Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոխվել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի անվանումը։ Այսուհետ այն կգործի «Խարբերդի խնամքի կենտրոն» անվանմամբ։
Փոփոխություններ են կատարվել նաև հաստատության գործունեության շրջանակում․ հստակեցվել են գործառույթները, շահառուների շրջանակը և մատուցվող ծառայությունների տեսակները։
Ընդունված փոփոխությունների նպատակն է բարձրացնել սոցիալական ծառայությունների հասցեականությունն ու հասանելիությունը, նպաստել շահառուների սոցիալական ներառմանն ու կյանքի որակի բարելավմանը։
Նոր կարգավորումների համաձայն՝ «Խարբերդի խնամքի կենտրոնը» շուրջօրյա խնամքի ծառայություններ և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան կապահովի կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող՝ առանց ծնողական խնամքի մնացած 16-18 տարեկան երեխաների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար։
Բացի այդ, կենտրոնում համապատասխան ծառայություններ կտրամադրվեն թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց։
Leave a Reply