Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան, բոլոր միջոցները հաշված են

Written by

in

Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան, բոլոր միջոցները հաշված ենԹոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան, հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Մենք հայտարարել էինք, որ այդ թաղման նպաստի փողը ուղղելու ենք թոշակների բարձրացմանը, բայց քանի որ մտահոգություններ հնչեցին և Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չի ընդունել, հետևաբար, այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ, ինչը տրամաբանական է:

Լրագրողի դիտարկմանը, թե չկան այլ լրացուցիչ միջոցներ, նախարարը պատասխանեց. «Չէ, չկան, հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *