Blog

  • Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյան

    Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյան

  • Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին



    Մշակույթ





    Ucom-ը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ, հանդես է գալիս որպես «Coca-Cola Fest 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր։ Միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 5-ին, 13։00-ից 23։00-ը՝ Yerevan Park-ում (Մոնթե Մելքոնյան 31)։

    Փառատոնի տարածքում որակյալ կապ ապավովելուց բացի, Ucom-ը կներկայանա նաև հատուկ տաղավարով,  որտեղ այցելուները հնարավորություն կունենան հանգստանալու, լուսանկարվելու ԱԲ տեխնոլոգիայով ֆոտոխցիկում, լիցքավորելու հեռախոսները,  խաղալու սեղանի թենիս  և ստանալու տարբեր անակնկալներ։ Տաղավարը կդառնա փառատոնի վառ կետերից մեկը՝ ապահովելով յուրօրինակ թվային փորձառություն բոլոր այցելուների համար։

    «Ucom-ի համար կարևոր է երիտասարդներին առաջարկել ոչ միայն արագ և որակյալ կապ ու ժամանակակից թվային լուծումներ, այլև նոր փորձառություններ և շփման հնարավորություններ։ Ուրախ ենք լինել փառատոնի տեխնոլոգիական գործընկերը և մեր հնարավորություններով նպաստել մասնակիցների յուրահատուկ փորձառությանը», – նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Ucom-ի տաղավարում կազմակերպվող մրցույթների հաղթողները՝  այլ մրցանակների թվում, կստանան նաև Level Up+ 2500 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու վաուչեր։  

    Ucom-ը շարունակելու է աջակցել երիտասարդական նախաձեռնություններին՝ նպաստելով տեխնոլոգիաների և ժամանակակից ժամանցային ձևաչափերի համադրմանը։

    «Յուքոմ» ՓԲԸ

    Հասարակայնության հետ կապերի վարչություն

    Էլ․ փոստ՝ [email protected] 




  • Մալայզիան բարձր է գնահատում ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ Միրզոյանին

    Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը վերանշանակման առթիվ շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։

    Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

    «Ջերմ ողջույններ և սրտագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման առթիվ»,- ասված է Մոհամադ Հասանի շնորհավորական ուղերձում։

    Մալայզիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Միրզոյանի վերանշանակումը վկայում է նրա առաջնորդության նկատմամբ ցուցաբերվող վստահության մասին՝ Հայաստանի դիվանագիտությունը խաղաղության, կայունության և զարգացման ուղղությամբ առաջնորդելու գործում։

    «Վստահ եմ, որ Ձեր շարունակական ղեկավարության ներքո Հայաստանը հետագայում ևս կամրապնդի իր միջազգային ներգրավվածությունը և կշարունակի կառուցողական դերակատարություն ունենալ տարածաշրջանային և գլոբալ հարցերում»,- նշել է նա։

    Մոհամադ Հասանն ընդգծել է, որ Մալայզիան բարձր է գնահատում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների փոխադարձ շահերի։

  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հոգևոր հովվի հետ

    Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավար, նախագահ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

    Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունը՝ ընդգծելով դրանց դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում։

    Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հավատքի գրասենյակի և դեսպանության միջև ձևավորված համագործակցության, ինչպես նաև քրիստոնեական նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար։

    Մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ՀՀ–ԱՄՆ միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորություններին։

  • Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին

    Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16։00-ին Մասիվի դատարանում։ Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

    Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:

  • Սիսիան համայնքին է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հերթական հողամասը | Հայաստան

    Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում, ուսումնասիրել է Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։

    Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ զբոսայգու տարածքում գտնվող 0,05308 հեկտար մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել էր ֆիզիկական անձի։ Դատախազի ներկայացրած միջնորդագրի հիման վրա Սիսիանի համայնքապետարանի ձեռնարկած միջոցառումների արդյունքում Կադաստրի կոմիտեում դադարեցվել է դեռևս 2009 թվականին կնքված կառուցապատման իրավունքի գրանցումը, և 997 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է համայնքին։

    Ընդհանուր առմամբ, 9595.68 քառակուսի մետր տարածք զբաղեցնող «Մայիսի 28» զբոսայգու հողատարածքները կառուցապատման իրավունքով հատկացված են եղել 17 անձի։ Դատախազական ներգործության արդյունքում առ այսօր համայնքին է վերադարձվել 6 անձի տրամադրված ավելի քան 4100 քառակուսի մետր մակերեսով 8 հողատարածք, ხოლო մյուս 11 անձին տրամադրված 12 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքները ընթացքի մեջ են։

  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլա

    Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններում

  • Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա

    Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Արտաշատի խճուղում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Սիլվա Կ․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և հայտնվել դրա վրա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ Տարածքը նույն վաշտի պարեկները սահմանազատել են։

    Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավոր ուղևորի ինքնությունը։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ բախման հետևանքով ավտոմեքենայի դիմացի աջ անվահեծանը պոկվել ու շպրտվել է։

  • Նեպալում ջրհեղեղից հասցված վնասը կազմել է 2,56 միլիարդ դոլար. Reuters





    Նեպալում ջրհեղեղից հասցված վնասը կազմում է առնվազն 2,56 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Աղետների ռիսկի նվազեցման և հետևանքների լիկվիդացման ազգային վարչության ղեկավարին։

    «Առաջին չորս ամիսների ընթացքում վաղ վերականգնման փուլի ծախսերը, ներառյալ ճանապարհների կառուցումը, ժամանակավոր բնակատեղիների կազմակերպումը, խմելու ջրով և էլեկտրականությամբ ապահովումը, կկազմեն շուրջ 2,56 միլիարդ դոլար»,- ասվում է գործակալության նյութում:




    դիտվել է 11 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Ռիդլի Սքոթ. ԱԲ-ն պետք է վերահսկել՝ փորձությունից խուսափելու համար

    Հոկտեմբերի 17-ից 22-ը Տեներիֆեում կայանալիք Starmus VII. The Search of Truth (Ճշմարտության որոնում) փառատոնի նախօրեին փառատոնի հիմնադիրները՝ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ու երաժիշտ, «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյը զրույցների շարք են սկսել գիտության եւ արվեստի հայտնի գործիչների հետ:
    Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ ամերիկացի կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ նրանց զրույցից:
    Գարիկ Իսրայելյան. Ձեր ֆիլմերը գիտությունը հասարակությանը հասցնելու մասին են:
    Ռիդլի Սքոթ. Մեծ մասամբ՝ այո:
    Գարիկ Իսրայելյան. Միլիոնավոր մարդկանց եք ոգեշնչել ձեր ֆիլմերով՝ «Շեղբի վրայով վազողը», «Օտարը», «Պրոմեթեւսը»: «Շեղբի վրայով վազողը» ֆիլմում ռեպլիկանտներն օժտված են արհեստական բանականությունով, հույզերով:
    Ռիդլի Սքոթ. Բայց դուք սահմանափակում եք հույզերը, որովհետեւ կարող եք դրանք վերահսկողության տակ պահել։ Դրանց չորս տարվա կյանք եք տալիս՝ եւ վերջ։ Այլապես նրանք կգերազանցեն ձեզ։ Արհեստական բանականության (ԱԲ) դեպքում պետք է հետեւել, թե ինչ են նրանք արել։ Հենց որ նրանք մեզ գերազանցեն, դուք այդ մասին այլեւս չեք իմանա։ Փորձության մեջ կհայտնվեք։
    Բրայան Մեյ. Արժե՞ արդյոք խիստ վերահսկողություն սահմանել։
    Ռիդլի Սքոթ. Այո՛, միանշանակ: Սթենլի Կուբրիկը նկարահանել է «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմը, որտեղ Հել անունով մի կերպար կար: Հելը պարզապես մի արկղ էր: Կորպորացիան Հելին հրահանգավորել էր, որ առաքելությունն ու դրա արդյունքն ավելի կարեւոր են անձնակազմից: Ահա թե ուր կարող ենք հասնել, եթե չվերահսկենք: Այն պահին, երբ նա խելացի դառնա, դուք արդեն շատ հետ մնացած կլինեք: 
    Համակարգիչը շախմատի գրոսմայստերին հաղթեց մոտ կես ժամում: Գրանցված են երբեւէ խաղացված բոլոր շախմատային պարտիաները: Այնպես որ, դա կարելի է սովորել մոտ 20 րոպեում: Չխկ՝ եւ վերջ։ Կարելի է նայել վերջին 50 տարվա շախմատային պարտիաները, տեղեկանալ յուրաքանչյուր քայլի մասին: Բայց իմ մտահոգությունն այն է, որ նա չի սահմանափակվի դրանով:
    ԱԲ-ն կարող է ցանկացած պահի մուտք գործել ցանկացած էլեկտրական համակարգ: Մտածեք էլեկտրացանցերի մասին. դա համակարգ է, դա երակ է: Եթե նրանք հասնեն վարդակին, ապա կարող են վերահսկել աշխարհը։  Զուտ զվարճանքի համար կարող են ամեն ինչ անջատել ու տեսնել, թե ինչ քաոս է ստեղծվելու։ 
    Բրայան Մեյ. Դուք միշտ առաջ եք եղել ժամանակից։ 
    Ռիդլի Սքոթ. Կինոն ստիպում է մտածել հորիզոնական, ուղղահայաց եւ այլ հարթություններում: Հիմա, օրինակ, նկարահանում եմ «Սեւ Բազեի» անկումը» ֆիլմը: Օգտագործում եմ 11 տեսախցիկ: Կա մի տեսարան, որում ներգրավված են չորս «Սեւ Բազե» եւ չորս «Նայթբերդ» ուղղաթիռներ, որոնցում հատուկ ջոկատայիններ են: 
    Ունեմ չորս տեսախցիկ. երկուսը դրսում՝ տղաները կախված են ուղղաթիռի արտաքին կողմից, եւ ներսում՝ մարդիկ նայում են միմյանց՝ մտածելով, թե ինչ է իրենց սպասում: 8 տեսախցիկ էլ տեղակայված են քաղաքում: Ուղղաթիռները թռչում են, եւ երբ մոտենում են քաղաքին, առաջադրանքը փոխանցվում է երկրորդ նկարահանող խմբին: Ուղղաթիռները վայրէջք են կատարում, տղաները բացազատվում են եւ բոլոր կողմերից կրակ են բացում նրանց ուղղությամբ: Եվ այդ ամենը մեկ «դուբլ» է, որը տեւում է 15 րոպե: Սովորական նկարահանող խումբը դա նկարի երեք օրում:
    Բրայան Մեյ. Հիանալի է տեսնել, որ այսքան տարի անց դեռ այնքան տարված եք աշխատանքով: Ի՞նչն է չիրականացված մնացել:
    Ռիդլի Սքոթ. Շատ բան: Վեստերնը, մյուզիքլները: Հիմա սկսում եմ նկարահանել «Գանձերի կղզին»: Նոր եմ հաստատել Հյու Ջեքմանին Երկարահասակ Ջոն Սիլվերի դերի համար: Նկարահանումները սկսվում են նոյեմբերին:
    Գարիկ Իսրայելյան. Starmus փառատոնը գիտության եւ արվեստի միավորում է: Կարծում ենք, որ դրանք նույն մեդալի երկու կողմերն են: Չկա գիտություն առանց արվեստի, եւ չկա արվեստ առանց գիտության:
    Ռիդլի Սքոթ. Մի լավ ֆիլմ եմ նկարահանել Ժերար Դեպարդիեի հետ, որը քչերն են տեսել (1992 թվականին նկարահանված «1492: Conquest of Paradise» ֆիլմը, որտեղ Դեպարդիեն խաղում է Քրիստափոր Կոլումբոսին՝ Մեդիամաքս):
    Կոլումբոսն այնտեղ վիճում է իսպանական ինկվիզիցիայի հետ. նրանք ապրում են XV դարում եւ դեռ կարծում են, որ Երկիրը տափակ է: Ու նա խորհում է այն մասին, որ այն, թերեւս, կլոր է։:
    Կոլումբոսի քարտեզները եղել են իմ ձեռքերում: Իսպանիայում մի խիստ իսպանացի արխիվարիուս ինձ թանգարան տարավ՝ բարձրասյուն գեղեցիկ մի դահլիճ: Եվ իմ առջեւ բացեց Կոլումբոսի քարտեզները:
    Գարիկ Իսրայելյան. Ի՞նչ հարց կտայիք Կոլումբոսին:
    Ռիդլի Սքոթ. Ի՞նչ է նա մտածում Աստծո մասին: Արդյո՞ք Աստված գոյություն ունի: Ես հավատում եմ։ Չեմ կարող ասել, թե կրոնապաշտ եմ, բայց կասկած ունեմ, որ գոյություն ունի ինչ-որ ուժ, ինչ-որ գործառույթ, որը մենք պարզապես ի վիճակի չենք ընկալել: Եվ տարբեր ազգեր իրենց աստվածներն ունեն: Եվ մենք պատերազմում ենք տարբեր աստվածների պատճառով: Կրոնն ավելի շատ պատերազմներ է ծնել, քան կարելի է պատկերացնել: 
    Կա արդյո՞ք ինչ-որ էություն, որը վերեւից նայում է մեզ: Ինձ թվում է՝ դա լիովին հնարավոր է:
    Բրայան Մեյ. Պատիվ ունեմ Ռիդլի Սքոթին հանձնել Սթիվեն Հոքինգի մեդալը՝ Տիեզերքում մեր տեղն ըմբռնելու գործում նրա ունեցած անհավանական ավանդի համար: Վաղուց ենք հիանում Ձեզնով: Երջանիկ եմ Ձեզ հետ ծանոթանալու հնարավորության համար:
    Ռիդլի Սքոթ. Ընդունում եմ այս հրաշալի մեդալը ի պատիվ մի բացառիկ մարդու, որը բավականաչափ ժամանակ ունեցավ մտորելու, թե ինչ է Տիեզերքը: Խոսքը գիտության եւ տիեզերքի մասին է, իսկ ես ֆիլմեր եմ նկարահանում, որոնցից շատերում այսպես թե այնպես շոշափել եմ Տիեզերքի եւ գիտության թեման: Գիտությունն ինձ համար արվեստի ձեւ է: 
    Մի օր զրուցում էի մի հայտնի մաթեմատիկոսի հետ, եւ նա հարցրեց. «Երբ սցենար եք գրում, լինո՞ւմ են իրավիճակներ, երբ հայտնվում եք փակուղում»: Պատասխանեցի. «Այո, երբեմն պատին եմ բախվում, երբեմն ստիպված եմ լինում նահանջել, թեքվել ձախ, մեկ ուրիշ ուղի փնտրել, իսկ եթե այդ ուղին կորսված է լինում, կարելի է փորձել անցնել պատի միջով»։ «Դա մաթեմատիկա է», – ասաց նա։ Ուրեմն, մաթեմատիկան եւ արվեստը նույն բանն են: Այնպես որ, այն, ինչով զբաղվում եմ, որոշ իմաստով նույնպես գիտության ձեւ է:
    Բրայան Մեյ. Starmus-ի առաքելությունն հենց դա է. ցույց տալ, որ արվեստի եւ գիտության միջեւ իրականում սահմաններ չկան: