Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին սոցցանցում գրառում է կատարել վարչապետի մամուլի խոսնակ Միլենա Հարությունյանը։
Գրել ենք, որ Դուբլինում, Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում, այս րոպեներին ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Տեղեկությունը հայտնել էր վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, որ հանդիպումը նախաձեռնել է հայկական կողմը։
Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը տեղի է ունենում Իռլանդիայի մայրաքաղաքում։
hraparak.am



