Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
«Շնորհավորում ենք Վահեին, ինչպես նաև նրա մարզչին՝ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանին, այս փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում ենք նորանոր հաղթանակներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Leave a Reply