Blog

  • Գորիսը կանգնած է ընտրության առաջ․ քարոզարշավն ավարտվում է, որոշումը՝ բնակիչներինը

    Հոկտեմբերի 25-ին Գորիս խոշորացված համայնքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Գորիս համայնքը կընդլայնվի՝ իր կազմում ներառելով նաև Տեղ և Տաթև համայնքները։

     

    Նախընտրական քարոզարշավի մեկնարկից մինչև այսօր՝ հոկտեմբերի 23-ը, «Սյունիք Նյուզը» հետևել է Առուշ Առուշանյանի նախընտրական քարոզարշավին, լուսաբանել նրա հանդիպումներն ու ներկայացրած ծրագրերը, զրուցել տարբեր բնակավայրերի բնակիչների հետ՝ փորձելով հասկանալ մարդկանց տրամադրությունները, մտահոգություններն ու սպասելիքները։

     

    Մեր հանդիպումների ընթացքում չհանդիպեցինք որևէ բնակչի, որը բացահայտ դժգոհություն կամ քննադատություն կհայտներ Առուշ Առուշանյանի գործունեության կամ ներկայացրած ծրագրերի վերաբերյալ։ Իհարկե, սա մեր լրագրողական շրջայցերի ընթացքում արձանագրված պատկերն է և չի կարող ամբողջությամբ ներկայացնել համայնքի բոլոր բնակիչների կարծիքները։ Սակայն այն, ինչ լսեցինք մարդկանցից, թույլ է տալիս արձանագրել, որ քարոզարշավի ընթացքում նրա նկատմամբ վերաբերմունքը հիմնականում դրական էր։

     

    Քարոզարշավի օրերին տարբեր բնակավայրերում հնչեցին համայնքի զարգացման, ճանապարհների, բնակարանային խնդիրների, բնակիչների սոցիալական պայմանների և ապագայի վերաբերյալ հարցեր ու ակնկալիքներ։ Իսկ այժմ, երբ նախընտրական պայքարն ավարտվում է, խոսքը, խոստումներն ու քաղաքական գնահատականները տեղը զիջելու են ամենակարևորին՝ քաղաքացիների ազատ կամարտահայտությանը։

     

    Այսօր` հոկտեմբերի 23-ին Գետափնյա թաղամասում Առուշ Առուշանյանի քարոզարշավին միացել էին նաև ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Ռոման Համբարձումյանը ովքեր իրենց ելույթներով դիմեցին բնակիչներին՝ անդրադառնալով Գորիս համայնքի զարգացմանն ու առաջիկա ընտրությունների կարևորությանը:

     

    Նշենք նաև, որ նախընտրական քարոզչությունն իրականացվել է ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում։ Հոկտեմբերի 24-ը լռության օր է, իսկ հոկտեմբերի 25-ին խոշորացված Գորիս համայնքի բնակիչները կգնան ընտրատեղամասեր՝ որոշելու, թե ում են վստահելու համայնքի ղեկավարումը։

     

    Վաղը՝ լռության օր է։ Մյուս օրը՝ որոշման։

     

    Գորիսը, Տեղը, Տաթևն ու միավորված բնակավայրերը նոր փուլ են մտնում։ Եվ այդ փուլի ուղղությունը որոշելու են ոչ թե քարոզչական խոսքերը, այլ քաղաքացիների քվեն։

     

    Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի հետ Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել նաև «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը։ Վերջինս նախընտրական քարոզարշավն իրականացրել է հիմնականում քայլերթերի և բնակիչների հետ անմիջական հանդիպումների միջոցով՝ այցելելով մարդկանց տուն առ տուն։

     

    Ընտրությունը յուրաքանչյուր քաղաքացունն է։ Իսկ համայնքի ապագան՝ բոլորինը։

     

     

  • «Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը



    «Համահայկական ճակատ» Շարժում տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել և կից գրել․

    «Ես հպարտանում եմ մեր այն հայերով, որոնք նույնիսկ բանտում չեն կզում, կարող ա նրանց նեղեն, կարող ա նրանք շատ ծանր զգան, բայց նրանք չեն կոտրվում: Իսկ դուք արդեն կզած եք». գեներալի պատասխանը

    Տեսայութը՝ այստեղ


  • Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է





    Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, որը նախկինում ներկայանում էր որպես ընդդիմադիր, ՔՊ-ին միանալու որոշումից հետո դարձել է անհասանելի։

    Ընտրությունների նախաշեմին համայնքի ղեկավարի բացակայության վերաբերյալ համայնքապետարանի աշխատակիցները տարբեր տեղեկություններ են փոխանցում, իսկ ինքը՝ Հարությունյանը, հեռախոսազանգերին չի պատասխանում։

    Ամասիայի համայնքապետարանի աշխատակիցներից ոմանք նշում են, որ Ջեմմա Հարությունյանն արձակուրդում է, մյուսներն էլ ասում են, որ նա Երևան է գնում-գալիս։ Այսպիսով՝ համայնքապետի բացակայության վերաբերյալ հստակ պատասխան ստանալ չի հաջողվում։

    Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում ընտրությունների նախաշեմին, երբ համայնքի ղեկավարի քաղաքական դիրքորոշումն ու հանրային հաշվետվողականությունը հատկապես ուշադրության կենտրոնում են։

    Երբեմնի ընդդիմադիր համայնքապետը ՔՊ-ին միանալու որոշում է կայացրել և իրեն քվե տված մարդկանց հարցերին պատասխանելու փոխարեն շարունակում է անհասանելի մնալ։ Ջեմմա Հարությունյանը հայտնի գործարար Մարսել Կարապետյանի կինն է։

    Վերջինս ղեկավարում է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է Շիրակի մարզի, մասնավորապես՝ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ճանապարհների սպասարկմամբ ու ձմեռային մաքրման աշխատանքներով։

    Կարապետյանը նաև կապվում է ճանապարհային ոլորտում գործող ընկերության հիմնադրման և սեփականության հետ։ Հարությունյանի ամուսնու ընտանիքի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապերի վերաբերյալ ևս խոսակցություններ են շրջանառվում։

    Մնում է հասկանալ՝ ընտրություններից առաջ քաղաքական ճամբարը փոխած համայնքապետը պատրա՞ստ է հանրությանը բացատրել իր որոշման պատճառներն ու պատասխանել համայնքի կառավարման վերաբերյալ հարցերին, թե՞ այս ընթացքում նախընտրելու է մնալ անհասանելի։

    oragir.news




    դիտվել է 22 անգամ

  • «Կապանի անտառտնտեսությունում» հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր

    ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության տարածքում հայտնաբերել են ապօրինի հատված ծառեր:

    Դեպքի վայրում են եղել ապօրինի ծառահատում իրականացնող ենթադրյալ իրավախախտներ Ա.Զ.-ն և Գ.Հ.-ն, ովքեր փայտանյութի հատման օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել:

    Տեղում հայտնաբերվել է նաև ապօրինի հատված փայտանյութը, որն ի պահ է հանձնվել «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին:

    Ենթադրյալ իրավախախտներ Ա.Զ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ:

    Սույն իրավիճակում էկոպարեկների կողմից կանխվել է ենթադրյալ իրավախախտ անձանց կողմից ապօրինի հատումների հնարավոր շարունակությունը։

  • Հոկտեմբերի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հոկտեմբերի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 08։00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 20։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Սիս, Սիփանիկ, Նորամարգ, Սայաթ-Նովա, Նիզամի, Զորակ, Դաշտավան, Դարբնիկ, Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարին, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-Ապ», «Սեդամի», «Գևմիկ», «Արա-Արեգ», «Գեգա Սթար», «Լիհնիտիս», «Ֆասթ Գազ», «Ճանշին», «Նոյ Լենդ», «Ծովանոց», «Նինասե» ՍՊԸ-ների, սեփականատեր Հովհաննես Ալավերդյանի, նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի, Սարուխան բնակավայրի մի հատվածի գազասպառողների, «Գահ-1» ՍՊԸ-ի, «Սամվել Զաքոյան» ԱՁ-ի, նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Հալաբյան, Քրքորյան, Էստոնական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

  • Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան

    Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան

  • Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի





    Ոչ ուշ, քան 2026 թ.-ի նոյեմբերի 1-ից անձնագիր տալու պետական տուրքը կլինի 28 650 դրամ՝ անկախ տարիքից։ Երեխաների համար առանձին կամ նվազեցված դրույքաչափ օրենքում չկա, սակայն մինչև 6 տարեկան երեխայի անձնագիրը կգործի ընդամենը 3 տարի։ Գործող կարգով կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրի տուրքը 25 000 դրամ է, իսկ նույնականացման քարտինը՝ 3 000 դրամ։

    Տուրքի չափը սահմանված է «Պետական տուրքի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով (խմբ. ՀՕ-215-Ն), իսկ անձնագրի տրամադրման տարիքն ու ժամկետները՝ «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 3-րդ հոդվածով։ Երկու օրենքներն էլ ուժի մեջ են մտնում էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին հայտարարությունից հետո 10-րդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թ.-ի նոյեմբերի 1-ը։

    Ո՞ր տարիքից կարելի է երեխայի համար անձնագիր ստանալ

    Անձնագիրը կարելի է ստանալ անկախ տարիքից, և այն ստանալը կամավոր է։ Նույնականացման քարտ կարելի է ստանալ վեց տարին լրանալու օրվանից․ 6-ից 16 տարեկանների համար այն կամավոր է, իսկ 16 տարին լրանալուց հետո՝ պարտադիր։ 16 տարին լրացած քաղաքացուն անձնագիր տրվում է միայն նույնականացման քարտ ունենալու դեպքում։

    Քանի՞ տարի կգործի անձնագիրը

    մինչև 6 տարեկան երեխաներին՝ 3 տարի,

    6-ից 16 տարեկաններին՝ 5 տարի,

    16 տարին լրացածներին՝ 10 տարի։

    Այսինքն՝ նույն 28 650 դրամով մինչև 6 տարեկան երեխայի անձնագիրը կգործի 3 տարի, իսկ մեծահասակինը՝ 10 տարի։

    Որքա՞ն կվճարի ընտանիքը

    Նույնականացման քարտի տուրքը 5 950 դրամ է։ Օրինակ՝ եթե երկու ծնողը ստանում են անձնագիր և նույնականացման քարտ, իսկ 4 և 10 տարեկան երեխաները՝ միայն անձնագիր, ընտանիքը կվճարի 126 500 դրամ (2 × 34 600 + 2 × 28 650)։

    Օրենքով կառավարությունը կարող է անձանց որոշ խմբերի համար սահմանել աջակցություն՝ պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձևով («Պետական տուրքի մասին» օրենք, հոդված 26, մաս 7)։

    Մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը տրված անձնագրերը շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը։

    Ամփոփում

    Ամփոփելով՝ ոչ ուշ, քան 2026 թ.-ի նոյեմբերի 1-ից երեխայի անձնագիրն արժենալու է նույնքան, որքան մեծահասակինը՝ 28 650 դրամ, բայց մինչև 6 տարեկանների համար այն կգործի 3 տարի, իսկ 6–16 տարեկանների համար՝ 5 տարի։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Հայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները



    Սպորտ





    Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները․

    Գրոսմայստերի նորմայով մրցաշար 

    1-ին տեղ՝ ՄՎ Բենիկ Ագասարով

    2-րդ տեղ՝ ՄՎ Արսեն Դավթյան

    3-րդ տեղ՝ ՖՎ Վաչե Հովակիմյան

    Միջազգային վարպետի նորմայով մրցաշար 

    1-ին տեղ՝ ՄՎ Սեյեդ Քիան Պուրմոսավի

    2-րդ տեղ՝ ՄՎ Դմիտրի Կուշկո

    3-րդ տեղ՝ ՄՎ Ալեքս Սահակյան


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլն

    Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։

    ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի տրամադրության տակ առկա ԴՆԹ պրոֆիլների հետ, և համընկնումներ չեն հայտնաբերվել։

    Գործընթացը, ըստ կառույցի, տեղի է ունեցել դեռևս 2026-ի հունվարին։

  • Ինչպե՞ս հայկական արքայական արյունը հասավ Իտալիայի միավորմանը

    Ինչպե՞ս հայկական արքայական արյունը հասավ Իտալիայի միավորմանը