«Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Սրբուհի Գալյանը հուզվել է, երբ իրեն ասել են՝ տարոսը քո երեխային․․․
Իրապես, երեխաները երբեք չպետք է պատասխան տան ծնողի կատարածի համար, բայց Գալյանը թող մտնի Չախոյան Տարոնի լրատվականն ու տեսնի, թե ֆեյքերի հետևում նստած իրական մարդիկ ինչեր են գրում արդեն մահացածի հետևից։ Ու թող Սրբուհի Գալյանը որպես մայր փորձի պատկերացնել, թե ինչ են զգում Արսեն Գևորգյանի հարազատները, երբ կարդում են այդ քոմենթները։
Սրբուհի Գալյանը թող free news-ի գնելին կանչի իր մոտ ու ասի՝ «ա՛յ տականք, ինչո՞ւ էիր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում մահանալուց հետո գրել՝ «վրեն․․․», ի՞նչ կմտածեն իր ընտանիքի անդամները քո տմարդությունից:
Բայց, ո՛չ, Գալյանը դա չի անում, Գալյանը կհուզվի միայն այն ժամանակ, երբ իր ՍԵՓԱԿԱՆ երեխայի մասին թիրախավորող բան կկարդա․․․ Իսկ Գալյանը չի մտածում հազարից ավել էն զավակների մասին, ովքեր զոհվեցին Փաշինյանի կողմից՝ հոկտեմբերի 19-ի զինադադարը խախտելու արդյունքում։ Թե՞ էդ զավակները մայրեր չունեին․․․թե՞ էդ զավակների մայրերը զուրկ են հուզականությունից»։
Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել, ասել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը
«Ոստիկանության շենքում Վարդան Վարդանյանը, չեմ հիշում այդ ժամանակ ինչ պաշտոն ուներ, եթե չեմ սխալվում, փոխոստիկանապետն էր, բոլորին ասաց՝ դուրս եկեք սենյակից: Մոտեցավ, ասաց՝ արի նստենք խոսենք, ասա, թե ինչ կապ ունես այս ամենի հետ, ես էլ ասացի, որ կապ չունեմ, ինչ պետք է ասեմ: Ասեց, եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ այս ամեն ինչը դու ես արել»,- նշել է նա:
Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Անցած գիշեր Հորմուզի նեղուցում խախտում իրականացնող երկու լցանավի հետ կապված միջադեպեր են տեղի ունեցել։ Չնայած ԻՀՊԿ ռազմածովային ուժերի՝ Հորմուզի նեղուցում հարավային երթուղու վտանգավորության վերաբերյալ բազմակի նախազգուշացումներին, նավերը շարժվել են չարտոնված երթուղով։ Ուժգին պայթյունի հետևանքով դրանք կանգ են առել», – ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Կորպուսը նշել է, որ երկու նավերն էլ սուպերտանկերներ են եղել և ընդհանուր առմամբ տեղափոխել են ավելի քան 4 միլիոն բարել նավթ։Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների հանգուցային երթուղիներից մեկն է։Նեղուցով նավագնացությունը զգալիորեն սահմանափակվել է փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական գործողության սկսվելուց հետո։
Թեհրանը հայտարարել է, որ մտադիր է պահպանել սահմանափակումները մինչև իր պահանջների կատարումը, այդ թվում՝ ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների վերացումը։
դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 20-ին Աթենքի Ակրոպոլիսի թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների սրահում կբացվի «Հնագույն Հայաստան» ցուցահանդեսը։
Թանգարանը հայտնում է, որ այն առաջինը կլինի հնագույն քաղաքակրթություններին նվիրված ցուցահանդեսների շարքում։ Ցուցահանդեսը համատեղ կազմակերպել են Ակրոպոլիսի թանգարանը եւ Հայաստանի պատմության թանգարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։ «Նախորդ խոշոր ցուցահանդեսներից Հայաստանը հայտնի է հիմնականում իր քրիստոնեական մշակույթով։ Սակայն քիչ բան է հայտնի երկրի եւ նրա քաղաքակրթության ավելի վաղ շրջանների մասին՝ պալեոլիթից, բրոնզե եւ վաղ երկաթի դարերից, արխաիկ, դասական, հելենիստական եւ հռոմեական ժամանակաշրջաններից մինչեւ մ.թ. IV դարը, երբ սկիզբ առավ քրիստոնեությունը։ Ցուցահանդեսում կներկայացվի նշված բոլոր ժամանակաշրջաններին վերաբերող շուրջ 200 ցուցանմուշ։ Առանձնակի ուշադրություն կդարձվի հին հայկական քաղաքակրթության ամենահետաքրքիր էջերից մեկին՝ Ուրարտուի շրջանին։ Այն յուրօրինակ «պատուհան» է բացում դեպի վաղ երկաթի դարի Մերձավոր Արեւելքի, Արեւելյան Միջերկրականի, Կիպրոսի, Կրետեի եւ Էգեյան աշխարհի քաղաքակրթությունները», – հայտնել է Ակրոպոլիսի թանգարանը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2027 թ. փետրվարի 28-ը:
Ընդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում։Ընդդիմությունը պետք է պահանջի փոխել խափանման միջոցը։ Վերջ ի վերջո նրանց մահվան չեն դատապարտել։ Երեքն էլ չեն փախնելու։Ազատեք մարդկանց մահից։Հասկացեք, որ տասնյակ հարցաքննությունների հոգեբանսկան լարումը սպանում է։
Եթե ապրել ես, առավել ևս՝ մասնակցել ես պետական որոշումների կայացմանը, ապա այսօր միայն հայտարարելը, որ թագավորը մերկ է, դեռ բավարար չէ, գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի հոդվածին։
«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածը, կարծում եմ, պետք է դիտարկել ոչ միայն որպես արտաքին քաղաքականության վերաբերյալ վերլուծություն, այլև որպես ինքնուրույն քաղաքական դիրքավորման հնարավոր մեկնարկ։
Եվ եթե այդպես է, ապա գործ ունենք բավական ուշագրավ իրողության հետ։ Իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը, ութ տարի գտնվելով պետական անվտանգային որոշումների կայացման համակարգում, այսօր հրապարակայնորեն խոսում է այնպիսի խնդիրներից, որոնց ձևավորման և չկանխման ժամանակ ինքն էլ եղել է այդ համակարգի մաս։
Սկսեմ նրանից, որ հոդվածում կան բազմաթիվ ողջամիտ դիտարկումներ։
Հայաստանի եվրոպական ինտեգրումը չի կարելի շփոթել Եվրամիությանն անդամակցելու քաղաքական հայտարարությունների հետ։ Ռուսաստանից կախվածությունը չի կարելի նվազեցնել այնպիսի քայլերով, որոնք կարող են այդ կախվածությունն ավելի խորացնել։ Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները չի կարելի զոհաբերել աշխարհաքաղաքական պատրանքներին։ Իսկ արտաքին քաղաքականությունը պետք է կառուցել ոչ թե ցանկությունների, այլ պետության իրական տնտեսական, անվտանգային և ինստիտուցիոնալ կարողությունների վրա։
Սրանք այն մոտեցումներն են, որոնց մասին մենք վաղուց ենք խոսում։
Բայց կա սկզբունքային տարբերություն։
Մենք այդ խնդիրները դիտարկում ենք որպես պետական քաղաքականության համակարգային վերանայման անհրաժեշտություն՝ տնտեսական կառուցվածքի փոփոխությունից մինչև անվտանգային կարողությունների վերականգնում։ Իսկ Գրիգորյանը, նկարագրելով առկա խոցելիությունները, գրեթե չի անդրադառնում դրանց ձևավորման պատմությանը և այդ պատմության մեջ իր դերակատարությանը։
Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։
Եթե Հայաստանի պետական համակարգը բավարար դիմակայունություն չունի արտաքին ճնշումների նկատմամբ, ապա ո՞վ և ե՞րբ պետք է ապահովեր այդ դիմակայունությունը։
Եթե ԵՄ անդամակցության անիրատեսական օրակարգը կարող է վտանգել մեր տնտեսական և անվտանգային շահերը, ապա ինչո՞ւ այդ վտանգները ժամանակին չկանխվեցին։
Եթե ժողովրդավարական առաջընթացը վերածվել է հետընթացի, ապա ի՞նչ էր անում այն պետական համակարգը, որի բարձրագույն օղակներում աշխատում էր նաև այդ հետընթացն այսօր արձանագրող պաշտոնյան։
Եվ, վերջապես, եթե մեր արտաքին քաղաքականությունը կառուցվել է ռազմավարական պատրանքների վրա, ապա ո՞վ էր մասնակցում այդ քաղաքականության մշակմանը, դրա ռիսկերի գնահատմանն ու իրականացմանը։
Սրանք հռետորական հարցեր չեն։ Սրանք պետական պատասխանատվության հարցեր են։
Իհարկե, Անվտանգության խորհրդի քարտուղարը միանձնյա չի որոշում երկրի արտաքին քաղաքականությունը։ Բայց ութ տարի այդ պաշտոնը զբաղեցրած մարդը չի կարող իր նախկին պաշտոնական փորձառությունը ներկայացնել որպես սեփական գնահատականների արժանահավատության ապացույց, իսկ նույն ժամանակահատվածի քաղաքական արդյունքների նկատմամբ իր պատասխանատվության հարցը թողնել չպարզաբանված։
Առավել ևս, երբ այդ տարիներին Հայաստանն անցել է պատերազմի, տարածքային և մարդկային ծանր կորուստների, Արցախի հայաթափման ու անվտանգային համակարգի խորագույն ցնցումների միջով։
Հոդվածում առանձնապես ուշագրավ է նաև Անկախության հռչակագրի և ԵՄ անդամակցության գործընթացի մասին օրենքի միջև անցկացվող զուգահեռը։ Պետականության հիմնադիր փաստաթղթի և ընթացիկ արտաքին քաղաքական նպատակ սահմանող օրենքի համադրությունը առնվազն պահանջում է շատ ավելի լուրջ իրավաքաղաքական հիմնավորում։ Հայաստանի ինքնության և սահմանադրական հիմքերի վերաբերյալ հարցերը չեն կարող դիտարկվել սոսկ դիվանագիտական հարմարավետության տեսանկյունից։
Այս ամենով հանդերձ՝ ես չէի շտապի հոդվածը գնահատել միայն որպես նախկին պաշտոնյայի ինքնարդարացման փորձ։ Հնարավոր է՝ սա իսկապես քաղաքական հայացքների վերանայման արդյունք է, կամ, որ ավելի հավանական է՝ ինքնուրույն քաղաքական հայտի նախապատրաստություն։
Բայց երկու դեպքում էլ կա մի պայման, առանց որի նոր քաղաքական խոսքը դժվար է արժանահավատ համարել՝ նախկին որոշումների և սեփական դերակատարության վերաբերյալ ազնիվ հաշվետվությունը։
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե նույն քաղաքականության նոր մեկնաբանություն, այլ պետական կառավարման նոր որակ։ Ոչ թե նախկին որոշումների պատասխանատվությունից ազատված նոր դեմքեր, այլ այնպիսի քաղաքական մտածողություն, որը պատրաստ է պատասխան տալ նաև սեփական անցյալի համար։
Եվ այստեղ վերադառնանք հոդվածի ամենակարևոր, թեկուզ չարտասանված խոստովանությանը։
Երբ իշխանության անվտանգության քաղաքականության երկարամյա պատասխանատուներից մեկը հրապարակայնորեն նկարագրում է պետական կառավարման ռազմավարական խոցելիությունները, նա ակամայից բացում է շատ ավելի լայն քննարկում՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականության, այլև վերջին ութ տարիների կառավարման արդյունքների մասին։
Թագավորը մերկ է։
Բայց մերկությունը նկատելու համար պարտադիր չէր ութ տարի ապրել պալատում։
Իսկ եթե ապրել ես, առավել ևս՝ մասնակցել ես պետական որոշումների կայացմանը, ապա այսօր միայն հայտարարելը, որ թագավորը մերկ է, դեռ բավարար չէ։
Պետք է նաև բացատրել, թե այդ ամբողջ ընթացքում ով էր կարում նրա գոյություն չունեցող հագուստը, ով էր հավանություն տալիս դրան, և ինչու էին բոլորը համոզում ժողովրդին, թե թագավորը հրաշալի է հագնված»,- գրել է նա: