Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ապագայում մեծ ցանկություն ունի գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»։
— Արդյոք կցանկանայի՞ երբևէ մարզել «Յուվենտուսը»։
«Այո, թեև երբեք հաստատ չես կարող իմանալ, թե ինչ կլինի։ «Յուվենտուսում» Մարչելո Լիպին ինձ սովորեցրեց երբեք չհանձնվել ու միշտ առաջ շարժվել։ Երբ նոր էի տեղափոխվել Թուրին, սկզբում խաղս այնքան էլ չէր ստացվում, և մամուլն ու երկրպագուները կարծում էին, թե չեմ համապատասխանում թիմի մակարդակին։ Ծանր ժամանակներ էին, բայց Լիպին ինձ ասաց, որ ես խաղալու եմ իր թիմում։ Ես նրան ամեն ինչով պարտական եմ։ Ուստի, եթե շարունակեմ մարզչական աշխատանքս, ինչո՞ւ ոչ, ապագայում կցանկանայի ստանձնել այդ պաշտոնը»,- 54-ամյա մասնագետի խոսքն են մեջբերում RMC Sport-ը։
դիտվել է 3 անգամ
Leave a Reply