Blog

  • Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Փարիզ

    Նիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում է նրա խոսանակ Մելանյա Հարությունյանը: 

    Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

  • Ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքում ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ։

    Կաշառքի գործի շրջանակում ձերբակալվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ խոսքը Կարեն Զազյանի մասին է։

    Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հաստատել է՝ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը։

    Ըստ իրավապահների՝ վարչության պետը կասկածվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ։

    Ուշագրավ է, որ Կարեն Զազյանը մարզպետարանի համակարգում պատահական կամ նոր հայտնված պաշտոնյա չէ։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի տվյալներով՝ նա կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում նշանակվել է դեռևս 2018 թվականի մարտի 30-ին և այդ պաշտոնը զբաղեցնում է ավելի քան ութ տարի։

    Վերջերս նրան կարելի էր տեսնել Գելենվագեն վարելիս։

    ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Զազյանը Գավառում բավական ազդեցիկ կապեր ունեցող պաշտոնյա է։ Նրա հարազատ քույրը՝ Լարիզա Զազյանը, եղել է Գավառի հատուկ դպրոցի տնօրեն, իսկ նրա աներորդին ՀՀ աշխատանք և առողջապահական տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավարն է։

    Զազյանի անունը, ըստ Գավառից ստացված տեղեկությունների, կապվում է նաև քաղաքում գործող գրախանութի հետ, որը աշխատեցրել է նրա մայրը, և բոլորը գիտեն, որ կրթական աքսեսուարները պետք է գնել այդ խանութից։

    Կարեն Զազյանի պաշտոնավարման պատմության մեջ ուշագրավ է նաև նրա կապը մարզպետարանի Կրթության վարչության նախկին պետ Գարիկ Բադալյանի հետ։ Զազյանը Բադալյանի սանիկն է և հետագայում զբաղեցրել է քավոր Բադալյանի պաշտոնը։

    Կաշառքի գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական հաղորդագրության, ձերբակալվածների թվում են ոչ միայն վարչության պետը, այլև Գեղարքունիքի մի շարք դպրոցների տնօրեններ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրանց թվում են Այրք և Ջաղացաձոր դպրոցների տնօրենները»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուսական ազդեցությունը թուլացնելու համար Նիկոլ Փաշինյանը հավակնում է հերոսի կոչման, որի վերաբերյալ տարբեր ակնարկներ է անում տարբեր միջավայրերում։ Օրինակ, մեզ պատմեցին, որ Բաքու մեկնող քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իր արձանը Բաքվում պետք է կանգնեցնեն, որ Արցախի հարցը լուծելով ինքը ոչ միայն Հայաստանը, այլեւ Ադրբեջանն է ազատել ռուսական լծից։

    դիտվել է 59 անգամ

  • Ո՞վ է թունավորել մարդկանց․ շարքային քաղաքացին պատժվում է. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո 12 մարդու հիվանդանոց դիմելու պատմությունը, կարծես, պետք է ավարտվեր ոչ թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մեկ հաղորդագրությամբ, այլ՝ իրավական պատժով։ Բայց՝ ոչ։

    Հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո մի շարք մասնակիցներ դիմել էին բժշկական օգնության՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ։

    Դեսպանատան հյուրասիրությունը կազմակերպել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։ Սակայն պատմության ամենաուշագրավ հատվածը սկսվում է այն պահից, երբ պետական մարմինը հրապարակում է լաբորատոր արդյունքները։

    «Մարիոթի» խոհանոցում՝ վտանգավոր սնունդ։

    Տեսչական մարմնի ստուգմամբ՝ «Արմենիա Հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի խոհանոցում վերցված նմուշներից անհամապատասխանություն է արձանագրվել երկու արտադրատեսակի դեպքում։

    «Ֆուդ Ռեփաբլիկ» ՍՊԸ-ի արտադրած ապխտած իշխանի ֆիլեն չի համապատասխանել «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների, ինչպես նաև ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշներով։ Մյուս կողմից՝ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի հավի ֆիլեն չի համապատասխանել «ախտածին սալմոնելաներ» ցուցանիշով։

    Տեսչական մարմինը կարգադրագրեր է տվել այդ խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ։

    Խոհանոցում, ըստ նույն պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերվել է նաև ժամկետանց սնունդ՝ «Պանո» տոստի հաց, «Պանո» լոշիկ, հաճարի ալյուր, ինչպես նաև պիտանիության ժամկետ չունեցող պարմայի հաց։ Հայտնաբերված վտանգավոր սնունդը տեղում ոչնչացվել է։

    Ուշագրավ ամսաթիվ։

    Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ ստուգման ժամանակ վերցված «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի հավի ֆիլեն արտադրվել է 2026 թվականի հուլիսի 24-ին։ Մինչդեռ ընդունելությունը, որից հետո մարդիկ հիվանդացել են, տեղի է ունեցել հուլիսի 14-ին։

    Այսինքն՝ եթե ամսաթիվը տպագրական սխալ չէ, ապա առաջանում է տարրական ժամանակագրական հարց․ ինչպե՞ս կարող էր հուլիսի 24-ին արտադրված հավի մթերքը պատճառ հանդիսանալ հուլիսի 14-ին տեղի ունեցած ընդունելության մասնակիցների հիվանդացմանը։

    Սա արդեն ոչ թե լրագրողի, այլ հենց վերահսկող պետական մարմնի պարզաբանման հարցն է, որը չի արել Սննդամթերքի տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

    Շարքային քաղաքացին պատժվում է, խոշորը՝ ոչ։

    Եթե հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք և սննդի անվտանգության պահանջների խախտումներ, ապա ո՞վ է պատասխանատվության ենթարկվել։ Պաշտոնական աղբյուրները լռում են. չկա պատիժ։

    Իսկ նմանատիպ այլ իրավիճակներում իրավապահները փութաջանորեն են գործում։

    2026 թվականի սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ քաղաքացի Ռուդիկ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա արագ սննդի կետում պատրաստել և իրացրել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող շաուրմա, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ ստացել են սննդային թունավորումներ և աղիքային ինֆեկցիաներ։

    Իսկ դեսպանատնից, երբ 12 մարդ հիվանդանոցում է հայտնվել, խոշոր հյուրանոցային համալիրի խոհանոցում հայտնաբերվել են մանրէաբանական պահանջներին չհամապատասխանող սննդամթերք, ժամկետանց և առանց ժամկետի ապրանքներ, որևէ անձի նկատմամբ պատժամիջոցի մասին խոսք չկա։

    Ո՞ւմ են պատկանում այն ընկերությունները, որոնք արտոնյալ են։

    Արմենիա Մարիոթ հյուրանոցային ցանցը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, պատկանում է Նիգողոս Դերսահագյանին։

    1996-ից ՀՀ-ում գործունեություն է ծավալում այդ ընկերությունը, որը գրանցված է ԱՄՆ քաղաքացի, Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջում գրանցված քաղաքացու անունով։

    «Food Republic»։

    «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց ընկերության ներկայիս իրական շահառուների վերաբերյալ ռեգիստրային տվյալները, որոնք ցույց են տալիս Հովիկ Եսայանի՝ 60.75% և Արսեն Հովհաննիսյանի՝ 39.25% մասնակցություն։

    Արսեն Հովհաննիսյանի անունը Food Republic-ի պատմության մեջ նոր չէ։ Նա հրապարակային աղբյուրներում ներկայացվել է որպես ընկերության հիմնադիր և հետագայում նաև «Dom Arena»-ի տնօրեն։

    Հենց այստեղից էլ բացվում է մեկ այլ՝ արդեն պետական փողի և արտոնության հետ կապված պատմություն։

    Food Republic-ը, Hard Rock-ը և ANIF-ի 48 տոկոսը։

    2021-2022 թվականներին Food Republic-ը և Hard Rock International-ը պայմանագիր էին կնքել Երևանում Hard Rock Cafe-ի բացման վերաբերյալ։ Նախագծին միացել էր նաև Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի համակարգի ներդրումային ընկերությունը։

    Հրապարակային տվյալներով՝ ANIF-ի մասնակցությունը նախագծում կազմել է 48 տոկոս, իսկ «Entrepreneur + State Anti-Crisis Investments Fund»-ը ներդրել էր մոտ 500 հազար դոլար։

    Նախագիծը իրականացվում էր «Dom Arena»-ի հետ։ Այդ ժամանակ «Dom Arena»-ի տնօրենը Արսեն Հովհաննիսյանն էր։ Նա հրապարակայնորեն խոսում էր ANIF-ի հետ համագործակցության մասին։

    Իսկ այսօր արդեն հայտնի է նաև, որ ANIF-ը լուծարվել է, որտեղ, տարբեր հրապարակումների համաձայն, մսխվել է 25 մլրդ դրամ։

    Andersen-ի 2026 թվականի ընկերության պրոֆիլում նշվում է, որ իրենք իրավաբանական աջակցություն են տրամադրել ANIF-ին Dom Arena-ից դուրս գալու գործարքում։

    «Արաքս Թռչնաֆաբրիկա»՝ Խաչիկ Խաչատրյանի բիզնեսը։

    Երկրորդ խնդրահարույց արտադրողը «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն է։

    Բաց աղբյուրներում «Արաքս Թռչնաֆաբրիկան» ներկայացվում է որպես «X Group»-ի կազմում գործող ընկերություն, որի հիմնադիրը գործարար Խաչիկ Խաչատրյանն է։

    Այսպիսով, այստեղ ևս խոսքը շուկայի փոքր խաղացողի մասին չէ։

    Սակայն կրկին պետք է տարբերակել փաստերը։ Այն, որ «Արաքս»-ի կոնկրետ նմուշը չի համապատասխանել սալմոնելայի ցուցանիշով, փաստ է՝ ըստ Տեսչական մարմնի։ Այն, որ այդ կոնկրետ նմուշը դարձել է հուլիսի 14-ի ընդունելության մասնակիցների հիվանդացման պատճառը, հրապարակված տվյալներով դեռ ապացուցված չէ։

    Այսպիսով, «վտանգավոր սնունդը ոչնչացվել է» ՍԱՊԾ պատասխանն այս պատմության անպատասխանատու մասն է։

    Իսկ մարդկանց հիվանդացնելու համար պատասխանատո՞ւն ով է և ո՞վ պետք է պատժվի»։

  • Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա – ԱՄԲԻՈՆ NEWS

    Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
    Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:
    ՀՀ կառավարություն

  • Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը. Զելենսկի

    Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում կամ Շվեյցարիայում՝ աշնանը: Նրա խոսքով՝ նաև մտադիր է սեպտեմբերի երկրորդ կեսին հանդիպել Դոնալդ Թրամփի հետ: Օրակարգային հիմնական հարցը պետք է լինի հանրապետության օդային պաշտպանությունը:

    Խոսելով Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպման մասին՝ Զելենսկին տեղեկացրել է, որ ամերիկյան խաղաղության փաթեթը «շատ լավ» նոր գաղափարներ է պարունակում: «Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք այդ առաջարկները կհաջողվի իրականացնել և արդյունքի հասնել։ Կիևը կուսումնասիրի դրանք և կձևավորի սեփական դիրքորոշումը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին պնդել է, որ Կիևը բանակցային ամուր դիրքում է, իսկ Ռուսաստանը մեծ կորուստներ է տանում և չնչին ձեռքբերումներ ունի:

    Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ ամերիկյան թիմի առաջնային նպատակներից են ձմռանն ընդառաջ իրավիճակի լիցքաթափման տարբերակներ գտնելը և Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների վերսկսմանը նպաստելը: Սթիվ Ուիթքոֆն էլ հայտարարել է, որ բանակցություններում նշանակալի առաջընթաց կա, և մոտ ապագայում, հնարավոր է, Վաշինգտոնի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպվի:

  • «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթաց։ Պապիկյանը փորձում է ներկայացնել, որ հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու ճանապարհին է:

    Սակայն, մեր տեղեկություններով, հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին է նմանվում առայժմ բացառապես ոչ առաջնային նշանակություն ունեցող հարցերում միայն: Օրինակ, զինվորականներին հրահանգված է այսուհետ «չեստ տալ» պատիվ առնել առանց զինվորական գլխարկի, ինչպես ՆԱՏՕ-ի բանակում է ընդունված գլխարկը հանելուց հետո:

    Նախկինում զինվորական ողջույնը տալիս էին ձեռքը գլխարկին մոտեցնելով, հիմա պետք է գլխարկը հանեն եւ ձեռքը գլխին մոտեցնեն: Մեր աղբյուրն ասաց, որ այս անիմաստ փոփոխությունները զինվորականությանն ակնհայտորեն դուր չեն գալիս:

    դիտվել է 88 անգամ

  • Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ցանկանում «տեղավորել» վարչապետը․ «Ժողովուրդ»

    Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ցանկանում «տեղավորել» վարչապետը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից անակնկալ ազատված Արմեն Գրիգորյանի համար Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր աշխատանք փնտրել։ Ընդ որում՝ խոսքը, մեր աղբյուրների փոխանցմամբ, շարքային պաշտոնի մասին չէ. վարչապետը ցանկանում է Գրիգորյանին նշանակել բավական բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնում։

    Ինչպես արդեն գրել էինք, Արմեն Գրիգորյանի՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատումից հետո Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկել էր մնալ կառավարությունում՝ վարչապետի խորհրդականի կարգավիճակով։ Մեր տեղեկություններով, սակայն, Գրիգորյանը հրաժարվել է այդ առաջարկից՝ չցանկանալով շարունակել աշխատանքը կառավարության ներսում։

    Դրանից հետո, ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը Գրիգորյանին առաջարկել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն և զբաղեցնել Հայաստանի դեսպանի պաշտոնը։ Սակայն այս առաջարկը ևս մերժվել է։

    Ու հիմա, կարծես, վարչապետը նոր տարբերակ է փնտրում։

    «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը քննարկում է Արմեն Գրիգորյանին եվրոպական որևէ երկրում բարձր պաշտոնում գործուղելու տարբերակը։ Խոսքը, մեր աղբյուրների բնորոշմամբ, այնպիսի եվրոպական երկրի մասին է, որը Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն և միջազգային գործընթացներում էական դերակատարում։

    Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս տարբերակը, ի տարբերություն նախորդ առաջարկների, կարծես թե հենց Արմեն Գրիգորյանի սրտով է։ Այսինքն՝ Փաշինյանը փորձում է գտնել այնպիսի երկիր՝ դեսպանի կարգավիճակում, որը Գրիգորյանը չի մերժի։

    Թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, այս պահին դեռ հստակ չէ։ Մեր տեղեկություններով՝ այդ հարցում վերջնական որոշում չկա, և Նիկոլ Փաշինյանը շարունակում է տարբերակներ դիտարկել։

    Ուշագրավ է, որ Գրիգորյանի պաշտոնանկությունը տեղի ունեցավ նրա՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում երկար տարիներ աշխատելուց հետո։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել էր դեռ 2018 թվականի մայիսից՝ կարճ ժամանակով 2021-ին տեղափոխվելով ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոն, ապա վերադառնալով ԱԽ քարտուղարի պաշտոնին»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Ո՞վ է թունավորել մարդկանց․ շարքային քաղաքացին պատժվում է, «Մարիոթ»-ում հայտնաբերված վտանգավոր սննդի համար՝ անպատժելիություն է․ «Ժողովուրդ»