Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքն

Written by

in

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ ցամաքային և երկաթուղային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։ Սակայն Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության հասնեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հայտնել է ermenihaber.am-ը:

Անթալիայում անցկացվող COP31 կլիմայական համաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողների, մասնավորապես՝ ադրբեջանցի լրագրողների հարցերին՝ Ուրալօղլուն նշել է, որ թուրքական կողմն արդեն ավարտել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները թե՛ Ալիջանի ցամաքային անցակետի, ր թե՛ երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։ 

Նրա խոսքով՝ Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության գան, և հաշվի է առնում նաև Բաքվի մտահոգությունները։ Նախարարը հավելել է, որ սահմանների բացումը, իր գնահատմամբ, երկար չի տևի։

Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանի հետ ցամաքային սահմանը փակել է 1993 թվականից։ Հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականի վերջին։ Կողմերը պայմանավորվել են նաև երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը, սակայն այդ պայմանավորվածությունը դեռ չի իրականացվել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *