Blog

  • Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Քրեակատարողական հիմնարկում մարդ է մահանում՝ մենք կապ չունենք,

    Բանակում ոչ մարտական զոհերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,

    Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,

    Կացարանում զինվորները ողջ-ողջ այրվում են՝ մենք կապ չունենք,

    Քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունենում՝ զոհերով՝ մենք կապ չունենք,

    Շարասյունը հղի կին է սպանում՝ մենք կապ չունենք,

    Երևանում ճգնաժամ է՝ մենք կապ չունենք,

    Ադրբեջանցի զինվորը հասնում է խորքային բնակավայր՝ մենք կապ չունենք,

    Արցախում էթնիկ զտում է իրականանում՝ մենք կապ չունենք։

    Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք»։

    դիտվել է 19 անգամ

  • Նռնաձորի մանկապարտեզը շուտով շահագործման կհանձնվի. Խուդաթյան

    Գործադիրի հերթական նիստում քննարկվեցին սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու, Սևծովյան առևտրի և զարգացման բանկում բաժնեմաս ձեռք բերելու և հասցեների ճշգրտմանը միտված օրենսդրական փոփոխության հարցերը։ Առավել մանրամասն՝ դիտե՛ք տեսանյութում։

    The post Նռնաձորի մանկապարտեզը շուտով շահագործման կհանձնվի. Խուդաթյան appeared first on Սյունիք ՀԸ.

  • «Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի Գալյանին

    Հիմա, որ Սրբուհի Գալյանին` որպես պետական պաշտոնյայի, թիրախավորեմ, անկախ սեռային պատկանելությունից, ինձ կսկեն չէ՞ մեղադրել, թե իբր կինը կնոջն է թիրախավորում, այդ ինչպե՜ս կարելի է:

    Բայց ախր ինչպե՞ս չասել, տիկի՜ն Գալյան, Ձեր արցունքներն անկեղծ չեն, առնվազն ինձ` որպես երկու անչափահաս երեխա ունեցող մոր, բոլորովին չհուզեցին, առաջին հերթին քանի որ ակնհայտորեն կեղծիք կար դրանցում, և երկրորդ` երբ ցինիկաբար արձագանքում եք հանրությանն անհանգստացնող հարցերին, հեգնական վերաբերմունք դրսևորում մարդու կյանքի, կալանավայրում նրա պահման պայմանների մասին բարձրաձայնողների հանդեպ, քամահրական արտահայտություններով խոսում ընդդիմադիրների հասցեին` ներկա կատարյալ ժամանակով կոչ անում, թե գլուխները պատով են տալիս, «գողական գնում» տեսախցիկների առաջ, մի զարմացեք, որ Ձեզ շատ «վատ» բարեմաղթանքներ են ուղղելու հանրային ձևով. չէ, բացարձակ չեմ ողջունում այս զազրելի երևույթը, պարզապես արձանագրում եմ` այն, ինչ ցանել է ձեր իշխանությունը, հիմա հնձում է:

     Մենք` ընդդիմադիր հայացքներ ունեցողներս, ձեր իշխանության դեմ ըմբոստանալ համարձակվողներս, արդեն ութ տարի շարունակ՝ քսանչորժամյա ռեժիմով, այդպիսի ու էլ բեթար բառեր, ընդհուպ մինչև ծնողին վիրավորանք հասցնող յոթհարկանի հահոյանքներ ենք ստանում, լսում, տեսնում, կարդում ու զգում: Դուք եք այլասերել ամբողջ հանրային դաշտը, ոչնչացրել բարոյական բոլոր տեսակի նորմերն ու արժեքները, ջնջել պետական ինստիտուտների հանդեպ հարգանքը, սերմանել ատելություն, անհանդուրժողականություն, ու հիմա եկել կամեռաների առաջ աղի արցու՞նք եք թափում, թե երեխային վատ բան են մաղթում, իյա, իրո՞ք, կասեր դասականը:

    Դե հիմա մտածեք, թե հենց ԴՈՒՔ՝ որպես արդարադատության նախարար, ի՜նչ եք արել պետության ու նրա քաղաքացիների ԴԵՄ: Ու եթե հանկարծ ձեր մտքի ծայրով անգամ կանցնի, թե համակարգում որևէ դրական փոփոխություն է եղել Ձեր կառավարման օրոք, հիշեք այն արժեքները, որոնք բուրգի ամենավերևից պետական մակարդակով իջեցվել է ձեր վարչապետի ու մյուս գործընկերների կողմից՝ միջոցով, անմիջական մասնակցությամբ, ինչը փաստացի դարձել է պետական պատվեր ու հիմա բումերանգի էֆեկտով ձեզ է վերադարձվում: 

    Սրբուհի Գալյան

    Տեսանյութը՝ այստեղ

  • Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:

    Միջոցառման մասնակից երկրների առաջնորդներին նիստից առաջ դիմավորել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը:

    Այնուհետև մեկնարկել է գագաթնաժողովի լիագումար նիստը, որին հաջորդել է երկրների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

    Վարչապետ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում մասնակցում է նաև փակ ձևաչափով անցկացվող կլոր-սեղան քննարկումների:

    tert.am

  • Ընդունվեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական…

    Ընդունվեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական…

  • Դռներից կախված երթևեկում ենք․․․ սարսափելի վիճակ է․․․ ուսանողուհին ահազանգում է (video)

    Դռներից կախված երթևեկում ենք․․․ սարսափելի վիճակ է․․․ ուսանողուհին ահազանգում է (video)

  • Շախմատիստ Վահե Սուքիասյանը՝ կրկնակի չեմպիոն

    Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 

    2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

    «Շնորհավորում ենք Վահեին, ինչպես նաև նրա մարզչին՝ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանին, այս փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում ենք նորանոր հաղթանակներ»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Արդարադատության նախարարը հուզվեց և հեռացավ

    Արդարադատության նախարարը հուզվեց և հեռացավ

  • Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները

    Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Գարեգին Բ կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներիսիյանին դատապարտեց 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, բայց որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։

    Վեհափառի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին, դատապարտեց 3 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն  պատժի կիրառումը հետաձգեց՝ սահմանելով փորձաշրջան, մինչ նրա  ՝ նշանակելով փորձաշրջան, մինչ նրա նորածին դստեր 6 տարեկան դառնալը:

    Նշենք, որ, ըստ մեղադրանքի, Ներսիսյանները մեղադրվում են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ Նրանց դեմ հաղորդում էր տվել Վաղարշապատում ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը։

  • Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

    ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ հանրային կապերի պատասխանատու Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վա՜յ, էս ինչ հետաքրքիր է ստացվում։
    Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստացի հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման կուրսի դեմ։

    Թվում է՝ ամեն ինչ բավականին տրամաբանորեն է ներկայացրել, բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք, որը պետք է հաշվի առնել։
    Իմ խորին համոզմամբ՝ Արմեն Գրիգորյանը սկսել է խաղալ Նիկոլ Փաշինյանի խաղը, որը կոչվում է «կառավարվող ընդդիմության ձևավորում»։

    Գրիգորյանը, իբր հանդես գալով այն դիրքորոշմամբ, որ Հայաստանի եվրոպական ուղին սկզբունքորեն իրատեսական չէ, գուցե նույնիսկ ճշմարտություն է ասում (այս պարագայում, համոզված եմ, որ նույնիսկ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի «եվրոպական ապագան» կատարյալ ապուշություն է։ Ուրիշ բան, որ այդ շինծու հիմարությունը դարձել է մարդկանց հերթական «էշի տեղ դնելու» գործիքը)։ Բայց Գրիգորյանն այդ ամենն ասում է ոչ թե այն պատճառով, որ մտահոգված է Հայաստանի ճակատագրով (Արցախի շուրջ զարգացումներին նրա արձագանքը շատ հստակ ցույց տվեց այս փաշինյանական պաշտոնյայի իրական «սերը» Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ), այլ որովհետև, ամենայն հավանականությամբ, գուցե հենց այդպես են նրան հուշել նույն փաշինյանական քաղաքական տեխնոլոգները։

    Եթե Գրիգորյանն այդքան սկզբունքային և ճշմարտությունն ասող մարդ է, ապա ինչո՞ւ ենք այս «ցնցող բացահայտումները» լսում միայն նրա պաշտոնանկությունից հետո և հենց այն պահին, երբ նույն Փաշինյանին հրատապ անհրաժեշտ է իրական ընդդիմության համար կեղծ այլընտրանք ձևավորել։
    Նրանք իրո՞ք մարդկանց այդքան միամիտ ու հիմար են համարում։

    Կամ ինչպես ասում են՝ Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք»։