Ֆասթ Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են Երևանում իրենց նախընտրած հասցեով ստանալ Visa կամ Mastercard ԱկնՔարտ՝ պատվիրելու պահից 24 ժամվա ընթացքում։ ԱկնՔարտերը հնարավոր է պատվիրել ինչպես Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածով, այնպես էլ Բանկի 24/7 գործող մասնաճյուղերից։ Հավելենք, որ Ֆասթ Բանկի քարտերն առաքվում են անվճար։
Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածում հարկավոր է ընդամենը մուտք գործել «Հաշիվներ և քարտեր» բաժին և սեղմել «Ստեղծել» կոճակը, հաջորդիվ կբացվի երեք հնարավորությամբ ընտրության պատուհան, որտեղ անհրաժեշտ է ընտրել «Նոր քարտ» դաշտը։ Այնուհետև հավելվածը կառաջարկի Ֆասթ Բանկի ԱկնՔարտերի տեսակները, անհրաժեշտ կլինի ընտրել Visa կամ Mastercard քարտերից մեկը, նախընտրելի արժույթը և սեղմել «Շարունակել» կոճակը։ Օգտատիրոջը մնում է միայն ընտրել ԱկնՔարտի ստացման եղանակը՝ առաքում կամ մասնաճյուղից ստացում, և սեղմել «Պատվիրել» կոճակը։ Պատվերն իրականացնելուց հետո ԱկնՔարտը պատրաստ կլինի 24 ժամվա ընթացքում:
Ֆասթ Բանկն առաջարկում է ստանդարտ և պրեմիում դասի ԱկնՔարտեր, որոնք աչքի են ընկնում ոչ միայն իրենց յուրահատուկ դիզայնով, այլև մշտապես գործող հատուկ առաջարկներով։ Ստանդարտ դասի ԱկնՔարտերի շարքն ընդգրկում է Arca Classic, Visa Classic և Visa Digital քարտատեսակները։ Ֆասթ Բանկն առաջարկում է նաև պրեմիում դասի ԱկնՔարտեր՝ Visa Gold, Visa Infinite, Visa Infinite Metal, Mastercard World և Mastercard World Elite։
Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Նոյեմբերի 4-ին ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններն են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ հողային աշխատանքներ կատարելիս բանվորները, ովքեր աշխատում են «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ում, հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ՝ հիմքի փոսերը փորելու ժամանակ։
Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար՝ ՔԿԾ-ն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ժամանակագրությամբ։
1․Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։
2․Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։
3․Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։
4․Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս։
5․Ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է գալիս խցից շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։
6․Ժամը 07:51-ին ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։
7.Ժամը 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։
8.Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։
9․Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։
10.Ժամը 08:27-ից մինչև 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը։
Հիշեցնենք, որ նախօրեին կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Civilnet-ի տաղավարում մի շարք պնդումներ է արել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ:
Մանուկյանը, մասնավորապես, պնդել է, թե ԹՐԻՓՓ նախագծի իրականացման տարածքում Հայաստանը դե յուրե կորցնում է իր ինքնիշխանությունը․ լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք նախագիծը դառնալու է ոչ թե հաղորդուղի, այլ միջանցք, Մանուկյանը պատասխանում է՝ «բա ի՞նչ ա դառնալու»:
«Էդ ամեն ինչը մեր վերահսկողությանից դուրս ա գալիս, դա դառնում ա իրենց տարածքը․․․: Հայաստանի տարածքով Ադրբեջանի վերահսկողությամբ գնալու է երկաթուղի, ճանապարհ, գազատար, էլեկտրական գծեր ․․․․»,- ասել է նա:
Հարցազրույցի մեկ այլ հատվածում էլ Մանուկյանն ասում է, թե իբր ստորագրված փաստաթղթերում «գրված ա որ միայն ադրբեջանական վերահսկողությամբ [է լինելու]»:
Թեմայի վերաբերյալ Մանուկյանը ևս մեկ պնդում է անում․ նա վստահեցնում է, թե որևէ տեղ արձանագրված չէ, որ Ադրբեջանը ևս բացելու է իր ճանապարհներն ու հաղորդուղիները Հայաստանի համար:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԹՐԻՓՓ նախագծի հռչակագիրը, շրջանակային համաձայնագիրը՝ համադրելով դրանք Մանուկյանի պնդումների հետ:
ԹՐԻՓՓ-ը միջանք չէ, այն վերահսկելու է ՀՀ-ն
Արամ Մանուկյանի պնդումները, թե ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքը դուրս է գալու Հայաստանի վերահսկողությունից և դառնալու է ադրբեջանական վերահսկողությամբ միջանցք, չեն համապատասխանում հրապարակված փաստաթղթերի դրույթներին։
2026 թվականի մայիսի 26-ին հրապարակված՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալշրջանակային համաձայնագրում հստակ ամրագրված է, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում նախագծի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ։
Ավելին, համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի իշխանությունները պահպանում են լիակատար լիազորությունները երկրի ինքնիշխան տարածքում և առաջնահերթ իրավասություն ունեն ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում արտակարգ իրավիճակների դեպքում։
8-րդ հոդվածով էլ ամրագրվում է, որ Հայաստանը պահպանում է իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Մասնավորապես, հայկական կողմի պատասխանատվության ներքո են մնում սահմանային անվտանգությունը, իրավապահ գործառույթները, մաքսային և ներգաղթային հսկողությունը, հարկերի և տուրքերի գանձումը, պետական տեղեկատվական համակարգերն ու վարչական վերահսկողությունը։
Միաժամանակ, համաձայնագրով նախատեսվում է ստեղծել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն, որտեղ ամերիկյան կողմը կունենա 74%, իսկ Հայաստանը՝ 26% մասնակցություն։ Ընկերությանը նախատեսվում է տրամադրել հողօգտագործման և զարգացման բացառիկ իրավունքներ՝ նախնական 49 տարի ժամկետով։
Սակայն, ենթակառուցվածքների կառավարման և շահագործման իրավունքների տրամադրումը չի նշանակում տարածքի նկատմամբ պետական ինքնիշխանության փոխանցում։
Համաձայնագրով Ադրբեջանի վերահսկողություն ԹՐԻՓՓ-ի տարածքի նկատմամբ նախատեսված չէ, նման բան ինչպես պնդում է Մանուկյանը, որևէ տեղ գրված չէ․ պնդումը հիմնովին սխալ է:
Այսպիսով, Մանուկյանի պնդումները, թե Հայաստանը դե յուրե կորցնում է ինքնիշխանությունը ԹՐԻՓՓ-ի տարածքում, իսկ հաղորդուղիներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ, հակասում են համաձայնագրի հստակ դրույթներին․ փաստաթղթով նախատեսված է ենթակառուցվածքների կառավարման մոդել, ոչ թե Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքի փոխանցում Ադրբեջանին։
Բաքուն ևս պարտավորվել է բացել հաղորդուղիները
Արամ Մանուկյանի մյուս պնդումը, թե որևէ փաստաթղթում արձանագրված չէ Ադրբեջանի կողմից Հայաստանի համար հաղորդուղիների բացումը, նույնպես չի համապատասխանում հրապարակված փաստաթղթերի բովանդակությանը։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրի 3-րդ կետով կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար։
«Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով», — ասվում է համաձայնագրում։
Բացի այդ, 2026 թվականի հունվարին հրապարակված՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակում ևս ընդգծվում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և փոխադարձության սկզբունքը։ Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի տարանցիկ հնարավորությունների ընդլայնում և տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացում։
Այդուհանդերձ, կարևոր է տարբերակել հաղորդուղիների փոխադարձ բացման վերաբերյալ քաղաքական հանձնառությունը դրա իրականացման կոնկրետ մեխանիզմներից․ վաշինգտոնյան հռչակագրում ամրագրված է երկկողմ հաղորդակցությունների բացման սկզբունքը, սակայն մանրամասն սահմանված չեն Ադրբեջանի տարածքով Հայաստանի փոխադրումների բոլոր երթուղիներն ու գործնական պայմանները։
Փաստացի, Մանուկյանի պնդումը, թե որևէ փաստաթղթում արձանագրված չէ Հայաստանի համար հաղորդուղիների բացումը, սխալ է։ Վաշինգտոնյան հռչակագրով երկու երկրները հաստատել են հաղորդակցությունների բացման և փոխադարձ օգուտների սկզբունքը։
Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար՝ ՔԿԾ-ն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ժամանակագրությամբ։
1. Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։
2. Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։
3. Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։
4. Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս։
5. Ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է գալիս խցից շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։
6. Ժամը 07:51-ին ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։
7.Ժամը 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։
8.Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։
9. Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։
10.Ժամը 08:27-ից մինչև 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը։
Նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում բախվել են «Lexus GX470» մակնիշի և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը