Վերջին շրջանում գտնվելով իմ ծննդավայրում՝ Տավուշի մարզի Այրում քաղաքում, հանդիպումներ և զրույցներ եմ ունեցել տեղի բնակիչների հետ։ Համաքաղաքացիներս բարձրացրել են մի շարք մտահոգիչ խնդիրներ՝ կապված Դեբեդ գետի վրա գործող կամրջի անմխիթար վիճակի, հնարավոր փլուզման վտանգի և քաղաքի ճանապարհների անբարեկարգ վիճակի հետ։
Բնակիչների բարձրաձայնած խնդիրները փոխանցել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Հարցերի շուրջ տեղի է ունեցել հանդիպում և քննարկում նախարարի խորհրդական Արտյոմ Մեհրաբյանի հետ, ինչից հետո խնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվել։Մասնավորապես, նախատեսվում է կամուրջը ժամանակավորապես փակել երկկողմանի երթևեկության համար, իսկ վերականգնման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականի սկզբին։
Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում նախարար Դավիթ Խուդաթյանին և նախարարի խորհրդական Արտյոմ Մեհրաբյանին՝ բարձրացված հարցերին ուշադրություն դարձնելու, օպերատիվ արձագանքելու և լուծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար։
Ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի իմ ծննդավայրի խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծմանը նպաստելը։ Ուրախալի է, երբ բնակիչների ձայնը լսելի է դառնում, իսկ բարձրացված հարցերը ստանում են գործնական արձագանք։
Մեր ծննդավայրի հոգսը մեր բոլորի հոգսն է։ Այրումին՝ անվտանգ կամուրջ և բարեկարգ ճանապարհներ։
Leave a Reply