Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur

Written by

in

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ իրավապահների գործողությունները սկսել են երեկ երեկոյան։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական վարույթի հիմաքը 2 դատավորների խոսակցությունն է քրեական մեկ անձի մասով։

Քիչ առաջ հայտնել էինք, որ այս պահին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվում է Երևան քաղաքի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Բանն այն է, որ Գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, ԲԴԽ է ներկայացրել երկու միջնորդություն՝ դատավորների լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Դատախազությունից հայտնել են, որ նախաքննության գաղտնիության, դատական իշխանության և դատավորի հեղինակության պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդությունների բովանդակությունն ու դատավորներին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն։

Եվ ահա, Armlur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանն անձամբ է ներկայացել ԲԴԽ՝ դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի վերաբերյալ միջնորդությունները ներկայացնելու համար

դիտվել է 5 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *