Blog

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

     

    Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

  • Օլիմպիական սպորտը վերածում են քաղաքական պայքարի դաշտի

    Երբ սպորտը սկսում են կառավարել դատարանների և քաղաքական կաբինետների միջոցով, Օլիմպիական խաղերը դադարում են Օլիմպիական խաղեր լինելուց։

    2026 թվականի օգոստոսին Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է Մարզական արբիտրաժային դատարան՝ վիճարկելով ռուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները մեղմելու մասին Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը։

    Ձևականորեն խոսքը «օլիմպիական շարժման սկզբունքների» պաշտպանության մասին է։ Սակայն, օրինաչափ հարց է առաջանում․ ո՞վ պետք է սահմանի միջազգային սպորտի կանոնները՝ մարզական կազմակերպություննե՞րը, թե՞ առանձին պետությունները։

    Այսօր քաղաքական ճնշումն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Վաղը նույն մեխանիզմով թիրախում կարող է հայտնվել ցանկացած երկիր, որն անցանկալի կդառնա ազդեցիկ քաղաքական դերակատարների համար։

    Օլիմպիական խարտիան հենց նախատեսում է ազգային օլիմպիական կոմիտեների ինքնավարությունը և անկախությունը քաղաքական միջամտությունից։ Մարզիկը հաղթելու իր իրավունքը պետք է ապացուցի իր արդյունքով, այլ ոչ թե անձնագրով կամ իր պետության քաղաքական դիրքորոշմամբ։

    Հատկապես տարօրինակ է այն իրավիճակը, երբ ազգային օլիմպիական մի կոմիտեի ներկայացուցիչները փորձում են դատական մեխանիզմների միջոցով միջազգային մարզական կազմակերպությանը պարտադրել որոշումներ ընդունել՝ ի շահ կոնկրետ քաղաքական դիրքորոշման։

    Սա այլևս օլիմպիական սկզբունքների պաշտպանություն չէ։ Սա սպորտն արտաքին քաղաքականության գործիք դարձնելու փորձ է։

    Եվ այստեղ հարցը շատ ավելի լայն է, քան միայն Ռուսաստանին վերաբերող խնդիրը։

    Եթե այսօր քաղաքական ճնշման ներքո հնարավոր է փակել մի երկրի մարզիկների ճանապարհը դեպի Օլիմպիական խաղեր, ապա վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել ցանկացած այլ երկրի նկատմամբ։

    Միջազգային սպորտը պետք է անկախ մնա։ Ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը «հատուկ պայմաններ» է ցանկանում, այլ որովհետև հակառակ դեպքում Օլիմպիական խարտիան վերածվում է գեղեցիկ մի գրքույկի, որը հիշում են միայն այն ժամանակ, երբ հարմար է։

    Օլիմպիական խաղերում վճռորոշը պետք է լինեն վարկյանները, մետրերն ու միավորները, այլ ոչ թե քաղաքական կաբինետները։

  • Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինվшծ ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք

    Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք, հայտնում են ԻՀՊԿ-ից:

    Այն համալրված է եղել ստորջրյա համակարգերի ոլորտում կիրառվող աշխարհի նորագույն տեխնոլոգիաներով։

  • 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքների ղեկավարների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։

    Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում է հայտնվել Սիսիանի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը։

    Հովսեփ Առաքելյանը Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հոկտեմբերի 27-ին։

    Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Առաքելյանի անունով առկա է եղել երեք անշարժ գույք՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում բնակարան՝ բաժնային սեփականությամբ, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ համատեղ սեփականությամբ բնակարան, ինչպես նաև Սիսիանում գտնվող հողամաս, որը նրա միանձնյա սեփականությունն է։

    Նշված գույքերը տարվա ընթացքում չեն փոփոխվել, իսկ նոր անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման վերաբերյալ տվյալներ հայտարարագրում չկան։

    Տրանսպորտային միջոցների մասով 2025 թվականի սկզբին համայնքի ղեկավարն ունեցել է երեք ավտոմեքենա՝ 2020 թվականի արտադրության Nissan, 2005 թվականի Opel և 1999 թվականի Mercedes-Benz։ Սակայն տարվա ընթացքում Opel-ը վաճառվել է։

    Հայտարարագրում նշված է, որ 2005 թվականի Opel-ը դեկտեմբերի 26-ին վաճառվել է 3 մլն դրամով։ Տարվա վերջին նրա անունով մնացել են Nissan-ն ու Mercedes-Benz-ը։

    Առաքելյանը հայտարարագրել է նաև ներդրում։ 2022 թվականին գնված «Այլ» տեսակի ներդրման արժեքը տարվա սկզբում կազմել է 60 հազար դրամ, իսկ տարվա վերջին՝ 68 հազար 440 դրամ։

    Նրա դրամական միջոցները նույնպես փոփոխվել են։ Բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է 242 հազար 729 դրամ, իսկ տարվա վերջում՝ 21 հազար 786 դրամ։ Միաժամանակ կանխիկ դրամը 6 մլն դրամից հասել է 8 մլն դրամի։

    Ինչ վերաբերում է եկամուտներին, Հովսեփ Առաքելյանը 2025 թվականին ընդհանուր հայտարարագրել է 11 մլն 497 հազար 633 դրամ եկամուտ։ Դրանցից 6 մլն 635 հազար 981 դրամը աշխատանքի վարձատրությունն է՝ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմից, 3 մլն դրամը՝ ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտը, իսկ 1 մլն 861 հազար 652 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։

    Տարվա վերջում նրա վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 22 մլն 105 հազար 359 դրամ։ Այդ թվում՝ մեկ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 194 հազար 790 դրամ, իսկ բնակարանի հետ կապված վարկինը՝ 21 մլն 910 հազար 569 դրամ։

    2025 թվականին վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 691 հազար 115 դրամ։

    Հովսեփ Առաքելյանի ընտանիքի անդամների մասով հայտարարագրում նշված է նաև առևտրային գործունեություն։ Համատեղ բնակվող չափահաս անձ Հրաչ Առաքելյանի անունով «Առաքել» ընկերությունում առկա է 50 տոկոս մասնակցություն, իսկ Էլադա Իվանյանը ունի նույն ընկերության 50 տոկոս բաժնեմասը։ Հրաչ Առաքելյանը «Առաքել» ընկերության տնօրենն է։

    Հայտարարագրում նշված է նաև, որ Հովսեփ Առաքելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

    Բացի այդ, «Առաքել» ՍՊԸ-ն 2025 թվականին Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի հետ կնքել է 46 մլն 993 հազար 420 դրամ արժեքով շինարարական կապալի պայմանագիր՝ Սիսիան քաղաքի Սիսական փողոց թիվ 42 տարածքի վերակառուցման և վերանորոգման աշխատանքների համար։

    Պայմանագիրը կնքվել է 2025 թվականի փետրվարի 26-ին, իսկ փաստացի վճարված գումարը նույնպես կազմել է 46 մլն 993 հազար 420 դրամ»։



    դիտվել է 79 անգամ

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 9-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 9-ի համարՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 9-ին ժամը 9։15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 361.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.149 դրամով։

     

    Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 365.94 դրամ է:

    Փոխանակման կետերում դոլարի առքը 362 դրամ է, վաճառքը՝ 364.5։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 417.14դրամ, իսկ վաճառքի դեպքում

    միջին գինն է 428.29 դր։

    Փոխանակման կետերում եվրոյի առքը 419 դրամ է, վաճառքը՝ 422.5։

     

    Ռուբլու առքն էլ կազմում է 4.11 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.35 է։Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.02 դրամ է, վաճառվում՝ 4.12։

  • Այսուհետ իմ ջանքերս ուղղվելու են «Հայկական Հայաստան» ծրագրի նախ տարածմանն, ապա իրագործմանը․ Անի Հովհաննիսյան

    Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    ՔՊ-ն 2026-ին ստացել է կառավարելու մանդատ, բայց Հայաստանի պետական ինքնության 20–30 տարվա հայեցակարգը չպետք է պատկանի մեկ հնգամյա կառավարությանը: Հենց սա է պատճառը, որ ես առաջարկում եմ «Հայկական Հայաստան» ծրագիրը:

    Ի սկզբանե ամրագրենք, որ ես ուսումնասիրությունների արդյունքում համախմբել եմ հասարակության, մասնագետների ու քաղաքական ուժերի տեսլականը Հայաստանի պետական ու ազգային նպատակի մասով, ինչի հիմքով էլ գրվել է «Հայկական Հայաստան» ծրագիրը, որն էլ ձևավորելու է հարթակ քննարկումների և վերջնական ազգային դոկտրինի ձևակերպման համար:

    «Հայկական Հայաստան» ծրագիրը համախմբում է ոչ թե որևէ անձի, կուսակցության, ընդդիմության կամ իշխանության շուրջ, այլ ազգային նպատակի ու պետական օրակարգի, որը վեր է յուրաքանչյուր քաղաքական ուժից, անձից և խմբից:

    Ծրագիրը գրավոր տարբերակով շուտով հասանելի կլինի քննարկման համար, մինչ այդ եթերներումս կանդրադառնամ, կներկայացնեմ: Այսուհետ իմ ջանքերս ուղղվելու են «Հայկական Հայաստան» ծրագրի նախ տարածմանն, ապա իրագործմանը:

    Քայլ առ քայլ, տրամաբանված, ջանքերը միավորելով և գիտակցված մենք պետք է պահենք մեր ինքնությունն ու պետությունը:

  • Նիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրվա

    Նիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումը

  • Սեպտեմբերի 9-ի աստղագուշակ

    Խոյ: Օրը լի է հոգսերով: Շրջապատի մարդկանց խնդիրների լուծումը՝ ձեզնից շատ ժամանակ կխլի: Ձեզ կդիմեն բոլոր նրանք, ովքեր կծուլանան ինքնուրույն գործել: Համբերատար կլսեք նրանց գանգատները և գործի կանցնեք, մի
  • Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ցանկանում «տեղավորել»





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից անակնկալ ազատված Արմեն Գրիգորյանի համար Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր աշխատանք փնտրել։ Ընդ որում՝ խոսքը, մեր աղբյուրների փոխանցմամբ, շարքային պաշտոնի մասին չէ. վարչապետը ցանկանում է Գրիգորյանին նշանակել բավական բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնում։

    Ինչպես արդեն գրել էինք, Արմեն Գրիգորյանի՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատումից հետո Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկել էր մնալ կառավարությունում՝ վարչապետի խորհրդականի կարգավիճակով։ Մեր տեղեկություններով, սակայն, Գրիգորյանը հրաժարվել է այդ առաջարկից՝ չցանկանալով շարունակել աշխատանքը կառավարության ներսում։

    Դրանից հետո, ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը Գրիգորյանին առաջարկել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն և զբաղեցնել Հայաստանի դեսպանի պաշտոնը։ Սակայն այս առաջարկը ևս մերժվել է։

    Ու հիմա, կարծես, վարչապետը նոր տարբերակ է փնտրում։

    «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը քննարկում է Արմեն Գրիգորյանին եվրոպական որևէ երկրում բարձր պաշտոնում գործուղելու տարբերակը։ Խոսքը, մեր աղբյուրների բնորոշմամբ, այնպիսի եվրոպական երկրի մասին է, որը Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն և միջազգային գործընթացներում էական դերակատարում։

    Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս տարբերակը, ի տարբերություն նախորդ առաջարկների, կարծես թե հենց Արմեն Գրիգորյանի սրտով է։ Այսինքն՝ Փաշինյանը փորձում է գտնել այնպիսի երկիր՝ դեսպանի կարգավիճակում, որը Գրիգորյանը չի մերժի։

    Թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, այս պահին դեռ հստակ չէ։ Մեր տեղեկություններով՝ այդ հարցում վերջնական որոշում չկա, և Նիկոլ Փաշինյանը շարունակում է տարբերակներ դիտարկել։

    Ուշագրավ է, որ Գրիգորյանի պաշտոնանկությունը տեղի ունեցավ նրա՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում երկար տարիներ աշխատելուց հետո։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել էր դեռ 2018 թվականի մայիսից՝ կարճ ժամանակով 2021-ին տեղափոխվելով ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոն, ապա վերադառնալով ԱԽ քարտուղարի պաշտոնին»։




    դիտվել է 109 անգամ

  • Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Փարիզ

    Նիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում է նրա խոսանակ Մելանյա Հարությունյանը: 

    Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: