Blog

  • Այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը….

    Այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը….

  • Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց

    ՀՀ նախագահի, վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հունվարի 1-ից բարձրացնելու նախագծի քննարկումը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում չկայացավ։ Հիմնական զեկուցողը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նիստին չէր եկել։

    Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը Խաչատրյանի՝ ԱԺ չգալու հետ կապված մանրամասներ չներկայացրեց։

    «Առաջիկայում, երբ նախագիծը պատրաստ լինի օրակարգում ընդգրկվելու և քննարկվելու, հավելյալ կտեղեկացվի թե՛ հանրությանը, թե՛ հանձնաժողովին»,- ասաց Ջուլհակյանը։

    Հիշեցնենք, որ կառավարությունը շրջանառության մեջ էր դրել նախագիծ, որով վարչապետի, փոխվարչապետերի, նախագահի, ԱԺ պատգամավորների, դատարանների նախագահների, գլխավոր դատախազի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը պետք է բարձրանային` որոշ դեպքերում գրեթե կրկնապատիկ։

  • «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակ



    Տեղեկացնում ենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով։ Թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի։ Այս մասին 24News-ին հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայանների» հանրային կապերի պատասխանատու ու մամուլի խոսնակ Լուսինե Մախսուդյանը։

    «Օդանավակայանի աշխատանքում որևէ փոփոխություն չկա»,-հավելեց նա։

    Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ այս պահին Զվարթնոց օդանավակայանում իրարանցում է։ Ուժային կառույցների ներկայացուցիչները օդանավակայանում են։

    Տեղեկատվության համաձայն՝ օդանավերից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

    Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն։ Դրա կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։

    Օրակարգի հիմնական հարցը հայկական երկաթուղու շահագործումն է։

    Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերին Հայաստանն ու Ռուսաստանը աշխատանքային խումբ են ստեղծել՝ երկաթուղու շահագործման հետ կապված հարցերը լուծելու համար։ Հայկական կողմից այն գլխավորում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից` ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։

    դիտվել է 8 անգամ

  • Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

    Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026 Vol. 2-ում IDBank-ը կներկայանա հիփոթեքային վարկերի հատուկ պայմաններով՝ առաջարկելով գործող տոկոսադրույքներից ցածր տոկոսադրույքներ և մինչև 5% քեշբեք՝ Բանկում գործող պայմանների համաձայն. պայմանները հասանելի են կից հղումով։

    Ցուցահանդեսի ընթացքում IDBank-ի նարնջագույն տաղավար այցելողները հնարավորություն կունենան ծանոթանալու ինչպես նոր բնակարան ձեռք բերելու և վերանորոգման վարկավորման պայմաններին, այնպես էլ գործող հիփոթեքային վարկի վերավարկավորման շահավետ առաջարկին։

    Ցուցահանդեսի շրջանակում IDBank-ի տաղավարում կարող եք ծանոթանալ հետևյալ առաջարկներին․

    · Հիփոթեքային վարկի վերավարկավորում՝ այլ բանկում գործող հիփոթեքային վարկը IDBank տեղափոխելու դեպքում տոկոսադրույքի նվազեցում 1 տոկոսային կետով, բայց ոչ պակաս 12,5% տարեկան տոկոսադրույքից, որի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 13,25%, և մինչև 5% քեշբեք՝ տեղափոխվող վարկի գումարից, Բանկում գործող պայմանների համաձայն․ պայմանները հասանելի են կից հղումով։

    · Անշարժ գույքի ձեռքբերման վարկ՝ 12.5% տարեկան տոկոսադրույքով։ Անշարժ գույքի ձեռքբերման վարկերի դեպքում, իսկ եթե միաժամանակ բավարարված լինեն վարկ/գրավ առավելագույն 70% հարաբերակցությունը, հաճախորդի ընդհանուր պարտավորությունների և եկամտի հարաբերակցության գործակցի առավելագույն 50% սահմանաչափը և վարկի գծով մարման ու հաճախորդի եկամուտների հարաբերակցության գործակցի առավելագույն 40% սահմանաչափը, ապա վարկերը կարող են տրամադրվել Բանկում գործող նվազագույն տոկոսադրույքով՝ 12․25% տարեկան տոկոսադրույքով (տարեկան փաստացի նվազագույն տոկոսադրույքը՝ 12.98%):

    · Ցուցահանդեսի շրջանակներում ընդունված հայտերով անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկերի հաստատման ժամանակ տրամադրվում է վարկի պայմանագրային գումարի 1%-ի չափով idcoin։

    · Վերանորոգման վարկ մինչև 20 միլիոն դրամ անգրավ վարկավորման հնարավորությամբ և վարկի պայմանագրային գումարի 1%-ի չափով idcoin։

     

    Ցուցահանդեսի բոլոր երեք օրերին IDBank-ի տաղավարում հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ վարկավորման պայմաններին և տեղում ձևակերպել հիփոթեքային վարկի հայտ՝ նախնական դիտարկման հնարավորությամբ։

    Քեշբեքը և idcoin-ը ենթակա են հարկման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Առաջարկները գործում են սահմանված պայմանների համաձայն։

    1 idcoin = 1 ՀՀ դրամ

    Այցելեք IDBank-ի նարնջագույն տաղավար նոյեմբերի 13-15-ը և բացահայտեք ձեր երազանքների տունը ձեռք բերելու առավել շահավետ հնարավորությունները։

     

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏՎՅԱԼ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

    ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

    010-59-33-33

  • Վտանգավոր վիճակ է․ գլխավոր դատախազը գնալու է ԱԺ՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետևից (video)

    Վտանգավոր վիճակ է․ գլխավոր դատախազը գնալու է ԱԺ՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետևից (video)

  • Փեզեշքիանը և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, երկկողմ կապերի զարգացումը

    Անթալիայում ընթացող կլիմայի փոփոխությանը նվիրված COP31 համաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, երկկողմ հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

    Երկու նախագահներն ընդգծել են Իրանի և Թուրքիայի միջև պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի առանձնահատուկ նշանակությունը և պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հարաբերությունները՝ ելնելով փոխադարձ հարգանքից և ընդհանուր շահերից: Թեհրան-Անկարա հարաբերությունների զարգացման կարևոր ուղղությունների թվում ղեկավարներն առանձնացրել են առևտրաշրջանառության ընդլայնումը, տնտեսական համագործակցության դյուրացումը, մասնավոր հատվածների միջև փոխգործակցության ամրապնդումը և համագործակցության բազմազան հնարավորությունների օգտագործումը։

    Երկու նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային արդի զարգացումների և տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտության շուրջ՝ խաղաղության, կայունության ու երկարաժամկետ անվտանգության պահպանման նպատակով։

    Ըստ հրապարակման՝ Փեզեշքիանը և Էրդողանն ընդգծել են երկխոսության, կառուցողական փոխգործակցության և համատեղ ջանքերի կարևորությունը՝ լարվածության սրումը և տարածաշրջանում անապահովության տարածումը կանխելու համար։

    Թուրքական լրատվամիջոցներն էլ գրում են, որ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը պետք է «անհապաղ ավարտվի»: Նա հորդորել է դիվանագիտությանը հնարավորություն տալ և առաջարկել է շարունակական աջակցություն խաղաղության ջանքերին:

    Նոյեմբերի 11-ին COP31-ի առաջնորդների գագաթնաժողովում Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իրանը փոխհատուցում է պահանջում ամերիկա-իսրայելական հարվածների պատճառած բնապահպանական վնասի համար:

    դիտվել է 5 անգամ

  • Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ

    Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը, տարածքն ու մշակույթը և քեզ իրավունք վերապահես միջամտելու այլ պետությունների հարաբերություններին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

    «Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին:

    Մի քանի օր առաջ Երևանում՝ Իրանի փոխնախագահ դոկտոր Սեյյեդ Համիդ Փուրմոհամմադիի մասնակցությամբ, Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։ Սա գեղեցիկ ու խորհրդանշական միջոցառում էր, որը ևս մեկ անգամ ընդգծում է երկու ժողովուրդների մշակութային ամուր կապերը։

    Սակայն այս միջոցառումը ադրբեջանական մեդիայում մի քանի օր շարունակ հիստերիայի առիթ դարձավ։ Պատճառը, ըստ էության, նույն հին ու ագրեսիվ խոսույթն է՝ թե՛ Երևանն է «իրենցը», թե՛ Կապույտ մզկիթը։ Բայց Բաքուն չբավարարվեց տեղեկատվական հարձակումներով։ Երեկ Կովկասի մահմեդականների վարչությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ «Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով անվանակոչելը ադրբեջանական ժողովրդի հնագույն պատմամշակութային ժառանգության օրինակներից մեկի պատմական և մշակութային ինքնությունը խեղաթյուրելու հերթական փորձն է, ամբողջ աշխարհի կողմից կիսվող և միջազգային կոնվենցիաներով ամրագրված համամարդկային արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերի դեմ ուղղված սադրանք»։

    Պատմական կեղծարարությունից զատ՝ այստեղ գործ ունենք շատ ավելի լուրջ երևույթի հետ։ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս ուղղակիորեն միջամտել Հայաստան-Իրան հարաբերություններին։ Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ։ Ինքն է որոշելու՝ ով, որտեղ և ինչ միջոցառում պետք է անցկացնի՞։ Սեփական իրական պատմությունից վախեցող ադրբեջանական պետությունը հետևողականորեն փորձում է յուրացնել տարածաշրջանի հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդների և քաղաքակրթությունների ժառանգությունը։

    Հատկանշական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր ունի ոչ միայն քրիստոնեության, այլև մահմեդականության հետ։ Դրա վկայությունն են թե՛ սեփական երկրում հիջաբ կրող կանանց ու աղջիկների նկատմամբ սահմանափակումներն ու ճնշումները, թե՛ հայկական եկեղեցիների ոչնչացման և հայկական քրիստոնեական ժառանգության վերացման քաղաքականությունը։ Այսինքն՝ խնդիրը ո՛չ կրոնն է, ո՛չ էլ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Խնդիրը դրանք սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուրիշների պատմությունն ու ինքնությունը յուրացնելու մեջ է։ Կրոնական ժառանգության պաշտպանությունից խոսող Բաքուն նախ պետք է բացատրի, թե ինչու է սեփական երկրում սահմանափակում մահմեդական կանանց կրոնական ազատությունները, իսկ Հայաստանի և Արցախի հայկական եկեղեցիների ու քրիստոնեական ժառանգության նկատմամբ իրականացնում յուրացման կամ ոչնչացման քաղաքականություն։

    Իսկ նման հանդգնություն իրեն թույլ է տալիս նաև այն պատճառով, որ ՀՀ կառավարությունը բազմիցս աչք է փակել Հայաստանի ներքին գործերին Ադրբեջանի միջամտության փորձերի վրա։ Ավելին՝ «Երևանի ղազիյաթ» կոչվող անհեթեթությունը շրջանառության մեջ դրած Փաշազադեի հրահանգներից ու ցուցումներից հետո Փաշինյանը ձեռնամուխ եղավ հակաեկեղեցական արշավին։

    Ադրբեջանի միջամտությունը Հայաստան-Իրան հարաբերություններին անթույլատրելի է։ Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը, տարածքն ու մշակույթը և քեզ իրավունք վերապահես միջամտելու այլ պետությունների հարաբերություններին»,- նշել է նա։

  • ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

    Եվրամիությունը նոյեմբերի 15-ին կհաստատի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադը։«Երկուշաբթի մենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանենք՝ լրացուցիչ 150 կազմակերպության և 50 բանկի նկատմամբ», – Հադադն ասել է LCI հեռուստաալիքին։ Նա նշել է, որ կազմակերպությունների հիմնական մասն առաջարկել է Ֆրանսիան։

    «Մենք կշարունակենք տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և, իհարկե, աջակցել Ուկրաինային», – հավելել է նա։

    Հադադը նաև դատապարտել է Ռուսաստանի՝ նոյեմբերի 11-ին կայացրած որոշումը՝ արգելել «Le Monde» թերթի լրագրող Արիան Շեմենին, լրագրող և Մոսկվայի նախկին թղթակից Պոլ Գոգոյին, ինչպես նաև Ֆրանսիայի երկու պատգամավորների՝ Սաշա Ուլիեին և Արթյուր Դելապորտին մուտք գործել Ռուսաստան։«Սա ահաբեկման փորձ է։ Ֆրանսիան չի վախենա։ Այս պատգամավորներն ու լրագրողները պարզապես իրենց աշխատանքն են կատարում», — ասել է Հադադը։

    Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն X սոցիալական ցանցում գրել էր, որ Կրեմլի կողմից սահմանված արգելքը ներկայացնելն իբրև պատասխան Ֆրանսիայից Քսենիա Ֆյոդորովայի արտաքսմանը, «հաստատում է նրա կապերը Ռուսաստանի իշխանությունների հետ»։

    Ֆյոդորովան, որը նախկինում ղեկավարել է RT France-ը, հետագայում դարձել էր CNews լրատվական հեռուստաալիքի և դրան առնչվող Europe 1 ու JDNews լրատվամիջոցների հայտնի դեմքերից մեկը։ Այդ լրատվամիջոցները պատկանում են պահպանողական մագնատ Վենսան Բոլորեին։ Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրել էին ռուսական ապատեղեկատվություն տարածելու մեջ։

    դիտվել է 5 անգամ

  • Մեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստը

    Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստը:
    Հետևեք մեզ՝ այստեղ