Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից, որտեղ կատարել է ինքնահրկիզում, ինչից հետո նրան «ջերմային սուբտոտալ այրվածք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, մարմնի մակերեսի մոտավորապես 90% այրվածք, ինհալացիոն վնասվածք և այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները, որտեղ Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Լուսինե Թ.-ն հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում իր աղջիկը իր մանկահասակ երեխայի հետ զբոսնելիս է եղել շենքի բակում, որտեղ աղջկան է մոտեցել Մհեր Գ.-ն, ով նրա նախկին ամուսինն է, և ցանկացել է գրկել երեխային, սակայն երեխան նրա մոտ չի գնացել, դրանից հետո Մհեր Գ.-ն փորձել է ուժով երեխային գրկել ու տանել իր հետ, իսկ երեխայի մայրը խոչընդոտել է։ Այդ ժամանակ Մհեր Գ․-ն հայտնել է, որ ինքն իրեն կայրի, իսկ որոշ ժամանակ անց բենզինով ինքնահրկիզում է կատարել։
Դեպքի փաստով քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ, եթե դա դեռ չի արել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
«Եթե դա դեռ կա, ես կլուծեմ այն», – ասել է նա՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Կիևը դեռևս խնդիր ունի Վաշինգտոնից հետախուզական տվյալներ ստանալու հարցում։
Հետևեք մեզ՝ այստեղ
Գործարար Նարինե Չարչյանի հրապարակած տեսանյութը քննարկումների առիթ է դարձել։ Սակայն կարծում ենք՝ մեկ արտահայտության հիման վրա մարդուն հանրային պարսավանքի ենթարկելը ճիշտ չէ։
Արցախցիների արժանապատվությունը պետք է հարգվի, բայց նրանց պաշտպանելու անվան տակ մեկ այլ մարդու արժանապատվությունն էլ չպետք է ոտնահարվի։
Նարինե Չարչյանի խոսքերը կարելի է քննարկել ու քննադատել, սակայն դա պետք է անել փաստարկված և առանց անձնական վիրավորանքների։
ԱՄԲԻՈՆ ՆՅՈՒԶ-ը կողմ է արդարությանը, ոչ թե հանրային պարսավանքին։
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ Կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնեն։
2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն են իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել է, ինչը բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, սպասում են տեսնելու, թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։
Գյուղացիները նաև առաջարկում են, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։
դիտվել է 138 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց դեռ չեն կարողանում վիրահատել, քանի որ խնդիրներ են ի հայտ եկել, այս մասին «Փաստինֆո»–ին պատմել է Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։Նա հայտնել է, որ Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, թոքերում և սրտի հատվածում ջուր է հավաքվել, պատճառը կարող է լինել ինչպես ստացված հարվածները, այնպես էլ՝ երկար պառկած վիճակը. նա արդեն 23–րդ օրն է, ինչ անշարժ պառկած է։
Անի Ավետիսյանի երեխաներն արդեն հարցաքննվել են, իսկ իրեն քննիչն այցելել է, երբ դեռևս վերակենդանացման բաժանմունքում էր։
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության տարածքում հայտնաբերել են ապօրինի հատված ծառեր:
Դեպքի վայրում են եղել ապօրինի ծառահատումներն իրականացնող ենթադրյալ իրավախախտներ Ա.Զ.-ն և Գ.Հ.-ն, ովքեր փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել:
Տեղում հայտանաբերվել է նաև ապօրինի հատված փայտանյութը, որն ի պահ է հանձնվել «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին:
Ենթադրյալ իրավախախտներ Ա.Զ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ:
Սույն իրավիճակում էկոպարեկների կողմից կանխվել է ենթադրյալ իրավախախտ անձանց կողմից ապօրինի հատումների հնարավոր շարունակությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ
Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի հետևյալ կազմով․
65 կգ` Գառնիկ Չոլաքյան
75 կգ` Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան
85 կգ` Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյան
95 կգ` Դավիթ Հովհաննիսյան
110 կգ` Գարիկ Կարապետյան
+110 կգ` Վարազդատ Լալայան
Հավաքականի գլխավոր մարզիչ` Հակոբ Փիլոսյան, երկրորդ մարզիչ` Դավիթ Մուրադյան
57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան
77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան
86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան
Հավաքականի գլխավոր մարզիչ` Արտաշես Ներսիսյան, երկրորդ մարզիչ՝ Տարոն Թովմասյան:
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար:
Հետևեք մեզ՝ այստեղ