Blog

  • Աղետ կրթական ոլորտում. ի՞նչ անել

    Տեղս չեմ գտնում։ Ամբողջ գիշեր էլ շուռումուռ եկա։ Կեսգիշերին՝ քնելուց առաջ, կարդացի միջազգային PISA 2025-ի կրթական հետազոտական արդյունքները ՀՀ-ի մասին։ Մինչ տեղս չգտնելուն նախորդել էր պարզելը՝ ի՞նչ գրող ու սև ցավ է PISA-ն ու արդյոք արժե լուրջ համարել այս արդյունքները։

    PISA-ն (Programme for International Student Assessment) 15-ամյա աշակերտների գիտելիքներն ու հմտությունները գնահատող միջազգային լուրջ հետազոտություն է, այն ղեկավարում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD)։ Ա՜յ քեզ բան… ուրեմն ամեն ինչ իրոք լուրջ է։

    Պարզում եմ, որ այն սովորականի պես չի ստուգում՝ երեխան որքան նյութ անգիր գիտի։ Առաջադրանքներն էնպես են կազմված, որ պարզում են՝ երեխան կարողանո՞ւմ է հասկանալ կարդացածը, մտածել, լուծել խնդիրներ և դպրոցում ստացած գիտելիքը կիրառել իրական իրավիճակներում։

    2025 թվականին PISA-ին ամբողջ աշխարհից մասնակցել է ավելի քան 760 հազար 15-ամյա աշակերտ՝ 91 երկրից։

    Հայաստանում հետազոտությանը մասնակցել է 6 804 աշակերտ՝ 293 դպրոցից։ Ընտրված խումբը ներկայացնում է Հայաստանի մոտ 23 800 15-ամյա աշակերտների, այսինքն՝ այդ տարիքի երեխաների մոտ 80%-ը։

    Արդյունքները ահավոր մտահոգիչ են։

    PISA-ն սահմանում է գիտելիքների և հմտությունների բազային մակարդակ, որը 15-ամյա աշակերտից ակնկալվող նվազագույն կարողությունների շեմն է։

    Հայաստանի 15-ամյա աշակերտներից այդ բազային մակարդակին հասել կամ այն գերազանցել է՝

    ընթերցանությունից՝ 19%-ը — OECD միջինը 69% է,

    մաթեմատիկայից՝ 28%-ը — OECD միջինը 65% է,

    բնագիտությունից՝ 28%-ը — OECD միջինը 74% է։

    Համեմատենք մեր անմիջական հարևանների հետ։

    Ընթերցանություն

    Հայաստան՝ 19%

    Ադրբեջան՝ 35%

    Վրաստան՝ 39%

    Թուրքիա՝ 76%

    OECD միջին՝ 69%

    Մաթեմատիկա

    Հայաստան՝ 28%

    Վրաստան՝ 47%

    Ադրբեջան՝ 48%

    Թուրքիա՝ 64%

    OECD միջին՝ 65%

    Բնագիտություն

    Հայաստան՝ 28%

    Ադրբեջան՝ 48%

    Վրաստան՝ 55%

    Թուրքիա՝ 81%

    OECD միջին՝ 74%

    Առավոտյան բոթը պատմում եմ աշխատավայրումս… սպասում եմ չռված, սահմռկած հայացքների… ապարդյուն… Արդյոք մարդիկ չե՞ն հասկանում, որ արհավիրք է։

    Ես գրքեր եմ հրատարակում 2019 թվից, ունեմ հինգ հեքիաթագիրք ու շատ լավ վաճառվող եմ համարվում, ուրեմն կարելի է ենթադրել, որ այս 15 տարեկան երեխաներից (շատերի) ոմանց ձեռքով անցել են իմ գրքերը։

    Ես իրենց կյանքում ոչինչ չեմ փոխել…

    Էս թվերի առջև ես կանգնել եմ գլուխս կախ, ոտաբոբիկ, անուժ ու պարտված։ 

    Չգիտեմ ինչ անել, բայց վստահ եմ, որ պետք է անպայման փրկել… ոչ (միայն) թե երեխաներին, այլ մեզ։ Այս երեխաները վաղը նախարար, բժիշկ, դիվանագետ ու Ուսուցիչ են դառնալու… Ծնող են դառնալու ու երեխաներ մեծացնելու…

    Հարևանների հետ համեմատության մեջ Հայաստանը բոլոր երեք ուղղություններով ամենացածր արդյունքն ունի նշված չորս երկրների շարքում։ Իսկ PISA 2025-ի բնագիտության արդյունքներով Հայաստանը 91 մասնակից երկրների և կրթական համակարգերի շարքում վերջից 13-րդն է։ Հայաստանից ցածր են 12 մասնակից երկիր կամ կրթական համակարգ՝ Ղրղզստանը, Դոմինիկյան Հանրապետությունը, Պաղեստինյան ինքնավարությունը, Մարոկկոն, Կոսովոն, Պարագվայը, Իրաքյան Քուրդիստանը, Գվատեմալան, Զամբիան, Քենիան, Դուշանբեն (Տաջիկստան) և Ռուանդան։

    Իմ համար ամենամտահոգիչը ընթերցանության արդյունքն է։ Պարզ ասած՝ մոտ 5 հայ 15-ամյա աշակերտից միայն մեկն է կարողանում միջին երկարության տեքստում գտնել հիմնական միտքը, անհրաժեշտ տեղեկությունը և որոշակի ուղղորդման դեպքում հասկանալ տեքստի նպատակն ու կառուցվածքը։

    Չէ… պատկերացնու՞մ եք։ Անկեղծ ասեմ՝ երևի պատկերացնում էի, ինչ-որ մի հեռու-հեռավոր մտքիս անկյունում, բայց չէի ուզում ինքս ինձ կամ բարձրաձայն նման բան ասել։ Որպես հեքիաթագիր հաճախ եմ շփվում երեխաների հետ՝ տարբեր հաստատություններում։

    Եթե նայեք այն տեսանյութերը, որտեղ երեխաների կողքին եմ՝ գլխիս թագ կտեսնեք, վառ գույնի շոր՝ հագիս, ժանյակավոր ձեռնոցներ կամ ճակատնոց։

    Պատճառը իմ բնածին թիթիզությունը չէ. այս հագուկապով երեխաների ուշադրությունը սեպում եմ վրաս։

    Նրանց հետ զրուցելիս, ինտերակտիվ միջոցառում վարելիս ասում եմ, որ ազատ լինեն, չփորձեն հետս գրական խոսել, ասում եմ, որ հավաքվել ենք ուրախանալու։ Եթե ուսուցիչ կա, որը երեխաներին նկատողություն է անում գրական խոսքի հետ կապված, ներողություն եմ խնդրում նրանից և ասում, որ ես էլ եմ երեխաների պես խոսելու։ Փողոցային լեզվով չեմ խոսում, բայց կարճ նախադասություններ եմ կազմում, օգտագործում պարզ բառեր։ Միշտ գրքերիցս մեկի մի հատվածը պատմում եմ շատ հետաքրքիր ձևով։

    Երեխաներին թողնում եմ, որ մնացածը տանը կարդան։ Միշտ խոստանում են՝ ընթերցել… Չնայած գրքերումս էլ փորձում եմ բարդ շարադասական նախադասություններից խուսափել, բայց սիրելի խմբագիրս Լևոն Գալստանյանն է. մասնագիտական պրոֆեսիոնալիզմով նա ոսկեղենիկային սնդուսափայլով է օծում դրանք՝ տպարան մտնելուց առաջ։ Տեսնես ընթերցող երեխաներից քանիսն են ըմբռնում…

    Հիմա հանկարծ, այս արդյունքները կարդալիս, մտքիս է գալիս մի դեպք, որն ուզում եմ պատմել Ձեզ։ Հյուր եմ մի դասարանում, հինգերրորդ դասարան է, ինձ պատմում են հեքիաթներիցս մեկը… հասկանում եմ, որ ամբողջ դասարանը սխալ է հասկացել այն։ Ինտերակտիվ հարցեր եմ տալիս, խաղում ենք, ուրախանում, ծիծաղում… բայց միևնույն ժամանակ միտքս անհանգիստ է, մտածում եմ՝ ինչպես ասել, որ սխալ են հասկացել հեքիաթս, այն էլ՝ ամբողջ դասարանով, բայց էնպես ասեմ, որ չնեղացնեմ։

    Հասկանում եմ ձևը։ Խաղի նման բացատրում եմ, խաչաձև հարցեր տալիս, բերում երեխաներին իմ ուզած դռան մոտ կանգնեցնում։

    Երբ գալիս եմ տուն, վերլուծում ու հասկանում եմ, որ, ամենայն հավանականությամբ, ուսուցչուհին է սխալ հասկացած եղել պատումս, և նրա հետքով էլ շղթան գնացել է ամբողջ դասարանով։

    Հասանք Ուսուցչին։

    Այսքա՛ն կարևոր… այսքա՜ն կարևոր…

    Լավ, ի՞նչ անենք, որ նրանք, ովքեր պարզապես ուրիշ անելիք չեն գտել, դպրոց չգնան աշխատելու։ Էստեղ ներողություն խնդրեմ բոլոր այն հրաշալի ուսուցիչներից ու ուսուցչուհիներից, որոնց հանդիպել եմ։

    Երևի ուսուցչի աշխատավարձն իրոք պետք է բարձր լինի պատգամավորի աշխատավարձից։ Որ մրցակցություն լինի, որ լավագույնները ցանկանան դպրոց գնալ, ոչ թե գնան մասնավոր սեկտոր… որ մշտական ինքնակրթություն լինի, սեմինարներ լինեն, իսկ աշխատավայրից հետո՝ ինքնավերլուծություն ու հսկայական աշխատանք։

    PISA 2025-ում Հայաստանում երեխայի ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված կրթական արդյունքների տարբերությունը OECD միջինից զգալիորեն փոքր է։ Ավելի հասկանալի՝ Հայաստանի ցածր արդյունքները միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներով չեն բացատրվում։  

    Իսկ արդյո՞ք սա նշանակում է, որ մասնավոր դպրոցների երեխաներն էլ էականորեն ավելի լավ արդյունք չեն ցույց տալիս։ Չգիտեմ։ Առանձին ուսումնասիրելու հարց է։ Նամակ գրեցի որպես անհատ վերլուծաբան OECD, ստացա հսկայական բազա տվյալների, որոնք վերլուծելը երկար պրոցես է։ Դեռ չեմ սկսել։ 

    Իսկ ես մի քանի օր է ուսումնասիրում էի Երևանի առաջատար համարվող չորս դպրոց, (ՔԴԵԴ-ի համար) զեկույց-հոդված էի պատրաստում այն մասին, թե Հայաստանի Հանրապետության ոչ ապահով ընտանիքում մեծացող երեխան ինչ օգուտ կարող է և պետք է ունենա մասնավոր դպրոցից. վերլուծություն, ուսումնասիրություն, այնուհետև ստացված պրոյեկտի փոխանակում հանրակրթական մարզային դպրոցի փորձնական դասարանում և այլն։

    Չգիտեմ։ Գիտեմ միայն, որ մենք՝ որպես հասարակություն և պետություն, կանգնած ենք մեծ անդունդի եզրին, եթե ոչ ներքևում։

    Մեր ամբողջ ներուժը պետք է լարենք՝ հասկանալու պատճառները, գտնելու արդյունավետ լուծումները և կանխելու մի աղետ, որի հետևանքները վաղը կրելու է ամբողջ երկիրը։

    Հիշու՞մ եք, 2020-ին, Արցախին ու հայ զինվորին օգնելու համար Մատենադարանի առջև ինչ հսկայական արկղեր էին հավաքում, կամավորական աշխատանք տանում։ Ա՜յ էդպես, նույն ջանասիրությամբ, ամեն մեկս՝ հավաքարարից մինչև իշխանավոր ու ընդդիմություն, պիտի լծվենք էս գործին։

    Պիտի փրկենք մեզ, մեր երկիրը։ Սա այլևս միայն կրթության մասին չէ։ Սա Հայաստանի ապագայի խնդիրն է։ Իհարկե, իշխանությունը պետք է հասկանա խնդրի լրջությունը և իր ուժերի ներածին չափով ու դրանից էլ ավելին ուժեր գեներացնի՝ հաղթահարելու այս վիճակը։ Իմ կողմից ասեմ՝ գոնե ես, զինվորի նման, պատրաստ կանգնած եմ օգնելու՝ օրուգիշեր։

    PISA-ն անցկացվում է երեք տարին մեկ, հաջորդ հիմնական փուլը PISA 2028-ն է։

    Մենք պե՛տք է այլ պատկեր ունենանք։

    Հ.Գ. Քիչ առաջ անցնում էի Նոր Նորքի թաղապետարանի կողքով։ Դուրս համերգ էր։ Հիմար, ուրախ երաժշտություն, լույսեր… 

    Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է: Հեղինակել է Երեւանի մասին «Հին ու նոր քաղաք» հաղորդաշարը, «Երեւանյան հեքիաթներ» գրքի հեղինակն է։ 

    Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

  • Սյունիքի և մի շարք այլ մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Չարենցի 1-ին նրբանցքի 12–113 առանձնատներ, Չարենցի փողոց 113 շենք, Սարի թաղի 8-րդ շարք 177–225 առանձնատներ,

    11։00-14։00 Նորագյուղ թաղամաս 166-396 առանձնատներ,

    12:00–15:00 Տերյան փողոց 50 շենք, Սայաթ-Նովայի պողոտա 11 շենք,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00–17:00 Կոմիտասի պողոտա 22–26, 41–43, 45–47, 49/4–49/11 շենքեր, Կոմիտասի 1-ին նրբանցքի 6–24 առանձնատներ, թիվ 82 դպրոց, Շահսուվարյան փողոց 3–8Ա շենքեր, Շիրվանզադեի փողոց 3–11 շենքեր, Մամիկոնյանց փողոց 35–39, 41–45, 42–44, 46/1–48/3, 47–49, 50, 51–62, 52–58Ա շենքեր, Մամիկոնյանց 1-ին նրբանցքի 1–9 առանձնատներ, Գրիբոյեդովի փողոց 7–31, 15–15Ա, 26, 28–40, 42–44 շենքեր, Զարյան փողոց 74–74/2 շենքեր և 74/2 առանձնատուն, Վրացական փողոց 15–18, 17, 21/1–21/2 շենքեր, Արղության փողոց 29–40 շենքեր և 23/5–27/3 առանձնատներ, Ադոնցի փողոց 21/2 շենք, թիվ 38 մանկապարտեզ, Մալխասյանց փողոց 1 շենք, թիվ 36 դպրոց,թիվ 2 մարզադպրոց,

    Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

    11:00–16:00 Դրոյի փողոց 3 շենք, Զեյթունի 10-րդ փողոց 1, 2 շենքեր և 1 առանձնատուն, Զեյթունի 10-րդ փողոցի 1/5–43 հասցեները, Դ. Անհաղթի փողոց 23, 23/1, 23/6, 7, 23/20, 23 շենքեր,

    Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան՝

    11:00–12:00 Գ. Հովսեփյան փողոց մասնակի, Նորք-Մարաշ թաղամաս մասնակի, Նորքի 5-րդ, 7-րդ փողոցներ մասնակի, Նորքի Այգիներ թաղամասի 180, 180/3 առանձնատներ, «Մարաշի Հրաշք», «Կամելոտ Հիլլզ», «Ս.Ա.Ն.» ՍՊԸ-ները, «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Գ. Հովսեփյան փողոց մասնակի, Լուսինե Զաքարյան փողոց մասնակի, Նորք-Մարաշ թաղամաս մասնակի, Նորքի 1-ին, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 17-րդ փողոցներ մասնակի, Նորքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցք մասնակի, «Ստանդարտ Դիալոգ», «Սմարթ Աուտո», «Էյ Դիվի» ՍՊԸ-ները, «Վեոլիա Ջուր», «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00–14:00 Աճառյան փողոց 20, 22/1, 22/2 շենքեր, թիվ 11 քոլեջի շենք և հարակից տարածքների առանձնատներ, «Սամեգա», «Մուլտի Քաստ», «Մարինկա» ՍՊԸ-ներ, Աճառյան փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքներ մասնակի, Ա. Շահինյան փողոց մասնակի, Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցք մասնակի, Ավանի 3-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00-12:00 թիվ 47 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք մասնակի, Բաշինջաղյան փողոց 179, 181, 183, 185 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Մաշտոցի պողոտա 37 շենքից մինչև Աշտարակի խճուղու 51/66, 51/44, 51/53, 43/11, 51/57, 51/34 հասցեներ, Սիլիկյան փողոց մասնակի,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 թիվ 95 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, Անդրանիկի փողոց 110, 112, 130, 132, 134, 136 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Անդրանիկի, Տիչինայի, Վ. Անանյան, Գոշի փողոցներ մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ներքին Չարբախ 3, 5, 6, 10, 12, 15 փողոցների, 5-րդ փողոց 3-րդ նրբանցքի, 12-րդ փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–17:00 Արտաշար գյուղ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-14:00 Ագարակ և Աղձք գյուղեր,

    11:00–16:00 Աշտարակ քաղաք՝ Աբովյան, Պ. Պռոշյան, Ալազան, Թ. Թորամանյան, Ն. Աշտարակեցի, Քասախի կիրճ, Նաիրյան, Բագրատունի, Վ. Պետրոսյան, Սբ. Սարգիս, Պ. Սևակի, Երևանյան, Ա. Մանուկյան, Ուլատիտիկ, Քասախ, Ե. Չարենցի, Մ. Խորենացի, Գ. Էմին, Ս. Շահազիզի, Նալբանդյան, Վ. Տերյան, Գյումրու խճուղի, Դոդոխյան, Մուղնի փողոցներ մասնակի, Գ. Նժդեհի, Միկոյան եղբայրներ, Արարատյան, Վ. Համբարձումյան, Բագավան, Երևանյան փողոցներ,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Այգեզարդ գյուղ մասնակի,

    11:00–14:00 Զանգակատուն, Ավշար, Այգավան գյուղեր մասնակի,

    11:00–16:00 Մասիս քաղաք՝ 1–7-րդ փողոցներ մասնակի, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի, Շիրակի փողոցներ մասնակի, 1–6-րդ և Նոր թաղամասեր մասնակի, Այնթափ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին և Մարմարաշեն գյուղեր մասնակի,

    11:00–12:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Իսակովի, Աճառյան, Երկաթուղայինների, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան-Դուրյան, Օգոստոսի 23-ի, Օրբելի փողոցներ մասնակի, Ոստան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00–13:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Իոսիֆյան, Բաղրամյան, Լուսինյան, Նարեկացի, Չաուշի, Նժդեհի, Ավետիսյան, Խորենացի, Ազնավուրի, Մաշտոցի փողոցներ մասնակի, Երևան–Երասխ մայրուղին մասնակի, Մարքսի 93, 96, Աթարբեկյան 105, Մյասնիկյան 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր,

    13:00–14:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Թովմասյան, Աղայան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Ստեփանյան, Աբովյան, Ա. Խաչատրյան, Նար-Դոսի, Չարենցի, Իսահակյան, Ս. Հակոբյան, Ներսիսյան, Մամիկոնյան, Մռավյան, Սպանդարյան, Խաչատրյան, Պռոշյան, Տերյան, Ավագյան, Շահումյան, Աթարբեկյան, Կոմիտասի, Գործարանային, Երևանյան, Խանջյան, Մյասնիկյան, Մխչյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–16:30 Գոռավան գյուղ մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–16:00 Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր,

    Կոտայքի մարզ՝

    10:00–13:00 Բալահովիտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բալահովիտ՝ Պտղնի Այգեգործական ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զինմաս, «Յուկագո» ՍՊԸ, «Ամուր Ավագյան» ՍՊԸ, «Պտղնի-2» այգեգործական ընկերություն, «Սարանիստ» ՍՊԸ, «Նավթամթերք» ՍՊԸ, «Օազիս» ՍՊԸ, «Անգար», «Հ. Սեթաղայան» ոչ բնակիչ-բաժանորդ, «Կլեոպատրա» ՍՊԸ, «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ՍՊԸ, «Ալմերիա» ՍՊԸ, «Գ. Հովսեփյան» ՍՊԸ, «Գեղարդ ԱԿ», Գերեզմանների թաղամաս, «Քիմիագործ» այգեգործական ընկերություն, «Օնիրա Փլաբ» ՍՊԸ, Պտղնի՝ «Արծիվ-2» այգեգործական ընկերություն, Կոնյակի կոմբինատ, Ա. Ավագյան ոչ բնակիչ-բաժանորդ,

    11:00–15:00 Ջրվեժի Բագրևանդ թաղամաս մասնակի,

    11:00–17:00 Հրազդան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի և 5-րդ Բանավան, Նար-Դոսի փողոց մասնակի, Մյասնիկյան, Ռ. Միքայելյան, Երևանյան, Սպանդարյան փողոցներ, թիվ 1 դպրոց, թիվ 6 և 13 մսուր-մանկապարտեզներ, «Հրազդանի արյան փոխներարկման կայան» ՓԲԸ, «Արդշինբանկ» ընկերություն, ԱԱԾ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–14:00 Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Գանձակ գյուղն ամբողջությամբ, Գանձակի «Աշոտ Հարությունյան» ԱՁ-ն, Հացառատի թիվ 8 դպրոց, ջրմուղ, Գանձակի «Կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք, Հացառատ թաղամաս մասնակի, Հացառատի մանկապարտեզ և «Գլանոց» կոչվող տարածք,

    11:00–12:30 Ճամբարակ համայնք՝ Շողակաթ գյուղի 18-րդ և 19-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–14:30 Ճամբարակ համայնք՝ Շողակաթ գյուղի ֆերմա,

    11:00–12:15 Վարդենիկ գյուղ՝ 6-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Վարդենիկ գյուղ՝ 6-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Վարդենիկ գյուղ՝ 9-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Վարդենիկ գյուղ՝ 36-րդ փողոցն ամբողջությամբ, 11-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Ծովագյուղ գյուղն ամբողջությամբ, Սեմյոնովկայի հեռուստակայան, «Գեղեցկուհի Անահիտ», «Բետոն Ուզել», «ՆԱ Պրոդակշն», «Թիմ Սիստեմս», «Վաղարշակ և Արսեն», «Արծափ Հրդկացորեն», «Գալաքսիա Կոնցեռն», «Գալաքսիա», «Արծափ Շին», «Ալիք» ԱԿ, «Ծովագյուղ ՃՇՇ», «ՄՄՄընդ Ռ», «Արկադի Արման» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–13:00 Մեծ Մասրիկ համայնք՝ 1-ին և 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–15:00 Մեծ Մասրիկ համայնք՝ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:10–16:50 Մեծ Մասրիկ համայնք՝ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00–15:00 Սպիտակ քաղաք մասնակի, Իտալական թաղամաս, Լեռնավան, Ջրաշեն, Սարամեջ, Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Պառնի, Ծաղկաբեր գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:30–15:30 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան–Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Իջևան քաղաք՝ Սպանդարյան փողոցի 1-ին շենք,

    11:00–13:00 Սևքար գյուղ՝ 16–23-րդ փողոցներ մասնակի,

    13:30–15:30 Սևքար գյուղ՝ 1–6-րդ փողոցներ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    10:00–11:30 Գորիս քաղաք՝ Անտառամեծ, Վարդան Մամիկոնյան փողոցներ,

    12:00–14:00 Գորիս քաղաք՝ Արցախյան խճուղի, Սյունիքի փողոց,

    11:00–13:00 Սիսիան քաղաք՝ Խանջյան փողոց 5, 7 շենքեր, Նար-Դոսի փողոց 1, 2 շենքեր, «Աննա-Դիանա» ՍՊԸ,

    10:00–14:00 Դաստակերտ քաղաք՝ Նժդեհի փողոց, Ցողունի գյուղ,

    11:00–14:30 Շաղատ գյուղ՝ Վերին թաղամաս,

    11:00–13:00 Բարձրավան գյուղ,

    13:30–16:00 Բարձրավան գյուղ,

    10:30–12:30 Քարաշեն գյուղ,

    13:00–16:00 Քարաշեն գյուղ:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս

    Անցած օգոստոսը դարձել է մոլորակի վրա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք օգոստոսը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

     

    Ցուցանիշի մասին վկայում են ERA5 վերավերլուծության տվյալները։

     

    Օդի գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է +16,96 °C, ինչը 0,84 °C-ով բարձր է 1991–2020 թվականների միջին ցուցանիշից։

     

    Մինչ այդ առաջին տեղը կիսում էին 2023 և 2024 թվականների օգոստոս ամիսները 16,82°C-ով:

     

     

  • Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը․ «Հրապարակ»

    Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Տիգրան Ավինյանն արդեն սկսել է պատրաստվել 2028 թվականին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Նա սկսել է մանր-մանր իր դիրքերն ամրապնդել։ Մասնավորապես՝ նոր օրենսդրական փոփոխություն են նախատեսում, ինչի արդյունքում Երեւանի քաղաքապետը համատիրությունների նկատմամբ ստանալու է վերահսկողական լիազորություններ։

    Առաջիկայում ավագանու նիստում ընդգրկվելու է հարցը, եւ որոշվելու է քաղաքապետարանի լիազորությունների շրջանակը։ Եթե մինչ օրս համատիրությունները ձեւավորում էին տվյալ բազմաբնակարան շենքի բնակիչները, եւ իրենք էլ կարող էին համատիրության նախագահ փոխել, ապա այսուհետ այդ լիազորությունը կենտրոնացվելու է քաղաքապետի ձեռքում: Մինչ օրենքի ընդունումը, Ավինյանի թիմն արդեն ակտիվ փնտրտուքների մեջ է` համատիրություններում փորձում են վստահելի անձանց նշանակել, որոնք առաջիկա ընտրություններում ձայներ կապահովեն Ավինյանի համար։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ է խոսել այս մասին` ասելով, որ մինչեւ տարեվերջ համապատասխան նախագիծն ավագանիում կքննարկվի եւ կընդունվի։

  • «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»



    Հարցազրույց


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Զգացողություն է, որ Հայաստանը աշխարհաքաղաքական ծուղակի մեջ է հայտնվել։ Բոլոր խոշոր խաղացողները մեզանից ինչոր բան են ակնկալում, պահանջներ ներկայացնում, ինչ-որ բան առաջարկում։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը ևս ընդգծում է՝ ծանր, դժվար աշխարհաքաղաքական պայմաններում ենք գտնվում, բայց դրանց արձագանքն ու պատասխանն ադեկվատ չեն։ «Մեր կայունությունը, ինքնիշխանությունը պահպանելու, դիմանալու, հնարավոր ագրեսիաներից մեզ ապահովագրելու համար պետք է լիներ ներքին համախմբումը, ներողամտությունը, հանդուրժողականությունը, միասնական օրակարգի ձևակերպումը, բայց դա օբյեկտիվորեն տեղի ունենալ չի կարող։ Այս բարդ պայմաններում արտաքին ազդակներին Հայաստանի իշխանությունը պատասխանում է զուտ զիջումներով՝ իրենից ժամանակային առումով հեռացնելով հնարավոր ագրեսիան, բայց դրա համար վճարելով ծանր գին՝ մեր ինքնիշխանությամբ, տնտեսությամբ, անվտանգությամբ, ազգային արժանապատվությամբ, մեր բոլոր նպատակների վրա, ինչպես ասում են, խաչ քաշելով։ Նման գին ենք վճարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։


    Մեզ համոզում են, թե Եվրոպա ենք գնում, սպասվում է վիզաների ազատականացման ռեժիմ, ազատ առևտուր եվրոպական երկրների հետ, ընդ որում՝ սա այն պայմաններում, երբ ԵՄ-ն հստակ հայտարարում է, որ, օրինակ՝ նույն վիզաների ազատականացման ռեժիմին հասնելու համար Հայաստանը երկար ճամապարհ ունի անցնելու։ «Այն, ինչը մեզ մատուցվում է, մոլորություն է։ Տպավորություն է ստեղծվում, որ շատ վճռական, սահուն քայլերով դառնում ենք եվրոպական ընտանիքի անդամ, ԵՄ անդամ ենք արդեն ուզում դառնալ, բան չի մնացել, բայց իրականում այդպես չէ։ Մարդիկ իրենց մաշկի վրա դեռ չեն զգում վիզաների ազատականացման ռեժիմը։ Իսկ հայկական արտադրանքի՝ Եվրոպա արտահանման մասին թվերն են խոսում։ Շատ չնչին դրական տեղաշարժը մեր տնտեսության վրա էական ազդեցություն չունի։ Կես կամ մեկ տոկոս ավելացած արտահանումը, այն էլ՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված եվրոպական որոշ կառույցների միջամտության պարագայում, որպեսզի Հայաստանն էլ ավելի խորանա աշխարհաքաղաքական այս արկածախնդրության մեջ, մեր տնտեսությանը լուրջ օգուտ չի տալիս։ Պետք է սթափ նայել և հասկանալ, որ իրական պոտենցիալ էլ չկա լուրջ արտահանում իրականացնելու ԵՄ երկրներ, որովհետև նրանք իրենց քաղաքացիների պահանջներին շատ նրբորեն են արձագանքում, և քանի որ մեր արտահանումը հիմնականում պետք է սննդի, գյուղատնտեսական մթերքների հետ կապված լինի, այնտեղ շատ խիստ ստանդարտներ են գործում, և դրանք բավարարելու համար լրացուցիչ մեծ ներդրումների կարիք կա։ Երկրորդ՝ մեր ապրանքը երկար ճանապարհ պետք է անցնի՝ դժվար տեղանքներ հաղթահարելով, որպեսզի վաճառվի ԵՄ երկրներից մեկում։ Ընդ որում՝ այն ապրանքները, որոնք մենք են տանելու, եվրոպական երկրներին աշխարհագրորեն ավելի մոտ գտնվող երկրներ էլ են առաջարկում։ Այստեղ մրցակցությունից դուրս ենք մնում։ Ամբողջ խնդիրն այն է, որ տնտեսությունը չի կարելի քաղաքականացնել, այն պետք է իր տրամաբանությամբ զարգանա, առաջարկպահանջարկ շուկայի օրենքը պետք է բոլոր տեղերում գործի։ Չես կարող քաղաքական նկատառումներից ելնելով՝ տնտեսական հարցեր կարգավորել, և դա իր արդյունքը տա»,-նկատում է մեր զրուցակիցը։


    Հարաբերություններ զարգացնելու համատեքստում տեսնում ենք հայ-թուրքական գործարար հանդիպումներ։ «Պետք է դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը։ Ժամանակին Թուրքիան ասում էր՝ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում, և կունենանք շատ լավ հարաբերություններ։ Դրվում էր նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը չեղարկելու հարցը, բայց առաջնային էր Արցախի հարցը։ Փաշինյանը վաղուց Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, նաև ամեն ինչ արել է, որ Արցախը հայաթափված լինի, այնտեղ հայեր չեն բնակվում։ Այդ իրողությանը համարժեք տեղաշարժ կա՞ հայ-թուրքական հարաբերություններում։ Եթե ինչ-որ շոուների մակարդակով, դիվանագիտական ֆորումներով ձեռքսեղմում կամ ջերմորեն բարևում են, դա դեռևս չի նշանակում, որ տեսնում ենք Թուրքիայում լուրջ մտադրություն հայ ժողովրդի հետ հաշտվելու ուղղությամբ։ Դա չի էլ կարող լինել, հաշտությունը ստիպողականության, բռնության վրա չի կառուցվում։ Տնտեսական կապերի հաստատման մասով կարող է ինչ-որ տեղաշարժ լինել։ Յուրաքանչյուր նորմալ երկիր իր տնտեսությունը կառուցելիս նպատակ է հետապնդում որքան հնարավոր է շատ արտադրություն, ապրանք և ծառայություններ թողարկել ու դա արտահանել։ Կարո՞ղ ենք այդ առումով մրցել Թուրքիայի հետ, իրենց մատակարարել այնպիսի ապրանքներ, որոնք չունեն, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Կարծում եմ՝ հակառակը, որքանով տեղյակ եմ, նրանք պետականորեն աջակցում են գյուղատնտեսությանը, և նրանց ապրանքները շատ ավելի մրցունակ կարող են լինել։ Նրանք կարող են մեր շուկան ողողել իրենց ապրանքներով»։

    Իսկ իրական դիվերսիֆիկացիա հնարավո՞ր է։ Սողոմոնյանն Ադրբեջանի օրինակն է բերում։ «Նա շատ լավ հարաբերություններ է զարգացնում իրար հետ հակամարտող աշխարհաքաղաքական կենտրոնների, պետությունների հետ։ Վերջերս տեսանք, թե Շանհայի համաժողովում ինչ ջերմ էր Ալիևի հանդիպումն Իրանի նախագահի հետ, այն պարագայում, երբ իրանական փորձագիտական շրջանակները նաև Ադրբեջանին են մեղադրում Իսրայելի օգտին Իրանի դեմ գործողություններ կատարելու մեջ։ Մի կողմից՝ ունենալ լավ հարաբերություններ Իսրայելի հետ, մյուս կողմից՝ զարգացնել հարաբերություններն Իրանի հետ։ Ունենալ լավ հարաբերություններ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ։ Սա է դիվերսիֆիկացիան։ Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին է ունենում։ Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական մեկ խաղացողի հետ հարաբերությունները լավացնելը տեղի է ունենում մյուսի հետ հարաբերությունները վատացնելու հաշվին։ Կշահի՞ Հայաստանը դրանից։ Կարծում եմ՝ ոչ։ Ավելին, ոչ միայն չի շահի, այլ մեծ խնդիրներ է ունենալու։ Ի վերջո, այն կողմը, որի հետ հարաբերությունների թվացյալ ջերմացում է տեղի ունենում, խորքային, լուրջ շահեր մեր երկրում չունի։ Իր համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման տակտիկական նշանակությունը աշխարհաքաղաքական մեկ այլ դերակատարին թուլացնելն է։ Երբ մտնում ես այդ խաղի մեջ, դառնում ես մանրադրամ։ Հետո իրենք այլ տեղ կլավացնեն իրենց հարաբերությունները, իսկ դու կհայտնվես փաստի առաջ»,-հավելում է նա։


    Իսկ երկրի ներսում շատ են մարդիկ, որոնք անազատության մեջ են քաղաքական հայացքների համար։ Հայտնվել ենք մի իրավիճակում, որ անգամ քաղաքական դիրքորոշում արտահայտելիս մարդիկ զգուշավոր են դառնում, քանի որ միշտ կա այդ զգացումը՝ իսկ եթե ինձ էլ ձերբակալե՞ն։ «Այսօր արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքական դաշտում լինի մեկ խաղացող, իսկ մնացածը զբաղվեն քաղաքականությամբ այնքան, որքան իրենց թույլատրում են դա անել, այն է՝ ունենալ կատարելապես վերահսկելի միջավայր։ Այսօր գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի առաջնորդները կամ դրանցում նշանակալի ազդեցություն ունեցող մարդիկ կալանավորված են, նրանց հանդեպ տեղի են ունենում բռնաճնշումներ։ Եթե այդ մարդիկ չզբաղվեին քաղաքականությամբ, նրանց սեփականությանը երևի ձեռք չէին տա։ Պարզ երևում է, որ ամեն ինչ թույլատրելի է այնքան ժամանակ, քանի դեռ վտանգ չես ներկայացնում իշխանություն ձեռք բերելու տեսանկյունից։ Երբ այդ վտանգը ներկայացնում ես, քեզ մեկուսացնում են, ճնշում, ամեն ինչ անում, որպեսզի քաղաքականությամբ զբաղվողներ չլինեն, ուժ պրոյեկտելու, ցուցադրելու ունակ գործիչներ չլինեն։ Դա նաև այն պատճառով է, որ այս իշխանությունները շատ լավ գիտեն՝ իրենց ռեյտինգն անասելի ցածր է, Հայաստանի քաղաքացիները շատ լավ տեսնում են իրենց քաղաքականության կործանարար բնույթը։ Իրենք անընդունելի, մերժելի մարդիկ են նաև իրենց կերպարներով, ոչ միայն վարած քաղաքականությամբ։ Սա լավ գիտեն, ու քանի որ լավարկվել չեն կարող, ցանկանում են մնալ միակը քաղաքականության մեջ»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Oragir.live | Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Նախօրեին ասուլիսով հանդես եկան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները: «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսում հնչեցին մի շարք հետաքրքիր ու կարևոր հայտարարություններ և գնահատականներ: Դրանցից մեկը, սակայն, հատկապես ուշագրավ էր, ինչպես ասում են՝ «ականջ ծակեց»: Խոսքը Լևոն Քոչարյանի հետևյալ հայտարարության մասին է. «Կարելի է և պետք է զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, բայց դա չպետք է լինի ՌԴ-ի կամ այլ երկրի հետ թշնամանալու հաշվին»:

    Իսկ ինչո՞ւ ենք առանձնացնում և հատուկ ուշադրություն դարձնում այս հայտարարությանը: Բանն այն է, որ այն հետաքրքիր է ոչ միայն իր բուն ասելիքով ու բովանդակությամբ, այլև հայաստանյան քարոզչաքաղաքական իրողությունների համատեքստում: Կա տարածված համարում, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա գլխավորած «Հայաստան» դաշինքը ռուսամետ կողմնորոշում ունեն: Հենց այդպես՝ «սև-սպիտակ» ընկալումային մոտեցմամբ: Բայց ստացվում է, որ հենց այս ուժի ներկայացուցիչը, ավելին՝ հենց Ռոբերտ Քոչարյանի որդին ոչ միայն չի մերժում Արևմուտքի հետ հարաբերությունները, այլև փաստացի մեկ նախադասությամբ առաջարկում է ադեկվատ արտաքին քաղաքականության ձևակերպումը: Սկզբունքորեն, դժվար է չհամաձայնել նրա հետ: Ակնհայտ է, որ որևէ ողջախոհ մարդ չի կարող պնդել, թե պետք չէ զարգացնել հարաբերությունները Արևմուտքի հետ: Բայց ինչո՞ւ դա անել Ռուսաստանի հետ պատմականորեն և համադրելի շահերի հիման վրա ձևավորված հարաբերությունները փչացնելու հաշվին կամ նման «գնով»:

    Մի բան, ինչ տեսնում ենք օրվա իշխանության՝ Փաշինյանի վարած «քաղաքականության» տեսքով ու դրա հետևանքով, ինչը վաղուց ստացել է արկածախնդրություն անունը: Այնինչ, ադեկվատությունը ենթադրում է զարգացնել հարաբերություններ Արևմուտքի (նաև Արևելքի) հետ՝ չթշնամանալով Ռուսաստանի հետ, հակառակը՝ ամրապնդելով հայ-ռուսական կապերն ու հարաբերությունները:

    Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 1998-2008 թվականներին, կյանքի է կոչվել այդ մոտեցումը: Այսինքն, այդ մոտեցումը մեզանից շատերը տեսել են գործողության մեջ, իրականում: Կրկնենք՝ ռուսամետի համարում ունեցող Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում է, որ Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին (2001 թ.), Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (2003 թ.), նաև, ի դեպ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (2003 թ.): Բայց ավելի «հողեղեն» փաստեր նշենք. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ներգրավվել են խոշոր օտարերկրյա ներդրումներ (ոչ ռուսական), այդ թվում՝ Հունաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից: Ավելին, հենց 1998-2008 թվականների միջակայքում է, որ Եվրամիությունը դարձավ Հայաստանի թիվ 1 արտաքին առևտրատնտեսական գործընկերը (ընդհանոր շրջանառության 35-40 տոկոսը բաժին էր ընկնում ԵՄ երկրների հետ առևտրին), իսկ Ռուսաստանը խոշոր առևտրային գործընկեր երկրի կարգավիճակ ու դիրք ուներ՝ 18-22 տոկոս մասնաբաժնով՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում: Այսինքն, իրականում զարգացրել է Արևմուտքի հետ հարաբերությունները և ամրապնդել նաև Ռուսաստանի հետ գործընկերությունը:

    Մի խոսքով, կոստյումի մերակին քարտեզ կպցնելով չեն երկիր պահում:

    Երկիրը պահում և ուժեղացնում են հարաբերությունները զարգացնելով, տնտեսական ներուժը մեծացնելով ու հնարավորությունները բազմապատկելով: Ու, դատելով առկա պատկերից, Ռոբերտ Քոչարյանին նաև այդ ձեռքբերումները չեն ներվում: Եվ ոչ միայն այդ…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս – ԱՄԲԻՈՆ NEWS

    Անցած օգոստոսը դարձել է մոլորակի վրա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք օգոստոսը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

    Ցուցանիշի մասին վկայում են ERA5 վերավերլուծության տվյալները։

  • Թրամփը հայտնել է, որ Բեսենթը խնդրել էր իրեն հետաձգել Իրանի վրա հարձակումը

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը խնդրել էր իրեն հետաձգել Իրանի վրա հարձակումը, սակայն ինքը չի համաձայնել։

    «Սքոթը հիանալի ֆինանսիստ է. «Պարոն, գուցե սա հետո՞ անենք։ Չե՞ք կարծում, որ կարելի է մի փոքր սպասել», – հանրապետականների համագումարում ելույթ ունենալով՝ Բեսենթի խնդրանքը մեջբերել է Թրամփը։

    Ամերիկայի առաջնորդը ընդգծել է, որ դա անհնար է։

    «Ես ասացի՝ ոչ, որովհետև եթե մենք հիմա նրանց չհարվածենք, մեկ ամիս անց նրանք միջուկային զենք կստանան», – հավելել է Թրամփը։ Միաժամանակ նա չի հստակեցրել, թե Իրանի վրա հատկապես որ հարձակման մասին է խոսքը։

    Հունիսի 18-ի գիշերը Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին հուշագիր, որը ենթադրում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտը։ Սակայն հուլիսին ամերիկացի զինվորականները Իրանի վրա իրականացրել են մի քանի շարք հարվածներ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդել էր, որ դա արվել է ի պատասխան Իրանի գործողությունների ընդդեմ առևտրային նավերի, որոնք անցնում էին Հորմուզի նեղուցով։

    Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ԱՄՆ բազաների վրա հարվածներով, փակել է Հորմուզի նեղուցը, ինչպես նաև մեղադրել է Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։

    Այս ամենի ֆոնին օգոստոսի 19-ին Թրամփը հայտարարել է Իրանի տնտեսական մեկուսացմանն անցնելու մասին։

  • Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում որոշում է կայացվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող բոլոր զենքերը հնարավորինս հավաքելու ուղղությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը նաև օրինական հիմքով ձեռք բերված և հաշվառված զենքերի մասին է։

    Ներքին գործերի նախարարությունը նախկին պաշտոնյաների դեմ դատական հայցեր է ներկայացնում՝ պահանջելով անգամ նվիրատվությամբ, պարգևատրման միջոցով, անգամ գնման եղանակով ստացած զենքերը հանձնել պետությանը։

    «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները գործընթացը կապում են վերջին շրջանում նախկին պաշտոնյաների նկատմամբ ակտիվացած իրավապահ գործողությունների հետ։ Իրավապահ համակարգում, ըստ մեր տեղեկությունների, մտավախություն կա, որ նախկինների գույքի, ունեցվածքի նկատմամբ գործընթացները, որոնք քաղաքական շրջանակներում արդեն որակվում են որպես «կուլակաթափություն», քաղաքական հայացքներով պայմանավորված, կարող են անձնական հաշվեհարդարների կամ վենդետայի վտանգ առաջացնել։ Հենց այս ռիսկը նվազեցնելու նպատակով էլ փորձ է արվում հնարավորինս սահմանափակել նախկին պաշտոնյաների մոտ զենքի առկայությունը։

    Հատկանշական է, որ թեման հատկապես արդիական դարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում երևում էին նաև սիմվոլիմ զենքեր, նկարներ, հուշանվերներ, մինչդեռ Խաչատրյանի պաշտպանները հայտարարեցին, որ հրապարակված բոլոր զենքերն օրինական են և ունեցել են համապատասխան թույլտվություններ։

    Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը վերջին ամիսներին ակտիվացրել է զենք-զինամթերքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։ Պաշտոնական տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք, որից 912-ը կամավոր հանձնվել է»։




    դիտվել է 107 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

    Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Մինչ հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը:

     

     

     

    Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար: Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին:

     

     

    Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով տիեզերական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղությամբ առավել առարկայական գործընկերությամբ:

     

    Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ Այս համատեքստում, կողմերը շեշտել են ՀՀ Կառավարության կողմից տնտեսության ոլորտում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

     

     

    Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ: Այդ առումով, կարևորվել է շինարարական աշխատանքների հնարավորինս շուտ մեկնարկը:

     

    Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին: Ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը: