Ընդդիմադիր լինելը ՀՀ-ում քրեորեն պատժելի է. մարդկանց սիրտը չի դիմանում վարկաբեկումներին

Written by

in

Ընդդիմադիր լինելը ՀՀ-ում քրեորեն պատժելի է. մարդկանց սիրտը չի դիմանում վարկաբեկումներինՀՀ-ում ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի է, այդպես չպետք է լինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԵՄ գրասենյակի մոտ տեղի ունեցող ակցիայի ընթացքում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ անդրադառնալով Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան մասին:

«Մենք հերթական անգամ ականատես ենք լինում, որ կալանավայրում ընդդիմադիր գործիչ է մահանում: ՀՀ-ում ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի է: Այդպես չպետք է լինի: Այն լռությունը, որ այսօր դրսևորում է ԵՄ-ն, հիմնավորված չէ: Մենք ԵՄ-ից պահանջում ենք բարձրաձայնել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ՀՀ-ում ժողովրդավարության մահվան մասին»:

Արեգա Հովսեփյանի խոսքով՝ հիմա գուցե առաջնորդվում են եթե-ներով, բայց ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ինչու էր Արսեն Գևորգյանը կալանավայրում:

«Նա այնտեղ էր, որովհետև ընդդիմադիր հայացքներ ուներ, ընդդիմադիր ուժի ներկայացուցիչն էր Ստեփանավանում: Փաստաբանն արդեն մանրամասներ է ներկայացրել: Հիմա պետք է հասկանալ՝ երբ է շտապօգնությւոնը մոտեցել, և ինչ ադեկվատ բուժօգնություն է ստացել կամ չի ստացել: Ես ինքս երբ նրա հետ քարոզարշավի էի մասնակցում, այդքան երկար քայլում էինք միասին, բայց որևէ բողոք չեմ լսել, խնդիր չի եղել, բայց պետք է հետևենք փաստաբանի հետագա մեկնաբանություններին: Վստահ եմ, որ եթե ազատության մեջ լիներ, մենք այս վիճակին չէինք բախվի: Ճիշտ է, հիմա առաջնորդվում ենք եթե-ներով, բայց էլի եմ ասում՝ ամենակարևոր հարցն է, թե ինչու էր նա կալանավայրում: 2018 թվականի համամեատ՝ 2026-ին գրեթե 3 անգամ ավելացել են կալանքի միջնորդությունները ու դրանց մեծ մասը բավարարվում են: Սա խոսում է այն մասին, որ կալանքը դարձել է պարզապես մահակ մեր իշխանությունների ձեռքին»:

Պատգամավորն անդրադարձավ նաև իշխանության ներկայացուցիչների արձագանքներին ու մեկնաբանություններին՝ կապված Գևորգյանի մահվան հետ:

«Այո՛, դժաբախտ պատահարներ տեղի են ունենում, այո՛, սրտի կաթվածից մարդիկ մահանում են, բայց այսօր ապօրինի, շինծու մեղադրանքներով մարդուն կալանավորում են, վարկաբեկում են, պատվի ու համբավի հետ են խաղում ու մենք տեսնում ենք, որ մարդկանց սիրտը չի դիմանում այս ամենին»:

Արեգա Հովսեփյանի խոսքով՝ այս ամենի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է:

«ՀՀ-ում ժողովրդավարության մահվան թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Նույնիսկ ԵԽԽՎ-ի կողմից է արձանագրվել, որ ընդդիմադիր գործիչների հանդեպ կասելեկտիվ վերաբերմունք, հետապնդումները կատարվում են ընտրողական: ԵՄ-ից պահանջում ենք բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում»,-եզրափակեց Հովսեփյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *