Թանգարանը հայտնում է, որ այն առաջինը կլինի հնագույն քաղաքակրթություններին նվիրված ցուցահանդեսների շարքում։
Ցուցահանդեսը համատեղ կազմակերպել են Ակրոպոլիսի թանգարանը եւ Հայաստանի պատմության թանգարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։
«Նախորդ խոշոր ցուցահանդեսներից Հայաստանը հայտնի է հիմնականում իր քրիստոնեական մշակույթով։ Սակայն քիչ բան է հայտնի երկրի եւ նրա քաղաքակրթության ավելի վաղ շրջանների մասին՝ պալեոլիթից, բրոնզե եւ վաղ երկաթի դարերից, արխաիկ, դասական, հելենիստական եւ հռոմեական ժամանակաշրջաններից մինչեւ մ.թ. IV դարը, երբ սկիզբ առավ քրիստոնեությունը։
Ցուցահանդեսում կներկայացվի նշված բոլոր ժամանակաշրջաններին վերաբերող շուրջ 200 ցուցանմուշ։ Առանձնակի ուշադրություն կդարձվի հին հայկական քաղաքակրթության ամենահետաքրքիր էջերից մեկին՝ Ուրարտուի շրջանին։ Այն յուրօրինակ «պատուհան» է բացում դեպի վաղ երկաթի դարի Մերձավոր Արեւելքի, Արեւելյան Միջերկրականի, Կիպրոսի, Կրետեի եւ Էգեյան աշխարհի քաղաքակրթությունները», – հայտնել է Ակրոպոլիսի թանգարանը:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2027 թ. փետրվարի 28-ը:
Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հնագույն Հայաստան» ցուցահանդեսը
Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 20-ին Աթենքի Ակրոպոլիսի թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների սրահում կբացվի «Հնագույն Հայաստան» ցուցահանդեսը։
Leave a Reply