Blog

  • Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները. Փաշինյան

    Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

    «Արարատ ցեմենտ»-ը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կառավարման ներքո, դրա հետ կապված որևէ պրոցես տեղի չի ունեցել: Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, ով ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է: Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով:

    Ես իրավապահ մարմիններին ասել եմ՝ թեկուզ մի փոքր հիմնավորում լինի, որ Նարեկ Նալբանդյանը փորձ է անում, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, հավաստիացնում եմ, որ նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները, հակառակը՝ զարմանում եմ, թե ամեն անգամ, երբ այդպիսի հրապարակում է լինում, ինքն ինչու՞ չի հերքում, սա մեզ նյարդայնացնում է ահավոր: Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ, զգուշացնում եմ բոլոր գործարարներին՝ ով կփորձի ստեղծել այդպիսի տպավորություն, անհամաչափ արձագանք է լինելու մեր կողմից»,- նշել է Փաշինյանը:

  • Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին․ Պետեր Մադյար





    Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։

    «Կիևը պատերազմ է մղում և դեռևս չի կատարել Բուդապեշտի պայմանը՝ վերականգնելու Անդրկարպատյան հունգարացիների իրավունքները։

    Անկախ նրանից, թե ինչ են փորձում համոզել ԵՄ-ի կամ անդամ պետությունների ղեկավարները Ուկրաինային, ես դա սխալ եմ համարում», – ասել է Մադյարը։




    դիտվել է 94 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով

    Երևանում սեպտեմբերի 3-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 4-6-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։

    Քամին հարավարևելյան և արևելյան4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 3-5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։

  • 15 ամիս՝ երեխաների վերադարձի գործը քննելու համար․ ՄԻԵԴ-ը Հայաստանի դատարանների ձգձգումը խախտում է համարել․ Hetq.am





    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ «Սպիրիդոնիդիսն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում։ Դատարանը եզրակացրել է, որ երեխաներին Հունաստան վերադարձնելու վերաբերյալ դատական գործընթացը չափազանց երկար է տևել և չի համապատասխանել նման գործերի արագ քննության պահանջին, ինչն էլ հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտման։ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է դիմողին վճարել 4500 եվրո՝ ոչ նյութական վնասի հատուցում: Այս մասին գրում է Հետքը։

    «Երկու երեխաների հայրը՝ Հունաստանի քաղաքացի Ա. Սպիրիդոնիդիսը, և նրա նախկին կինը 2012թ. ամուսնացել են Ուկրաինայում։ Նրանց ավագ որդին ծնվել է Հունաստանում, իսկ կրտսերը՝ Ուկրաինայում։ Երկու երեխաներն էլ Հունաստանի քաղաքացիներ են։

    2022թ.-ին, Ուկրաինայում պատերազմի պատճառով, ընտանիքը տեղափոխվել է Հունաստան։ Նույն տարվա հուլիսին ընտանիքը մեկնել է Հայաստան։ Հոր ներկայացմամբ՝ պայմանավորվածություն է եղել, որ նրանք կարճ ժամանակ անց վերադառնալու են Հունաստան, սակայն դեկտեմբերին երեխաների մայրը հրաժարվել է վերադառնալ։

    2023թ. ապրիլին երեխաների հայրը դիմել էր դատարան՝ պահանջելով երեխաներին վերադարձնել Հունաստան։ Նա այդ պահանջը ներկայացրել է միջազգային կանոնների հիման վրա, որոնք նախատեսում են երեխաների վերադարձը նրանց մշտական բնակության երկիր, եթե նրանք այնտեղից ապօրինի տեղափոխվել կամ պահվել են այլ երկրում։

    Հայաստանի դատարանները, սակայն, որոշել են երեխաներին Հունաստան չվերադարձնել։ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել, որ ավագ որդին չի ցանկանում վերադառնալ Հունաստան։ Դատարանում նա ասել է, որ հունարեն չի խոսում, Հունաստանում ընկերներ չունի, մինչդեռ Հայաստանում դպրոց է հաճախում և այստեղ ունի սոցիալական կապեր։

    Դատարանը նաև հաշվի է առել հոգեբանական վիճակը։ Փորձագիտական եզրակացության համաձայն՝ երեխան իրեն ավելի ապահով և հարմարավետ է զգում Հայաստանում՝ մոր և եղբոր հետ։ Մեկ այլ հոգեբանական եզրակացությամբ նշվել է, որ երեխայի և մոր բաժանումը կարող է լուրջ հոգեբանական սթրես առաջացնել։

    Դատարանը նաև հաշվի է առել, որ երեխաները Հունաստանում իրենց կյանքի համեմատաբար կարճ ժամանակն են անցկացրել, հունարեն չեն խոսում և ամբողջությամբ չեն ինտեգրվել այնտեղ, մինչդեռ ավագ երեխան Հայաստանում արդեն լիարժեք ինտեգրված է և հայերենին լավ է տիրապետում։

    Կրտսեր երեխայի դեպքում դատարանը կարևորել է նրա տարիքը, մոր և եղբոր հետ մշտական կապը և նրանց չբաժանելու անհրաժեշտությունը։

    Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024թ. փետրվարին, իսկ Վճռաբեկ դատարանը նույն տարվա հուլիսին նույնն են թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը։

    ՄԻԵԴ-ը չի համարել, որ Հայաստանի դատարանների որոշումը երեխաներին Հունաստան չվերադարձնելու վերաբերյալ ինքնին խախտել է հոր ընտանեկան կյանքի իրավունքը։ Եվրոպական դատարանը նշել է, որ Հայաստանի դատարանները բավական մանրամասն ուսումնասիրել են երեխաների հնարավոր վերադարձի հետևանքները, նրանց շահերը, ավագ երեխայի դիրքորոշումը և ընտանիքի ընդհանուր իրավիճակը։

    ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ այն հանգամանքը, որ հոգեբանական եզրակացություններից մեկը ներկայացվել է երեխաների մոր կողմից և կազմվել է առանց հոր մասնակցության, ինքնին բավարար չէ Հայաստանի դատարանների որոշումը սխալ համարելու համար։ Այդ եզրակացությունը միակ ապացույցը չի եղել, որի վրա հիմնվել են դատարանները։

    Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը խախտում է արձանագրել դատական գործընթացի տևողության մասով։

    Երեխաներին Հունաստան վերադարձնելու պահանջով դատական գործընթացը սկսվել է 2023թ. ապրիլի 26-ին և ավարտվել 2024թ. հուլիսի 17-ին՝ մոտ 15 ամիս անց։

    ՄԻԵԴ-ը հատկապես խնդրահարույց է համարել գործի քննության ձգձգումը վերաքննիչ և վճռաբեկ փուլերում։ Վերաքննիչ դատարանում գործը մոտ յոթ ամիս է քննվել, իսկ Վճռաբեկ դատարանում՝ ևս երկու ամիս։ Ընդ որում, վերաքննիչ փուլում նոր ապացույցներ չեն ուսումնասիրվել, վկաներ չեն հարցաքննվել, նոր փորձաքննություն չի իրականացվել, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդհանրապես անընդունելի է համարել։

    Եվրոպական դատարանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ներկայացրել համոզիչ պատճառներ, թե ինչու են այդ փուլերում գործի քննությունն այդքան ձգձգվել։

    ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ երեխաների վերադարձի վերաբերյալ գործերը պետք է հնարավորինս արագ քննվեն, քանի որ նման գործերում ժամանակի ձգձգումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ընտանիքի անդամների հարաբերությունների և երեխաների վիճակի վրա։

    Այս հիմքով ՄԻԵԴ-ը միաձայն արձանագրել է, որ Հայաստանի կողմից խախտվել է հոր ընտանեկան կյանքի իրավունքը՝ հենց դատական գործընթացի չափազանց երկար տևելու պատճառով»,-գրում է կայքը։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։


  • Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները. Արմեն Հովասափյան

    Արմեն Հովասափյանը գրում է.

    Բիշքեքում Պուտին–Փաշինյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը, իմ կարծիքով, ոչ միայն ՀՀ-ում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի թեման էր, որն այդքան քննարկվեց ու վերլուծվեց, այլև տարածաշրջանի համար ոչ պակաս կարևոր ու առանցքային՝ երկաթուղու հարցը։

    Թերևս քչերը գիտեն, թե երկաթուղի հասկացությունը որքան անկյունաքարային նշանակություն ունի ռուսական պետական ու ռազմավարական մտածողության մեջ։

    Ռուսական կայսրության համար երկաթուղին երբեք միայն տնտեսական ենթակառուցվածք չի եղել։ Դեռևս Ալեքսանդր III-ի օրոք ձևավորվեց ռազմավարական երկաթուղային ցանցի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում․ երկաթուղին դիտարկվում էր որպես տարածքը կապելու, սահմանային շրջաններում զորքերի ու ռեսուրսների շարժն արագացնելու, կայսրության ծայրամասերի նկատմամբ վերահսկողությունն ամրացնելու և արտաքին սահմաններին ուժի արագ կենտրոնացում ապահովելու գործիք։ Կովկասն այս տրամաբանության մեջ առանձնահատուկ տեղ ուներ։

    Եվ այստեղ արդեն գալիս ենք շատ կարևոր դրվագի։

    1899 թվականին ռուսական կայսրության կողմից ավարտվեց Թիֆլիս–Ալեքսանդրապոլ–Կարս երկաթուղային գիծը։ Կարսը Ռուսաստանի համար ռազմավարական հենակետ էր Օսմանյան կայսրության սահմանին, իսկ երկաթուղին ապահովում էր այդ ուղղության արագ կապը կայսրության կովկասյան կենտրոնների հետ։ 1902-ին Ալեքսանդրապոլից երկաթուղին հասավ նաև Երևան, իսկ հետագայում ցանցը շարունակվեց դեպի Ջուլֆա և Իրանի սահման։

    Այսինքն՝ խոսքը մեկ դարից ավելի պատմություն ունեցող ենթակառուցվածքների մասին է, որոնք սկզբնապես ձևավորվել են կայսերական ռազմական, քաղաքական և տնտեսական տրամաբանության շրջանակում։

    Հենց այդ պատճառով էլ Բիշքեքում երկաթուղու թեման, իմ կարծիքով, շատ ավելի մեծ նշանակություն ուներ, քան կարող էր առաջին հայացքից թվալ։ Երբ խոսում ենք Հայաստանի տարածքով տարածաշրջանային հաղորդակցությունների, երկաթուղային կապերի և դրանց կառավարման մասին, գործ ունենք ոչ միայն նոր ճանապարհ կառուցելու կամ հին ճանապարհը վերագործարկելու խնդրի հետ։ Այստեղ մտնում են Ռուսաստանի համար պատմականորեն ձևավորված ռազմավարական հաղորդակցության ուղիները։

    Ինչ վերաբերում է ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազայի «դուրսբերման» թեմային, ապա ակնհայտ էր, որ դա հատուկ գծված սցենարի մաս էր՝ հայկական հանրային շրջանում տրամադրությունները շոշափելու նպատակով։

    Հատկանշական էր նաև այդ հարցի հնչեցման պահը։ «Ինտերֆաքսի» լրագրողը, որը Պուտինին հարցրեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին, հարցը ձևակերպելիս ակնհայտորեն շփոթվեց, մի պահ կանգ առավ և միայն Պուտինի հորդորից հետո շարունակեց ու ավարտին հասցրեց ձևակերպումը։

    Թերևս այս կերպ փորձ է արվում հասկանալ՝ որքան է փոխվել Հայաստանի հասարակության վերաբերմունքը ռուսական ներկայության նկատմամբ և ինչ արձագանք կարող է առաջացնել ռուսական ռազմաբազայի հնարավոր «դուրսբերման» մասին հրապարակային խոսակցությունը։

    Եվ այս տեսանկյունից երկաթուղու թեման, գուցե, հանդիպման ամենաքիչ քննարկված, բայց ամենակարևոր շերտերից մեկն էր։ Որովհետև երկաթուղին այստեղ պարզապես ճանապարհ չէ․ այն տարածաշրջանում ազդեցության, հաղորդակցության և ռազմավարական ներկայության հարց է։ Իսկ այդպիսի հարցերում Ռուսաստանը սովորաբար չի մտածում մեկ հանդիպման կամ մեկ պայմանավորվածության ժամանակային շրջանակում։

    Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները։ Իսկ դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց։

  • Բայդենի վարչակազմը Ուկրաինային տվել է շատ ավելի շատ զինամթերք՝ ամբողջովին անվճար, քան մենք օգտագործել ենք Իրանում. Թրամփ





    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով կվերսկսի դաշնակիցներին զինամթերքի վաճառքը։

    «Մենք ունենք միջինից բարձր որակի զինամթերքի գրեթե անսահմանափակ մատակարարում, շատ ավելին, քան երբևէ կկարողանանք օգտագործել այս կամ ցանկացած այլ պատերազմի համար (որը շատ քիչ հավանական է), որը կարող է տեղի ունենալ:

    Բացի այդ, մենք զինամթերք ենք արտադրում նախկինում չտեսնված մասշտաբով: Մենք կուտակում ենք պաշարներ և պատրաստվում ցանկացած անկանխատեսելի հանգամանքների։

    Մենք դրանք վերցնում ենք մեզ համար՝ Միացյալ Նահանգների համար, և չենք վաճառում ուրիշներին, բայց դաշնակիցներին վաճառքը շուտով կվերսկսվի։ Նաև, խնդրում եմ տեղեկացնել, որ Բայդենի վարչակազմը Ուկրաինային տվել է շատ ավելի շատ զինամթերք՝ ամբողջովին անվճար, քան մենք օգտագործել ենք Իրանում։

    Ուկրաինային և ՆԱՏՕ-ին հարյուրավոր միլիարդավոր դոլարներ են տրվել անվճար, որոնց համար Եվրոպան կվճարեր, եթե միայն նրանցից պահանջեին, բայց մենք կպահանջենք այս գումարը, թեև որոշ ուշացումով»,-գրել է նա։




    դիտվել է 136 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել

  • ԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրը





    ԱՄՆ բանակը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար նախատեսված սպառազինության բարձր էներգիական լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագրի կնքման մասին։ Բանակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ամերիկյան AeroVironment (AV) ընկերության հետ։

     «Իր տեսակի մեջ այս առաջին ուղղորդված էներգիայի ծրագիրը մեր ստորաբաժանումներին թույլ կտա հաղթել անօդաչու համակարգերին և գերիշխել հենց սկզբից։ Մարդկային հնարամտության և առաջադեմ տեխնոլոգիաների համադրությունը երաշխավորում է, որ մեր բանակը կշարունակի առաջ անցնել Ամերիկայի հակառակորդներից», – հայտարարել է ԱՄՆ բանակի շտաբի պետի տեղակալ գեներալ Քրիստոֆեր Լա Նևեն։

    ԱՄՆ բանակում նշել են, որ E-HEL ուղղորդված էներգիայի մարտական համակարգը կարող է անօդաչուների ոչնչացման համար օգտագործվել շատ ավելի քիչ ծախսով, քան հրթիռները։ Աշխատելով էլեկտրական էներգիայով՝ այն առաջացնում է մահացու բարձր էներգիական լազերային ճառագայթ, որն ապահովում է կրակոցի ցածր գին, ինչպես նաև ունի պահեստատուփ, որը լրացվում է սնուցման համակարգի աղբյուրի օգնությամբ։

    Նշվում է, որ համակարգը մշակված է գործառնական ճկունության համար, կարող է տեղակայվել ստացիոնար բազաներից, կիսաստացիոնար մարտավարական դիրքերից և շարժական մարտական ​​մեքենաներից՝ ապահովելով լայն կիրառություն ողջ գործառնական սպեկտրում։




    դիտվել է 142 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց…

    Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց…

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա