Մանկական Եվրատեսիլի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր՝ ժամը 01:59-ին

Written by

in

Մանկական Եվրատեսիլի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր՝ ժամը 01:59-ին և կավարտվի 23:00-ին` ուղիղ եթերի մեկնարկից անմիջապես առաջ։ Այդ մասին հայտարարություն է տարածվել «Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» էջը։

«Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ժամանակ` վերջին երգի կատարումից հետո։ Քվեարկությունը կտևի 15 րոպե։ Բաց մի՛ թողեք առցանց քվեարկության րոպեները. ձեր ձայները շատ կարևոր են։

Այցելեք https://vote.junioreurovision.tv/ կայք, դիտեք բոլոր ելույթների նախադիտումները,

անվճար քվեարկեք Հայաստանը 08 համարի ներքո ներկայացնող Naré-ի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):

Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *