Blog

  • Խորամանկ լուծում են գտել․ «Հրապարակ»

    Խորամանկ լուծում են գտել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերն ակտիվ քննարկումների մեջ են։ Սակայն լուրջ խնդիր է դարձել համայնքներում առաջադրվելու պատրաստակամ թեկնածուներ գտնելը։ Մարդիկ զգուշանում են, քանի որ Փաշինյանի վարչակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, եւ մարդիկ խուսափում են առաջադրվել, որ չթիրախավորվեն ու բերդում չհայտնվեն:

    Մենք տեղեկացանք, որ ստեղծված իրավիճակից ելքը գտել են, այսպես կոչված, արմատական ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներով չառաջադրվելու մեջ։ Այլընտրանքային թեկնածուները հանդես կգան որպես անկախ թեկնածուներ` հնարավոր չեզոք կուսակցական ցուցակներով, սակայն ընդդիմությունը նրանց կաջակցի։ Նպատակն այն է, որ թեկնածուների անուններն ուղղակիորեն չկապվեն ընդդիմադիր կուսակցությունների հետ, եւ ապօրինությունների մեջ հմտացած իշխանությունները նրանց չթիրախավորեն: Սա է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը չեն շտապում հայտարարել առաջիկա ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի եւ թեկնածուների մասին։

  • Շատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    pronedra.ru–ն «Ճգնաժամ Հայ եկեղեցու շուրջ. ինչո՞ւ իշխանության և հոգևորականության միջև հակամարտությունը միայն ներքին վեճ չէ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում նոր հակամարտություն է հասունանում, որն արդեն շատ ավելի հեռուն է գնացել սովորական քաղաքական դիմակայություն լինելուց։ Այս անգամ վեճը վերաբերում է ոչ միայն կառավարությանը և ընդդիմությանը, այլ նաև աշխարհի ամենահին քրիստոնեական կառույցներից մեկին՝ Հայ առաքելական եկեղեցուն։


    Իշխող ՔՊ կուսակցությունը առաջ է քաշել նախաձեռնություններ, որոնք առաջարկում են փոփոխություններ Եկեղեցու կառավարման համակարգում և քննարկումներ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դերի վերաբերյալ։ Որպես նման քայլերի պաշտոնական արդարացում է նշվում թափանցիկության, գույքի կառավարման և ֆինանսական բացության հարցերը։ Սակայն հայ հասարակության մեծամասնության համար սա ոչ թե վարչական բարեփոխում է, այլ աննախադեպ պետական միջամտություն կրոնական կազմակերպության գործերին, որը դարեր շարունակ եղել է հայկական ինքնության հիմնական խորհրդանիշներից մեկը։


    Հայաստանի պատմությունը անբաժանելիորեն կապված է քրիստոնեության հետ։ Հայ առաքելական եկեղեցին եղել է ոչ միայն կրոնական հաստատություն, այլ նաև ազգային ինքնության կարևորագույն տարր։ Դեռ 4-րդ դարի սկզբին Հայաստանը դարձել է առաջին պետությունը, որը պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Դարեր շարունակ, նաև այն ժամանակ, երբ հայկական պետությունը երբեմն գոյություն չի ունեցել, հենց Եկեղեցին է պահպանել ժողովրդի լեզուն, մշակույթը, ավանդույթները և պատմական հիշողությունը։ Օտարերկրյա նվաճումների, հայկական հողերի բաժանման և հայկական պետականության բացակայության ժամանակաշրջաններում եկեղեցական կառույցները հաճախ ծառայել են որպես սոցիալական կենտրոններ, վանքերը դարձել են կրթության և ազգային մշակույթի պահպանման վայրեր: Այդ պատճառով էլ Եկեղեցու կարգավիճակը փոխելու ցանկացած փորձ շատ հայերի կողմից ընկալվում է ոչ միայն որպես քաղաքական քայլ, այլ նաև որպես միջամտություն ազգային կյանքի հիմնարար հիմքերին:

    Նշենք, որ վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունները եղել են լարված: 2018 թվականին իշխանության գալուց հետո Փաշինյանի թիմը սկսեց երկրի քաղաքական համակարգի լայնածավալ վերանայումը՝ կենտրոնանալով բարեփոխումների և արևմտյան ինստիտուտների հետ մերձեցման վրա: Այնուամենայնիվ, այդ քաղաքականությունը լրջագույն հակասություններ է առաջացրել հայ հասարակության մեջ: Կառավարության քննադատները կարծում են, որ նոր քաղաքական մոդելը ձգտում է թուլացնել այն ավանդական ինստիտուտները, որոնք պատմականորեն ծառայել են որպես ժողովրդի համար միավորող գործոններ: Դրանց թվում են բանակը, պատմական հիշողությունը և Եկեղեցին։ Իշխանության կողմնակիցներն, ընդհակառակը, պնդում են, որ պետությունը պետք է անջատ լինի կրոնական կառույցներից, իսկ ցանկացած կազմակերպություն, ներառյալ՝ կրոնականները, պարտավոր են պահպանել կառավարման և թափանցիկության ժամանակակից չափանիշները։


    Այսպիսով, հակամարտությունն ունի ոչ միայն կրոնական չափում։ Այն Հայաստանի ապագայի վերաբերյալ երկու տարբեր տեսլականների՝ պատմական շարունակականության վրա հիմնված ավանդականի և սոցիալական ինստիտուտների փոփոխության վրա կենտրոնացած արդիականացման բախումն է։


    Պատմությունը ցույց է տալիս, որ պետության միջամտությունը կրոնական ոլորտում միշտ եղել է չափազանց զգայուն հարց։ Նույնիսկ ուժեղ կառավարություններ ունեցող երկրներում կրոնական կառույցները քաղաքական նպատակահարմարությանը ենթարկելու փորձերը հաճախ հանգեցրել են խոր սոցիալական հակամարտությունների։ Եկեղեցին, ինչպես ցանկացած այլ սոցիալական ինստիտուտ, կարող է թերություններ ունենալ։ Կառավարման, ֆինանսների և հաշվետվողականության հարցերը իսկապես քննարկման առարկա են։ Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունների գործողությունների քննադատները նշում են, որ նման բարեփոխումները պետք է իրականացվեն եկեղեցական համակարգի ներսում, այլ ոչ թե դառնան քաղաքական ճնշման գործիք։

    Իրավիճակը հատկապես է սրվում՝ հաշվի առնելով այն, որ հասարակության զգալի մասը Հայ եկեղեցին ընկալում է ոչ միայն որպես կրոնական կազմակերպություն, այլ նաև որպես ազգային ժառանգության պահապան։ Այսօր Հայաստանը կանգնած է ավելի լայն հարցի առջև. ի՞նչ տեղ կզբաղեցնեն ավանդական ինստիտուտները նոր քաղաքական իրականության մեջ։ Մի կողմից՝ պետությունը ձգտում է թարմացնել իր կառավարման համակարգը և այն մոտեցնել ժամանակակից մոդելներին, մյուս կողմից՝ կա մտահոգություն, որ սերունդների միջև պատմական կապը կարող է խզվել բարեփոխումների գործընթացում։ Ռազմական պարտություններից, սոցիալական ցնցումներից և արտաքին քաղաքականության անկայունությունից հետո դժվարին ժամանակաշրջան ապրող փոքր երկրի համար ներքին միասնությունը շատ կարևոր է։ Այսպիսով, Եկեղեցու շուրջ հակամարտությունը դառնում է ավելի խոր պառակտման խորհրդանիշ արագ փոփոխությունների կողմնակիցների և նրանց միջև, ովքեր պատմական հիմքերի պահպանումը համարում են ազգի գոյատևման հիմնական պայման։


    Հայ առաքելական եկեղեցու շուրջ վեճը միայն կոնկրետ անհատների կամ եկեղեցական կառույցների հարց չէ։ Սա այն հարցն է, թե ի՞նչ դեր կխաղան ավանդույթը, հավատքը և պատմական հիշողությունը Հայաստանի ապագայում։ Իշխանությունը պնդում է, որ խոսքը արդիականացման և թափանցիկության մասին է։ Հակառակորդները դա համարում են հայ ժողովրդին միավորող վերջին ինստիտուտներից մեկը թուլացնելու փորձ։


    Ժամանակը ցույց կտա, թե որ ուղին է ճիշտը։ Բայց մեկ բան պարզ է. Եկեղեցու շուրջ առկա հակամարտությունը շոշափում է շատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը։ Սա ընտրություն է նորացման և պահպանման միջև, և Հայաստա

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Oragir.live | Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին


    Տնտեսություն





    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․34 դրամ:



  • Armenia24.live | Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Նախօրեին ասուլիսով հանդես եկան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները: «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսում հնչեցին մի շարք հետաքրքիր ու կարևոր հայտարարություններ և գնահատականներ: Դրանցից մեկը, սակայն, հատկապես ուշագրավ էր, ինչպես ասում են՝ «ականջ ծակեց»: Խոսքը Լևոն Քոչարյանի հետևյալ հայտարարության մասին է. «Կարելի է և պետք է զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, բայց դա չպետք է լինի ՌԴ-ի կամ այլ երկրի հետ թշնամանալու հաշվին»:

    Իսկ ինչո՞ւ ենք առանձնացնում և հատուկ ուշադրություն դարձնում այս հայտարարությանը: Բանն այն է, որ այն հետաքրքիր է ոչ միայն իր բուն ասելիքով ու բովանդակությամբ, այլև հայաստանյան քարոզչաքաղաքական իրողությունների համատեքստում: Կա տարածված համարում, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա գլխավորած «Հայաստան» դաշինքը ռուսամետ կողմնորոշում ունեն: Հենց այդպես՝ «սև-սպիտակ» ընկալումային մոտեցմամբ: Բայց ստացվում է, որ հենց այս ուժի ներկայացուցիչը, ավելին՝ հենց Ռոբերտ Քոչարյանի որդին ոչ միայն չի մերժում Արևմուտքի հետ հարաբերությունները, այլև փաստացի մեկ նախադասությամբ առաջարկում է ադեկվատ արտաքին քաղաքականության ձևակերպումը: Սկզբունքորեն, դժվար է չհամաձայնել նրա հետ: Ակնհայտ է, որ որևէ ողջախոհ մարդ չի կարող պնդել, թե պետք չէ զարգացնել հարաբերությունները Արևմուտքի հետ: Բայց ինչո՞ւ դա անել Ռուսաստանի հետ պատմականորեն և համադրելի շահերի հիման վրա ձևավորված հարաբերությունները փչացնելու հաշվին կամ նման «գնով»:

    Մի բան, ինչ տեսնում ենք օրվա իշխանության՝ Փաշինյանի վարած «քաղաքականության» տեսքով ու դրա հետևանքով, ինչը վաղուց ստացել է արկածախնդրություն անունը: Այնինչ, ադեկվատությունը ենթադրում է զարգացնել հարաբերություններ Արևմուտքի (նաև Արևելքի) հետ՝ չթշնամանալով Ռուսաստանի հետ, հակառակը՝ ամրապնդելով հայ-ռուսական կապերն ու հարաբերությունները:

    Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 1998-2008 թվականներին, կյանքի է կոչվել այդ մոտեցումը: Այսինքն, այդ մոտեցումը մեզանից շատերը տեսել են գործողության մեջ, իրականում: Կրկնենք՝ ռուսամետի համարում ունեցող Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում է, որ Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին (2001 թ.), Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (2003 թ.), նաև, ի դեպ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (2003 թ.): Բայց ավելի «հողեղեն» փաստեր նշենք. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ներգրավվել են խոշոր օտարերկրյա ներդրումներ (ոչ ռուսական), այդ թվում՝ Հունաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից: Ավելին, հենց 1998-2008 թվականների միջակայքում է, որ Եվրամիությունը դարձավ Հայաստանի թիվ 1 արտաքին առևտրատնտեսական գործընկերը (ընդհանոր շրջանառության 35-40 տոկոսը բաժին էր ընկնում ԵՄ երկրների հետ առևտրին), իսկ Ռուսաստանը խոշոր առևտրային գործընկեր երկրի կարգավիճակ ու դիրք ուներ՝ 18-22 տոկոս մասնաբաժնով՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում: Այսինքն, իրականում զարգացրել է Արևմուտքի հետ հարաբերությունները և ամրապնդել նաև Ռուսաստանի հետ գործընկերությունը:

    Մի խոսքով, կոստյումի մերակին քարտեզ կպցնելով չեն երկիր պահում:

    Երկիրը պահում և ուժեղացնում են հարաբերությունները զարգացնելով, տնտեսական ներուժը մեծացնելով ու հնարավորությունները բազմապատկելով: Ու, դատելով առկա պատկերից, Ռոբերտ Քոչարյանին նաև այդ ձեռքբերումները չեն ներվում: Եվ ոչ միայն այդ…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյ

    Հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը Հայաստանի դպրոցականների ուժեղ կողմերն են, իսկ թույլ կողմը ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու հմտությունների ցածր մակարդակն է. սա էլ հիմնական մարտահրավերն է:

    Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ներկայացնելով PISA 2025 (Program for International Student Assessment  միջազգային հետազոտության արդյունքները, որին ի թիվս 91 երկրի, առաջին անգամ մասնակցել են նաև Հայաստանի դպրոցները։ 

     Ինչի՞ մասին է հետազոտությունը

    Հետազոտությունն անցկացվել է 15 տարեկան սովորողների շրջանում՝ պարզելով գիտելիքների կիրառման հմտությունները ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ուղղությամբ։

    Սովորողներին տրվող առաջադրանքները նպատակ ունեն պարզելու՝

    ·         որքանով է սովորողը ընկալում միջին ծավալի տեքստի հիմնական միտքը,  գտնում անհրաժեշտ տեղեկությունը մեկ կամ մի քանի տեքստերում, կատարում պարզ եզրահանգումներ, համեմատում պնդումներ և այլն (ընթերցանություն)

    ·         որքանով է սովորողը կարողանում ընտրել անհրաժեշտ տվյալներ աղյուսակներից, գծապատկերներից, հասկանում պարզ ֆունկցիոնալ կապերը,  մեկնաբանում արդյունքները (օրինակ՝ համեմատել երթուղիները կամ փոխարկել արժույթը), բացատրում ծանոթ երևույթները, գնահատում աղբյուրների վստահելիությունը և պնդումը հաստատող ապացույցը (մաթեմատիկա, բնական գիտություններ)։

    Ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել այս հետազոտությանը 

    PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը կրթության ոլորտում պետական քաղաքականության կարևոր նպատակներից է, քանի որ այն, ինչպես մնացած արտաքին գնահատումները, լավ հնարավորություն է արձանագրելու արդյունքները, խնդիրները՝ այդկերպ նաև չափելի դարձնելով բարեփոխումների ազդեցությունը՝ համադրելով այլ երկրների ցուցանիշների հետ։

    Ե՞րբ և ինչպե՞ս է անցկացվել հետազոտությունը

    PISA հետազոտության նախապատրաստական աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից, իսկ 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի 295 դպրոցի մոտ 7000 սովորող անցել է ստուգատեսը՝ լրացնելով համապատասխան մեթոդաբանությամբ կազմված թեստերը։

    PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ անգամ. հաջորդ ստուգատեսը կանցկացվի 2029 թվականին։

    Հայաստանի դպրոցների ուժեղ և թույլ կողմերը

    Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը։

    Գնահատման արդյունքները փաստում են մեր սովորողների դրական վերաբերմունքը դպրոցին, ուսուցիչներին և կրթությանը։ Հայաստանի սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են՝

    ·         հարմարվողականությունը՝ 9 միավոր,

    ·          նպատակների սահմանման կարողությունը՝ 9 միավոր,

    ·         դպրոցին կապված լինելու զգացումը՝ 8 միավոր,

    ·         դպրոցի արժեքի գիտակցումը՝ 7 միավոր,

    ·         զարգացմանը միտված լինելը՝ 6 միավոր,

    ·         ուսուցչի աջակցությունը ստանալու զգացումը բարձր է՝ 84%,

    ·         դպրոցական միջավայրը անվտանգ է՝ 94 %:

    Այս արդյունքները ցույց են տալիս, որ սովորողները կարողանում են հարմարվել փոփոխվող պայմաններին, նպատակներ սահմանել և իրենց դպրոցական համայնքի մաս զգալ։

    Նրանք նաև կարևորում են դպրոցը և հիմնականում ունեն սեփական կարողությունները զարգացնելու ներքին պատրաստակամություն. այս հատկանիշները կրթական առաջընթացի համար կարևոր ներուժ են և ազդեցություն ունեն սովորողների կրթական արդյունքների վրա։

    Թույլ կողմերից են ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու հմտությունների ցածր մակարդակը, որն էլ հիմնական մարտահրավերն է։ Մյուս մարտահրավերը սովորողների մոտիվացիայի բարձրացումն է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ փոխելով կիրառվող մոտեցումները, վերանայելով սովորողների հետ առավել արդյունավետ երկխոսությունը․ պետք է անել ամեն ինչ, որ սովորելը դառնա հետաքրքիր։

    PISA-ի արդյունքները կարևոր ելակետ են չափորոշչի բովանդակային ազդեցությունը գնահատելու համար

    Կարևոր է նկատի ունենալ, որ գնահատմանը մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։ Այս իմաստով, ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինեն համադրել նոր չափորոշչի ներդրումից և ընթացող մյուս բարեփոխումներից հետո արձանագրվող արդյունքների հետ՝ դիտարկելով կրթության որակի դինամիկան։

    PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ

    Հետազոտության արդյունքները մի կողմից բացահայտում են Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրները, մյուս կողմից՝ փաստում, որ ոլորտում մեկնարկած բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։

     Ի՞նչ է արվել այսպիսի պնդման համար.

    ·         Անցում՝ գիտելիքի վրա հիմնված չափորոշչից դեպի կարողունակությունների վրա հիմնված չափորոշչի,

    ·         Համաշխարհային բանկի գնահատմամբ Տավուշում, որտեղ փորձարկվել է նոր չափորոշիչը, մաթեմատիկայի և բնագիտության արդյունքներում դրական միտում է գրանցվել,

    ·         Նոր չափորոշչով սովորած առաջին շրջանավարտների ավարտական քննության արդյունքներն ավելի բարձր են,

    ·         Հանրակրթության նոր պետական չափորոշիչն այս ուսումնական տարվանից ամբողջությամբ ներդրված է 1-12-րդ դասարաններում,

    ·         ԲՏՃՄ ուսուցիչների հավելավճարի տրամադրում՝ 25 տոկոս,

    ·         Ընթերցանության խթանումը Կառավարության 2026-2031թթ․ ծրագրի նպատակներից է,

    ·         Յուրաքանչյուր երրորդ ուսուցիչն անցել է կամավոր ատեստավորում (200 հազար դրամ դրույքաչափ, որին գումարվում է 30-50 տոկոս հավելավճար),

    ·         Գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների հավելավճար․ անկախ դասավանդած դասաժամերից՝ մինչև 1 դրույք աշխատավարձ,

    ·         Տարակարգի համակարգի բարելավում (մինչև 50 տոկոս հավելավճար),

    ·         Կրթության ոլորտի պետական ֆինանսավորումը տարեցտարի աճել է՝ 2018 թվականի համեմատ 2026 թվականին կազմելով մոտ 180 տոկոս՝ շուրջ 354 մլրդ դրամ, որի հիմնական մասը՝ մոտ 301 մլրդ դրամը, կազմում է հանրակրթության ֆինանսավորումը,

    ·         Դպրոցաշինության ծրագիր․ մինչև 2026 թվականը կառուցվող և հիմնանորոգվող նոր դպրոցներից 226-ն արդեն պատրաստ են, մնացածը  պատրաստ կլինեն մինչև տարեվերջ։ Զուգահեռաբար՝  հաստատվել է  հաջորդ 300 դպրոցի ծրագիրը.  հաստատությունների ցանկն այժմ քննարկվում է,

    ·         Դպրոցների 86 տոկոսն ունի ԲՏՃՄ լաբորատորիաներ,

    ·         Նվազել են ուսուցիչների թափուր տեղերը. 2023թ. շուրջ 1400 թափուր տեղի փոխարեն 2025թ. առկա է շուրջ 700 թափուր տեղ,

    ·         Վերջին 2 տարում շուրջ 4000  նոր ուսուցիչ է մուտք գործել դպրոց, որոնց 80 տոկոսը՝ մինչև 45 տարեկան։

    Հետևություն և արձանագրում

    Հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ և համապատասխան քայլեր են արվում բարելավման ուղղությամբ։

    Արդյունքներն, անշուշտ, գոհացուցիչ չեն. դրանք փաստում են խնդիրների մասին, իսկ չդադարող բարեփոխումներն ավելի որակյալ կրթության համակարգ ունենալու մասին են։

    PISA 2025-ի տվյալները վկայում են նաև համաշխարհային մակարդակով կրթական արդյունքների անկման մասին, որը հատկապես նկատելի է ընթերցանության և մաթեմատիկայի ոլորտներում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) երկրներում վերջին տասնամյակում միջին ցուցանիշները նվազել են ավելի քան 20 միավորով, ինչը գնահատվում է որպես մեկ ուսումնական տարվա ուսումնառության կորստին համարժեք տարբերություն։

    Հետազոտության արդյունքներում առանձնացվում են սովորողների առաջադիմության վրա ազդող մի շարք գործոններ՝ ուսուցչի և ծնողների աջակցությունից մինչև թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության օգտագործում։

    Հետազոտության արդյունքները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան մասնագիտական քննարկման առարկա՝ ուսուցիչների, տնօրենների, փորձագետների և որոշում կայացնողների կողմից՝ հետագա քաղաքականությունների և գործողությունների լավարկման նպատակով։ Մասնագիտական կարծիքն ու քննադատությունը համակարգի առողջացման ուղիղ ճանապարհն են, բայց առավել կարևոր է, որ քննարկումը  մասնագիտական խոսակցությունից չվերածվի շահարկման։

     

  • Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը. մանրամասներ հանդիպումից

    Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Մինչ հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը:

     

     

     

    Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար: Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին:

     

     

    Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով տիեզերական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղությամբ առավել առարկայական գործընկերությամբ:

     

    Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ Այս համատեքստում, կողմերը շեշտել են ՀՀ Կառավարության կողմից տնտեսության ոլորտում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

     

     

    Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ: Այդ առումով, կարևորվել է շինարարական աշխատանքների հնարավորինս շուտ մեկնարկը:

     

    Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին: Ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը:

  • Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան

    Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են։ Այս մասին գրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հերթական տագնապի ազդանշանն է ուղարկել, որով փոխանցել է, որ, բացի հայ գերիների իրավունքների ամբողջական խախտումներից, նաև ՀՀ-ի դեմ հսկայական գործ է «կարվում»:

    Վտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը:

    Ադրբեջանը, ոտնակոխ անելով հայ պատանդների իրավունքները՝ ազատազրկումից մինչև դատական գործընթացում տեղ գտած ակնհայտ ապօրինություններ, Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են»,- գրել է նա։

  • Լամբադա կամրջի նորոգումը՝ առանց բլոգերների «միջամտության»․ շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին և երևանցիներին.Նաիրի Սարգսյան

    Լամբադա կամրջի նորոգման հետ բլոգերները կապ չունեն։

    Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանին՝ անձնական նախաձեռնության համար

    Շնորհակալ եմ երևանցիներին՝ այս և մնացած բոլոր շինարարությունները իրենց հարկերով ֆինանսավորելու համար

    Ես չեմ նեղանում մեր ընկերների անհաջող հումորներից, դեռ շատ գործ ունենք միասին անելու։

  • Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» | Oratert.am



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    ՀԷՑ-ի խլման պրոցեսը նոր փուլ է տեղափոխվում: Երեկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

    Այն, որ նախագծի հեղինակները պետք է փորձեին պատճառաբանել խլման գործընթացը, բնական է. օրինակ՝ կան այսպիսի պատճառաբանություններ. «օտարման նպատակը պայմանավորված է պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, ինչպես նաև էներգետիկ մատչելիության, կանխատեսելիության և հավասար հասանելիության ապահովման անհրաժեշտությամբ», «օտարման հիմք դիտարկվող հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերին» և այլն, գումարած՝ տեխնիկական ինչ-որ պատճառաբանություններ: Սակայն հենց «հիմնավորումներն» ինքնին վկայում են գործընթացի չհիմնավորվածության մասին: Ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշում էին մի քանի տնտեսագետներ, «պարզապես չկան հիմնավորումներ»: Չնայած, այլ տարբերակ լինել չէր կարող, քանի որ բոլորի համար է ակնհայտ, որ ՀԷՑ-ի խլման այս պրոցեսը բացառապես քաղաքական է, ու նախագծի հեղինակները ստիպված են քաղաքական որոշման տակ ինչ-որ պատճառաբանություններ «դնել»: Արդյունքում թե՛ հիմնավորման մեջ, թե՛ հենց որոշմնան նախագծում կան ձևակերպումներ, որոնք, ինչպես նշեց տնտեսագետներից մեկը, մեղմ ասած, շարադրություն են հիշեցնում: Օրինակ՝ «սույն որոշման հավելվածում ներառված սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին» (լո՞ւրջ), «օտարման նպատակը ողջամտորեն իրագործելի է սահմանված վերջնաժամկետում», «ՀԷՑ-ի գործունեությունը սովորական մասնավոր գործունեություն չէ», «բաշխիչ ցանցերը ռազմավարական ենթակառուցվածք են, դրանց աշխատանքից կախված են ոչ միայն կենցաղային պայմանները, այլև արդյունաբերությունը, պետական կառույցները, տրանսպորտը և կապի համակարգերը» և այլն:

    Մի խոսքով, «բառերի շքերթ», որտեղ, սակայն, չկան ո՛չ տնտեսական, ո՛չ իրավական հիմքեր: Քաղաքական որոշման կյանքի կոչման զուտ քաղաքական փաստաթուղթ:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը․ մանրամասներ

    Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Մինչ հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը:

    Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար: Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին:

    Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով տիեզերական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղությամբ առավել առարկայական գործընկերությամբ:

    Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ Այս համատեքստում, կողմերը շեշտել են ՀՀ Կառավարության կողմից տնտեսության ոլորտում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

    Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ: Այդ առումով, կարևորվել է շինարարական աշխատանքների հնարավորինս շուտ մեկնարկը:

    Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին: Ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը: