Blog

  • Նեպալում ջրհեղեղից հասցված վնասը կազմել է 2,56 միլիարդ դոլար. Reuters





    Նեպալում ջրհեղեղից հասցված վնասը կազմում է առնվազն 2,56 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Աղետների ռիսկի նվազեցման և հետևանքների լիկվիդացման ազգային վարչության ղեկավարին։

    «Առաջին չորս ամիսների ընթացքում վաղ վերականգնման փուլի ծախսերը, ներառյալ ճանապարհների կառուցումը, ժամանակավոր բնակատեղիների կազմակերպումը, խմելու ջրով և էլեկտրականությամբ ապահովումը, կկազմեն շուրջ 2,56 միլիարդ դոլար»,- ասվում է գործակալության նյութում:




    դիտվել է 11 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Ռիդլի Սքոթ. ԱԲ-ն պետք է վերահսկել՝ փորձությունից խուսափելու համար

    Հոկտեմբերի 17-ից 22-ը Տեներիֆեում կայանալիք Starmus VII. The Search of Truth (Ճշմարտության որոնում) փառատոնի նախօրեին փառատոնի հիմնադիրները՝ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ու երաժիշտ, «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյը զրույցների շարք են սկսել գիտության եւ արվեստի հայտնի գործիչների հետ:
    Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ ամերիկացի կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ նրանց զրույցից:
    Գարիկ Իսրայելյան. Ձեր ֆիլմերը գիտությունը հասարակությանը հասցնելու մասին են:
    Ռիդլի Սքոթ. Մեծ մասամբ՝ այո:
    Գարիկ Իսրայելյան. Միլիոնավոր մարդկանց եք ոգեշնչել ձեր ֆիլմերով՝ «Շեղբի վրայով վազողը», «Օտարը», «Պրոմեթեւսը»: «Շեղբի վրայով վազողը» ֆիլմում ռեպլիկանտներն օժտված են արհեստական բանականությունով, հույզերով:
    Ռիդլի Սքոթ. Բայց դուք սահմանափակում եք հույզերը, որովհետեւ կարող եք դրանք վերահսկողության տակ պահել։ Դրանց չորս տարվա կյանք եք տալիս՝ եւ վերջ։ Այլապես նրանք կգերազանցեն ձեզ։ Արհեստական բանականության (ԱԲ) դեպքում պետք է հետեւել, թե ինչ են նրանք արել։ Հենց որ նրանք մեզ գերազանցեն, դուք այդ մասին այլեւս չեք իմանա։ Փորձության մեջ կհայտնվեք։
    Բրայան Մեյ. Արժե՞ արդյոք խիստ վերահսկողություն սահմանել։
    Ռիդլի Սքոթ. Այո՛, միանշանակ: Սթենլի Կուբրիկը նկարահանել է «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմը, որտեղ Հել անունով մի կերպար կար: Հելը պարզապես մի արկղ էր: Կորպորացիան Հելին հրահանգավորել էր, որ առաքելությունն ու դրա արդյունքն ավելի կարեւոր են անձնակազմից: Ահա թե ուր կարող ենք հասնել, եթե չվերահսկենք: Այն պահին, երբ նա խելացի դառնա, դուք արդեն շատ հետ մնացած կլինեք: 
    Համակարգիչը շախմատի գրոսմայստերին հաղթեց մոտ կես ժամում: Գրանցված են երբեւէ խաղացված բոլոր շախմատային պարտիաները: Այնպես որ, դա կարելի է սովորել մոտ 20 րոպեում: Չխկ՝ եւ վերջ։ Կարելի է նայել վերջին 50 տարվա շախմատային պարտիաները, տեղեկանալ յուրաքանչյուր քայլի մասին: Բայց իմ մտահոգությունն այն է, որ նա չի սահմանափակվի դրանով:
    ԱԲ-ն կարող է ցանկացած պահի մուտք գործել ցանկացած էլեկտրական համակարգ: Մտածեք էլեկտրացանցերի մասին. դա համակարգ է, դա երակ է: Եթե նրանք հասնեն վարդակին, ապա կարող են վերահսկել աշխարհը։  Զուտ զվարճանքի համար կարող են ամեն ինչ անջատել ու տեսնել, թե ինչ քաոս է ստեղծվելու։ 
    Բրայան Մեյ. Դուք միշտ առաջ եք եղել ժամանակից։ 
    Ռիդլի Սքոթ. Կինոն ստիպում է մտածել հորիզոնական, ուղղահայաց եւ այլ հարթություններում: Հիմա, օրինակ, նկարահանում եմ «Սեւ Բազեի» անկումը» ֆիլմը: Օգտագործում եմ 11 տեսախցիկ: Կա մի տեսարան, որում ներգրավված են չորս «Սեւ Բազե» եւ չորս «Նայթբերդ» ուղղաթիռներ, որոնցում հատուկ ջոկատայիններ են: 
    Ունեմ չորս տեսախցիկ. երկուսը դրսում՝ տղաները կախված են ուղղաթիռի արտաքին կողմից, եւ ներսում՝ մարդիկ նայում են միմյանց՝ մտածելով, թե ինչ է իրենց սպասում: 8 տեսախցիկ էլ տեղակայված են քաղաքում: Ուղղաթիռները թռչում են, եւ երբ մոտենում են քաղաքին, առաջադրանքը փոխանցվում է երկրորդ նկարահանող խմբին: Ուղղաթիռները վայրէջք են կատարում, տղաները բացազատվում են եւ բոլոր կողմերից կրակ են բացում նրանց ուղղությամբ: Եվ այդ ամենը մեկ «դուբլ» է, որը տեւում է 15 րոպե: Սովորական նկարահանող խումբը դա նկարի երեք օրում:
    Բրայան Մեյ. Հիանալի է տեսնել, որ այսքան տարի անց դեռ այնքան տարված եք աշխատանքով: Ի՞նչն է չիրականացված մնացել:
    Ռիդլի Սքոթ. Շատ բան: Վեստերնը, մյուզիքլները: Հիմա սկսում եմ նկարահանել «Գանձերի կղզին»: Նոր եմ հաստատել Հյու Ջեքմանին Երկարահասակ Ջոն Սիլվերի դերի համար: Նկարահանումները սկսվում են նոյեմբերին:
    Գարիկ Իսրայելյան. Starmus փառատոնը գիտության եւ արվեստի միավորում է: Կարծում ենք, որ դրանք նույն մեդալի երկու կողմերն են: Չկա գիտություն առանց արվեստի, եւ չկա արվեստ առանց գիտության:
    Ռիդլի Սքոթ. Մի լավ ֆիլմ եմ նկարահանել Ժերար Դեպարդիեի հետ, որը քչերն են տեսել (1992 թվականին նկարահանված «1492: Conquest of Paradise» ֆիլմը, որտեղ Դեպարդիեն խաղում է Քրիստափոր Կոլումբոսին՝ Մեդիամաքս):
    Կոլումբոսն այնտեղ վիճում է իսպանական ինկվիզիցիայի հետ. նրանք ապրում են XV դարում եւ դեռ կարծում են, որ Երկիրը տափակ է: Ու նա խորհում է այն մասին, որ այն, թերեւս, կլոր է։:
    Կոլումբոսի քարտեզները եղել են իմ ձեռքերում: Իսպանիայում մի խիստ իսպանացի արխիվարիուս ինձ թանգարան տարավ՝ բարձրասյուն գեղեցիկ մի դահլիճ: Եվ իմ առջեւ բացեց Կոլումբոսի քարտեզները:
    Գարիկ Իսրայելյան. Ի՞նչ հարց կտայիք Կոլումբոսին:
    Ռիդլի Սքոթ. Ի՞նչ է նա մտածում Աստծո մասին: Արդյո՞ք Աստված գոյություն ունի: Ես հավատում եմ։ Չեմ կարող ասել, թե կրոնապաշտ եմ, բայց կասկած ունեմ, որ գոյություն ունի ինչ-որ ուժ, ինչ-որ գործառույթ, որը մենք պարզապես ի վիճակի չենք ընկալել: Եվ տարբեր ազգեր իրենց աստվածներն ունեն: Եվ մենք պատերազմում ենք տարբեր աստվածների պատճառով: Կրոնն ավելի շատ պատերազմներ է ծնել, քան կարելի է պատկերացնել: 
    Կա արդյո՞ք ինչ-որ էություն, որը վերեւից նայում է մեզ: Ինձ թվում է՝ դա լիովին հնարավոր է:
    Բրայան Մեյ. Պատիվ ունեմ Ռիդլի Սքոթին հանձնել Սթիվեն Հոքինգի մեդալը՝ Տիեզերքում մեր տեղն ըմբռնելու գործում նրա ունեցած անհավանական ավանդի համար: Վաղուց ենք հիանում Ձեզնով: Երջանիկ եմ Ձեզ հետ ծանոթանալու հնարավորության համար:
    Ռիդլի Սքոթ. Ընդունում եմ այս հրաշալի մեդալը ի պատիվ մի բացառիկ մարդու, որը բավականաչափ ժամանակ ունեցավ մտորելու, թե ինչ է Տիեզերքը: Խոսքը գիտության եւ տիեզերքի մասին է, իսկ ես ֆիլմեր եմ նկարահանում, որոնցից շատերում այսպես թե այնպես շոշափել եմ Տիեզերքի եւ գիտության թեման: Գիտությունն ինձ համար արվեստի ձեւ է: 
    Մի օր զրուցում էի մի հայտնի մաթեմատիկոսի հետ, եւ նա հարցրեց. «Երբ սցենար եք գրում, լինո՞ւմ են իրավիճակներ, երբ հայտնվում եք փակուղում»: Պատասխանեցի. «Այո, երբեմն պատին եմ բախվում, երբեմն ստիպված եմ լինում նահանջել, թեքվել ձախ, մեկ ուրիշ ուղի փնտրել, իսկ եթե այդ ուղին կորսված է լինում, կարելի է փորձել անցնել պատի միջով»։ «Դա մաթեմատիկա է», – ասաց նա։ Ուրեմն, մաթեմատիկան եւ արվեստը նույն բանն են: Այնպես որ, այն, ինչով զբաղվում եմ, որոշ իմաստով նույնպես գիտության ձեւ է:
    Բրայան Մեյ. Starmus-ի առաքելությունն հենց դա է. ցույց տալ, որ արվեստի եւ գիտության միջեւ իրականում սահմաններ չկան:

  • Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է

    Սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր 1994 թվականին ծնված Տիգրան Մխիթարյանի անհետ կորելու մասին։

    Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Տիգրան Մխիթարյանը Աշոցքի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել է։

    Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 4-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 4-ի համարՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 4-ին ժամը 9։00-ի դրությամբ,

     

    ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 361.82 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.1191 դրամով։

    Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 366.20 դրամ է:Փոխանակման կետերում դոլարի առքը 362 դրամ է, վաճառքը՝ 364.5։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 416.76 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինն է 427.85 դր։  

    Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4 դրամ է, վաճառվում՝ 4.10։

  • Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր․ Միրզոյան

    Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

    Հիշեցնենք՝ ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ Գյումրիում անցկացվել է  օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։

  • Սկանդալ դպրոցում. ծնողները վրդովված են․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 2-ին արտառոց դեպք է եղել Երևանի թիվ 164 հիմնական դպրոցում։ Երբ առաջին դասարանցիները դասվարների ուղեկցությամբ, ծնողների հետ դուրս են եկել դպրոցի բակ, դպրոցի բակ են մտել մի երտասարդ տղամարդ և կին, որոնք առաջին դասարանցիներին նվիրել են փուչիկներ, փոքր Աստվածաշունչներ և Աստվածաշնչի թեմաներով գծանկարներով գունավորման ալբոմներ։ Դպրոցի տնօրենի դաստիարակչական գծով փոխտնօրենը շտապել է դպրոցի բակ եւ միջամտել։

    Առաջին դասարանցիների մեկի հայրը կոշտ վեճ է ունեցել այդ երկու անձի հետ, որոնք ինչ որ կրոնական կազմակերպության անդամներ են եղել եւ նրանց դպրոցի տարածքից դուրս են հանել։ Ծնողները դժգոհել են, որ աղանդավորները հասել են առաջին դասարանի երեխաներին:

    Ընդամենը 5-6 օր առաջ թիվ 164 դպրոցի տնօրեն նշանակված Գոհար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ մի քանի ծնող այդ ժամանակ անուշադիր են եղել` թույլ տալով, որ իրենց երեխաներին այդպիսի նվերներ տան։ Նա հայտնեց, որ ուժեղացրել է դպրոցի տարածքի պահպանությունը։ Դպրոցից նաեւ դիմել են ոստիկանություն, սեպտեմբերի 4-ին դպրոցում սպասվում է ոստիկանի այց` այդ դեպքի կապակցությամբ եւ լինելու է ծնողական ժողով»։

  • Օրվա աստղագուշակը – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԽՈՅ

    Գերզգայունությունը կարող է խանգարել ձեր նպատակներին հասնել: Հետևաբար, փորձեք առաջին հերթին հաղթահարել ձեր հույզերը: Համագործակցությունը չափազանց կարևոր կլինի, ուստի արժե ջանքեր գործադրել գործընկերների և կոլեգաների նկատմամբ մոտեցում գտնելու համար: Եթե կարողանաք հաշվի առնել ոչ միայն ձեր շահերը, ապա կստացվի պայմանավորվել ամեն ինչի մասին փոխշահավետ պայմաններով:

    Երեկոն հաջող կլինի ռոմանտիկ հարաբերությունները նոր մակարդակի տեղափոխելու համար։ Շատ Խոյեր կկարողանան սիրելիի մեջ հայտնաբերել գրավիչ կողմեր, որոնք նախկինում չէին նկատել։

    ՑՈՒԼ

    Ձեր բարյացակամ վերաբերմունքը թույլ կտա հեշտությամբ լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ։ Հնարավոր կլինի արագ հասկանալ միմյանց, նույնիսկ եթե նախկինում անընդհատ վիճում էիք։ Բարենպաստ օր է բանակցությունների համար, հատկապես արտասահմանյան գործընկերների հետ: Բաց մի թողեք բարենպաստ հեռանկարները, դրանք բավականին շատ կլինեն։ Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր։

    Ընտանեկան Ցուլերը հնարավորություն կունենան օգնել ավագ հարազատներին։ Դա հարաբերություններն ավելի ամուր և վստահելի կդարձնի։ Երեկոյան ստիպված կլինեք փոխել պլանները, բայց դա ձեզ ամենևին չի տխրեցնի։

    ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

    Ձեր բոլոր գաղափարները գործնական չեն ստացվի, թեև չի կարելի ժխտել դրանց ինքնատիպությունը։ Դուք կդառնաք իմպուլսիվ և շտապող, ինչը լավագույնս չի անդրադառնա աշխատանքի արդյունքների վրա: Հնարավոր են անսպասելի խնդիրներ, որոնք պետք է շտապ լուծել։ Մի հապաղեք օգնություն խնդրել այլ մարդկանցից, ձեզ չեն մերժի: Մասշտաբային նախագծեր սկսելու համար օրն այնքան էլ հարմար չէ, ավելի լավ է կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա:

    Երեկոն բարենպաստ է ոչ պաշտոնական շփումների, ընկերների հետ հանդիպումների և նոր ծանոթությունների համար: Որոշ Երկվորյակներ գործնական հարաբերությունները կվերածեն ռոմանտիկի:

    ԽԵՑԳԵՏԻՆ

    Ձեր շիտակությունը ոչ բոլորին դուր կգա, բայց, ի վերջո, կդառնա Ձեր առավելությունը։ Կստացվի արագ լուծել բոլոր խնդիրները։ Ձեզ կօգնեն այն մարդիկ, որոնցից դա չէիք սպասում։ Էներգիան և փառասիրությունը կօգնեն ձեզ նկատելի հաջողությունների հասնել և լավ հաստատվել ղեկավարության աչքում: Եթե ​​ժամանակ չկորցնեք, ապա ապագայի համար հուսալի հիմք կստեղծեք։

    Օրվա վերջում Խեցգետինների մեծ մասը կդառնա զգայուն և սենտիմենտալ։ Երեկոյան լավ կլինի սրտանց զրուցել նրանց հետ, ում վստահում եք։

    ԱՌՅՈՒԾ

    Դժվար իրավիճակներում լսեք ինտուիցիային, դա ձեզ ճիշտ ելք կհուշի։ Շատ արդյունավետ կլինի գործընկերների հետ համատեղ աշխատանքը։ Ձեզ կհաջողվի հաղթել նույնիսկ որոշ վաղեմի չարախոհների։ Դաշնակիցների աջակցությունը շատ ժամանակին կլինի։ Հաջող օր է գրասենյակային սարքավորումներ գնելու և գրասենյակ կահավորելու համար: Հնարավոր են անսպասելի ֆինանսական մուտքեր։

    Որոշ Առյուծներ կարող են մանր տարաձայնություններ ունենալ սիրելիի հետ։ Բայց բարյացակամ տրամադրվածությունն ու միմյանց հասկանալու ցանկությունը կօգնեն արագ հաշտվել։

    ԿՈՒՅՍ

    Դժվար կլինի հանգստություն պահպանել, բայց ստիպված կլինեք փորձել։ Հավանական են փոքր անախորժություններ, որոնք գրգռվածություն կառաջացնեն։ Պետք չէ կարևոր ու պատասխանատու գործեր սկսել, ավելի լավ է ժամանակ հատկացնել ընթացիկ խնդիրներին և հնարավոր սխալների ուղղմանը։ Գործարքներ կնքելու համար օրն առավել բարենպաստ չէ։ Կասկածի դեպքում չի խանգարի ավագ գործընկերներից խորհուրդ հարցնել։ Նրանց գաղափարները օգտակար կլինեն ձեզ համար:

    Մի փոքր ուշ ի հայտ կգա դրական միտումների ազդեցությունը։ Շատ Կույսեր կկարողանան հաղթահարել իրենց: Երեկոն հարմար է հյուրեր ընդունելու, ընկերական հանդիպումների կամ մշակութային միջոցառումների մասնակցելու համար:

  • Տիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան

    Երկու օր առաջ հյուրընկալվել էի Արմատ Մեդիայի եթերում, որտեղ խմբագիր Աղավնի Սուքիասյանի հետ քննարկեցինք ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակը, արտաքին քաղաքական մարտահրավերները, ա
  • Նրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչա

    Նրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարող

  • Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները շարունակում են քննարկել Ռուսաստանում ՀՀ նոր դեսպանի թեկնածության հարցը։

    Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հետ է կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին։ Իշխանական շրջանակներում որոշումը պայմանավորում են նրանով, որ Արսենյանի աշխատանքը չի արդարացրել ակնկալիքները, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ։ Մինչդեռ դրանք բարելավելու ուղղությամբ անձամբ Փաշինյանի ջանքերը դեռ արդյունք չեն տալիս, հետևաբար դեսպանի աշխատանքը ոչինչ է այդ հարթության մեջ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր դեսպանի թեկնածուների թվում Նիկոլ Փաշինյանը դիտարկել է նաև արդեն նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է Մոսկվա մեկնելու և դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկից։ Այս պահին նոր դեսպանի որոնումները շարունակվում են։

    «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը ցանկանում է Մոսկվա գործուղել ոչ թե պարզապես դիվանագետի, այլ քաղաքական թիմից այնպիսի անձի, որը կկարողանա տարբեր մակարդակներում արդյունավետ աշխատել ռուսական կողմի հետ և անհրաժեշտության դեպքում կարգավորել Երևան-Մոսկվա հարաբերություններում առաջացող խնդիրները։ Հարցն առավել արդիական է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցի ֆոնին։ Վարչապետն արդեն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հրավիրել է Մոսկվա, որտեղ քննարկվելու են նաև տարածաշրջանային գործընթացներն ու Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունները։ Թե ով, ի վերջո, կստանձնի Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, դեռ հայտնի չէ»։




    դիտվել է 109 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը