Blog

  • Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքին | Քաղաքականություն

     Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի 9-ի գիշերը հարվածել են Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքին։ Նովոռոսիյսկի մազութի տերմինալում հրդեհ է բռնկվել, գրում է Astra-ն՝ վերլուծելով ականատեսների լուսանկարներն ու տեսանյութերը։ Հրդեհվել է նաև բազմահարկ բնակելի շենքերից մեկը։

    Քաղաքի ղեկավար Անդրեյ Կրավչենկոն հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ «Հայտնի է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են ձեռնարկությունների տարածքում եւ բնակելի շենքի հարևանությամբ»,- հայտարարել է նա։

    Մազութի տերմինալը Ռուսաստանի ամենամեծ՝ Նովոռոսիյսկի ծովային առևտրային նավահանգստի մաս է կազմում։

  • Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային

    Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցեր

  • Թող Ադրբեջանը հայկական ԱԷԿ-ի վիճակով Հայաստանից շատ չմտահոգվի․ կայանի գլխավոր տնօրեն





    Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսպես է արձագանքել Մեծամորի ատոմակայանի «անվտանգության սպառնալիքի» և դրա ապագա փակման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը, հաղորդում է ArmeniaSputnik–ի թղթակիցը տեղից։

    Կայանի ղեկավարը լրագրողներին ասել է, որ աշխարհում չկա որևէ ատոմակայան, որտեղ 153 օրվա ընթացքում իրականացված լինեին արդիականացման 20 խոշոր միջոցառումներ։ Մարտիրոսյանը վերջերս այցելել է եվրոպական երկրներից մեկի ատոմակայան, որտեղ նրան հայտնել են, որ նույն ծավալի աշխատանքների իրականացման համար իրենցից կպահանջվեր 6 տարի։

    Նա համոզված է, որ իրականացված աշխատանքը բարձր գնահատականի կարժանանա ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հերթական այցելությունների ընթացքում։




    դիտվել է 46 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • Լիլիթ Ալթունյանի թռչող աղջիկը, ձեռակերտ գիրքն ու կենդանացող պատկերները

    Մանկական գրքերի հեղինակ-նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր եւ գեղարվեստական տպագրությամբ ստեղծագործող Լիլիթ Ալթունյանի «Աղջիկը, որ թռչել գիտեր» գիրքը ընթերցողի հետ խոսում է պատկերների միջոցով։ «Երբ երկար ես նայում պատկերներին, պատմությունը սկսում է կենդանանալ, ու «ընթերցողը» դառնում է համահեղինակ»,- ասում է հեղինակը։ 
    Գիրքն ամբողջությամբ ձեռակերտ է՝ կազմված լինոփորագրությամբ արված պատկերներից, որոնք նույնպես տպագրվել են ձեռքով՝ անալոգային տպագրական սարքի միջոցով։ Շնորհանդեսը տեղի ունեցավ Գրքի երեւանյան միջազգային փառատոնի շրջանակում։ 
    Լիլիթ Ալթունյանի խոսքով՝ թռչող աղջկա պատմությունը սկսվել է տասը տարի առաջ։ Ինչպես արվեստի շատ գործեր, այս պատկերները եւս ծնվել են ներքին բախումներից ու ապրումներից։ Սկզբում որպես առանձին աշխատանքներ ցուցադրվել են Ֆրանսիայում, ու միայն հիմա են ամփոփվել ու դարձել համր գիրք, տպագրական արվեստի ձեռագործ նմուշ ու ներկայացվել հայ հանրությանը։ 
    Սա Լիլիթ Ալթունյանի ու Կարինե Արոյանի հիմնած «ՏԵՍԱ պատում» կազմակերպության առաջին նախագիծն է: Նրանք կարեւորում են հեղինակային աշխատանքների առաջ մղումը:
    «Արհեստական բանականության դարում, երբ մեզ շրջապատող պատկերները անթերի են, անհրաժեշտություն զգացի վերադառնալու ձեռակերտին, շոշափելիքին, իրականին՝ այն ոչ կատարյալ բաներին, որոնք ստեղծում է մարդը»,- նշում է Լիլիթ Ալթունյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում գրեթե չկան այլընտրանքային գրքեր, այնինչ աշխարհում գիրքն ընկալվում է որպես արվեստի ինքնուրույն օբյեկտ, որը կարող է կրել թե՛ տեսողական, թե՛ տեքստային պատմություն եւ պատրաստվել ամենատարբեր նյութերից։
    «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ եւ Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը կարեւորում է այն, որ ի վերջո տարբեր ոլորտներ համագործակցում են Հայաստանում։ Նա ասում է, որ ստեղծվել է նյութական արժեք, որը միավորում է գրքարվեստն ու կերպարվեստը՝ ներկայացնելով Հայաստանում իր ուրույն տեղն ունեցող գեղարվեստական տպագրության ոլորտը։
    «Ինձ համար սա արվեստի օբյեկտ է, եւ ես ուրախ եմ, որ ուղեկցող տեքստ չկա։ Պատկերներն այնքան խոսուն են, որ, կարծում եմ, յուրաքանչյուրն, ով կվերցնի այս գիրքը, կարող է իր սեփական տեքստը գրել ու երկխոսել կերպարների հետ։ Իմ ցանկությունն է, որ այս համագործակցությունը լինի շարունակական»,- ասաց Սոնա Հարությունյանը: Հա հավելեց, որ Գեղարվեստական տպագրության բիենալեում հայ մասնակիցների թիվն աստիճանաբար աճում է, եւ ինքը կցանկանար, որ հեղինակային գրքերն այնտեղ ավելի շատ լինեին։
    Գրքի տպագրության բուն պրոցեսը իրականացվել է «TarPunk» տառատիպ (լեթերպրես) արվեստանոցի հիմնադիր, դիզայներ Գարեգին Մարտիրոսյանը։
    «Բարդ, պատասխանատու, բայց հետաքրքիր գործ էր, ու բավական հաջող ստացվեց։ Մարդիկ շատ են մոտենում, ասում են՝ տեսել ենք ձեր տպագրած գիրքը»,- նշում է Գարեգին Մարտիրոսյանը։
    Նա Ամերիկայից Հայաստան է տեղափոխել 1873 թվականի շուրջ 600 կիլոգրամանոց պատմական տպագրական հաստոց։ Հայաստանում հին հաստոցներն ու կապարե (արճիճե) տառերը ժամանակին գրեթե ամբողջությամբ վերացվել են, եւ, դիզայների խոսքով, իրենց փոքրիկ ստուդիայի նպատակը գեղարվեստական տպագրության այս ավանդական ոլորտը վերականգնելն է։
    «Գիրքը տպագրվել է բնօրինակների հիման վրա ստեղծված եռաչափ կաղապարներով (կլիշեներով)՝ ավելի փոքր չափս ստանալու համար։ Ուզում էի գիրքն այնպիսի չափս ունենա, որ հեշտ լինի թերթելը, ձեռքում պահելը, ինչ-որ տեղ բաց վիճակում հենելը,- պատմում է Լիլիթ Ալթունյանը։ – Կապույտ գույնի մի ամբողջ ծով էինք ստեղծել՝ փորձելով ստանալ անհրաժեշտ երանգը։ Ուզում էի գույնն օդային լիներ, թղթից կտրվեր։ Տպագրության այս մեթոդի ժամանակ փոքրիկ թերությունները, ինչպիսին է ներկի անհավասար բաշխումը, գրքին յուրահատուկ բնավորություն ու հետաքրքրություն են տալիս»։ 
    Տպագրվել է ընդամենը 100 օրինակ՝ յուրաքանչյուրը համարակալված է։
    Շնորհանդեսի մասնակիցներին հետաքրքրում էր՝ արդյո՞ք գրքերը չեն կրկնում մեկը մյուսին։ Լիլիթ Ալթունյանը հաստատեց, որ, ի տարբերություն մեքենայացված կամ թվային տպագրության, որտեղ բոլոր օրինակները միանման են, գեղարվեստական տպագրության մեջ յուրաքանչյուր արտատպվածք (էստամպ) համարվում է ինքնուրույն բնօրինակ եւ արվեստի գործ, ուստի ամեն մի գիրքը նույնպես ինքնուրույն բնօրինակ է:
    Իսկ շնորհանդեսի սկզբում թռչող աղջկա պատմությունը կենդանացավ «Փոքր թատրոնի» դերասաններ Քրիստինե Դանիելյանի եւ Ժոզեֆ Մաթոսյանի պարային պերֆորմանսով (բեմադրող ռեժիսոր` Վահան Բադալյան): 
    Արմինե Սարգսյան 

  • Ոստիկանության գվարդիա․ ի՞նչ է փոխվել նախկին Ոստիկանության զորքերի համեմատ

    2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործում է Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկը։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ կառույց է Ոստիկանության գվարդիան, ինչ ստորաբաժանումների հիմքի վրա է այն ձևավորվել, ինչ գործառույթներ ունի և ինչ է փոխվել նախկին Ոստիկանության զորքերի համեմատ։

    Ոստիկանության զորքերից՝ Ոստիկանության գվարդիա

    Գործարկումից շուրջ 10 ամիս անց Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) Fip.am-ի հարցմանն ի պատասխան ներկայացրել է Գվարդիայի գործունեության առաջին կիսամյակային տվյալը․ ըստ այդմ՝ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Գվարդիայի ծառայողները հայտնաբերել և բացահայտել են հանցագործության շուրջ 600 դեպք։

    Ոստիկանության գվարդիայի ստեղծման գաղափարը նոր չէ։ Դեռևս 2022 թվականի հուլիսին, Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտարարել էր, որ նախատեսվում է Ոստիկանության զորքերի և Պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ձևավորել Ազգային գվարդիա՝ որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։

    Գվարդիայի ստեղծման մասին օրենսդրական փաթեթը Կառավարությունը Ազգային ժողով էր ներկայացրել դեռ 2024 թվականին։ 

    Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթով Գվարդիայի ձևավորման բազան պետք է կազմեին Ոստիկանության զորքերը, Պետական պահպանության գլխավոր վարչությունը, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումները։ Դրանք Գվարդիայի գործարկմամբ պետք է դադարեցնեին իրենց նախկին ձևաչափով գործունեությունը։

    Միաժամանակ, ՆԳՆ-ն հատուկ ընդգծում է, որ իրավական առումով Գվարդիան այս կառույցներից որևէ մեկի իրավահաջորդը չէ, այլ ստեղծվել է որպես նոր ծառայություն։

    Նախկին Ոստիկանության զորքերի և Գվարդիայի միջև հիմնական տարբերություններից մեկը դրանց կարգավիճակն է։ 

    Ոստիկանության զորքերն ունեին երկակի՝ ոստիկանական և ռազմական բնույթ։ Գվարդիայի ստեղծման տրամաբանություններից մեկը հենց այս երկակի կարգավիճակից հրաժարվելն էր։

    Նոր համակարգով Գվարդիան գործում է քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո և այլևս չի ներառվում «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ։

    2024 թվականի հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը 65 կողմ և 28 դեմ ձայներով ընդունեց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը և հարակից օրենսդրական փաթեթը։ Միաժամանակ սահմանվեց, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցնելու է դեռևս 1997 թվականին ընդունված «Ոստիկանության զորքերի մասին» օրենքը։

    Գվարդիայի ստեղծումը ի սկզբանե նախատեսվում էր ավելի վաղ, սակայն վերջնական ժամկետ սահմանվեց 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ ՆԳՆ-ն ժամկետի փոփոխությունը կապում էր, մասնավորապես, անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման և կառույցի ձևավորման համար պահանջվող նախապատրաստական աշխատանքների հետ։

    Ի՞նչ է անում Ոստիկանության գվարդիան

    Գվարդիայի գործառույթները միայն ցույցերի, հանրահավաքների կամ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգ պահպանելով չեն սահմանափակվում։

    ՆԳՆ նկարագրության համաձայն՝ Գվարդիայի հիմնական գործառույթներն են՝

    • հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը,
    • պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը և հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը,
    • ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը,
    • հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը,
    • քրեական վարույթ իրականացնող մարմիններին օժանդակելը։

    Այսինքն՝ թեև Գվարդիան հաճախ տեսանելի է հատկապես զանգվածային միջոցառումների և հավաքների ժամանակ, դրա լիազորությունների շրջանակը զգալիորեն ավելի լայն է։

    Գվարդիայի ծառայողները նաև ամենօրյա շրջիկ ծառայություն են իրականացնում։ ՆԳՆ-ի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության ծառայության դուրս գալուց առաջ նրանք հանձնարարականներ են ստանում երթուղիներում գտնվող կարևոր նշանակության օբյեկտների, առևտրային կենտրոնների և հանցագործությունների վերաբերյալ։

    Ի՞նչ է փոխվել ուժի կիրառման հարցում

    Գվարդիայի ստեղծման ժամանակ ՆԳՆ-ն որպես հիմնական փոփոխություններից մեկը ներկայացնում էր ուժի կիրառման նոր կարգավորումները։ 

    Օրենսդրական փոփոխություններով առաջին անգամ սահմանվել է ուժային միջոցների կիրառման ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության վերաբերյալ։

    Ըստ ՆԳՆ-ի՝ Գվարդիայի ծառայողը, որը համապատասխան հատուկ պատրաստություն չի անցել, իրավունք չունի ուժային միջոց կիրառելու։

    Այս փոփոխությունը հատկապես կարևոր է հավաքների և զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների համատեքստում։ 

    ՆԳՆ-ն Գվարդիան ներկայացնում է նաև որպես խաղաղ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումն ապահովող մասնագիտացված ծառայություն։

    Գվարդիայի ծառայողների համար մշակվել են հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման դասընթացներ։ 2025 թվականի գործունեության ամփոփման ժամանակ ՆԳՆ-ն հայտնել է, որ դրանց շրջանակում ընդհանուր առմամբ վերապատրաստվել է շուրջ 3000 ծառայող։

    Թե ինչ ազդեցություն են ունեցել նոր կարգավորումները ոստիկանության կողմից ուժի կիրառման պրակտիկայի վրա, առայժմ գնահատել դժվար է։ 

    Գվարդիայի գործարկումից հետո Հայաստանում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ չեն եղել, որոնց ընթացքում նոր ծառայության գործողությունները հնարավոր կլիներ համադրել նախկին համակարգի գործելակերպի հետ։ 

    Գվարդիայում ստեղծվել է նաև բանակցային ստորաբաժանում

    Գվարդիայի կառուցվածքային նորություններից մեկը բանակցային կարողության զարգացումն է։ ՆԳՆ-ի տվյալներով՝ Գվարդիայի կազմում ձևավորվել են բանակցային խմբեր և հատուկ մարտավարական գործողությունների կազմակերպման գնդեր։ Դրանք, ըստ ՆԳՆ-ի վստահեցումների, նախատեսված են ճգնաժամային և բարձր ռիսկային իրավիճակներում գործելու համար։

    Բանակցային մոտեցման տրամաբանությունն այն է, որ հնարավորության դեպքում ոստիկանությունը նախ փորձի իրավիճակը կարգավորել հաղորդակցության և բանակցությունների միջոցով՝ նախքան հարկադրանքի կամ ուժային միջոցների կիրառումը։

    Ռազմական դրության դեպքում Գվարդիան չի անցնում Զինված ուժերի ենթակայության տակ 

    Նախկին Ոստիկանության զորքերի և Գվարդիայի միջև էական տարբերություններից մեկն առնչվում է նաև պատերազմի կամ ռազմական դրության պայմաններում դրանց կարգավիճակին։

    ՆԳՆ-ի ներկայացրած հայեցակարգով, Գվարդիան ի տարբերություն նախկին Ոստիկանության զորքերի, այլ զորքերի կազմում չի ընդգրկվում և պատերազմի դեպքում Զինված ուժերի ենթակայության տակ չի անցնում։

    Միաժամանակ այն ամբողջությամբ դուրս չի մնում պաշտպանության ոլորտից։

    Այն կարող է, օրինակ, իրականացնել Զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումների, ռազմական տեխնիկայի կամ բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիների պահպանություն, պաշտպանություն և անհրաժեշտության դեպքում՝ ուղեկցում։

    Օրենքով նաև ամրագրվել է, որ ռազմական դրություն հայտարարված տարածքում ընթացող պատերազմական գործողությունների շրջանակում Գվարդիան անհրաժեշտության դեպքում կարող է հատուկ առաջադրանքներ ստանալ և կատարել։

    146-ից՝ շուրջ 600 դեպք

    Գվարդիայի հրապարակված արդյունքները ցույց են տալիս նաև բացահայտված հանցագործությունների թվի աճ։

    2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև տարեվերջ՝ գործունեության առաջին երկու ամիսներին, Գվարդիայի ծառայողները, ըստ ՆԳՆ-ի, բացահայտել էին հանցագործության 146 դեպք։

    2026 թվականի փետրվարին ՆԳՆ-ն արդեն հայտնում էր ձևավորումից ի վեր բացահայտված 217 դեպքի մասին։ Իսկ օգոստոսի 25-ին արդեն ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում Գվարդիայի ծառայողները հայտնաբերել և բացահայտել են հանցագործության շուրջ 600 դեպք։

    Նախարարությունից նշում են, որ Գվարդիայի ծառայողների գործողությունների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող զենք-զինամթերք, հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձինք, ինչպես նաև կանխվել են ինքնասպանության դեպքեր։

    Այսինքն՝ ոստիկանության գվարդիան նոր ձևավորված կառույց է՝ նախկին համակարգից ավելի լայն գործառույթներով։ 

    Այսպիսով, ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ ոստիկանության համակարգում կառուցվածքային և իրավական փոփոխություններ են իրականացվել։ Այս նոր ծառայությունը հրաժարվել է նախկին Ոստիկանության զորքերի ռազմական բաղադրիչից, տարբեր ստորաբաժանումների մի շարք գործառույթներ կենտրոնացվել են նոր ծառայությունում, իսկ ուժի կիրառման համար սահմանվել են նոր կարգավորումներ և պատրաստության պահանջներ։  

    Նոր կազմավորումից ու գործունեությունից 10 ամիս անց հնարավոր չէ ասել՝  նոր կառույցի ստեղծումով ինչ է փոխվել համակարգում և արդյոք այդ փոփոխությունները նպաստել են ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

    Արեն Նահապետյան

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

  • Մեր ամառը վերադառնում է. Գագիկ Սուրենյան

    Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում, և ըստ ՀՀ Հիդրոօդнопերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ «մեր ամառը վերադառնում է»։

    Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը երկրում կբարձրանա՝ հասնելով մինչև 32-34 աստիճանի։ Այս տաք և արևային եղանակը թույլ կտա վայելել վերադարձող ամառային տաք օրերը սեպտեմբերյան զովությունից հետո:

  • Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

    Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

  • Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ոչ մի զիջում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է․ Զատուլին

    Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ոչ մի զիջում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է։ Այս մասին НСН-ին պատմել է ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

    Ռուսաստանի իշխանությունները կարող են խստացնել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Հնարավոր սցենարների թվում են նաև Հայաստանից Ռուսաստան արտահանման սահմանափակումները, ՌԴ-ում բնակվող և աշխատող զգալի թվով հայերի արտաքսումը և տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումը։ Զատուլինը հայտնել է, թե որքանով են այս սցենարները իրատեսական։

    «Ես չէի ցանկանա արտաքսման ինչ-որ միջոցներ փորձանքի պես կանչել, որովհետև դրանք վերաբերում են մարդկանց։ Ես միայն կարող եմ ասել, որ առևտրատնտեսական կապերի բոլոր վատթարացումները փոխկապակցված են Հայաստանի կառավարության կուրսի հետ, որը պատրաստվում է դավաճանել նախկին դաշինքները և դրանք կնքել մեր հակառակորդների հետ։ Չնայած պարբերական հանդիպումներին, ոչ մի զիջում, քանի դեռ իշխանության ղեկին է գտնվում պարոն Փաշինյանը, չի լինի։

    Անկասկած, Փաշինյանի կուրսի վրա ազդել հնարավոր է։ Այլապես նա հանդիպումներ չէր մուրա, ցույց չէր տա, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվելու են։ Ընդ որում, պարոն Սիմոնյանը պատմում է, որ իրենք ընդունելու են ռելոկանտներին, երբ Ռուսաստանում լինի նոր մոբիլիզացիա։ Ինքը՝ Փաշինյանը հայտարարում էր, որ միայն ուրախ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից։ Դրանից հետո պահանջել, որ մենք ընդառաջ գնանք ինչ-որ հարցերում, կարող է միայն շանտաժիստը, իսկ մենք Հայաստանի կողմից շանտաժին հաստատ ենթակա չենք»,- հայտարարել է նա։

    Զատուլինը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Եվրամիությանը միանալու վերաբերյալ որևէ հանրաքվե Հայաստանի վարչապետը անցկացնել չի պատրաստվում։

    «Այսօրվա դրությամբ ոչ մի հանրաքվե Փաշինյանը չի ցանկանում։ Նա վստահ չէ հաղթանակի հարցում։ Նա պարտվել է խորհրդարանական ընտրություններում, ընդ որում՝ մանիպուլյացիաների ճանապարհով կարողացել է առաջ տանել իր թեկնածությունը և մեծամասնությունը խորհրդարանում։ Նա գիտի, որ կեղծել է ընտրությունները։ Եթե նա վստահ լիներ հանրաքվեում, այն երեկ կանցկացներ։ Այսօր ոչ միայն Եվրոպական Միությանը միանալը, այլ նույնիսկ նրա հետ առանց վիզայի ռեժիմն է «ձախողվել», ինչի մասին նախօրեին արդեն հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը»,- եզրափակել է նա։

  • «Ամեն ինչ մաքուր է». Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է քաղցկեղի դեմ հաղթանակի մասին | Հասարակություն

    RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոսել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ իր հաղթանակի մասին։

     Թեստերը չարորակ ուռուցքներ չեն հայտնաբերել։ Սիմոնյանը հիվանդության դեմ պայքարել է ավելի քան մեկ տարի՝ սկսած 2025 թվականի սեպտեմբերից։ Այս ընթացքում նա անցել է քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի մի քանի կուրսեր, ինչպես նաև վիրահատություն, գրում է ռուսական «Գազետա»-ն:
    «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն այս մասին  հայտարարել է նաև   իր Telegram ալիքում կիսվելով համակարգչային տոմոգրաֆիայի (CT) արդյունքներով։

    «Փառք Աստծո, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթեցին։ Շնորհակալություն բոլորիդ։ Փառք Աստծո, ամեն ինչ պարզ է», – ասել է լրագրողը աուդիո հաղորդագրության մեջ։

     

  • Տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել և հրազենի նմանվող առարկայով հետապնդել մեկ այլ անձի

    Սեպտեմբերի 4-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թաղամասերից մեկում 33-ամյա տղամարդը վիճաբանել է  մեկ այլ անձի հետ։ Միջադեպի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում որևէ ահազանգ չէր ստացվել։

    Վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և կոպտորեն խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, ապա, իր առավելությունն ընդգծելու նպատակով, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է հրազենի նմանվող առարկա և, շարունակելով հայհոյանքներ հնչեցնել հետապնդել է նշված անձին։

    Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ներկայացել է Ոստիկանություն։

    Խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին։

    Կատարվում է նախաքննություն։