Blog

  • Մենք արդեն հաղթում ենք. Թրամփ |

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ամերիկայում ապրուստի նվազագույն զամբյուղի թանկացման համար մեղադրել է նախորդ վարչակազմերի «կանաչ» քաղաքականությունը և հայտարարել, որ իր օրոք «արագորեն» նվազեցրել են «սննդամթերքի և գրեթե բոլոր մյուս ապրանքների» գները։  Նա նշել է, որ «նավթի գները կսկսեն ընկնել հենց որ հաղթենք Իրանի դեմ պատերազմում»։

    «Մենք կհաղթենք։ Մենք արդեն հաղթում ենք։ Մենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը»,- ասել է նա։

    Թրամփը նաև հայտարարել է, որ Պարսից ծոցի և Օմանի ծոցի միջև ընկած ջրային ուղին պետք է վերանվանվի «Թրամփի նեղուց»։

    «Վստահ եմ՝ իրանական ղեկավարությունը հիացած կլինի դրանից»,- ասել է նա։

    Թրամփը հավելել է, որ Իրանը «51 տարի շարունակ եղել է ագրեսոր Մերձավոր Արևելքում», և որ «հիմա նրանք այլևս ագրեսոր չեն»։

  • Ըստ Նիկոլի որդեգրած դիրքորոշման՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ պետք չէ, քանի որ արևմտյան դուռը դեռ բացված չէ





    ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

    «Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 4-րդ)…

    Այս գործարքի հաջորդ կառուցվածքային մասը Թուրքիան է։

    Դեռ բոլորովին վերջերս այն միտքը, որ Երևանը ոչ միայն խոսելու է Անկարայի հետ, այլև լրջորեն քննարկելու է հայկական բիզնեսի ինտեգրումը թուրքական շուկային՝ գրեթե քաղաքական հերետիկոսություն էր թվում։

    Տասնամյակներ շարունակ երկու երկրների հարաբերությունները կառուցվել են պատմական հիշողության, փոխադարձ պահանջների, փակ սահմանի և գրեթե ծիսական թշնամանքի շուրջ։

    Սակայն շուկան, ինչպես հայտնի է, վատ է հասկանում պատմական առասպելաբանությունից։ Նիկոլի օրոք երկու երկրների դարավոր վեճը, ազգային լեզվամտածողությունից սկսվում է տեղափոխվել դեպի սակագների, կոմունիկացիաների, բեռնափոխադրումների, ներդրումների և շահույթի լեզվի։ Այն, ինչը դեռ երեկ ներկայացվում էր որպես գրեթե քաղաքակրթական հակամարտություն, այսօր ավելի հաճախ քննարկվում է որպես սովորական հարց՝ որքա՞ն կարժենա փոխադրումը, որտե՞ղ բացել սահմանային անցակետը, ո՞վ է տեղափոխելու ապրանքը և որքա՞ն կարելի է դրանից վաստակել։

    Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարությանն ու նրա արտաքին տերերին Թուրքիան պետք չէ հայերի հետ հաշտեցման մասին ճառերի և գեղեցիկ լուսանկարների համար։ Այն անհրաժեշտ է որպես բաց սահման, որպես ռուսականին այլընտրանք նոր շուկա, որպես դեպի Արևմուտք տանող կարճ ճանապարհ և որպես Հայաստանի միջոցով՝ միջինասիական և հարավկովկասյան տարածաշրջանային առևտրի մեջ ինտեգրվելու հնարավորություն։

    Ուստի զարմանալի չէ, որ սեպտեմբերի 3–4-ին, արդեն Երևանում անցկացվում էր հայ-թուրքական գործարար համաժողով։ Ընդ որում, այն անցկացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման աջակցություն․ անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։
    Քննարկվում է արդեն ոչ թե բարոյական, արժեքաշահային քաղաքականությունը, այլ շատ ավելի նյութական, փողային, մերկանտիլ հարցեր՝ տրանսպորտ, առևտուր, համատեղ բիզնես և սահմանի բացում։

    Սահմանը դեռ փակ է։ Սակայն բիզնեսն արդեն պատրաստվում է այն օրվան, երբ արգելապատնեշը կբարձրացվի։ Իսկ Հայաստանի գործող կառավարիչների համար, իրենց իշխանությունը երաշխավորողներից մեկի՝ Թուրքիայի նշանակությունը միանգամայն ակնհայտ է։

    Եվրոպական հանձնաժողովն արդեն ուղղակիորեն խոսում է Կենտրոնական Ասիան, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան ու Եվրոպան կապող հանգույցի վերածելու մասին (տես պանթուրքիզմի ծրագիրը) ։

    Եվ կրկին, ըստ Նիկոլի կառավարության որդեգրած դիրքորոշման՝ ԵԱՏՄ-ից առայժմ դուրս գալ պետք չէ, քանի որ արևմտյան դուռը դեռ բացված չէ: Իսկ մինչ այդ, փորձում են կողմերի վրա վաճառել իրենց ընտրության իրավունքը»:



    դիտվել է 302 անգամ

  • Մեղրիի համայնքապետը կալանավորվել է

    Մեղրիի համայնքապետը կալանավորվել է

  • Ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում

    «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է մտացածին, անբովանդակ և բամբասանքի ժանրին հարիր թիրախավորող նյութերի տիրաժավորումը. հերթը նորից տիկին Նանուշյանինն էր այսօր: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

    Միակ բացատրությունն ամեն շաբաթ ոչինչ չասող, թունոտ ու թիրախավորող հոդված տպելու, իմ կարծիքով, դրանց պատվիրված լինելն է. խորհուրդ եմ տալիս պատվիրատուներին դադարեցնել անիմաստ գումարներ ծախսել:

    Մեր քաղաքականությունը շարունակելու ենք` ՀՀ քաղաքացիների առողջությանն ու մեր պետության շահերին համահունչ, և ձեր անդադար հարձակումները մեզ միայն ուժեղացնում են:

    Իսկ ինչու եմ անդրադառնում այս հարցին, որովհետև Հայաստանում քաղաքական այս նոր շրջափուլում նորից ուզում եմ հույս հայտնել, որ լրատվական դաշտը կհետևի իր չափազանց կարևոր առաքելությանը, կնպաստի իսկապես թափանցիկության և հաշվետվողականության ձևավորմանը մեր երկրում:

    Իսկ ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում:

  • Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին

    Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստանձնել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործի վարույթը և 2026թ. սեպտեմբերի 18-ին նշանակել նախնական դատալսումներ։

    Նիստը հրավիրվել է դատարանի Էջմիածնի նստավայրում՝ ժամը 15:00-ին։

    Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Հակոբ Մանուկյանն ու Սերժ Ռուշանյանն արդեն հրաժարվել են քննել այս գործը։ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը։ Իսկ Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ գործը պետք է քննվի Երևանում։ Արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ որոշել էր գործն ուղարկել Վճռաբեկ՝ որոշելու, թե որ դատարանում գործը պետք է քննվի։

    Արդյունքում Վճռաբեկի որոշմամբ, գործը նորից ստանձնել է Ռուշանյանը։

    Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:

    Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

    Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել նրանց ելքը՝ ՀՀ-ից։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

  • «ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելը





    «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել․
    «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Արցախի Հանրապետության իշխանությունների՝ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու նախաձեռնությունը և բաց է անկեղծ ու շահագրգիռ քննարկման համար։

    «ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունը:




    դիտվել է 97 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 10.09.2026

    Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 10.09.2026

  • ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ է ներկայացվել |

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ և դրանք օտարել՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։
    Ըստ էության՝ պետությունը նախատեսում է ՀԷՑ-ի ամբողջ բաժնետոմսերը ձեռք բերել և ընկերության նկատմամբ ստանալ ամբողջական վերահսկողություն։ Նախագծում նշվում է, որ բաժնետոմսերի ձեռք բերողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ գործընթացը համակարգելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

    Հիմնավորման մեջ ընդգծվում է այն փաստը, որ ՀԷՑ-ը սպասարկում է Հայաստանի ավելի քան 1 միլիոն սպառողի, ուստի էլեկտրաէներգիայի բաշխման համակարգի կայուն աշխատանքը անմիջականորեն կապված է հանրային շահի հետ։
    Կառավարության պնդմամբ՝ ՀԷՑ-ի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը թույլ կտա ապահովել էլեկտրամատակարարման շարունակականությունը, պաշտպանել սպառողների իրավունքները և նվազեցնել էներգետիկ անվտանգության ռիսկերը։

    Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ։
    Նշվում է, որ 2026 թվականի փետրվարի 17-ին ընկերության բաժնետերերին առաջարկվել էր բաժնետոմսերը համաձայնեցված կարգով օտարել, սակայն սահմանված ժամկետում բաժնետերերից արձագանք չի ստացվել։ Այս գործընթացից հետո է կառավարությունը դիմել հանրության գերակա շահ ճանաչելու մեխանիզմին։
    Նախագծում ներկայացված տվյալներով, ՀԷՑ-ի բաժնետոմսերի շուրջ 70 տոկոսը պատկանում է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին, իսկ մոտ 30 տոկոսը՝ «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը։

    Ընդհանուր առմամբ 246 հազար 423 բաժնետոմս է առկա։ Դրանց անվանական արժեքը 83 հազար 900 դրամ է, իսկ ընդհանուր անվանական արժեքը՝ մոտ 20,7 միլիարդ դրամ։

    Նախագծով նախատեսվում է բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատում։ Օտարումը պետք է իրականացվի նախնական ու համարժեք փոխհատուցմամբ։ Բաժնետերերն էլ կարող են ներկայացնել իրենց անկախ գնահատողի հաշվետվությունը։

    Նախագծով սահմանվել է, որ սեփականության օտարման գործընթացը պետք է սկսվի մինչև 2027 թվականի մայիսի 1-ը։
    Օտարման իրագործումը նախատեսվում է սկսել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը, իսկ ավարտել՝ մինչև 2027 թվականի հոկտեմբերի 1-ը։

    Մինչ այդ պետք է կազմվի ՀԷՑ-ի բաժնետոմսերի և ընկերության հետ կապված գույքի ու պարտավորությունների մանրամասն նկարագրություն, այնուհետև իրականացվի շուկայական արժեքի գնահատում։

    Ընդգծվում է, որ ՀԷՑ-ի նկատմամբ մասնավոր սեփականության իրավունքը պետք է սահմանափակվի, քանի որ դրա նկատմամբ պետական վերահսկողությունը, կառավարության գնահատմամբ, ավելի կարևոր է հանրային շահի համար։
    Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում կարող են նախատեսվել եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում՝ պայմանավորված օտարվող սեփականության դիմաց օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելու, օտարման գործընթացի կազմակերպման և իրականացման հետ կապված անհրաժեշտ ծախսերով։

    Նախագիծը հանրային քննարկման փուլում է մնալու մինչև սեպտեմբերի 24-ը։

  • Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին

    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, սեպտեմբերի 9-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում՝ Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2026 թվականի համաժողովի ընթացքում, հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզային:

    Կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման և արտահանձնման գործընթացների արդյունավետության բարձրացման հարցեր:

    Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել կառույցների միջև արագ և անվտանգ տեղեկատվության փոխանակման ժամանակակից հնարավորություններին:

    Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և իրավական համագործակցության խորացման վերաբերյալ։

  • Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է





    Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում 33-ամյա Սարգիս Փ.-ն իր վարած «Isuzu» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գուրգեն Ղալամյանը և Արայիկ Բադալյանը։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել ծեփամածիկով։




    դիտվել է 131 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը