Blog

  • Դիլիջանի նորընտիր ավագանին գումարել է անդրանիկ նիստը․ Դավիթ Սարգսյանը՝ համայնքի ղեկավար

    Տեղի է ունեցել Դիլիջան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։

    Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի՝ մինչև համայնքի ղեկավարի ընտրվելը նիստը վարելու իրավասությունը վերապահվում է նիստին ներկա տարիքով ավագ անդամին։ Այդ կարգով նիստը վարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Ա. Մանվելյանը։

    «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի համաձայն՝ Դավիթ Սարգսյանը օրենքի ուժով համարվում է Դիլիջան համայնքի ընտրված ղեկավար։

    Նորընտիր ավագանին առաջիկա հինգ տարիների ընթացքում կիրականացնի համայնքի ներկայացուցչական մարմնի իր լիազորությունները՝ մասնակցելով համայնքային նշանակության որոշումների կայացմանն ու Դիլիջան համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը։

  • Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան, ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մանրամասներ է պատմել ամերիկյան «Օռլանդո Սիթիի» 21-ամյա ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանի հետ ծանոթության, նրա խաղային որակների և Հայաստանի ընտրանին ներկայացնելու որոշման մասին։ Մովսիսյանի խոսքով՝ երիտասարդ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը, սակայն Սարաջյանը նախապատվությունը տվել է պատմական հայրենիքին։ Այս մասին գրում է armsport.am-ը։

    «ԻնսայդՅԱՆ» տելեգրամյան ալիքի հետ զրույցում Մովսիսյանը նշել է, որ թեև Հարվին հայերեն չի խոսում, նրա ընտանիքում խորապես կապված են հայկական արմատներին։ Ֆուտբոլիստի հայրն ու պապը հայ են, և ազգային պատկանելությունը մեծ նշանակություն ունի նրանց համար։

    Անդրադառնալով նորեկի խաղային բնութագրին՝ ՀՖՖ դեսպանը բարձր է գնահատել նրա արագությունը, տեխնիկական զինանոցն ու ունիվերսալությունը.

    «Այս պահին նա հանդես է գալիս կիսապաշտպանությունում՝ գործելով «տասնյակի» կամ վինգերի դիրքում, սակայն ֆիզիկական տվյալները թույլ են տալիս նրան հանգիստ խաղալ նաև կենտրոնական հարձակվողի գոտում։ Կարծում եմ՝ հենց իրեն էլ դուր է գալիս այդ դիրքը։ Ինձ տպավորեց նրա խաղային արագությունն ու այն, թե ինչպես կարողացավ 21 տարեկանում ամրապնդվել MLS-ում։ Սարաջյանն ագրեսիվ, տեխնիկապես պատրաստված և շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է, որին մարզիչը, կախված թիմի կարիքներից, կարող է օգտագործել հարձակման տարբեր եզրերում ու կենտրոնում»,— նշել է Մովսիսյանը։

    Նախկին հարձակվողն առանձնահատուկ ընդգծել է ԱՄՆ-ի հավաքականի կողմից եղած հետաքրքրության փաստը.

    «Որքանով տեղյակ եմ՝ Հարվին ընդգրկված է եղել ԱՄՆ-ի հավաքականի թեկնածուների ցուցակում։ Հստակ չեմ կարող ասել՝ կհրավիրեի՞ն նրան առաջիկա հավաքին, թե ոչ, բայց հաստատ գիտեմ, որ նրա թեկնածությունը դիտարկվել է։ Այդ իսկ պատճառով կրկնակի ուրախ եմ, որ նա ընտրեց Հայաստանը։ Հարվին շատ դրական է տրամադրված, «Օռլանդոյի» կազմում խաղից խաղ առաջընթաց է գրանցում, իսկ միջազգային հանդիպումները նրան էլ ավելի ուժեղ կդարձնեն»։

    դիտվել է 5 անգամ

  • Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ Սավգուլյան

    Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ Սավգուլյան

  • Սրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան


    Վիդեո

    Սրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան

    Տեսանյութն՝ այստեղ

  • 63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

    Հայաստանի էկոնոմիկայի նախարարության 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը մեկնարկել է, նոյեմբերի 9-ից արդեն հայտերն ընդունվում են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին,  մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության վարչության պետ Դավիթ Բարսեղյանը նշեց, որ այս օրերին ակտիվություն կա, քաղաքացիներից շատ զանգեր են ստանում։

    Նրա խոսքով, ծրագիրն ունի մարզային ուղղվածություն։ Սահմանվում է որոշակի հերթականություն սահմանամերձ բարձր լեռնային, լեռնային և գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար։

    «Դիմումների ընդունման վերջնաժամկետը ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ն է, այնպես որ 63-72 տարեկան մեր այն քաղաքացիները, որոնք ունեն բիզնես գաղափարներ ու ցանկանում են աջակցություն ստանալ, կարող են դիմել։

    Այս փուլում՝ մինչև դեկտեմբերի 15-ը, ընդունվում են մասնակցության դիմումները։ Այնուհետև դիմած անձանցից ընտրվելու են 400-ը՝ բիզնես դասընթացին մասնակցելու համար։

    Շատ կարևորում ենք դասընթացի բաղադրիչը, որպեսզի մեր շահառուները տեղեկացված լինեն ինչպես օրենսդրությունից, այնպես էլ հմտություններ ձեռք բերեն ֆինանսների, բիզնեսի կառավարման գործընթացներում։ Ասեմ, որ հեշտ չի լինելու, դասընթացն անցկացնող մեր միջազգային գործընկերները բավականին պահանջկոտ մոտեցում են ցուցաբերելու»,-ասաց Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։

    Դասընթացը անցնելուց հետո անհրաժեշտ միավորներ հավաքած 200 շահառուները ստանալու են հավաստագիր, որով էլ դիմելու են բանկ ֆինանսական աջակցությունը ստանալու համար։ Արդեն բանկն է գնահատում բիզնես ծրագիրը ու ֆինանսավորման չափը։ Մինչ բանկին դիմելը, շահառուների համար պարտադիր պայման է ԱՁ ունենալը։

    «Այստեղ ուզում եմ ընդգծել, որ կարող են դիմել ինչպես այն քաղաքացիները, որոնք պարզապես բիզնես գաղափար ունեն ու ցանկանում են գործ սկսել, այնպես էլ նրանք, որոնք արդեն ունեն բիզնես և նախատեսում են այն ընդլայնել։ Ուղղությունները տարբեր են՝ չրանոցներ, գաստրո բակեր, հյուրատներ, ջերմոցներ, ավտոմեքենաների սպասարկման կետեր, թվային գործիքների ներդրում, ժամանցի, սպորտային ծառայություններ և այլն»,-Նշեց Դավիթ Բարսեղյանը։

    Բանկը ծրագիրը հաստատելուց հետո սկսելու է ֆինանսավորման գործընթացը։ Դավիթ Բարսեղյանը նշեց, որ գումարն անմիջապես շահառուին չի տրվելու։ Այլ օրինակ, բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումների, գույքի, ծառայությունների դեպքում գումարը փոխանցվելու է մատակարար ընկերություններին։

    Շահառուն պարտավոր է լինելու աջակցությունը ստանալուց 12 ամիս իրականացնել բիզնես գործունեություն։ Ամբողջ գործընթացը վերահսկվելու է, որ աջակցությունն օգտագործվի նպատակային։

    Ծրագիրը պիլոտային է, արդյունքներից կախված որոշում կկայացվի հետագա անելիքների մասին։

  • Եկեք գտնենք թիրախը չկորցնելու հմտությունը, ինչո՞ւ ենք մենք անվերջ աղմկում անհեթեթությունների շուրջ. Հակոբյան

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով խցանումների վերաբերյալ իր հրապարակած տեսանյութի վերաբերյալ տարատեսակ քննարկումների մասին:

    «Երևանին նվիրված իմ ուղերձի շուրջ ձեր մտքերի ընթացքը մի փոքր շեղեմ. ես խոսում եմ, թե ինչ է լինում այնտեղ, որտեղ կա գիտելիք, և այնտեղ, որտեղ չկա գիտելիք»,- ասել է նա:

    Հակոբյանը նշել է, որ տարատեսակ վերլուծությունները «մի փոքր շեղ են», ու հարց է ուղղել, թե ինչու են անվերջ կորչում թիրախը, կարևորն ու էականը, ու անվերջ աղմկում են անհեթեթությունների շուրջ:

    Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եկամտային հարկի հաշվին ՀԿ-ներին, լրատվամիջոցներին ու կուսակցություններին քաղաքացիների կողմից գումար հատկացնելու Կառավարության նախաձեռնությունն այսօր կքննարկվի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

    Կառավարության հեղինակած նախագիծը կներկայացնի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Սակայն այս նախաձեռնության շուրջ ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե քաղաքացիներին ինչ նոր հնարավորություն է տրվում, այլ այն, թե ով է որոշելու՝ որ կազմակերպությունն է արժանի այդ գումարին, և ինչ չափանիշներով։

    «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն՝ քաղաքացիների կողմից ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և կուսակցություններին անհատույց հատկացվող գումարները ներառվելու են սոցիալական ծախսերի շարքում։

    Առաջին հայացքից նախաձեռնությունը ներկայացվում է որպես քաղաքացիների՝ քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և քաղաքական ուժերին աջակցելու լրացուցիչ հնարավորություն։ Բայց նախագծի բովանդակության մեջ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները օրենսդրական տեքստում բացակայում են։

    Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ սոցիալական ծախսերի առանձին ուղղությունները, դրանց առավելագույն չափերը, աջակցություն ստանալու իրավունք ունեցող ՀԿ-ների, լրատվամիջոցների ու կուսակցությունների շրջանակը, դրանց ներկայացվող չափանիշները, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման և հրապարակման կարգը սահմանելու է Կառավարությունը։

    Այսինքն՝ օրենքը չի սահմանում հստակ չափանիշները, այլ այդ կարևոր որոշումները թողնում է գործադիր իշխանության հայեցողությանը։

    Ստացվում է՝ քաղաքացին կարող է ցանկություն ունենալ իր վճարած եկամտային հարկի հաշվից 3000 դրամ տալ այս կամ այն լրատվամիջոցին կամ հասարակական կազմակերպությանը, սակայն նախ պետք է պարզվի՝ տվյալ կազմակերպությունն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Կառավարության սահմանած պահանջներին, թե՞ ոչ։

    Այստեղ էլ առաջանում է գլխավոր խնդիրը. քաղաքացուն տրվող ընտրության հնարավորությունը կարող է սահմանափակվել իշխանության սահմանած շրջանակով։ Քաղաքացին կարող է ընտրել միայն այն կազմակերպություններից, որոնք կանցնեն գործադիրի ֆիլտրով կամ, որ նույնն է, նրանց քիմքին հաճո են գործում։

    Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ նույն մեխանիզմում ներառվում են լրատվամիջոցները, հասարակական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները։ Սրանք տարբեր առաքելություն, գործունեության բնույթ և հանրային դեր ունեցող կառույցներ են։ Իսկ կուսակցությունների մասը ընդհանրապես վերջին պահին է ավելացվել։

    Հատկապես զգայուն է լրատվամիջոցների հարցը։ Եթե պետությունն է որոշելու, թե ինչ չափանիշներով լրատվամիջոցը կարող է դառնալ եկամտային հարկի հաշվին հատկացումների շահառու, կամ ինչպես նախարարներն են ասել, որ լրատվամիջոցն է ապատեղեկություն տարածող, որը՝ ոչ, ապա առաջանում է անկախ լրատվամիջոցների նկատմամբ հնարավոր անհավասար վերաբերմունքի և ընտրովի մոտեցման վտանգ։

    Մյուս կողմից՝ նախագծում դեռևս նշված չէ, թե եկամտային հարկի կոնկրետ ինչ չափով կամ տոկոսով կարող է քաղաքացին աջակցել այդ կառույցներին։ Այդ առավելագույն չափն էլ է թողնված Կառավարության որոշմանը։

    Այսպիսով, օրենսդրական նախաձեռնության առանցքային դրույթները՝ շահառուների շրջանակից մինչև հատկացումների առավելագույն չափերն ու վերահսկողության ընթացակարգերը, դեռ պետք է որոշվեն գործադիրի կողմից։

    Հարց է առաջանում՝ եթե նախաձեռնության նպատակը քաղաքացիների ազատ ընտրությունն է, ինչո՞ւ օրենքով չեն ամրագրվում բոլորի համար հավասար, կանխատեսելի և չեզոք չափանիշները։ Ինչո՞ւ է այդքան լայն լիազորություն տրվում Կառավարությանը, և ի՞նչ երաշխիքներ են լինելու, որ այս մեխանիզմը չի վերածվի որոշ կազմակերպությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու գործիքի։

    Ի վերջո, խոսքը հանրային վստահության, լրատվամիջոցների անկախության, քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի ֆինանսավորման մասին է։

    Եվ ամենակարևորը՝ ինչու հարցը չի քննարկվել շահառուների հետ նախապես։

    Նախագծով նախատեսվում է, որ փոփոխությունները կկիրառվեն 2026 թվականի և հաջորդող հարկային տարիների համար հաշվարկված ու վճարված եկամտային հարկի գումարների մասով։ Իսկ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը Կառավարությունը պետք է ընդունի օրենքի ընդունումից հետո երեք ամսվա ընթացքում»»։

  • Ավանի թիվ 57 մանկապարտեզում իրավիճակը շարունակում է լարվել․ Մարգարիտա Հովհաննիսյանը պատրաստվում է պայքարել մինչև վերջ

    Ավանի թիվ 57 մանկապարտեզում իրավիճակը հանդարտվելու փոխարեն՝ ավելի է սրվում։

    Դեռևս հուլիսին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում էր կայացրել Մարգարիտա Հովհաննիսյանին աշխատանքում վերականգնելու մասին։ Դատարանն անվավեր և ոչ իրավաչափ էր ճանաչել նրա նկատմամբ կիրառված բոլոր չորս կարգապահական տույժերը։

    Սակայն, Հովհաննիսյանի պնդմամբ, դատական որոշումից հետո էլ իր նկատմամբ հոգեբանական ճնշումները չեն դադարել։

    «Արդեն տևական ժամանակ է՝ իմ հանդեպ հոգեբանական ճնշումները չեն դադարում։ Մասնավորապես

     աշխատակիցների կողմից հրահրվում են վեճեր, հնչում վիրավորանքներ։ Իմ հրավերով Երևանի վերահսկողության տեսչական մարմինը այց էր կատարել մանկապարտեզ։ Բազմաթիվ նամակներ էի հղել, որոշ աշխատակիցների հետ զրույց անցկացրին, և այդքանով սահմանափակվեց նրանց այցը»,- նշեց Հովհաննիսյանը։
    
    Նրա խոսքով՝ երկուշաբթի օրը ևս տեսչական մարմնի ներկայացուցիչներն այցելել են մանկապարտեզ, սակայն այդ այցերի արդյունավետության վերաբերյալ նա կասկածներ ունի։
    
    Հովհաննիսյանի տպավորությամբ՝ վերահսկող մարմնի ներկայացուցիչները փորձում են կարգավորել իրավիճակը, սակայն նրանց հեռանալուց հետո, կարծես, ինչ-որ մեկի հրահանգով ամեն ինչ շարունակվում է այնպես, ինչպես նախկինում։
    
    Հովհաննիսյանը հավելել է, որ իրեն չեն տրամադրում աշխատասենյակ, համակարգիչ և անհրաժեշտ փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ ՀՈԱԿ-ի տնօրենի ներկայությամբ գույքի ընդունման-հանձնման գործընթաց չի իրականացվել։ Ավելին՝ աշխատակիցներին շարունակում են հրահանգել որպես ղեկավար ընդունել մեթոդիստին և չենթարկվել իր հրահանգներին։
    
    «Ըստ օդում կախված լուրերի՝ մինչ իմ վերադարձը աշխատակիցներից պահանջել են ստորագրել դատարկ թղթերի տակ, և նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե հետագայում ինչ է լրացվել այդ թղթերի վրա։ Ըստ օդում կախված լուրերի`

    ՀՈԱԿ-ի տնօրենի և Վարդուհի Հարությունյանի կողմից տեսագրություններ են իրականացվել, որոնցում աշխատակիցները պնդում են, թե չեն ցանկանում աշխատել ինձ հետ։ Սակայն տեսագրված աշխատակիցներից շատերն ինձ նույնիսկ չեն ճանաչել մինչև իմ վերադարձը, որևէ շփում չեն ունեցել ինձ հետ՝ ո՛չ աշխատանքային, ո՛չ անձնական»։

  • Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն Մարուքյան

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ևս մեկ անգամ բացահայտում է Հայաստանի արդարադա
  • Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է

    Այսօր՝ նոյեմբերի 11-ին, հասարակական գործիչ, ռեփեր և պրոդյուսեր Դավիթ Աղաջանյանը (NAY 374) իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից։

    Տեսանյութում նա նշում է, որ մարզադաշտ այցելության ժամանակ աշխատակիցների շրջանում հանկարծակի նկատել է ազգությամբ թուրք մասնագետների։

    Թեմայի առնչությամբ Armsport.am-ը կապ է հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդակցության բաժնի հետ՝ խնդրելով պարզաբանել իրավիճակը։

    Ֆեդերացիայից հայտնել են, որ նշված անձինք ներգրավված են ՈւԵՖԱ-ի հեռարձակման անձնակազմում.

    «Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նկարահանման բացառիկ իրավունքը տասնյակ տարիներ պատկանում է ՈւԵՖԱ-ին։ Խաղերի նկարահանումն իրականացնում է անմիջապես ՈւԵՖԱ-ի խումբը, որի կազմում արդեն երկար տարիներ ընդգրկված են նաև ազգությամբ թուրք աշխատակիցներ»։

    դիտվել է 7 անգամ

    Լրահոս


    Ազատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է.Սուրենյանց



    Սրբուհի Գալյա՛ն, բա տանեիր էդ մարդուն ձեր տուն, կարող է չմшհանար․ Սևակ Խաչատրյան (video)



    Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է



    Լոլոներ չկարդա՛ս, դուխով ես, դե արա այդ քայլը․․․ Աննա Գրիգորյանի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին (video)



    Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին



    Որ հարցի շուրջ են Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության եկել



    #ՀԻՄԱ․ Լավրովը «մերկացրեց» Փաշինյանին․ Ռուսաստանում ամեն ինչ բացահայտել են․ Շաքարյանց (video)



    Սրբուհի Գալյա՛ն, պինդ պահեք Նուբարաշենը․ այն դառնալու է ձեր ու ՔՊ-ի «որջը»․ Ռուզան Ստեփանյան (video)



    Թեհրանը հարստացված ուրան արտահանելու մտադրություն չունի․ Ռեզաի



    Ենթադրում եմ՝ ինձ կախաղան կհանեն․ Վարդգես Գասպարին ա վրես բողոքել․ Գեղամ Մանուկյան (video)



    Գեղամ Մանուկյանին հրավիրել են էթիկայի հանձնաժողով Վարդգես Գասպարիի հետ կապված վիճաբանության մասով



    Մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրը



    ՖԱՀՖ և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սկսում են միջազգային գործունեության նոր փուլ



    ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը



    «Պապիկյա՛ն, դե լսիր՝ կաբինետում քեզ հաճոյացողները հետևիցդ ինչ են ասում». պահեստազորի սպա (video)



    «Գեղա՛մ, անբարոն դու՛ ես, որ ծախվեցիր Նիկոլին մի բանի համար». Նարե Սոսե (video)



    Եգիպտոսը հայտնել է հութիներից պաշտպանության համար Սաուդյան Արաբիա զորքեր ուղարկելու մասին



    Թիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներ



    «Սրբուհի Գալյա՛ն, Նուբարաշենի էդ կլոր կանալիզացիան շուտով քեզ է պետք լինելու». Նարե Սոսե (video)



    «Ալենը վերցրեց Աննայի պասը․ Նիկոլից զանգ է ստացել»․ Մանուկ Սուքիասյան (video)



    «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպա (video)



    Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու՝ Արսենին «մшհվան ուղեգիր տվող դատավորի հետ»․ Ղահրամանյան (video)



    Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի



    Արսեն Գևորգյանի մшհվան հարցը հասցնելու ենք ԱԺ․․․ որո՞նք են հետագա քայլերը․ Արեգա Հովսեփյան (video)



    Եղեգնաձորում ավագանին քաղաքապետ ընտրեց․ ՔՊ-ի թեկնածուն չանցավ

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը