Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

Written by

in

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան, հայազգի փորձառու դիվանագետ Ալեքսանդր Դարչիևը մահացել է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարությամբ։

«Կյանքից հեռացել է ականավոր դիվանագետ, փորձառու ղեկավար, բարի ընկեր և ուսուցիչ։ Բարձրակարգ մասնագետ, ամերիկագիտության փայլուն գիտակ Ա. Ն. Դարչիևն աշխատում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն և պատասխանատու ուղղություններից մեկում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ դեսպանը մահացել է նոյեմբերի 11-ին։ Նա 66 տարեկան էր։ ՌԴ ԱԳՆ-ն խորին և անկեղծ ցավակցություն է հայտնել նրա հարազատներին ու մտերիմներին։

Դարչիևը դիվանագիտական ծառայության մեջ էր 1992 թվականից։ Այդ ընթացքում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և աշխատել արտերկրում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դարչիևին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը ստորագրել էր մարտի 6-ին։ Բացի այդ, նրան հանձնարարվել էր Վաշինգտոնում դառնալ Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Ռուսաստանի մշտական դիտորդը։

2016 թվականի փետրվարին նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր Կանադայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, որտեղ աշխատել է 2014-2020 թվականներին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *