ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ հանրային կապերի պատասխանատու Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վա՜յ, էս ինչ հետաքրքիր է ստացվում։
Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստացի հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման կուրսի դեմ։
Թվում է՝ ամեն ինչ բավականին տրամաբանորեն է ներկայացրել, բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք, որը պետք է հաշվի առնել։
Իմ խորին համոզմամբ՝ Արմեն Գրիգորյանը սկսել է խաղալ Նիկոլ Փաշինյանի խաղը, որը կոչվում է «կառավարվող ընդդիմության ձևավորում»։
Գրիգորյանը, իբր հանդես գալով այն դիրքորոշմամբ, որ Հայաստանի եվրոպական ուղին սկզբունքորեն իրատեսական չէ, գուցե նույնիսկ ճշմարտություն է ասում (այս պարագայում, համոզված եմ, որ նույնիսկ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի «եվրոպական ապագան» կատարյալ ապուշություն է։ Ուրիշ բան, որ այդ շինծու հիմարությունը դարձել է մարդկանց հերթական «էշի տեղ դնելու» գործիքը)։ Բայց Գրիգորյանն այդ ամենն ասում է ոչ թե այն պատճառով, որ մտահոգված է Հայաստանի ճակատագրով (Արցախի շուրջ զարգացումներին նրա արձագանքը շատ հստակ ցույց տվեց այս փաշինյանական պաշտոնյայի իրական «սերը» Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ), այլ որովհետև, ամենայն հավանականությամբ, գուցե հենց այդպես են նրան հուշել նույն փաշինյանական քաղաքական տեխնոլոգները։
Եթե Գրիգորյանն այդքան սկզբունքային և ճշմարտությունն ասող մարդ է, ապա ինչո՞ւ ենք այս «ցնցող բացահայտումները» լսում միայն նրա պաշտոնանկությունից հետո և հենց այն պահին, երբ նույն Փաշինյանին հրատապ անհրաժեշտ է իրական ընդդիմության համար կեղծ այլընտրանք ձևավորել։
Նրանք իրո՞ք մարդկանց այդքան միամիտ ու հիմար են համարում։
Կամ ինչպես ասում են՝ Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք»։
Leave a Reply