Մանկական Եվրատեսիլի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր՝ ժամը 01:59-ին և կավարտվի 23:00-ին` ուղիղ եթերի մեկնարկից անմիջապես առաջ։ Այդ մասին հայտարարություն է տարածվել «Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» էջը։
«Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ժամանակ` վերջին երգի կատարումից հետո։ Քվեարկությունը կտևի 15 րոպե։ Բաց մի՛ թողեք առցանց քվեարկության րոպեները. ձեր ձայները շատ կարևոր են։
անվճար քվեարկեք Հայաստանը 08 համարի ներքո ներկայացնող Naré-ի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):
Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից»։
Հոկտեմբերի 23-ին, բնակարանային գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ամուսինները և ընտանիքի մյուս անդամները հայտնաբերել են տան սենյակները տակնուվրա արված, որտեղից հափշտակել են խոշոր չափի գումար՝ ընդհանուր մոտ 45 հազար ԱՄՆ դոլար, որի մեջ մտնում են նաև խոշոր չափի եվրո, ռուսական ռուբլի և ոսկյա զարդեր։
Իրավապահներն աշխատում են մի քանի ուղղությամբ, այդ թվում, որ տունը թալանվել է նշված տուն ներս ու դուրս անողի տված տվյալներով կամ նշված տան ընտանիքի անդամների հետ շփում ունեցողի կողմից, քանի որ հավանաբար գողը կամ գողերը տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամները այդ օրը երկար ժամանակով բացակայելու են տանից։
դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Չնայած Երևանի ավագանու ընտրություններին դեռևս 2 տարի ժամանակ կա, բայց իշխող կուսակցության ներսում արդեն քննարկումներ են սկսվել այն հարցի շուրջ, թե ով է լինելու իրենց թեկնածուն Երևանի համայնքապետի ընտրություններում։
Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով` Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Չի պատրաստվում պայքարից հրաժարվել նաև գործող համայնքապետ Տիգրան Ավինյանը, ով ամենօրյա ռեժիմով ռիլներ է նկարում իր օրվա անցուդարձից։ Վարչությունում, սակայն, դեռևս որոշում չկա այդ մասով, թե ով է լինելու իրենց թեկնածուն, սակայն նախնական տրամադրվածությունը հուշում է, որ թեժ պայքար է սպասվում։
Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա Կոստանյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել՝ կապված տնտեսության, բժշկության և տեխնոլոգիաների զարգացման հետ։
Մասնավորապես, նա հանձնարարել է նոր մասնագիտությունների ատլասում ներառել պաշտպանության և անվտանգության ոլորտին վերաբերող մասնագիտությունները, ինչպես նաև պայմաններ ստեղծել տնտեսության պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով մասնագետների կարիքներն ապահովելու համար՝ ներգրավելով նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակից վետերաններին։
Պուտինը հանձնարարել է նաև ընդլայնել հյուսվածքների արագացված վերականգնման տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև մեծացնել արհեստական բանականության օգտագործումը բժշկական ռենտգենյան և համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների վերլուծության մեջ։
Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել Ռուսաստանում տվյալների մշակման կենտրոնների համար նախատեսված ընկղմային հովացման համակարգերի արտադրությունը։
Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել։
Այս մասին 24News-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք՝ այսօր Երևանի Աճառյան փողոցում «Hyundai» մակնիշի ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 11 մարդ էր տուժել, բոլորը՝ օտարերկրացիներ։
Տուժածներից 7-ը տեղափոխվել էին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, մյուսները՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։
դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությանը։
Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է նմանօրինակ հարթակների կարևորությունը կանանց առաջնորդությամբ իրականացված նախաձեռնությունների և նրանց մասնագիտական ներուժի արժևորման գործում։
Անդրադառնալով կլիմայական փոփոխությունների հետևանքներին՝ Ռոզա Բաբայանը խոսել է կանանց և աղջիկների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես խոցելի ընտանիքների և գյուղական բնակավայրերի բնակիչների շրջանում դրանց անհամաչափ ազդեցության մասին։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է կանանց տնտեսական հզորացման, մասնագիտական հմտությունների զարգացման և կանաչ տնտեսության ոլորտներում նրանց ներգրավվածության կարևորությունը՝ որպես գենդերային հավասարության, սոցիալական բարեկեցության և կայուն տնտեսական զարգացման նախապայման․ ընդգծվել է նաև կանանց համար հավասար հնարավորություններ ապահովող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։
Նշենք, որ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության նպատակն էր հանրայնացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ու կենսաբազմազանության պահպանության գործում կանանց և աղջիկների ներդրումն ու առաջնորդությունը՝ խթանելով նրանց մասնագիտական առաջխաղացումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Հալաբյան, Քրքորյան, Էստոնական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 08։00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 20։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Սիս, Սիփանիկ, Նորամարգ, Սայաթ-Նովա, Նիզամի, Զորակ, Դաշտավան, Դարբնիկ, Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարին, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-Ապ», «Սեդամի», «Գևմիկ», «Արա-Արեգ», «Գեգա Սթար», «Լիհնիտիս», «Ֆասթ Գազ», «Ճանշին», «Նոյ Լենդ», «Ծովանոց», «Նինասե» ՍՊԸ-ների, սեփականատեր Հովհաննես Ալավերդյանի, նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։
Հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Կարմիրգյուղ, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի, Սարուխան բնակավայրի մի հատվածի գազասպառողների, «Գահ-1» ՍՊԸ-ի, «Սամվել Զաքոյան» ԱՁ-ի, նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները
Օրյոլի մարզի ձեռնարկության ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով ութ մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։
Նրա խոսքով՝ տուժածները դիմել են բժշկական օգնության։ Վնասվածքները հիմնականում կապված են բեկորների և շինությունների փլուզման հետ։
Մարզպետը նշել է, որ հարվածից հետո ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը գրեթե ամբողջությամբ մարվել է, և սկսվել են փլատակների մաքրման աշխատանքները։ Հատուկ ծառայությունները պատրաստվում են շարունակել աշխատանքները վնասված օբյեկտում։
Հարվածի հետևանքով վնասվել են նաև հարակից շենքերը։ Կոտրված պատուհանների վերաբերյալ ստացվել է վեց ահազանգ։
Կլիչկովը հերքել է նաև քիմիական վտանգի մասին տեղեկությունները՝ քիմիական հետևանքների վերաբերյալ տարածվող հաղորդագրություններն անվանելով անհեթեթություն։