16-ից ավելի չլինեն։ Վարորդներն էլ ստիպված նույնսիկ 1-2 մարդ ավել չեն վերցնում։
Ի դեպ, Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումից հետո «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվել է։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից: Այս մասին ասել է Սամվել Կարապետյանը:
«Թող ռուսականը հանեն, տեղը թուրքական բազա թող դնեն»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանն ասել էր, այնպես չի, որ մենք ռուսական ռшզմաբազայի ներկայությունը համարում ենք կենսական անհրաժեշտություն, եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռшզմաբազան ՀՀ տարածքից, չենք առարկի:
«Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշեն համայնքը պետք է մնա Հայաստանի տարածք՝ դիվանագիտական ճանապարհով։ Հողի վրա այնպես պետք է բանակցվի, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի տարածք»,- ԱԺ դիմաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
Նա նշեց. «Տիգրանաշեն մեր այցելությունից հետո այսօր Փաշինյանը հայտարարել է՝ եթե մենք Ադրբեջանի պահանջները չենք անում, պատերազմ կլինի, այսինքն Ադրբեջանը վերջին շրջանում ինչ ասում է, մենք պետք է խաչ անենք մեր դեմքերին, ասենք՝ այդպես անենք, որ պատերազմ չլինի՞. Սահմանադրությունը փոխենք, թե չէ պատերազմ կլինի, Անկախության հռչակագիրը հանենք, թե չէ պատերազմ կլինի, Տիգրանաշենը տանք, թե չէ պատերազմ կլինի։
Սա դիվանագիտություն չէ, սա միակողմանի զիջումներ է»,- ասաց Կարապետյանը
Սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Գարիկ Հ․-ն հայտնել է, որ Գառնի բնակավայրի «Հերանոս» կոչվող տարածքում որսի ժամանակ հրացանով կրակել է ոտքին, ինչի հետևանքով «ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08։30-ի սահմաններում, Վերին Դվին գյուղի վարչական տարածքում գտնվող «Հերանոս» կոչվող տարածքում որսի ժամանակ Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Անդրանիկ Կ․-ն ոտքը սայթաքելու հետևանքով պատահաբար իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացանով կրակոց է արձակել Գարիկ Հ․-ի ուղղությամբ՝ պատճառելով նշված վնասվածքը։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։