Փոքր երկիր Հայաստանը կարող է հասանելիություն ապահովել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկաներին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը Երևանում «Silicon Mountains» համաժողովի բացմանը։
Նախարարի խոսքով՝ այսօր հաջողություն են ունենում ոչ միայն նոր տեխնոլոգիաներ արտադրող երկրները, այլև նրանք, որոնք օպերատիվ կերպով մշակում են տեխնոլոգիաներ և շուկայի պահանջների նկատմամբ ճկունություն են ցուցաբերում։
Թադևոսյանի խոսքով՝ համաժողովը կարևոր նպատակ ունի՝ ցույց տալ օտարերկրյա ներդրողներին, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ, կարող է նրանց վաճառքի հնարավորություններ ընձեռել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամբողջ աշխարհում։
«Այսինքն՝ Հայաստանում կարելի է ստեղծել բազա՝ դրա հիման վրա ապահովելով մուտք համաշխարհային շուկա», – ասել է Թադևոսյանը:
Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում, ինչպես նշել է նախարարը, հաջողություն են ունենում ոչ միայն նոր տեխնոլոգիաներ արտադրող երկրները, այլև նրանք, որոնք օպերատիվ կերպով մշակում են տեխնոլոգիաներ և շուկայի պահանջների նկատմամբ ցուցաբերում ճկունություն։
«Silicon Mountains» համաժողովի կազմակերպիչը Հայաստանի ՏՏ և հեռահաղորդակցության գործատուների միությունն է:
Leave a Reply