Blog

  • Գևորգ Պապոյանը կարևորել է հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը | Էկոնոմիկա

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ։

    Քննարկվել են ջերմոցային ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, արտահանման խթանման և արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ գործող պետական աջակցության մեխանիզմները, ինչպես նաև ոլորտի զարգացման և մրցունակության բարձրացման հնարավորությունները։

    Առանձին անդրադարձ է կատարվել ջերմոցային վարդի արտահանման լոգիստիկ և տրանսպորտային առանձնահատկություններին, մաքսազերծման գործընթացին և ոլորտին առնչվող այլ հարցերի։

    Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է ոլորտի բնականոն և շարունակական գործունեության ապահովումը, հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը և նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։

  • Ծանոթացեք «44-օրյայի» քննիչ հանձնաժողովի զեկույցին, աղմկարահույց է․ Գեղամ Մանուկյան (video)

    Ծանոթացեք «44-օրյայի» քննիչ հանձնաժողովի զեկույցին, աղմկարահույց է․ Գեղամ Մանուկյան (video)

  • Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում

    Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտումՀայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել։ Լավ կլինի, որ այդպիսի հայտարարություններից հետո ինչ-որ մեկը հայտնվի բանտում:

    Այս մասին ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:

    «ՔՊ-ում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018 թ-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել, ես թույլ չեմ տվել»,- ասել է նա:

    «Իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք օրինական ուժի մեջ մտած վճիռներով են հաստատված, և կան քրեական գործեր: Լարվել է նրանից, երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կամ ինքը, կամ իր հետ փոխկապակցված մարդիկ եղել են ներգրավված, պարզվել է, որ ապօրինի պետհամարանիշներով է շրջել»,- նշել է Փաշինյանը:

  • Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին



    Քաղաքական


    Կան ղեկավարներ, որ խաղաղ և արժանապատիվ կառավարում են իրենց երկիրը, հասնում են թոշակի տարիքի և առողջ ապրելակերպի շնորհիվ կարողանում են տուռնիկի վրա բարդ վարժություն անել, գրել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ արձագանքելով Փաշինյանին։

    «Տղամարդուն հարիր չէ նոր վիրահատված մարդուն դիտավորյալ ապօրինի նստեցնել, հետո այդ մարդու առողջական վիճակի մասին վայրահաչել ու ինքնահաստատվել։ Նախագահի տարած բժշկական միջամտության մասին արդեն բոլորին է հայտնի, և նման միջամտության ենթարկվում են հազարավոր մարդիկ։ Նախագահն ինքն է արգելել այդ միջամտությունը դարձնել կալանքը մեղմելու միջնորդության առարկա։ Իսկ Նիկոլի և Ալիևի բաղձալի կալանքի նիստի մեկ օրով հետաձգումը եղել է բժիշկների ցուցման համաձայն։

    Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը։

    Կան ղեկավարներ, որ խաղաղ և արժանապատիվ կառավարում են իրենց երկիրը, հասնում են թոշակի տարիքի և առողջ ապրելակերպի շնորհիվ կարողանում են տուռնիկի վրա բարդ վարժություն անել, և կան ղեկավարներ, որոնք անարժանապատիվ կերպով քարշ են տալիս իրենց գոյությունը, չեն հասնում թոշակի տարիքին, քանի որ ժողովուրդը նրանց կախում է տուռնիկից։

    Մուսոլինիի պատկերը համացանցում կա, կարող են ծանոթանալ․ տուռնիկի նման մի բանից է կախված»,- գրել է Բագրատ Միկոյանը։

    Փաշինյանն ասել էր․ «Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ»։






  • Պլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ին





    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գյումրի քաղաքում Մ. Խորենացի փողոց «Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց»-ի մոտ D=600մմ պողպատե ջրագծի շրջանցման պլանային աշխատանքներով պայմանավորված ՝սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 16-ը՝ ժամը 22:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Գևորգյան, Ա.Արմենյան 1 փակուղի, Այվազովսկի, Այվազովսկի 3 շարք, Այվազովսկի 1 նրբանցք, Այվազովսկի 1 շարք, Այվազովսկի 2 շարք, Այվազովսկի 3 շարք, Անտառավան, Անտառավան 5 թաղամաս, Աստղի Հրապարակ, Արմենյան, Բ. Խմելնիցկի, Բաշինջաղյան, Բարոնյան, Բարոնյան 3 շարք, Գ. Նժդեհ 2-14 և 1-9 շենքեր, Գ.Նժդեհի 1-4 շարքեր, Գերցեն, Գերցեն 1-9 նրբանցք, Գրիբոյեդով, Եսայան, Էլ. Պրիբորնի, Էլ. Պրիբորնի 1-11 շարքեր, Թամանյան, Թետչերի, Թիվ 7 մանկապարտեզ, Իսահակյան փողոց 1-3 և 4, 4ա, 4բ շենքեր, Իսահակյան փողոց Շչեդրին փողոցից մինչև Մ. Մկրտչյան փողոց ընկաշ հատվածի հասցեներ, Իսահակյանի մանկապարտեզ, Խանոյան, Խանջյան, Խաչատրյան, Խմելնիցկու, Խնկոյան, Խնկոյան նրբանցք, Խրիմյան Հայրիկ 1, 5, անցում, Խրիմյան Հայրիկ 1 թաղամաս, Խրիմյան Հայրիկ 1 նրբանցք, Խրիմյան Հայրիկ 17 դոս, Խրիմյան Հայրիկ 1շ., Խրիմյան Հայրիկ փողոց Մազմանյան փողոցից մինչև Թբիլիսյան խճուղու վերջնամաս ընկած բոլոր զույգ համարի հասցեները, Կ. Դեմիրճյան, Կ. Դեմիրճյան 1, 2, 3, 25 անցումներ, Կ. Դեմիրճյան 1-8 նրբանցքներ, Կ. Դեմիրճյան 1 փակուղի, Կ. Դեմիրճյան 1 փակուղի 1-2 շարքեր, Կ. Խաչատրյան, Կիրովականյան, Կոմսոմոլի, Կոմսոմոլի 16 նրբանցք, Կոշտոյան, Կուզնեցով, Հացիկի խճուղի, Հիվանդանոցային, Հովսեփյան, Մ. Թետչերի, Մ. Մկրտչյան փողոց Գ. Նժդեհ փողոցից մինչև վերջ ընկած հատվածի բոլոր կենտ համարի հասցեները, Մադաթյան, Մալայա զեմլյա, Մանդալյան, Մանուշյան, Մանվածքային ֆաբրիկա, Մարատի, Մելիք-Սարգսյան, Մնջոյան փողոցի բոլոր կենտ համարի հասցեները, Մոդուլ 1-17, Ն. Շնորհալի, Շառլ Անզնավուրի հրպ., Շարա-Տալյան, Շերամ, Շինարարներ, Շինարարներ 1,2 նրբանցք, Շինարարներ 1 շարք, Շիրակացի փողոց Մարմաշենի խճուղուց մինչև Մնջոյան փողոց ընկած հատվածի բոլոր հասցեները, Շչեդրին, Շչերբինայի, Չայկովսկի, Պավլով, Պավլով 1-4 նրբանցք, Պավլովի 1 շարք, Պատանի տեխնիկների կայան, Պարոնյան, Պողոսյան, Պողպատավան 1-4 շարքեր, Ռ. Դանիելյան, Ռ. Դանիելյան 1 շարք, Ռասկատլյան, Ռեպինի, Սավոյան, Սավոյան 3 մոդ., Սովխոզ, Սովխոզ 17 դոս, Վ. Սարգսյան փողոց Սավոյան փողոցից մինչև Շ. Ազնավուրի հրապ., Տարածք 212,213, 229,231, 232, 233, 234, 235, 236, 237, 238, Տեքստիլագործներ, Տիմիյազև, Տիմիրյազև 1-2 շարք, Աբովյան 1-2 նրբանցք, Բորյան, Բորյան 1 անցում, Բորյան 1 նրբանցք, Բուլվարային, Բուլվարային 1-2 նրբանցք, Բուլվարային 1 փակուղի, Դուդկո, Կ. Սարգսյան, Կ. Սարգսյան 2-4 նրբանցք, Կամո, Կնունյանց, Կրիտյան, Հ. Սարգսյան 1-2 անցում, Հ. Սարգսյան 2 անցում, Հ. Սարգսյան 4 նրբանցք, Հ. Սարգսյան, Մարտի 8–ի, Մենդելեև, Նար Դոսի, Շ. Կուրղինյան, Շ. Կուրղինյան 1 փակուղի, Շահինյան, Շիրակացի 1 փակուղի, Շիրակացի 61 ավան, Շիրակացի փող Մնջոյան փողոցից մինչև 26 կոմիսարների փող ընկած հատվածի բոլոր հասցեները, Շիրակացի փող 26 կոմիսարներից մինչև վերջ ընկած հատվածի բոլոր զույգ համարի հասցեները, Չերքեզի ձոր Կարմիր Բերդ, Պիոներական, Վ. Խաչատրյան, Տարածք 202, 203, 204, 205, 206, 207, 208, 209,210, 211, 2012, 213, 214, 215, 216, 21, 218, 219, 220, 221, 222, 223, Տարածք 223 մանկապարտեզ, 224, 225, 226, 227, 228, Արագած թաղամաս, Վարդ-Բաղ թաղամաս, Շիրակացի 1-21 դոսեր, Շիրակացի հանրակացարան 1, Մ. Խորենացի, Մ․ Խորենացի 1 նրբ․, Մարմաշենի խճուղի, Շիրակշին 1-18 մոդուլներ, Շիրակշին 3 բանավան, Ֆաբրիկա խոհանոց, Ֆիննական, Ֆիննական-Շահբազյան հասցեների ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Պեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքում



    Միջազգային





    Ռուսաստանի միջուկային զենքը կուղղվի Լիտվայի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները Լիտվայում միջուկային զինանոց տեղակայեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    «Ակնհայտ է, որ այդ զենքն ուղղված չի լինի դեպի արևմուտք, այն ուղղված կլինի դեպի արևելք, այսինքն՝ դեպի մեզ»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։ Նրա խոսքով՝ եթե Լիտվայի տարածքում տեղակայվի Ռուսաստանի դեմ ուղղված միջուկային զենք, ապա այդ երկրի տարածքը նույնպես կհայտնվի ռուսական միջուկային զենքի թիրախում։ Պեսկովը դա անվանել է «էսկալացիայի և լարվածության շատ լուրջ աճ»։

    Նշենք, որ սեպտեմբերի 10-ին Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) հայտարարել էր, որ նախատեսում է այս ձմռանը Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել՝ իր տարածքում զանգվածային ոչնչացման զենքի արգելքի դրույթը վերացնելու համար։ Ներկայում Լիտվայի Սահմանադրության 137-րդ հոդվածը նշում է, որ զանգվածային ոչնչացման զենքը և օտարերկրյա ռազմական բազաները չեն կարող տեղակայվել հանրապետության տարածքում։

    Հունիսի սկզբին Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտարարել էր, որ երկիրը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ իր տարածքում ամերիկյան միջուկային զենքի հնարավոր տեղակայման վերաբերյալ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն

    «Միջազգային ահազանգ» (IA) կազմակերպության և Թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի (RUSI) կողմից կազմակերպված երկխոսություն-աշխատաժողովին մասնակցելու համար սեպտեմբերի 26-30-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

    Կարգադրությունը սեպտեմբերի 11-ին ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

  • «Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան |

    «Նրանով իրավապահները զբաղվում են, եթե չեն զբաղվում, պետք ա զբաղվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին։
    «Ես երբևէ որևէ օրենսդրական նախաձեռնության հետ կապված 9-րդ գումարման ԱԺ-ում որևէ քննարկում չեմ ունեցել, որևէ քննարկման չեմ մասնակցել, որևէ կարծիք չեմ հայտնել, որևէ մեկի հետ բովանդակություն չեմ քննարկել, որևէ ձևով չեմ խոսել, կարդացել, այլ կերպ քվեարկել։ Այն ամենն, ինչ ինքն ասում է, դրանով պարտավոր են զբաղվել իրավապահները»,- հավելեց Սիմոնյանը։
    «Ճի՞շտ են ասում, որ երբ ԱԺ նախագահ էիք, ձեր գրության հիման վրա քննչական մարմինը ստուգումներ է անցկացրել White Shorja-ում (պատկանում է Հայկ Սարգսյանի ընտանիքին՝ խմբ․) և տուգանել»,- հետաքրքրվեց լրագրողը։ «Այո, ճիշտ է, որովհետև իմ մոտ հարց է առաջացել՝ մարդը, ով սուրբ է ձևանում, այդքան լա՞վն է, ինչպես ինքը ներկայանում է։ Նաև ասեմ, որ վստահ եմ՝ ՀՀ-ն շատ փոքր է, Երևան քաղաքը շատ փոքր է, ու բոլորը շատ լավ գիտեն, թե ինչերի մեջ է այդ անձնավորությունը»,- ի պատասխան ասաց Սիմոնյանը։
    Լրագրողի դիտարկմանը, թե չի ստացվո՞ւմ, որ դուք ձեր դիրքը չարաշահել եք՝ անձնական խնդիրները լուծելու համար, ԱԽ քարտուղարը հակադարձեց․ «Ո՛չ, ես ընդամենը հարցում եմ արել՝ արդյո՞ք այդ կազմակերպությունը գործում է օրենքին համապատասխան»։

    Նշենք, որ Հայկ Սարգսյանը «Tete A Tete» հաղորդման ժամանակ սկանդալային հայտարարություններ է արել Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։

  • Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուս․ տրվել են հանձնարարականներ

    Նախարարը եղել է ամրացված շրջանների շինհրապարակներում, զորամասերում, բանակային դիրքում:

    Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացմանը:

  • Բարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը


    Սպորտ



    Կատալոնական «Բարսելոնայի» նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հաղորդում է նիդերլանդական հեղինակավոր De Telegraaf պարբերականը։

    Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն իր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կպահանջի հաստատուն 50 միլիոն եվրո, իսկ ևս 15 միլիոն եվրո նախատեսված կլինի որպես հավելավճար (բոնուս)։ Ներկա պահին «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն և նախագահ Ժոան Լապորտան ակտիվորեն նոր թիմ են փնտրում դե Յոնգի համար։ «Կապտանռնագույնների» ճամբարում հույս ունեն, որ կիսապաշտպանին ձեռք բերելու հարցում հետաքրքրվածություն կցուցաբերեն Անգլիայի Պրեմիեր լիգայի կամ Սաուդյան Արաբիայի ակումբները։

    Հիշեցնենք, որ մեկնարկած նոր մրցաշրջանում 29-ամյա դե Յոնգը դեռևս ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել աշխարհի 2026 թվականի առաջնության ժամանակ ստացած վնասվածքից։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ