Blog

  • Զիդանը նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել ապագայում

    Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ապագայում մեծ ցանկություն ունի գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»։

    — Արդյոք կցանկանայի՞ երբևէ մարզել «Յուվենտուսը»։

    «Այո, թեև երբեք հաստատ չես կարող իմանալ, թե ինչ կլինի։ «Յուվենտուսում» Մարչելո Լիպին ինձ սովորեցրեց երբեք չհանձնվել ու միշտ առաջ շարժվել։ Երբ նոր էի տեղափոխվել Թուրին, սկզբում խաղս այնքան էլ չէր ստացվում, և մամուլն ու երկրպագուները կարծում էին, թե չեմ համապատասխանում թիմի մակարդակին։ Ծանր ժամանակներ էին, բայց Լիպին ինձ ասաց, որ ես խաղալու եմ իր թիմում։ Ես նրան ամեն ինչով պարտական եմ։ Ուստի, եթե շարունակեմ մարզչական աշխատանքս, ինչո՞ւ ոչ, ապագայում կցանկանայի ստանձնել այդ պաշտոնը»,- 54-ամյա մասնագետի խոսքն են մեջբերում RMC Sport-ը։

     

    դիտվել է 3 անգամ

  • «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել, կան ձերբակալվածներ

    «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել, կան ձերբակալվածներՆոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզային քրեական վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Ադանա» ռեստորանային համալիրի տարածքում մի կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Վիրաբ Ա․-ն, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Վանիկ Ս․-ն, մյուս կողմից՝ Երևանի բնակիչ 44-ամյա Ցոլակ Ղ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Ռոմա Պ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ավետիք Գ․-ն, 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հրանտ Ա․-ն, իսկ երրորդ կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահան Մ․-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցները խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

  • «Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է


    Հասարակություն

    IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները։ Նախորդ ամսվա շահառու «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամին փոխանցվել է 4.589.996 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվելու է «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ավելի շատ աշակերտների համար օլիմպիական կրթության հասանելիության ընդլայնմանը։

    «Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամի «Հեռաբժշկության ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրն» է։

    Ծրագրի շրջանակում նախատեսվում է մեկ տարի շարունակ աջակցել Վայոց ձորի մարզի Զառիթափ, Սյունիքի մարզի Հալիձոր, Որոտան, Խնձորեսկ, Վաղատուր, Ծավ, Շվանիձոր և Տավուշի մարզի Կոթի գյուղերը սպասարկող հեռաբժշկության կետերի գործունեությանը։ Նախաձեռնության նպատակն է հեռավոր համայնքների բնակիչներին հասանելի դարձնել անվճար բժշկական խորհրդատվությունն ու առողջական վիճակի շարունակական հսկողությունը՝ նվազեցնելով բուժօգնություն ստանալու նպատակով այլ բնակավայրեր մեկնելու անհրաժեշտությունը։ Նախաձեռնությունը համահունչ է Բանկի՝ մարզերի զարգացման ռազմավարական ուղղությանը։

    Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մարզերում որակյալ ու հասանելի ծառայությունների ապահովումն ընկերությունների առաջնահերթություններից է. «Առողջապահական ծառայությունների հասանելիությունը սահմանամերձ և հեռավոր համայնքներում կենսական նշանակություն ունի։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով մեր հաճախորդներից յուրաքանչյուրն իր ամենօրյա վճարումներով ներդրում է ունենում մեր մարզերում ապրող մարդկանց կյանքի որակի բարելավման գործում։ Հեռաբժշկության այս ծրագիրը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական լուծումները նպաստել մարդկանց առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը», – ընդգծել է Տաթևիկ Վարդևանյանը:

     

    VIVA հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը նշել է. «VIVA հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում Իդրամին և IDBank-ին՝ Հայաստանի հեռավոր և սահմանամերձ գյուղերում մեր աշխատանքին աջակցելու համար։ Այն գյուղերում, որտեղ մոտակա բուժհաստատությունները մեծ հեռավորության վրա են գտնվում, այս աջակցությունը կօգնի երեխաներին և միայնակ ապրող տարեցներին ժամանակին բժշկական խորհրդատվություն ստանալ։ Հեռաբժշկության շնորհիվ նրանք կկարողանան իրենց գյուղից խորհրդակցել բժշկի հետ՝ առանց հիվանդանոց հասնելու համար երկար ճանապարհ անցնելու»։

    «Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։

    IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

  • Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգ

    Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել: Այս մասին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը:

    «Ոստիկանության շենքում Վարդան Վարդանյանը, չեմ հիշում այդ ժամանակ ինչ պաշտոն ուներ, եթե չեմ սխալվում, փոխոստիկանապետն էր, բոլորին ասաց՝ դուրս եկեք սենյակից: Մոտեցավ, ասաց՝ արի նստենք խոսենք, ասա, թե ինչ կապ ունես այս ամենի հետ, ես էլ ասացի, որ կապ չունեմ, ինչ պետք է ասեմ: Ասեց, եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ այս ամեն ինչը դու ես արել:

    Ասացի, ընտանիքս ի՞նչ կապ ունի, ասաց՝  տես, եթե չես ասում, որ դու ես արել, ձեր տան դիմաց անվտանգություն չեմ դնի, Վալոդյա Գրիգորյանի կողմի մարդիկ էլ ջղայնացած, կատաղած վիճակում  են, կիմանան, որ դու սրա հետ կապ ունես կամ դու ես արել, տես, ընտանիքիդ վնաս չտան:

    Մեկ էլ ասեցին՝ եթե իրենք էլ ոչ մի բան չանեն, անվտանգությունը տան մոտ չեն դնի, քույր ունես փոքր, մայր ունես, մեծ տարիքով տատ ու պապ ունես, տես, նայիր՝ մենք մի վնաս չտանք: Ու էդպես, վերցրեցի իմ վրա:

    Գևորգ Հարությունյանը նշել է, որ իրեն իբրև ասել են, որ ինքնախոստովանությունից հետո, եթե անգամ դատապարտվի, ապա կօգնեն և վաղաժամկետ ազատ կարձակվի:

    «Նստեցինք մեքենան, գնացինք դեպի Մերձավան, Վարդան Վարդանյանն էլ կողքս նստած էր, գնացինք դաշտերը, հենց այն տեղը, որտեղ ես զենքը տարել, ցույց եմ տվել:

    Երբ արդեն պետք է հետ գնայինք Վաղարշապատի ոստիկանություն, ճանապարհին ասում եմ, որ  հիմա ես այս ամեն ինչը անում եմ, վերցնում եմ իմ վրա, իմ վերջն ի՞նչ է լինելու, ասաց՝ դու վատը մի մտածի, էս ընթացքում մինչև դատարան  մտնելը, սպանողին կգտնենք, քեզ բաց կթողնենք: Ասաց՝ ինքնախոստովանական ցուցմունք կգրես, քեզ եթե դատեն էլ, 10-ից 12 տարի կտան, եթե չկարողանանք գտնել այդ բանը անողին, քեզ կօգնենք, վաղաժամկետով էլ շուտ դուրս կգաս»,- ասել է նա:

  • 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց

    Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզային քրեական վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Ադանա» ռեստորանային համալիրի տարածքում մի կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Վիրաբ Ա․-ն, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Վանիկ Ս․-ն, մյուս կողմից՝ Երևանի բնակիչ 44-ամյա Ցոլակ Ղ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Ռոմա Պ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ավետիք Գ․-ն, 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հրանտ Ա․-ն, իսկ երրորդ կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահան Մ․-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցները խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

     

    դիտվել է 5 անգամ

  • Դատական նիստի ընթացքում դատախազ Հայկ Հովհաննիսյանը անշնnրհք արտահայտություն է հնչեցրել Բագրատ սրբազանի հասցեին. փաստաբան

    Դատական նիստի ընթացքում դատախազ Հայկ Հովհաննիսյանը անշնnրհք արտահայտություն է հնչեցրել Բագրատ սրբազանի հասցեին. փաստաբանԱյսօր դատական նիստի ընթացքում դատախազ Հայկ Հովհաննիսյանը անշնորհք արտահայտություն է հնչեցրել Բագրատ սրբազանի հասցեին: Ակնկալում եմ, որ Հայկ Հովհաննիսյանը կվերանայի իր վարքագիծը ու հրապարակային ներողություն կխնդրի Բագրատ սրբազանից:

    Այս մասին գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

    Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Բագրատ Սրբազանի գործով դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց, և նիստն ընդհատվեց:

    Խոսելով իր գործի մասին, Սրբազանը նշեց, որ մեղադրող կողմն այլևս ոչինչ չունի ասելու, հայտնի չէ, թե իրենց հետազոտությունները ինչ ցույց տվեցին, թող հայտարարեն, որ հանրությունն էլ լսի այդ մասին:

    «Հիմա այս փուլում ինչ փաստեցին, ինչ վկայություն տվեցին, թե նորից եզրափակիչ խոսքում են ասելու այդ մասին: Ինչքան որ իրենք նույն բանը չասեն, մենք այդ նույն բանը կրկնելու ենք, ժողովուրդ դուք էլ լսեք, ուղղակի լսեք, ինչքան որ չասեն, այնքան կրկնելու ենք, որովհետև ասելիք չունեն, դրա համար չեն կարող ասել, խնդիրը սա է ամբողջության մեջ, և հետևաբար փուլը եկել է, և ես անցյալ օրը մտածում էի, փուլը եկել հասել է, հիմա այստեղ ավարտվել է, հետազոտություն են արել, արդեն մի քանի նիստ է  չարչարում են, ինչու՞, ի՞նչ փաստեց դա, ինչի մասին վկայեց դա, այսպես ասել անցնելը նշանակում է ասելիք չունենալ, սա չի նշանակում ծանրակշիռ ասելիքը վերջում կասենք, այլ նշանակում է ասելիք չունենալ:

    Հանրային մեղադրողը հակադարձեց, թե կողմ չի մերկապարանոց պրովոկացիոն հայտարարություններ անելու նիստերի դահլիճում:

    Սրբազանը ի պատասխան հայտարարեց. «Սա վիրավորանք չէ՞,  մերկապարանոցը ձեր ամբողջ արածն է»։

    Հանրային մեղադրողը  հակադարձեց. «Ես մերկապարանոց բառը չեմ օգտագործել դատավարության որևէ մասնակիցներից, մեկի վերաբերյալ, ինչի համար է մեղադրյալը վերցնում իր վրա այդ արտահայտությունը»։

    Դրանից հետո նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, Սրբազանը բացականչեց. «Գողական ես դու, այ տղա, գողակա՞ն ես դու:  Դուք կամ գողական եք, կամ խուժան եք, որոշեք ո՞ր մեկն եք։ Եղա՞վ, կամ խուլիգան եք, կամ գողական եք, որոշեք։ Ամոթ է, ամոթ»:

  • Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում

    Կոնվերս Բանկը նոյեմբերի 13-15-ը կմասնակցի TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին՝ ներկայացնելով հիփոթեքային վարկավորման իր առաջարկները։ Միջոցառման շրջանակում Բանկը հանդես կգա նաև հատուկ առաջարկով TOON EXPO-ի ացելուների համար: Իսկ Բանկի տաղավարում այցելուներին խորհրդատվություն կտրամադրեն և գործարքի ձևակերպմանը կօգնեն Բանկի աշխատակիցները:

    Ի՞նչ է առաջարկում Կոնվերս Բանկը

    TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ի շրջանակում Կոնվերս Բանկը ներկայանալու է հատուկ հիփոթեքային առաջարկով, որի առավելություններից կլինի ոչ միայն տոկոսադրույքը: Առաջարկի շրջանակում.

    – Կոնվերս Բանկը կօգնի երազանքի տունը գնել նաև ոչ ռեզիդետներին

    – Ֆինանսավորում կառաջարկվի երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

    – Սահմանված է ներդրումային գույք գնելու հնարավորությունը

    – Ռեզիդենտները հիփոթեք կարող են ստանալ մինչև 30, իսկ ոչ ռեզիդենտները՝ մինչև 20 տարի ժամկետով

    – Հնարավոր է ֆինանսավորում առանց կանխավճարի՝ Բանկի համար ընդունելի լրացուցիչ գրավի առկայությամբ

    – Որոշ դեպքերում հնարավոր է նաև վարկավորում` առանց եկամուտը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու

     

    Հիփոթեքից բացի, Բանկը էքսպոյի այցելուներին կներկայացնի նաև հատուկ պայմաններով ավտովարկի առաջարկը:

     

    Ինչո՞ւ վստահել հիփոթեքը Կոնվերս Բանկին

    Կոնվերս Բանկը Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայի առաջատարներից է, որը հաճախորդներին է առաջարկում ֆինանսավորում առաջնային և երկրորդային շուկաներից անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև կառուցապատման և վերանորոգման համար։

    Բանկը հիփոթեք է տրամադրում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ տարբեր ծրագրերի շրջանակներում: Բանկի ֆինանսավորման լայն գործիքակազմը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հաճախորդի ընտրել իր ֆինանսական կարիքներին համապատասխան լուծումը։

    Որտե՞ղ ենք հանդիպում

    Հանդիպում ենք նոյեմբերի 13-15-ին Մերիդիան» էքսպո կենտրոնում՝ TOON EXPO-ում Կոնվերս Բանկի տաղավարում, ջերմ մթնոլորտում:

    Հիփոթեքային առաջարկի մանրամասները, այդ թվում՝ տոկոսադրույքները և գործող ամբողջական պայմանները հասանելի են այստեղ:

    Այլ մանրամասներ՝ 010 511 211

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

  • Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

    ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան, հայազգի փորձառու դիվանագետ Ալեքսանդր Դարչիևը մահացել է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարությամբ։

    «Կյանքից հեռացել է ականավոր դիվանագետ, փորձառու ղեկավար, բարի ընկեր և ուսուցիչ։ Բարձրակարգ մասնագետ, ամերիկագիտության փայլուն գիտակ Ա. Ն. Դարչիևն աշխատում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն և պատասխանատու ուղղություններից մեկում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

    Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ դեսպանը մահացել է նոյեմբերի 11-ին։ Նա 66 տարեկան էր։ ՌԴ ԱԳՆ-ն խորին և անկեղծ ցավակցություն է հայտնել նրա հարազատներին ու մտերիմներին։

    Դարչիևը դիվանագիտական ծառայության մեջ էր 1992 թվականից։ Այդ ընթացքում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և աշխատել արտերկրում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դարչիևին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը ստորագրել էր մարտի 6-ին։ Բացի այդ, նրան հանձնարարվել էր Վաշինգտոնում դառնալ Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Ռուսաստանի մշտական դիտորդը։

    2016 թվականի փետրվարին նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր Կանադայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, որտեղ աշխատել է 2014-2020 թվականներին:

  • ՀԱՊԿ-ի դիրքորոշումը տարածաշրջանի պետությունների նկատմամբ…

    ՀԱՊԿ-ի դիրքորոշումը տարածաշրջանի պետությունների նկատմամբ…

  • Հպարտ եմ, որ սարամեջցի եմ

    Թամարա Մինասյանը 5 տարի ղեկավարել է Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրը: Թեև օրենսդրական բարեփոխումները նպաստել են տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությանը ղեկավար պաշտոններում,….