Blog

  • Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջո

    Ընդունելի չէ, որ Ադրբեջանը ստանա անխոչընդոտ ճանապարհ, բայց խաղաղության պայմանագիրը կնքված չլինի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

    «Այս իրավիճակը ադրբեջանցիներին հնարավորություն է տալիս նոր նախապայմաններ առաջ բերել։ Սա, փաստացի, խաղաղություն չէ, սրանք զիջումներ են՝ առանց խաղաղության»,- նշեց Աբրահամյանը։

    Նրա խոսքով՝ Ադրբեջանը հասկացել է՝ ինչ ուզել են հայկական կողմից, ստացել են՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ։

    «Միակողմանի զիջումները պետք է դադարեցնել»,- ընդգծեց  «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը։

  • Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց պատկանող գույքերի վրա արգելանք է դրվել․ ՀԿԱԾ

    ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Ա․Բ․-ին և նրա հետ փոխկապակցված 7 անձանց պատկանող շուրջ 8 անշարժ, 1020 շարժական գույքերի, տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 156․545․000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։

    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԿԱԾ-ը։

    «Արգելվել է նաև պարտապանի հետ փոխկապակցված 3 իրավաբանական ընկերությունների համապատասխանաբար 100% և 1 իրավաբանական ընկերության 5% բաժնեմասերի տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։

    Պարտապանին պարտավորվեցվել է չկատարել նաև որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։ Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և հանձնվել է պահատվության

    Ա․Բ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՖԵԼԻՆԳԵՐ» ՍՊԸ-ին պատկանող շինությունը՝ Աբովյան փողոցի հյուրանոցային, առողջարանային և հյուրընկալության համալիրը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերության անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ։

    Զննվել և պահատվության է հանձնվել նաև Ա․Բ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՍՔԱՅՎՅՈՒ» ՍՊԸ-ի՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժականգույքերի տնօրինման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Միրզոյան

    Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում, ասել է Արարատ Միրզոյանը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ՝ արձագանքելով ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և անդամավճարները չվճարելու վերաբերյալ կառույցի նախկին գլխավոր քարտուղարի հայտարարություններին:

    «Մենք վաղուց ի վեր դադարեցրել ենք մեր մասնակցությունը այդ կառույցի աշխատանքներին, սառեցրել ենք մեր անդամակցությունը։ Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ապա իզուր են անում․ մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում»,- ասել է նա:

    Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քանի որ նա չի մասնակցում դրա աշխատանքներին, բայց միևնույն ժամանակ նրա հետ պետք է համաձայնեցվեն բոլոր որոշումները:

  • Աշխարհում շուտով քաոս ու անարխիա է լինելու, ու ում սուրը ում վրա պատեց՝ իրացնելու է … քաղաքագետ

    Քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղևոնդյանը գրել է․

    «Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքի վերցնելն ու Սևանը … 

    Աշխարհում շուտով քաոս ու անարխիա է լինելու, ու ում սուրը ում վրա պատեց՝ իրացնելու է …

    Իրենք շատ լավ գիտեն, ինչ են ուզում …

    Խաղաղության պայմանագիր լինելու է.

    դա ձեզ համոզում է դրսի համար աշխատողների ՀՀ-յան խմբակը:

    Ալիևը հիմար չի պայմանագիր ստորագրի: Դա նրան կսահմանափակի: Նա ՀՀ-ից քերելու է հնարավոր ամեն բան, հետո էլ մտնի վերցնի, եթե հարմար առիթ լինի:

    Այ էս հանձնելու համար էր սա ռուսների հետ սենց հարաբերություններ հաստատում, որ հետո ասի, բա տեսաք, ռուսները մեզ չպահեցին:

    Հ.Գ.

    «Հետո կասեն վայ, Ադրբեջանը չպահեց իր խոստումը:

    արոյի դեմքն եմ պատկերացնում էդ տեքստը ասելիս … »

    Մի բան էլ. երբ՝ ասենք ռազմավարական իմաստով նման՝ մեզ համար ոչ շահեկան տեքստ է գրվում, ռեալիզմի դիրքերից, դա չի գրվում, որ լաց ու կոծ լինի, չի գրվում ֆատալիզմի համար, չի գրվում, որ էդ վիճակին լուծումներ չկան, այլ գրվում է որպես վատագույն ու Ադրբեջանի համար մաքսիմալիստական սցենար: Դուխաթափ, ընկճվել, կոտրվել պետք չի: Քաղաքականություն է»:

    դիտվել է 6 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

  • Քոլեջում խստացված ռեժիմ է

    Դժվար է ասել, թե ով է գրել Երևանի պետական հումանիտար քոլեջի Ներքին կարգապահական կանոնները, սակայն 39 թերթից բաղկացած այս աշխատությունը պարունակում է տարօրինակու…
  • Միակողմանի խաղաղություն չի լինում, և հիմա այս խաղաղությունը, որ կա, միակողմանի չէ․ Վահագն Ալեքսանյան

    «Կոնֆլիկտը դեռ նոր-նոր է ավարտվել, ու բոլորի վերքերն ու սպիերն այս թեմայով դեռ շատ թարմ են, ու հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք կողմերից մեկի համար կարող են խնդրահարույց չլինել, բայց մյուս կողմն էլ կարող է հայելային պահանջ ունենալ։

    Հիմա մեր խնդիրը նմանատիպ հայտարարություններին ըստ պատշաճի և բավականաչափ դիվանագիտորեն արձագանքելն է կամ չարձագանքելը»:

    Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող տարատեսակ հայտարարություններին։

    «Դա ևս դիվանագիտության մաս է շատ հաճախ, քանի որ դա միայն խոսքով չի պայմանավորվում։ Այնպես որ, կարծում եմ՝ նմանատիպ հարցերի հասցեագրումը, որպես այդպիսին, մեր ԱԳՄԱ նախարարությունն ըստ պատշաճի կատարում է, և չեմ կարծում, թե այստեղ շատ բան կա անելու, բայց նաև կարծում եմ, որ այդքան էլ խրախուսելի չէ նմանատիպ հայտարարություններից փորձել քաղել մաքսիմալ քաղաքական կոնտենտ»,- հայտարարել է Ալեքսանյանը։

    Նրա խոսքով՝ գործ ունենք երկու հասարակությունների հետ, որոնք ընդամենը շատ կարճ ժամանակ է, ինչ փակել են արյունալի կոնֆլիկտի էջը:

    Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ խաղաղության օրակարգը վտանգող խոսույթին, նշեց՝ միակողմանի խաղաղություն չի լինում, և հիմա խաղաղությունը, որ կա, միակողմանի չէ։

    «Դա երկկողմ է։ Փաստն այն է, որ սահմանի երկու կողմերից չեն կրակում։ Լինո՞ւմ են արդյոք հայտարարություններ, որոնք կարելի է մեկնաբանել որպես խաղաղության գործընթացի տորպեդահարում։ Լինում են, բայց ո՞րը պետք է լինի մեր արձագանքը, արդյոք պե՞տք է լինի այդ հայտարարություններին նույնական պատասխանելը։ Կարծում եմ՝ ոչ։ Դա ամենավատ բանն է, որ կարելի է անել։ Այլ, հակառակը, պետք է աշխատել հանգիստ, սառը ուղեղով և դիվանագիտորեն»,- ասել է ԱԺ փոխնախագահը։

  • Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ Մանուկյան

    Ներկայումս Հաշվեքննիչ պալատից (ՀՊ) առնվազը 3-ը նախկին Վերահսկիչ պալատի կարկառուն դեմքերն են, մեկն էլ կրկին նախկիններից, եկել է ԱԺ-ից, հիմա ուզում եմ հասկանամ ձեր ասած համակարգային կոռուպցիան։ Եթե մեկը վերցրել է, ուրեմը մեկին պետք է տար չէ՞, մոտավորապես այդպես պետք է լիներ: Այս մասին Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրված Կարեն Առուստամյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

    Նշելով, որ ՀՊ-ն նախկինում գնացել պետական կառույցները ստուգել են՝ հարցրեց, թե ինչ վիճակ է եղել։

    «Ստացվում է  ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի, բայց ամենաշատը Վերահսկիչ պալատին և նրա նախագահին քննադատել է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց ընդդիմադիր պատգամվորը և հարցեր տվեց ՀՊ նախկին հաշվետվությունից,  միլիոնավոր դրամների խեղաթյուրման և նույն Առուստամյանի համակարգած քննության ընթացքում բացահատած 21 մլրդ դրամի խեղաթյուրման մասին, և հետաքրքրվեց, թե այդ բացահայտումներից բյուջե վերադարձի հաշվետվություն ունե՞ն։

    «Մի բան էլ եմ ուզում հասկանալ, այն վախենալու թվերը, որ ասում եք. «խեղաթյուրվել» է 21 մլրդ դրամ, կամ Աշտարակի համայնքապետարանում 1.1 մլրդ դրամ նվազ խեղաթյուրում։ Նվազ ու ավել խեղաթյուրումն ինչ է, դրանից հետո կապը կտրվում է, թե ինչ-որ պաշտոնյա մեղադրվե՞լ է կամ գործ է հարուցվել»,-հավելել է նա:

    Կարեն Առուստամյանն ասաց, որ մեթոդական առումով խեղաթյուրումը դեռ չարաշահում չէ, իսկ պալատի աշխատանքի արդյունավետությունը չի գնահատվում բյուջե վերականգնած գումարներով, այլ այն է, թե ՀՊ-ն արդյունավետությունը բարձրացնելու առաջարկություն ներկայացրել է և այն արդյոք ընդունվել է։

    «Ես արձանագրեցի, որ դուք խուսանավեցիք պատասխանել, թե մի հատ 548 մլն դրամ նախնական վնասն ինչ եղավ 2024 թվականին. 2023 թվականի հաշվետվությունում էլ 222 մլն վնասն էր։ Ձեր պալատի գործունեությունը հարկատուների վրա նստել է այս տարի 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր քյարը որն է այդտեղ։ Հարկատուն հարկը տալիս է, որ դուք աշխատեք, բերեք այդ վնասները վերականգնեք, գաք ասեք, որ այսքան գումար հետ է եկել բյուջե»,-արձանագրեց  Մեսրոպ Մանուկյանը։

    Առուստամյանը նշեց, որ առավել արդյունավետ կլինի համակարգային առաջարկ ներկայացնել և համակարգային խնդիր լուծել, քան գումարներ մուտքագերը։

  • Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ օրինագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ

    Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ օրինագծերի փաթեթն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ

    Ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկել եւ վերջնական դիրքորոշումը կհայտնեն երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ՝ հաշվի առնելով,թե որքանով նախագծի հեղինակները կընդունեն իրենց ներկայացրած առաջարկները

  • Ռուսաստանն անելու է դա․ «Կազյո՛լ», նոր պատերազմ է սկսվում, դու էս ի՞նչ ես ասում․ Շաքարյանցը պոռթկաց (video)

    դիտվել է 9 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

  • Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր Կամենդատյան


    Վիդեո

    Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր Կամենդատյան

    Տեսանյութն՝ այստեղ: